Ուսումնական տարվա ամփոփում․ «Պատմություն» առարկա

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:

Մենք ուսումնասիրում ենք Պատմություն առարկան, որպեսզի իմանանք թե ինչ է կատարվել անցյալում և ընդհանրապես ավելի շատ գիտելիք ձեռք բերենք աշխարհի մասին։

1. .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Համահայկական առաջին թագավորությունն է եղել Վանի թագավորությունը։ Վանի թագավորության արքաներն են՝ Արամեն, Լուտիպրին, Սարդուրի Ա-ն, Իշպուինին, Մենուան, Արգիշտի Ա-ն, Սարդուրի Բ-ն, Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրմիենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն

Նրանցից հզոր են մի քանիսը ՝

Սարդուրի Ա-ն մ․թ․ա․ 830-ականներին հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ 
 Սարդուրիին հաջորդում է Իշպուինին՝ նրա որդին, ով իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։
Արգիշտի Ա-ն Վանի թագավորությունը հասցրել է իր հզորության գագաթնակետին։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։
Արգիշտիից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին ով նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։

Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան։ Թագավորությունը վերջնական անկում է ապրում մ․թ․ա 590 թվականին։

2. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:

Երկրորդ համահայկական թագավորության թագավոր է հռչակվել Պարույրը: Նրա մահից հետո Երվանդը ստեղծեց իր անունով հայկական նոր թագավորություն:

3. Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Այդ արքայատոհմն է Արտաշեսյանները։

4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:

Մշակույթ –  Մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։

Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:

5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:

Իմ ամենադուր եկած թեման է Վանի թագավորությունը և Եգիպտոսի մասին թեման։ Վանի թագավորության մասին թեման ինձ դուր է եկել, որովհետև մենք այն շատ և հետաքրքիր ենք ուսումնասիրել։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում

.ամենադուր եկած թեման – Վանա թագավորությունը և Եգիպտոսը

.քո նոր բացահայտումները – Շատ նոր բան եմ բացահայտել, օրինակ այն, որ հայերը թագավորություն են ունեցել Ք․ ա VII դարից սկսած։ Բացահայտեցի, թե որքան հզոր արքաներ են եղել Արտաշեսյանների թագավորությունում և ինչպիսի ահռելի սահմաններ է ունեցել հայաստանը։

.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել – Ցանկանում եմ ավելի խորքային ուսումնասիրել Եգիպտական մշակույթը, ավանդույթները, ինչպես նաև առեղծվածները կապված եգիպտական բուրգերի մասին։

Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:

Ապրիլ ամսվա ամփոփում պատմություն առարկայից

Հասկացությունների բառարան
Կրոնը, հռոմեկան մշակույթը (ապր․ 11 – 18 Առ․ 2)
Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը  (ապր․ 11 – 17 Առ․ 1)
Հանրապետական կարգի ճգնաժամը (ապր․ 4 – 10 Առ․ 1)
Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր (մար․ 28-ապր․ 3 Առ․ 2)

Հին Հայաստանի մշակույթը(16.05.22)

Հին Հայաստանի մշակույթը/Հայոց պատմություն,էջ 145-147/

Հայկական վիպերգերը/Հայոց պատմություն,էջ 150-153/

Հայ հին վիպաշխարհ/Ընտրել պատմություններից մեկը, կարդալ, պատմելով գրել բլոգում, կամ տեսանյութ պատրաստել

Տրդատ Առաջինի գահակալումը (Մայ․ 2 – 8 Առ․ 1)

Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:

Հայ պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54 թ․ կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն անհրաժեշտ էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Ներոն կայսեր հրամանով Արևելք է գալիս զորավար Կորբուլոնը։ Նրա լեգեոնները Մեծ Հայք են ներխուժում և ճամբար խփում Բարձր Հայքի Կարնո դաշտում: Այսպես սկսվում է 10 տարի տևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի միջև։

Հռանդեայի ճակատամարտի  հետևանքները:

Պետոսի լեգեոնները պարտություբ են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ պարթևական ուժերից։ Դա մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար։
Ներոն կայսրը որոշում է շարունակել պատերազմը։ Սակայն պատերազմը վերսկսելու փոխարեն պարթևական թագավորին խորհուրդ է տալիս ընդունել Ներոնի առաջարկը։ Վաղարշ I-ը և Տրդատը համաձայնում են՝ պայմանով, որ խաղաղության պայմանագիրը կնքվի Հռանդեայում։ Այդպես էլ արվում է։

Ներկայացրու Տրդատի  թագադրման պատմությունը:

Հռանդեպայի պայմանագրի համաձայն 65 թ․ Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ։ Ուղևորության ծախսերը հոգում էր կայսերական գանձարանը։ Հասնելով Նեապոլիս քաղաքը և ներկայանում Ներոնին։ Տրդատն ու Ներոնը այդտեղից միասին ժամանում են Հռոմ։ Կայսրության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է։

