Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները (թարգմանություն) (նոյ. 28- դեկ. 5 Առ․ 2)

«Ճապոնիայի մասին»/տեսանյութ/

20000 տարի առաջ Ճապոնիյա կարելի էր հասնել ոտքով։ Առաջ Ճապոնական ծովը մի փոքրիկ լիճ էր։ Բայց բնության հզոր ուժերը որոշեցին բարձրացնել լճի ջրի մակարդակը և խորտակել ցամաքային ճանապարհները։ Այդպես ստեղծվեց մեզ հիմա հայտնի Ճապոնիյան։ Կեռամիկան ճապոնիայում հայտնվել է դեռ 10000 տարի առաջ։ Դա ամենահին ամսաթիվն է։ Դրանով կարելի է ենթադրել որ Ճապոնիան ամենահին պետություններից մեկն է և այն դիմակայել է և հասել մեր օրերին։ 5000 տարի առաջ Ճապոնիայում հատնվեցին գյուղատնտեսության հիմքերը։ Երբ եղանակը լավն էր նրանք վրաններ էին խփում գետերի և ծովերի ափերին։ Մեզ հայտնի է, որ տղամարդիք նետ ու աղեղով որսում էին վայրի խոզերին, եղնիկներին և շատ այլ կենդանիներին։
Անձրեւները բարենպաստ պայմաններ էին ստեղծում բրնձի աճեցման համար: Բրնձը Ճապոնիայում սկսել են աճեցնել դեռ մ․թ․ա 5-րդ դարում։ Բրնձի աճեցումը, պահանջում էր շատ մարդկային ռեսուրս ապրող մեկ վայրում։ Այդպես ստեղծվեցին առաջին ավանները, գյուղերը։ Իսկ հետագայում վերափոխվելով դարձան քաղաքներ ու երկրներ։
Գիրը նրանց մոտ հայտնվեց մ․ թ․ ա 6-րդ դարում։
Ճապոնացիները արտադրում էին մետաքս։
Նրանք չունեն վագրեր, ընձառյուծներ, ձիեր, գառներ նաև կաչաղակներ։
Չինաստան գնալու համար նրանք գնում էին ծովի մոտ, նստում նավը և ընտրում այնպիսի մարդկանց, ովքեր չէին հարդարում իրենց մազերը, հագուստը չէին փոխում։ Այդպիսի մարդում անվանում էին հաջողության պահապան։ Եթե ճամփորդությունը հաջող էր լինում բոլորը նրան նվիրում էին ստրուկներ և տարբեր թանկարժեք իրեր։ Իսկ եթե ինչ-որ դժբախտություն էր պատահում նրան ուղղակի սպանում էին։

Ասիական մայրցամաքի մեկուսացումը, որը պաշտպանված էր այլ ժողովուրդների հարձակումներից, օգնեց զարգացնել առանձնահատուկ քաղաքակրթություն: Բացի այդ, նա օգնեց ճապոնացիներին ընտրողաբար մոտենալ արտասահմանյան փորձի ծոցին, այսինքն՝ նրանք վերցրնում էին այն, ինչ ուզում էին, ոչ թե ինչ-որ զավթիչներ իրենց թելադրում էին։ Այսպիսով, ճապոնացիները 6-րդ դարում չինացիներից փոխառեցին գրությունը, օրացույցը, իսկ հետո՝ բուդդիզմը, որը չփոխվեց ազդեցիկ անձանց անհամաձայնության պատճառով։ Բայց կայսրը զիջումների գնաց և թույլ տվեց, որ նոր կրոնը լինի։ Այնուամենայնիվ, ձախողումը շուտով եկավ: Եվ բնակչության մեծ մասը ոչնչացավ: Մարդիկ սա ընդունեցին որպես անեծք իրենց հայրենի կրոնը դավաճանելու համար:

Չինաստանից բերված Բուդդայի արձանները խորտակվեցին։ Իսկ տաճարները քանդվեցին։ Միայն որոշ ժամանակ անց բուդդիզմը կարողացավ ամրապնդել իր դիրքերը Ճապոնիայում Սուգա կլանի շնորհիվ։

