Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»

«Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:


Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը… Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:


Առաջադրանք
Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը:

Չպետք է վերաբերվի երեխային ինչպես մեծահասակին։ Ծնողը պետք է սեր տա երեխաին այն ժամանակ երբ նա դրա կարիքը ունի, ոչ թե անընդմեջ դաստիրակի։

Մեղադրիր կամ արդարացրու հորը:

Ես և՛ արդարացնում, և՛ մեղադրում հորը։
Մեղադրում եմ հորը, որովհետև շատ կոպիտ էր վերաբերվում որդու հետ և նեղացնում էր նրան։
Արդարացնում եմ հորը, որովհետև նա վերջի վերջո հասկացավ իր սխալը

Ամառային առաջադրանքներ

Առաջադրանք 1

1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան
Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց  այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
-Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիտոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
-Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքնալու համար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>:  Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:

2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:

Ճանապարհին Մայքլը օգնություն ցուցաբերեց տարեց կնոջը ում մեքենան վնասվել էր։

3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից:

Մայքլը կնոջը խորհուրդ տվեց, որ, եթե ցանկանում է շնորհակալություն հայտնել իրեն, ապա թող գթասիրտ լինի, երբ կհանդիպի մեկին, ով նրա օգնութան կարիքը կունենա։

4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան:

Բարության շղթան պահպանվեց այնպես, որ կինը մի սրճարանում մի անծանոթ մատուցողուհուն թողեց ողջ մանրադրամը և աննկատ հեռացավ՝ անձեոցիկի վրա գրելով, որ մատուցողուհին, եթե ցանկանում է իրեն շնորհակալ լինել, ապա կարող է նմանօրինակ մի լավություն էլ ինքը անել պատահական անծանոթի

5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Ծանոթ – անծանոթ
Երջանիկ– դժբախտ
Համեղ – անհամ
Լավատես – վատատես
Հայտնի – անհայտ
Գիտուն – անգետ

6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
կապուտաչյա աղջիկ
մեծահոգի քրիստոնյա
փշոտ ճանապարհ
հավատարիմ ընկեր
Հաճելի անակնկալ

7. Մի պատմություն հորինիր բարի գործի մասին:

Արևոտ օր էր։ Մենք զբոսնում էինք պուրակով։ Հանկարծ տեսանք մի շնիկի, որի թաթը վնասված էր։ Մենք մտածեցինք, որ նա թափառող շներից է, բայց, երբ տեսանք նրա վզի կապը, հասկացանք, որ շունը տեր ունի։ Շան կապի վրա գրված էր <<Բաբի>>։ Մենք նրա վզից հանեցինք կապը լավ զննելու համար և տեսանք հակառակ կողմում ինչ-որ հեռախոսի համար։ Մտածելով, որ դա Բաբիի տիրոջ համարն է մենք զանգեցինք այդ համարին։ Պարզվեց, որ շան տիրջ անունը Լուսինե է և նա կորցրել էր իր շանը։ ՄԵնք Լուսինեին հայտնեցինք, որ նրա թաթը վնասված է, և, որ մինչ նա կմոտենա իր շանը վերցնելու, մենք նրա թաթը կվիրակապենք։ Նա շնորհակալություն հայտնեց և ասաց, որ երեսուն րոպեից կլինի մեզ մոտ։ Պուրակի մոտակայքում կար դեղատուն։ Մենք այնտեղից գնեցինք վիրակապ և անհրաժեշտ դեղեր։ Մինչ մենք վիրակապեցինք շան ոտքը, Լուսինեն մոտեցավ մեզ և գրկելով Բաբիին շնորհակալություն հայտնեց մեզ։ Այդպես մենք ընկերացանք և, երբ մի քանի շաբաթ անց նորից հանդիպեցինք Բաբին լրիվ ապաքինվել էր։ Դա առիթ հանդիսացավ մեր ընկերությանը։

