Գործնական աշխատանք, ածական

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշների:


առարկայի արտաքին հատկանիշ – Ուռուցիկ, գանգուր, կլոր, ծուռ, հարթ, մանր, ուղիղ, խորդուբորդ
առարկայի ներքին հատկանիշ – կծու, թթու, քաղցր
ըստ գույների – Խաժ, դեղձան, գորշ, լաջվարդ, լուրթ, ծավի, բիլ
մարդու մտավոր և բարոյահոգեկան հատկանիշներ – հեզ, շվայտ, խելացի, հնազանդ, պարկեշտ, ժանտ, համեստ, խորամանկ, բիրտ, ծույլ, նենգ, ազնիվ, աշխատասեր

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:


Ազնիվ – ազնվագույն, ամենից ազնիվ, ամենաազնիվ
հին– ամենահին, ամենից հին, հնագույն
բարի -ամենից բարի, ամենաբարի
նոր – ամենից նոր, ամենանոր, նորագույն
ծանր – ամենից ծանր, ծանրագույն, ամենածանր
զգայուն – ամենից զգայուն, ամենազգայուն
սուր – ամենից սուր ամենասուր
երկար – ամենաերկար, ամենից երկար, երկարագույն
մեծ – ամենամեծ, մեծագույն, ամենից մեծ
գեղեցիկ – ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն
խոշոր – ամենախոշոր, խոշորագույն, ամենից խոշոր

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:


Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:


Արծաթ – արծաթազարդ, արծաթյա
ադամանդ – ադամանդե, ադամանդանման
ծիծաղ – ծիծաղելի, ծիծաղզարդ
լույս – լուսավոր, լուսագեղ
սեր – սիրելի, սիրագեղ
հոտ – հոտավետ, անուշահոտ
հուր – հրեղեն
դառն – դառնային, դառնահամ
մազ – մազոտ, մազակալ
գույն – գունեղ, գույնզգույն
գութ – գթալի, գթասիրտ
իմաստ – անիմաստ, իմաստալի
մարմար – մարմարյա, մարմարապատ

Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական։

Պալատական– Թագավորները ապրում են պալատական կյանքով: Պալատականների անձնակազմը փախել էր Փարիզ:

Ապստամբ – Հիմա աշխարհի մեծ մասը մտածում է ապստամբների պես։ Ապստամբները չկարողացան պայթեցնել շենքը։

Ավագ – Երեք տարի հետո մենք կսովորենք ավագ դպրոցում։ Մեր սպորտի խմբակի ավագը Էլենն է։

դավաճանԴավաճանները լի են մեր երկրում։ Գաղտնի գործ իրենց ղեկավարին։


Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:


Անխռով – խռովկան
խոտոր – անխոտոր
երերուն – աներեր
տարակուսելի – անտարակույս
արտաքուստ – ներքուստ
անզարդ – զարդաուն
ամոթխած – անամոթ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
քաղցրահամ – դառնահամ
ընչատեր – ընչազուր
թեթևաբարո – ծանրաբարո

2 thoughts on “Գործնական աշխատանք, ածական”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started