Ճապոնիայի կառավարության մասնաբաժինը պատճենվել է չինացիներից։

Առաջ Ճապոնիայի մայրաքաղաքը եղել է Նարան։ Նարա քաղաքը իրենից ներկայացնում էր ուղղանկյուն որը 25 քառ. կմ: Մայրաքաղաքում կառուցվել են ամենամեծ բուդդայական տաճարները: Բուդդայական միապետներից մեկին հաջողվեց այն աստիճան ենթարկել իրեն Կոկեն կայսրուհուն, որ նա նույնիսկ ցանկացավ կայսր դառնալ: Սակայն կայսրուհու մահը խափանեց նրա պլաններին։

Կայսերական ընտանիքի վրա բուդդիստների ազդեցությունից խուսափելու համար Մայրաքաղաքը տեղափոխվում է Հեյան քաղաք։ Նոր մայրաքաղաքում ոչ մի բուդդայական տաճար չի կառուցվել։

12-րդ դարից սկսած՝ ազգամետ զինվորական կլանները սկսեցին ավելի ու ավելի մեծ ազդեցություն ունենալ քաղաքական կյանքի վրա։ Հիմնական մրցակցությունը եղել է Թաիրա և Մինոմոտտո կլանների միջև։ Ինչը հանգեցրեց պատերազմի, որում հաղթում է Մինոմոտտո կլանը: 1274 թվականին Չինաստանը նվաճած Մանգոլեն ուղևորվում է գրավելու Ճապոնիան։ 30000 նավատորմ ուղղվում է դեպի Հակատա ծովածոց: Ճապոնական զորքերը, որոնք քանակով և զենքով զիջել էին Մանգոլին, ցնցվեցին մինչև մահ, բայց ներս թափված թայֆունը ցրեց թշնամու նավատորմը։ Սակայն 7 տարի անց Մանգոլների երկրորդ փորձն ավարտվեց նույն կերպ։ Հենց այդ ժամանակ ի հայտ եկավ կամիկաձեի հասկացողությունը, ինչը նշանակում է, որ աստվածային քամին ոչնչացնում է թշնամիներին:

1568 թվականից սկսած Օդան ոչնչացնում էր իր թշնամիներին և բուդդայական դպրոցները։ Նրա մահից հետո երկրի իշխանությունը շարունակեց Տոյոտոմին, որը հպատակեցրեց Հյուսիսային Պրովանսը, ինչպես նաև Շոկուկու և Կո Շու կղզիները։ Տոյոտոմին առգրավել է վանականների և գյուղացիների զենքերը։ Ստիպեց սամուրայներին տեղափոխվել քաղաքներ: Տոյոտոմին երազոմ էր գրավել Չինաստանն ու Կորեան։ Սակայն նրա մահը դադարեցրեց այդ պլանները: Շուտով սկսվեց խաղաղ կյանք, և Ճապոնիան մտնում է մեկուսացման դաշտ։ Խաղաղ կյանքը ծաղկեցնում է արվեստը։

Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։

Իրիկունները, երբ տուն էինք հավաքվում, մայրս անդադար խոսում էր օրվան անցածի կամ վաղվան հոգսերի մասին, իսկ հայրս, թինկը տված՝ ածում էր իր չոնգուրն ու երգում Քյորօղլին, Քյարամը կամ ո՛րևէ հոգևոր երգ։

Ահա այս ծնողներից ես ծնվել եմ 1869 թվի փետրվարի 7-ին։ Մանկությունս անց եմ կացրել մեր գյուղում ու սարերում։

Մի օր էլ մեր դռանը մայրս ճախարակ էր մանում, ես խաղում էի, մին էլ տեսանք, քոշերը հագին, երկար մազերով ու միրքով, երկաթե գավազանը չրխկացնելով, մի օտարական անցավ։