Հասկացությունների բառարան

Ամֆիթատրոն – Հին Հունաստանում և Հռոմում թատերական ներկայացումների համար նախատեսված կիսաշրջանաձև շինություն։

Արենա – Ամֆիթատրոններում կլոր հրապարակ

Անտիկ(հին) – Հին Հունաստանում և Հռոմում պատմական դարաշրջան

Բազմաստվածություն Հեթանոսություն – կրոնի ձև, երբ մարդիկ երկրպագում էին բազմաթիվ աստվածների և դասակարգում դիցարանի տեսքով

Բռնապետ(դիկտատոր) – անսահմանափակ իշխանություն ունեցող պետության ղեկավար

Բարեփոխում, բարենորոգում, ռեֆորմ – Հասարակական կյանքի որևէ բնագավառի վերափոխում, նպատակն է առաջնդացի ապահովում

Բուրգ – Եգիպտոսի Փարավոնների դամբարան

Գլադիատոր – Հռոմեական ստրուկ, որին վարժեցնում էին ամֆիթատրոններում մենամարտելու համար

Զիկկուրատ – Պաշտամունքային շինություն, բաբելոներեն նշանակում է բարձունք, ներքևի մասից դեպի գագաթը բարձրացող հսկայաչափ աստիշաններով շինություն

ԺողովրդավարությունԴեմոկրատիա – կառավարման ձև, երբ օրենքների ստեղծմանը և պետության կառավարմանը մասակցում է ողջ ժողովուրդը(դեմոսը)

Լակոնական ոճ – Հնարաորինս քիչ բառերով բովանդակալից միտքը

Լեգեոն – Հին Հռոմի բանակի հիմնական զորամիավորում, կազմված 6000 զինորից

Հրետոր – ճարտար, տպավորիչ, ազդեցիկ խոսք ունեցող մարդ՝ ճարտասան

Կայսր – Հռոմեական կայսրության միապետ, ծագել է Կեսարի անունից

Պրովիցիա(նահանգ) – Հռոմեական կայսրության վարչական միավոր, լատիներեն նշանակում է պարտված երկիր

Կրոնը, հռոմեկան մշակույթը (ապր․ 11 – 18 Առ․ 2)

  • Տալ «Կրոն» հասկացության բացատրությունը:

Կրոնը հասարակական գիտակցության ձև է, աշխարհայացք, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։

  • Տալ «Հեթանոսություն» հասկացության բացատրությունը, ծագումը:

Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է, որը ունի Պանթեիստական բնույթ։ Հեթանոս տերմինը համարժեք է լատիկան paganus տերմինին,այն բխում է Pagus տերմինից և ունի հետևյալ իմաստը «քաղաքից դուրս ապրող, գյուղական միջավայրին բնորոշ, անկիրթ գյուղացի և գյուղաբնակ»

  • Նկարագրել հին հավատալիքների ձևավորման պատճառները

  • Ընտրել Հռոմեական աստվածություններից մեկը, նկարագրել, համեմատել հունական, հայկական տվյալ աստվածության հետ:

  • Քրիստոնություն. առաջացումը, տարածումը, նկարագրությունը
  • Հետաքրքիր փաստեր քրիստոնության հետ կապված:
  • Համեմատել քրիստոնեությունը, հեթանոսությունը:

Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը  (ապր․ 11 – 17 Առ․ 1)

1. 10 նախադասությամբ հիմնավորիր Հռոմեկան կայսրության «ծաղկումը» ժամանակաշրջանը:

2. Բնութագրիր Մարկոս Տրայանոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:

Մարկոս Տրայանոսի օրոք Հռոմեական կայսրությունը հասավ իր ռազմական հզորության գագաթնակետին։ Հաղթանակներ տանելով Հռոմի բոլոր սահմաններում՝ Տրայանոսը ծնկի բերեց նաև ամենահզոր հակառակորդին՝ Պարթևստանին։ Սակայն Տրայանոսից հետո Հռոմը վերադարձավ իր հին սահմաններին։

3. Բնութագրիր Մարկոս Ավրելիոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը;

Մարկոս Ավրելիոսը խոշոր իմաստասեր էր և հմուտ պետական գործիչ։ Նրա կարծիքով անիմաստ էր ընդլայնել տերությունը։ Անհրաժեշտ էր բարձրացնել բնակիչների բարեկեցությունն ու ապահովությունը, որպեսզի նրանք հպարտանան, որ ապրում են Հռոմի հովանու ներքո։

4. Համեմատիր այս երկու կայսրերին:

Երկու կայսրերը միմյանցից շատ տարբեր էին։ Մարկոս Տրայանոսը ընդլայնում էր Հռոմի տարածքները և հասավ իր ռազմական հզորության գագաթնակետին։ Նա ցանկանում էր ուզենալ շատ մեծ տարածք և նույնիսկ ծնկի բերեց նաև ամենահզոր հակառակորդին՝ Պարթևստանին։ Իսկ Ավրելիոսը լրիվ այլ կերպով էր մտածում։ Նա ավելի շատ ցանկանում էր բարձրացնել բնակիչների բարեկեցությունն ու ապահովությունը, որպեսզի նրանք հպարտանան, որ ապրում են Հռոմի հովանու ներքո։

Հանրապետական կարգի ճգնաժամը (ապր․ 4 – 10 Առ․ 1)

Նկարագրել Ք.ա. II-I դարերի ճգնաժամը:

Վաղ Հռոմեական հանրապետությունում հասարակության հիմնական խավը միջին գյուղացիներն էին։ Նրանց եկամտի աղբյուրը հասարակական դաշտի հողակտորներն էին։ Արհեստներն ու առևտուրը թույլ էին զարգացած։ Սակայն պատերազմները, նոր երկրների նվաճումը, մեծ թվով ռազմագերիների և ռազմավարի ներհոսքը փոխեցին երկրի հասարակական պատկերը։
Քայքայվեց և քանակապես կրճատվեց միջին գյուղացիությունը։ Լեգեոնի զինվորները գյուղացիներ էին, որոնք ծառայում էին տերության տարբեր ծագերում։ Անընդհատ զոհեր էին լինում։ Կենդանի մնացածներն իրենց տնտեսությամբ չէին զբաղվում։ Ուստի զինվորները չնչին գներով վաճառում էին իրենց հողակտորները և զորացրվելուց հետո հեռանում Հռոմ։ Նրանք ապրում էին պետությունից տրվող նպաստի հաշվին։
Ավագանին մեծ օգուտներ քաղեց արտաքին նվաճումներից։ Ի հաշիվ քայքայված գյուղացիների՝ ստեղծեցին խոշոր կալվածքներ, որտեղ աշխատում էին միայն ստրուկներ։ Ազատ աշխատանքը դուրս մղվեց։
Այս փոփոխությունների հետևանքով ժողովրդի կամքն արտահայտող աշխարհաժողովը կորցրեց իր ազդեցությունը։ Առաջնությունն անցավ ավագանուն և Ծերակույտին։ Աճեց առանձին գործիչների ձգտումը՝ պետությունը ծառայեցնելու իրենց անձնական շահերին։
Ընկել էր նաև բանակի մարտունակությունը։ Համընդհանուր զինապարտությունն այլևս արդյունավետ չէր։ Ք․ա․ II- դարի վերջերից բանակն սկսեց պարտություններ կրել։ Անհրաժեշտ էր ստեղծել արհեսավարժ բանակ։

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:

Ք․ա․ 130-120-ական թվականներին Գրաքոս եղբայրները հանդես եկան բարեփոխումների ծրագրով։ Այդ նախագծի նպատակն էր վերադառնալ դեպի «բարի անցյալը»։
Բայց Ծերակույտը և ավագանին կատաղի դիմադրություն ցուցաբերեցին։ Տեղի ունեցավ զինված ընդհարում։ Զոհվեցին հազարավոր մարդիկ։ Դրանց թվում էին Տիբերիոս և Գայոս Քրաքոսները։ Բայց Գրաքոսների գործն ապարդյուն չանցավ։ Նրանք հասցրին զալիորեն վերականգնել միջին գյուղացիությունը։

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:

Գլադյատորները ստրուկ մարզիկներ էին, որոնք կրկեսում մարտնչում էին միմյանց դեմ։

Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր (մար․ 28-ապր․ 3 Առ․ 2)

Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:

Պատրիկները իրավահասար էին և պետության նկատմամբ ունեին հավասար պարտավորություններ։ Իսկ պլեբեյները չունեին Հռոմի քաղաքացու կարգավիճակ։ Նրանք չէին կարող օգտվել հասարակական դաշտից, մասնակցել պետական մարմինների աշխատանքներին։

Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:

Պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են որոշակի ժամանակով, հասարակապետություն:

Պատմիր հռոմեական բանակի կառուցվածքի մասին:

Հռոմեական բանակի կորիզը լեգեոնն էր։ Այն կազմված էր հատուկ պատրաստություն անցած շուրջ 6 հազար զինվորից։ Լեգեոնը բաժանվում էր հարյուրակների։ Դրանցից վեցը կազմում էին մեկ գումարտակ։ Զինվորների ընտիր մարզվածությունը, սպառազինությունը և երկաթյա կարգապահույթունը լեգեոնը դարձրին ժամանակի լավագույն ռազմական ուժը։

Design a site like this with WordPress.com
Get started