Ամանորը մեր ընտանիքում

Մեր ընտանիքում Ամանորը ամենագունեղ տոներց է։ Ես և եղբայրս շատ ենք սիրում Ամանորը, հատկապես նախապատրաստական աշխատանքները, երբ պետք է ողջ տունը գեղեցիկ դեկորներով զարդարել։ Ամանորի նախապատրասական աշխատանքների մեծ մասը կազմում է տան զարդարումը և հարազատներին նվերներ գնելը։ Մեր տոնածառը շատ մեծ է և մի ամբողջ օր մենք միայն տոնածառն ենք հավաքում և զարդարում։ Այդ օրը իսկական տոն է դառնում մեր ընտանիքի համար։ Տոնածառը զարդարում ենք Ամանորյա ուրախ երգերի ուղեկցությամբ։

Ամանօրյա նվերներ գնելը ինձ համար ևս շատ հաճելի զբաղմունք է։ Մայրիկիս նվերը միշտ հայրիկիս հետ եմ գնում գնելու, իսկ հայրիկիս նվերը՝ մայրիկիս։ Եղբորս համար իմ հավաքած գումարով որևէ խաղալիք եմ գնում։ Մայրկիս հետ մի ամբողջ օր նվիրում ենք տատիկ-պապիկների և մյուս հարազատների նվերները ընտրելուն։ Եղբայրս և հայրս առանձնապես չեն սիրում գնումներ կատարելու ընթացքը, այդ իսկ պատճառով միշտ մայրիկիս հետ մենակ ենք գնում գնումների։

Մեր ընտանիքում Ամանորը նշում ենք միայն դեկտեմբերի 31-ի գիշերը։ Մեզ հյուր են գալիս տատիկներս ու պապիկներս, նաև հորաքույրս իր ընտանիքով։ Նրանք իրենց հետ ինչ-որ հետաքրքիր ուտեստներ են բերում՝ աղցաններ կամ տորթեր, իսկ մայրիկս պատրաստում է որևէ համեղ ճաշատեսակ։ Ժամը 12-ից հետո բոլորս միմյանց նվերներ ենք նվիրում։ Ամանորյա գիշերը միշտ շատ ուրախ է անցնում։ Ես և եղբայրս մինչև ուշ գիշեր հարազատների հետ արթուն ենք մնում։ Լուսադեմին մեր հարազատները գնում են իրենց տները, և մենք գնում ենք քնելու։ Հուվարի 1-ից սկսած մենք հիմնականում տանը չենք լինում։ Գնում ենք տարբեր Ամանորյա ներկայացումների, երեկոները անցկացնում ենք քաղաքում զբոսնելով։ Վերջին տարիներին Ամանորը տանը նշելուց հետո հաջորդ օրերին գնում ենք քաղաքից դուրս, հիմնականում Ծաղկաձոր կամ Դիլիջան, հանգստանալու։

Դեկտեմբեր ամսվա ամփոփում մայրենի առարկայից

Ընթերցանություն

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն
Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»
Պաուլո Կոելիո, երկու պատմվածք
Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունը
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում
Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը


Քերականություն

Գոյականի թիվը
Ածական, գործնական աշխատանքներ
Գործնական աշխատանք, ածական
Ածական անուն, գործնական աշխատանքներ
Գործնական քերականություն 20․12․21
Գործնական քերականություն 23․12․21 (1)
Գործնական քերականություն 23․12․21 (2)


Ձայնագրություն

Ռաֆայել Պատկանյան, Նոր տարի (ձայնագրություն)
Միսաք Մեծարենց, Նոր տարին (ձայնագրություն)



Նախագծեր

Դեկտեմբերյան և ամանորյա նախագծեր


Ինքնագնահատական – 9

Классная работа 24.12.21

упр. 4 Составьте словосочетания с данными словами.

Какой? – звонкий звонок, веселый день, б0льшой класс, длинный перевал;
Какая? – новая школа, школьная парта, лесная дорога, любимая родина, красивая страна;
Какое? – солнечное утро, жаркое лето, яркое солнце, красивое лицо, государственное знамя;
Какие? сильные приливы, верные друзья, хорошие учителя, сильные звонки.

упр. 5 Составьте 2-3 предложения с ними.

Родной язык, русский язык, английский (французский, немецкий) язык,
география, естествознание, математика, история.
Учительница географии очень добрая.
Учительница истории решила отнести нас на экскурсию.

В понедельник у нас есть урок родного языка.
Мой любимый предмет англиский.
В нашем классе многие любят математику.
На естествознании мы делаем разные эксперименты.

Ամանորյա բնագիտական խնդիրներ

Մենք պատրաստվում էինք ամանորին, երբ մայրիկը խնդրեց տեղափոխել ծաղկամանը իմ սենյակից հյուրասենյակ։ Ի՞նչ երևույթ կատարվեց։ Ինչ մեծություններ են պետք իմ կատարած աշխատանքը հաշվելու համար։

Պատ․՝ մեխանիկական շարժում

A = F x S

Design a site like this with WordPress.com
Get started