–Հասի՛ր, էդ կլեկչուն կա՛նչիր, ամանները տանք, կլեկի,– ասավ մայրս։ Խաղս թողեցի, ընկա ուստի ետևից կանչեցի։ Դուրս եկավ, որ կլեկչի չէ, այլ մեր ազգականի փեսա տիրացու Սհակն է։ Սկսեցի զրույց անել։ Տիրացուն խոսք բաց արավ իր գիտության մասին։

– Տիրա՛ցու ջան, բա ի՜նչ կլինի, մեր գեղումը մնաս, երեխանցը կարդացնես,– խնդրեց մայրս։

– Որ դուք համաձայնվեք, ինձ պահեք, ես էլ կմնամ, ի՜նչ պետք է ասեմ,– հայտնեց տիրացու Սհակը։

Գյուղումն էլ տրամադրություն կար, և, մի քանի օրից հետո, տիրացու Սհակը դարձավ Սհակ վարժապետ։ Մի օթախում հավաքվեցին մի խումբ երեխաներ, տղա ու աղջիկ շարվեցին երկար ու բարձր նստարանների վրա, եղավ ուսումնարան, և այստեղից սկսեցի ես իմ ուսումը։

Մեր Սհակ վարժապետը մեզ կառավարում էր «գաւազանաւ երկաթեաւ»։ Իր երկաթե գավազանը, որ հրացանի շամփուրի էր նման, երբեմն ծռում էր երեխաների մեջքին, ականջները «քոքհան» էր անում և մեծ կաղնենի քանոնով «շան լակոտների» ձեռների կաշին պլոկում։ Ես չե՛մ կարողանում մոռանալ մանկավարժական այդ տեռորը։

Վարժապետի առջև կանգնած երեխան սխալ էր անում թե չէ, սարսափից իրան կորցնում էր, այլևս անկարելի էր լինում նրանից բան հասկանալ, մեկը մյուսից հիմար բաներ էր դուրս տալի։ Այն ժամանակ կարմրատակում, սպառնալի, չուխի թևերը էտ ծալելով, տեղից կանգնում էր վարժապետը ու բռնում… Քիթ ու պռունկն արյունոտ երեխան, գալարվելով, բառաչում էր վարժապետի ոտների տակ, զանազան սրտաճմլիկ աղաչանքներ անելով, իսկ մենք, սփրթնած, թուքներս ցամաքած, նայում էինք ցրտահար ծտերի նման շարված մեր բարձր ու երկար նստարանների վրա։ Ջարդած երեխային վերցնում էին մեջտեղից։

– Արի՛,– դուրս էր կանչում վարժապետը հետևյալին…

Մի երեխայի ուսումնարան ղրկելիս հայրը խրատել էր, թե՝ «վարժապետն ի՛նչ որ կասի, դու էլ էն ասա»։ Եկավ։

Վարժապետն ասում է՝ «Ասա՛ այբ»։

Նա էլ կրկնում է՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

– Տո շան զավակ, ես քեզ եմ ասում՝ «Ասա այբ»։

Այս երեխայի բանը հենց սկզբից վատ գնաց, և այնքան ծեծ կերավ, որ մի քանի ժամանակից «ղաչաղ» ընկավ, տանիցն ու գեղիցը փախավ, հանդերումն էր ման գալի։ Բայց մեր Սհակ վարժապետի չարությունից չէր դա։ Այս տեսակ անաստված ծեծ այն ժամանակ ընդունված էր և սովորական բան էր մեր գյուղական ուսումնարաններում։ Գյուղացիներից էլ շատ քչերն էին բողոքում։ Այդ ծեծերից ես չկերա, որովհետև վարժապետը քաշվում էր հորիցս, բայց մանավանդ մորիցս էր վախենում։ Չմոռանամ, որ Սհակ վարժապետին սիրում էին մեր գյուղում և մինչև օրս հիշում են։

Տասը տարեկան, մեր գյուղից հեռացել եմ Ջալալօղլի, ուր մեծ և օրինակելի ուսումնարան կար, այդ ժամանակ Լոռում շատ հայտնի «Տիգրան վարժապետի» հսկողության տակ։ Այնտեղից էլ անցել եմ Թիֆլիս՝ Ներսիսյան դպրոց, որ չեմ ավարտել։

Շատ վաղ եմ սկսել ոտանավոր գրել։ 10—11տարեկան ժամանակս Լորիս-Մելիքովի վրա երգեր էին երգում ժողովրդի մեջ։ Այդ երգերին տներ էի ավելացնում և գրում էի զանազան ոտանավորներ–երգիծաբանական, հայրենասիրական և սիրային։ Սիրային ոտանավորներից մեկը, մի դեպքի պատճառով, տարածվեց ընկերներիս մեջ ու մնաց մինչև օրս։ Ահա՛ այդ ոտանավորը.