Առաջադրանք 2

1. Կարդա՛ տեքստը:
Ձնծաղիկը
Այսօր ես աշնանային անտառում դեղին, նարնջագույն, կարմրավառ տերևներ եմ հավաքում:
Հրաշք-ոսկի է իմ ձեռքերում և շուրջս:
Ես մտածում եմ այն մասին, որ շուտով կգա երկար ու ցրտաշունչ ձմեռը:
Եվ որքան քաջություն ու հույս  է անհրաժեշտ ունենալ փոքրիկ ձնծաղիկին, երբ նա գարնանը կհայտնվի դատարկ ու մերկ անտառում:
Որքան քաջություն և հույս պետք է ներդրված լինեն փոքրիկ կենդանի թերթիկներում, որպեսզի չդողան նրանք:
Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:

2. Ըստ տեքստի բնութագրի՛ր ձնծաղիկին:

Ձնծաղիկը այնքան քաջ էր, որ հույս ունենալով կկարողանա դիմակայել ցրտաշունչ ձմռանը, ծաղկում և գեղեցկացնում էր անտառը։

3. Տեքստում գտի՛ր կոչական ունեցող  նախադասութուն և կանաչ ներկիր:


Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:


4. Փակագծերում տրված բառերից ճիշտը տեղադրիր նախադասության մեջ:

Խաղողի  կանաչ /կանաչ, զմրուխտ/ որթատունկերի և վարսաթափ ուռենիների մեջ թաքնված աղյուսե շենքը թաղված էր լռության մեջ:
Ճամփորդի  սիրտը կծկվում էր մի անորոշ /անորոշ, անորսալի/ տագնապից:

5. Ուղղակի խոսքերը վերածել անուղղակիի:

Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց.
-Հորդ լավ նայիր և մի՛ նեղացրու:
-Հետևի՛ր ինձ,- ասաց ընկերս,- հակառակ դեպքում կմոլորվես:

Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց, որպեսզի հորս լավ նայեմ և չնեղացնեմ։
Ընկերս ասաց հետևեմ իրեն, թե չէ հակառակ դեպքում կմոլորվեմ։

Առաջադրանք 3

1. Կարդա՛ տեքստը:
Տասներկուերորդ դարի հայ հանճարեղ բժիշկ Մխիթար Հերացին իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների առաջ:
Մի գիշեր, երբ մեծ բժիշկը սենյակի  մենակության մեջ նստած ինքնամոռացությամբ ուսումնասիրում էր զանազան բույսեր, որոնց օգտագործումը շատ կարևոր էր համարում բժշկության մեջ, հանկարծ ծեծեցին դուռը:
Հերացին անմիջապես վերցրեց կանթեղը և բացեց դուռը:  Շեմին կանգնած էր մի օտարական:
-Ներիր, բժիշկ,-որ այսպես անպատեհ ժամի քեզ անհանգստացրի:
Հերացին կարծելով, թե եկողը սովորական հիվանդ է, ներս հրավիրեց նրան:
Երբ օտարականը նստեց, Հերացին սկսեց հարցնել նրա առողջության մասին:
-Ես հիվանդ չեմ , բժիշկ: Ես եկել եմ երեք հարց տալու:
-Պատրաստ եմ քեզ լսելու,- ասաց մեծ բժիշկը,- խոսիր:
-Ասա ինձ, բժի՛շկ, ո՞րն է քո բժշկության գաղտնիքը:
-Իմ բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի,- պատասխանեց Հերացին,- իմ բժշկությունը սերն է, սեր դեպի մարդը:
-Ասա ինձ, բժիշկ, դժվա՞ր է  բժշկի պարտականությունները:
-Բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն չափազանց դժվար: Բայց բժշկությունը պարտականություն չէ, զավակս: Բժշկությունն ամենից առաջ կոչվում է խիղճ:
-Մի վերջին հարց էլ , բժիշկ,- ասաց օտարականը,-ինձ չե՞ս վերցնի քեզ մոտ որպես աշակերտ:
-Քո երրորդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչև որ դու չպատասխանես իմ հարցին: Ասա ինձ  խնդրեմ, հանուն հիվանդի դու կարող ես ամեն ինչից զրկել քեզ: Կարող ես քո հանապազօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնել, կարող ես անքուն գիշերներ անցկացնել նրա անկողնու մոտ ՝ մոռանալով քո մերձավորներին: Եվ, վերջապես, դու ընդունակ ես մեկընդմիշտ ընդունել, որ բժշկի աշխատանքը սոսկ պարտականություն չէ, այլ անհուն սեր դեպի մարդը, համակ նվիրում և սրբազան գործ: Եթե ազնիվ ես, ասա ինձ ճշմարտությունը:
Օտարականը շփոթվեց:
-Ես…ես ազնիվ մարդ եմ , բժիշկ,- ասաց նա,- և ես քեզ խաբել չեմ կարող: Ավելի լավ է ես շարունակեմ զբաղվել իմ արհեստով՝ տակառագործությամբ:
Մխիթար Հերացին մոտեցավ և գրկեց օտարականին:
-Ապրես, զավակս, դու ազնիվ մարդ ես և չցանկացար ապագայում հանցագործ դառնալ:
Օտարականը ներողություն խնդրեց և հեռացավ, իսկ Հերացին, որ իրոք ամբողջավին նվիրված էր մարդկությանը, նորից շարունակեց բույսերի ուսումնասիրությունը:

2. Ո՞վ էր Մխիթար Հերացին, ի՞նչ գիտես նրա մասին:

Մխիթար Հերացին ծնվել և ստեղծագործել է 12-րդ դարում պարսկաստանի Խոյ քաղաքում։ Լավ իմացել է խոսալ հուներեն, արաբերեն, պարսկերեն։ Նա շատ շուտ ձեռք բերեց մեծ բժշկի համբավ։

Մխիթար Հերացին գրել է բժշկական գրքեր։ Նրա գիրքը կոչվում է՝ «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է այդ գիրքը 1184 թվականին։ Այդ գիրքը նրան առաջարկել է գրել Գրիգոր կաթողիկոսը։ Նաև նա գրել է ակնաբուժական գիրք, որտեղ նա նկարագրել էր տարբեր աչքի հիվանդություններ և ինչ դեղեր են պետք այդ հիվանդությունները բուժելու համար։ Մխիթար Հերացին փոքր հասակից հետաքրքրվել է բժշկությամբ։ Մատենադարանում կան Մխիթար Հերացու գրած գրքերից հատվածներ։

3. Բնութագրի՛ր օտարականին:

Օտարականը ազնիվ մարդ էր, որովհետև, օտարականը զգաց և ազնվորեն պատասխանեց Մխիթար Հրացուն, որ չի կարող իր կյանքը նվիրել բժշկությանը, և կշարունակի զբաղվել արվեստով։

4. Ինչպիսին պետք է լիներ բժիշկը:

Բժիշկը պետք է լինի նվիրված հիվանդներին, ազնիվ, հոգատար, իրեն նեղություն պատճառել հիվանդին բուժելու համար։

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Հիվանդ – առողջ
Ունևոր – աղքատ
Դժվար – հեշտ
Համարձակ – վախկոտ
Գեղեցիկ – տգեղ
Փակ – բաց

6. Տրված բառերից ընդգծիր ածականները (հատկանիշ ցույց տվող բառերը):
Ծաղիկ, մարդ, գեղեցիկ, նայել, երկաթյա, բախտավոր, հաղթանակ, կարմիր:

Առաջադրանք  4
1. Կարդա՛ տեքստը:
«Նորմանդիա» նավի նավապետը
1870 թվականի մարտի 17-ի գիշերը «Նորմանդիա» նավն անցնում էր Ամերիկայից Անգլիա երթուղին: Մշուշը ծածկել էր ծովը: Նավապետը կանգնել էր նավի կամրջակի վրա: Ճանապարհորդները քնած էին: Մռայլ գիշեր էր, մարդ իր աչքի առջևը չէր տեսնում:
Հանկարծակի մառախուղի միջից  մի ստվեր նշմարվեց: «Մերի» մեծ նավն էր, որ ուղղակի «Նորմանդիայի» վրա էր սուրում:
Բախումը սարսափելի եղավ: Մարդիկ, կանայք, երեխաները վազելով ու լալով  մի ակնթարթում հայտնվեցին  կամրջակի վրա:
Ջուրը ներս է խուժում նավի մեջ:  Շարժիչը լռեց: Նավապետն ուղիղ կանգնած կամրջակի վրա գոչեց.
-Լռություն և ուշադրություն: Ծով իջեցնել մակույկները: Տեղափոխել նախ կանանց, հետո երեխաներին, իսկ նավի անձնակազմն՝ ամենավերջում:
Վաթսուն մարդ կար փրկելու: Արագորեն ծով իջեցրին մակույկները: Բոլորն աղմկելով ու իրար հրմշտելով խուժեցին մակույկները: Բայց այդ ամբողջ իրարանցման ու ժխորի մեջ լսվում էր նավապետի հանգիստ ու վճռական ձայնը: Իմանալով, որ շարժիչը լռել է և ընդամենը վայրկյաններ են մնացել նավի սուզվելուն, նավապետը հրամայեց կրակել այն  տղամարդու վրա, որ կփորձի կանանցից ու երեխաներից առաջ իջնել մակույկը: Բոլորը լռել էին. խուճապահար բազմության վրա իշխեց նավապետի երկաթյա կամքը: Իր մակույկներով օգնության հասավ նաև  «Մերի» նավը:
«Նորմանդիա» նավի նավապետը կամրջակի վրա հանգիստ ու անվրդով  կանգնած հրամայում էր, ղեկավարում և մտածում բոլորի ու ամեն ինչի մասին:
-Փրկեցեք Քլեմանին,- հանկարծ գոռաց նավապետը:
Քլեմանը նավի որդեգիրն էր, մի փոքրիկ տղա;
Նավը դանդաղորեն սուզվում էր ծովի խորունկ ջրերի մեջ:
-Ավելի արագ շարժվեցեք,-գոչեց նավապետը:
Քսաներորդ վայրկյանին նավը ընկղմվեց: Խիզախ նավապետը ոչ մի շարժում չարավ, ոչ մի խոսք  չասաց և կամրջակի վրա ուղիղ կանգնած նավի հետ անշարժ սուզվեց  ալիքների մեջ:
Այսպես զոհվեց «Նորմանդիա» նավի հերոս նավապետը:

2. Ինչո՞ւ էր նավը խորտակվում:

Նավը խորտակվում էր, որովհետև «Մերի» նավը բախվեց «Նորմանդիա» նավին և նավը սկսեց խորտակվել։

3. Բնութագրե՛ք նավապետին և գնահատե՛ք նրա արարքը:

Նավապետը շատ խիզախ էր, որովհետև նա զոհաբերեց իրեն որպեսզի բոլորը կարողանան իջնել մակույկները։ Նա այդ իր արարքով հերոս է։

4. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները:

Մեծ – խոշոր, հսկա
հաամարձակ – վստահ
կախարդել – դյութել
չքնաղ – գեղեցիկ
ագահ – ժլատ
բուժել– առողջացնել, բժշկել
կատար – գագաթ
դրացի – հարևան

5. Բաղադրիչները միացրո՛ւ և կազմի՛ր նոր բառեր:
ապ        արդյունք – ապարդյուն
բարի      կարգել – բարեկարգել
դուռ       պան – դռնապան
անդունդ     խոր – անդնդախոր
բազում    թիվ – բազմաթիվ
լեռ   լանջ – լեռնալանջ
լեռ      ային – լեռնային
ձեռք     փայտ – ձեռնափայտ

