Ճամփորդություն դեպի Ոսկեվազի գինու գործարան

Այսօր մենք գնացել ենք ոսկեվազի գինու գործարան։ Այնտեղ շատ գեղեցիկ էր՝ նման էր ամրոցի։ Մեզ պատմեցին գործարանի մասին, որ թվականին է ստեղծվել, նախկինում ինչպես է կոչվել և այլն։ Մենք տեսանք գործարանի սովետական տարաները, բայց նրանք այն չեին օգտագործում։ Նաև տեսանք այլ գործիքները։ Մեզ ցույց տվեցին գործարանի թանգարանը և իմացանք, որ 30-40 ական թթ. ինչպես են գինին հնեցրել կամ պահել։

Ձմեռային ճամբար․ օր VII

Այսօր մեր ջոկատից մի տղայի՝ Թեդիի մայրիկը եկել էր մեր դպրոց, որպեսզի միասին պատրաստենք պարսկական ուտեստ՝ Աշռեշտե։

Աշռեշտե պատրաստելու համար պետք է՝

  • 500 գ սիսեռ
  • 500 գ Լոբի
  • 500գ Ոսպ
  • 1 հատ խառը կանաչի
  • Ռշտա
  • Թան
  • Սոխ, սխտոր
  • Չոր նանա
  • Ձեթ

Այդ ուտեստը շատ յուրահատուկ համ ուներ։ Ինձ այնքան էլ դուր չեկավ այն, բայց նորմալ համ ուներ։

Ճամփորդություն դեպի Սևաբերդ❄

Այսօր մենք մեր ջոկատով ճամփորդեցինք դեպի Սևաբերդ։ Երեխաներից մի քանիսը եկել էին աշնանային բոթասներով։
Ճամփան մոտավորապես մեկ ժամ էր։Այնտեղ շատ-շատ ձյուն կար և հասնում էր մինչև ծնկներս։ Ձյունը այնքան շատ էր, որ նույնիսկ բարձրահասակները դժվարությամբ էին անցնում ձյան միջով։
Մենք սկսեցինք բարձրանալ։ Ձյան միջով սար բարձրանալը շատ դժվար էր։ Երբ բարձրացանք, սկսեցինք ձնագնդիկ խաղալ և սահնակով սահել։ Մեր ուսուցիչները իրենց հետ բերել էին փչովի սահնակներ և դրանցով մենք նույնպես սահեցինք։
Ես և ընկերուհիս՝ Անահիտը որոշեցինք միասին սահել։ Ճանապարհի կեսից ընկանք, բայց մենք ուզում էինք երկուսով մինչև վերջ սահել։ Մի քանի անգամ սահեցինք, բայց անընդհատ ընկնում էինք։ Ինձ թվում է, որ դա վատ բռնվելու պատճառով էր։ Հետո ես և Լիլիթը որոշեցինք երկուսով սահել, բայց ճանապարհի կեսից նոյնպես շուռ եկանք։
Դրանից հետո մենք մի փոքր կերանք և հետո նորից սկսեցինք սահել։
Երբ արդեն ետ վերադառնալու ժամանակն էր, բոլորը փչովի սահնակներով իջան սարից, որպեսզի դժվար չլինի այդ սահնակները քաշ տալը։ Վերջին անգամ սահնակներով սահելիս ես և Անահիտը միասին սահեցինք։ Ամեն ինչ լավ էր, բայց, երբ հասանք տեղ ես և Անահիտը գլուխկորձի տվեցինք։ Շատ զվարճալի էր։


Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդութունը, չնայած որ շատ ցուրտ էր, բայց այն անցավ շատ ուրախ։

❄☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃❄

Ձմեռային ճամբար․ Օր I

Ես և իմ ընկերուհիները ընտրել էինք ընկեր Ստելլայի ջոկատը։ Բայց, քանի որ, շատ մարդ էր ընտրել այդ ջոկատը, մեզ տեղափոխեցին ընկեր Շուշանի մոտ։ 😑Ճիշտն ասած ես չէի ուզում փոխել իմ ջոկատը, բայց հետո համակերպվեցի։ Մենք խոսեցինք վաղվա ճամփորդության մասին, բայց, քանի որ ես չէի ուզում մասնակցել այդ ճամփորդությանը, հետևաբար վաղը դպրոց չեմ գնա։
Հաջորդ դասին մեզ մոտ բնագիտություն էր։ Բնագիտության ժամին մենք տեղեկություն հավաքեցինք մեղրի, նրա օգտակարության և կիրառման մասին։ Հետո տեղեկություն հավաքեցինք Ոսկեվազի գինու գործարանի մասին։

Ոսկեվազի Գինու Գործարան

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Գործարանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:

Այսօր գործարանի տարածքում  տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն  իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը`գինու խմորման և հնեցման այս ավանդական գործիքը, Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կարասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան), ինչպես նաև ուրարտական Թեյշեբաինի միջնաբերդի ավերակներում են գտնվել կարասային գինու մառանները:   

Գինու արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները: Քաղցր գինիների արտադրության մեջ «Ոսկեվազի գինու գործարանը» առաջինն է, ով օգտագործել է խաղողի թառամեցման մեթոդը: Ոսկեվազի գինիներն արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր հեղինակավոր տեղական և միջազգային գինու մրցույթներում` «Mundus Vini», «Decanter World Wine Awards», «Sommelier Wine Awards» և այլն:

Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը գինիների աշխարհում:

Design a site like this with WordPress.com
Get started