Հոգուս հատոր
Սըրտիս կըտոր,
Դասիս համար
Դու մի՛ հոգար,
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՜նչ զարմանք,
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սըրտում
Դաս է սերտում:


Հարցեր և առաջադրանքներ:

1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

ճախարակ-մանելու հասարակ գործիք
ղաչաղ – Փախստական


2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:

Ըստ ստեղծագործության՝ Թումանյանի գյուղում երեխաները ողջ օրը խաղում էին, իսկ մեծերը զբաղված էին իրենց առօրյա հոգսերով մինչ այն պահը, երբ գյուղ եկավ Սհակ վարժապետը։ Այդ օրվանից երեխաների կյանքը շատ փոխվեց։ Նրանք սկսեցին սովորել վարժապետի մոտ։ Սհակը վարժապետը շատ խիստ էր, չնայած, ինչպես Թումանյանն էր ասում, այն ժամանակ երեխաներին ծեծի միջոցով կրթելը սովորական երևույթ էր գյուղական համայնքներում։ Փոքր սխալի պատճառով վարժապետը կարող էր երեխային այնպես ծեծել, որ վերջինիս քիթ ու մռութը արյունոտ հեռացնեին դասասենյակից։ Ինչպես Թումանյանն էր ասում՝ դա մանկավարժական տեռոր էր։

3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

Ինքնակենսագրություն


4. Տեքստում ընդգծիր հատուկ գոյականները:

Առաջադրանք 1 (նոյ․ 28 – դեկ 5)

2-12

1.Պատմիր Խեթական պետության,  Միտանի պետության մասին: Հիմնավոր Խեթական պետութան հզորացման ժամանակաշրջանը:

Ք. ա. XVII դարում խեթերի պետությունների միջև սկսված պայքարն ավարտվեց Լաբարնա արքայի հաղթանակով։ Նրան հաջորդած մյուս արքան նվաճեց ողջ Փոքր Ասիա թերակղզին։ Այսպես ստեղծվեց Խեթական մեծ թագամորությունը։
Ք. ա. XIV – XIII դարերում Խեթական տերությունը հասավ իր հզորության գագաթնակետին, երբ խեթերը նվաճեցին Միտաննին, իսկ այնուհետև հասան մինչև Եգիպտոսի սահմաններ։ Փոքր Ասիայի արևմուտքը ևս Խեթական թագավորության տիրապետության տակ էր։
Խեթական պետության մայրաքաղաքը Խաթթուսասն էր, որի հիմնադիր արքան՝ Լաբարնան, իրեն անվանում էր Առյուծ արքա։ Խեթերն կառուցում էին հզոր, անառիկ ամրոցներ։ Դրանց շինարարության ժամանակ օգտագործվում էին ահռելի մշակված քարաբեկորներ։
Խեթական պետությունը երկար ժամանակ թշնամական հարաբերությունների մեջ էր Հայկական լեռնաշխարհի հետ։ Հետագայում խեթական արքան իր քրոջը կնության է տալիս Հայասայի արքա Խուկանային։

Ք.ա. XVI դարում Ասորիքի և Միջագետքի հյուսիսում Խուռիները հիմնեցին Միտաննի պետությունը։ Խուռիները զարգացած մշակույթ ունեցող ժողովուրդ էին։ Նրանք հաջողությամբ պայքարեցին եգիպտացիների և խեթերի դեմ, և իրենց ենթարկեցին ողջ Ասորիքը։

2.Պատմիր փյունիկեցիների, նրանց ձեռքբերումների մասին:

Փյունիկեցիները բնակվել են Փյունիկիայում՝ ներկայիս Լիբանանի տարածքում Ք.ա. 1200 – 146 թվականներին։ Եղել են արհեստավորներ, առևտրականներ և ծովագնացներ, ստեղծել են առաջին հնչյունային այբուբենը, որը բաղկացած էր 30 բաղաձայնից, և չկային ձայնավորներ։ Հիմնել են մի շարք գաղութներ, որոնցից հայտնի է հատկապես Կարթագենը։ Խոսել են փյունիկերենով։ Նրանց մշակույթը ոչնչացավ, երբ Ալեքսանդր Մեծը գրավեց այդ տարածքը։

Փյունիկեցիների անվանումը ծագել է հունական «ֆոինոս» բառից, որը թարգմանաբար «կարմիր» է նշանակում։ Նրանց այդպես էին կոչում, որովհետև նրանք մյուրեքս կոչվող ծովային խխունջներից պատրաստում էին վառ ծիրանագույն ներկ։

Փյունիկեցիները առաջինն էին, որ մեծ քանակով թափանցիկ ապակեղեն արտադրեցին։ Նաև կարողանում էին «ապակի փչել» և ստանալ հրաշալի ապակեղեն։ Փյունիկեցի արհեստավորները վաճառքի համար պատրաստում էին կավե, փղոսկրե և մետաղե իրեր, կտորեղեն, ինչպես նաև մայրի ծառի փայտը։ Նրանք նաև հմուտ նավաստիներ են եղել և ունեցել են լավ կառուցված նավեր, որով նավարկել են դեպի Բրիտանիա, ապրանքներ փոխանակել անագով և արծաթով։

«Փյունիկյան պետությունները»/նշված աղբյուրից ընտրել մեկ թեմա ,կարևոր հատվածները թարգմանել։

Թարգմանությունը կարդալ այստեղ

Урок 2 (3.12.21)

Задание № 1.

Вставь окончания -и- , -е- . Напиши склонение и падеж

существительного.

словосочетаниясклонениепадеж
отдыхал на природeпервое склонение (женский род)
уехал из деревнипервое склонение(женский род)
рассказал о радоститретье склонение(женский род)
случилось в поездевторое склонение(мужской род)
постучал по партепервое склонение(женский род)
скатился с ладонитретье склонение(женский род)
написал по памятитретье склонение(женский род)
вылетел на самолётевторое склонение(мужской род)
съехал с горкипервое склонение (женский род)
стихи о мудроститретье склонение(женский род)

Задание № 2.

Допиши окончания в словах.

Зимой на улице шёл сильный снегопад.

Метель понеслась и закружилась в снежном вальсе .

Могучий лось тяжело пробирался по высокой густой траве .

Белым снегом занесло все лесные тропинки .

Мы читаем стихи о весенней капели .

Задание № 3.

Найди и исправь ошибки.

Серые заяц сидел на старам пеньке.
Серый заяц сидел на старом пеньке.

По лесной дорожки пробежал волки.
По лесной дорожке пробежали волки.

Из тене деревьев выглядывали рыжие лисички.
Из теней деревьев выглядывали рыжие лисички.

Подсказка: в этом тексте 5 ошибок!

Дополнительное задание

Задание № 4.

Прочитай предложения, вставь подходящие по смыслу слова.

В ночном небе ярко сверкают звёзды.

Стая крикливых журавлей пронеслась над участком .

Осенью на приусадебном поле дети собрали хороший урожай.

Я с другом прочитал интересный детектив.

На уроке русского языка мы писали сочинение.

Слова для справок: урок, небо, участок, поле, друг.

Задание № 5.

Прочитай слова, запиши эти существительные в родительном, дательном и предложном падежах.

Родительный падежДательныйпадежПредложный падеж
корона
Володя
берёза
библиотека
тетрадка

Задание № 6.

Определи и запиши склонение существительных, просклоняй эти слова, выдели окончания.

Падежи
Именительныйтётямечталосьсолнцесвиристельдаль
Родительный
Дательный
Винительный
Творительный
Предложный

Փոքրիկ արջի պատմությունը

Անտառում մի արջ էր ապրում։ Նա շատ բարի արջ էր, և բացի մեղրից ուրիշ ոչինչ չէր ուտում։ Այս արջը մի օր ունենում է մի շատ գեղեցիկ և աշխույժ քոթոթ։ Քոթոթը շատ շարժուն էր, և անընդհատ վազվզում էր ու մայրիկից փախչում։
Մի օր էլ անտառ են գալիս որսորդները, նրանք հեռվից տեսնում են միայնակ խոտերում խաղացող քոթոթին և որոշում են ոչ թե նրան սպանել, այլ բռնել և տանել վաճառել գազանանոցի վրա։ Նրանց դա հաջողվում է։ Խեղճ քոթոթը վախեցած սկսում է ձայներ հանել և կանչել իր մայր արջին։ Սակայն մինչ մայրը կհասնի, որսորդները արջուկին արդեն դրել էին վանդակը և ուղղություն եին վերցրել դեպի գազանանոց։
Նրանք արջուկին հանձնեցին գազանանոցին։ Խեղճ քոթոթը անընդհատ լացում էր և ոչինչ չէր ուտում։ Նա շատ շատ էր կարոտում իր մայրիկին։ Կողքի գազանները դա տեսնում էին։ Նրանց աչքի առաջ քոթոթը օր օրի նիհարում էր և հյուծվում։
Ի վերջո, գազանները որոշեցին օգնել քոթոթին փախչել գազանանոցից և հասնել իր մայրիկին։ Նրանց միջից ամենատարեց և խիզախը արջը ասաց, որ քոթոթի հետ ինքը նույնպես կգնա անտառ, որպեսզի փոքրիկը չմոլորվի ճանապարհին և , նաև, որ չար մարդիկ նորից չբռնեն և հետ բերեն գազանանոց։
Եվ մի օր, կեսգիշերին գազաններով հավաքվեցին, ամեն մեկը ինչ որ կերպ օգնեց և արջերի վանդակի դուռը բացվեց։ Քոթոթը և տարեց արջը դուրս եկան, բոլոր կենդանիներին շնորհակալություն հայտնեցին օգնության համար և ընկան ճանապարհ։ Արդեն առավոտ էր, երբ նրանք հասան անտառ։ Քոթոթը սկսեց կանչել իր մայրիկին։ Մայրը հեռվից լսեց ձագուկի ձայնը և վազելով ու գլորվելով հասավ և ամուր ամուր գրկեց իր ձագին։ Քոթոթն ասաց, որ առանց գազանանոցի արջի և մյուս գազանների օգնության, նա չէր հասնի անտառ միայնակ։ Մայրը մոտեցավ տարեց արջին և հանկարծ անակնկալ։ Դա իր քույր արջն էր, որ շատ տարիներ առաջ, երբ դեռ նրանք ձագուկներ էին, անհայտացել էր անտառից, և ոչ ոք չգիտեր նրա տեղը։
Երկու քույրերով ջերմ գրկախառնվեցին, մի կուշտ հաց կերան և ամբողջ օրը , ու նաև գիշերը զրուցեցին իրենց կյանքից, պատմեցին տարբեր պատմվածքներ, որ իրենց հետ էր տեղի ունեցել։
Վերջապես լույսը բացվեց։ Մայր արջը քրոջը կանչեց իրենց որջ միասին ապրելու։ Սակայն գազանանոցի արջը հրաժարվեց, ասեց, որ ինքը ողջ կյանքը անց է կացրել վանդակների ետևում, և չի պատկերացնում իրեն ազատության մեջ, որս անելիս, պաշտպանվելիս մյուս գազաններից։ Նա արցունքոտ աչքերով հրաժեշտ տվեց քրոջը և փոքրիկին, և վերադարձավ իր տունը՝ գազանանոց։
Իսկ մայր արջը և քոթոթը ապրեցին ուրախ և երջանիկ իրենց որջում։

Design a site like this with WordPress.com
Get started