Գործնական քերականություն 26․05․21

Գիշերն ուզում էր դուրս գալ՝ մի քիչ մաքուր օդ շնչելու, բայց անձրև եկավ։
Գիշերն անձրև եկել է, հիմա ինչպե՞ս ես դուրս գալու առանց բաճկոնի։
Տե՛ս՝ ակնոցիս շրջանակը կոտրվել է, կարո՞ղ ես կպցնել։
Վա՜յ, ակնոցիս շրջանակը կոտրվեց, հիմա որտեղի՞ց գտնեմ սրա նմանը։
Ջուրը եկավ, հոսող ջրով լվացվի՛ր, որ անցնի գլխացավդ։
Ջուրը երևի եկել է, որ բոլոր գյուղացիները, իրար անցած ջրտուքի են պատրաստվում։

Հեծանիվը հայտնագործվել է երկու հազար տարուց էլ առաջ։
Ժամանակակից հեծանիվի նախատիպերն ստեղծվել են Չինաստանում ու Հնդկաստանում։
Լեոնարդո դա Վինչիին։ Նա ցանկացել է շղթայի միջոցով շարժվող անիվներով հեծանիվ ստեղծել։ Բայց նրա գյուտը միայն երկու հարյուր տարի հետո կիրառվեց։ Ղեկով երկանիվ հեծանիվը հայտնվել է միայն մեր դարում։

Աշխարհը շատ ուրախ կլինի, եթե պատերազմներ չլինեն։
Մարդիկ շատ բարի կլինեն, եթե նախանձ չլինեն։
Ապրելը շատ անհետաքրքիր կլինի, եթե մարդիկ միմյանց հետ չշփվեն։
Նրա աչքի լույսը կդառնաս, եթե հոգատար լինես։

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե արև չլինի։
Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե սիրես սովորել։
Աշխարհում ամենաերջանիկ մարդը կլինեմ, եթե ես և հարազատներս առողջ լինենք։
Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե բոլորը որոշեն հեծանիվ քշել։

Եթե ոչ մեկին ոչինիչ չարգելեն, աշխարհում քաոս կլինի։
Եթե մարդիկ լաց լինելն ու ծիծաղելը մոռանան, կդառնան անզգա։
Եթե մեր գրադարանի բոլոր գրքերը կարդաս, ավելի զարգացած կդառնաս։
Եթե դպրոցական օրենքները աշակերտները հաստատեն, ոչ մի ուսուցիչ այլևս չի ցանկանա դպրոցում աշխատել։

Եթե տիեզերագնաց դառնամ, կգնամ տիեզերքը բացահայտելու։
Եթե իմ բոլոր երազանքներն իրականանան, ես երջանիկ կլինեմ։
Եթե նախոօրոք ամեն ինչ հայտնի լինի, մարդիկ կխելագարվեն։
Եթե ժամանակ ունենամ, ավելի շատ գիրք կկարդամ։

Գործնական քերականություն 21․05․21

Հայտնի է, որ ամենից շատ Արևմտյան Հնդկաստանի Չերեպունջա շրջանում է անձրև գալիս։ Սակայն պարզվում է, որ երկրագնդում մի տեղ կա, որտեղ անհիշելի ժամանակներից անընդհատ անձրևել է։ Դա Հարավային Ամերիկայում է։ Անձրևի հեղինակը ջրվեժն ք։ Ուժեղ քամին, որը միշտ փչում է լեռներից, ջրափոշին հարթավայր տանել։ Այդտեղ ջրափոշին խոշոչ կաթիլներ դարձավ ու որպես անձրև տեղաց։

Աչքերը բողոքում են, որ իրենց դեմքի վրա բոլորից բարձր են բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը բաժինը ընկնելու է ո՛չ թե իրենց, այլ բերանին Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծում են ու արցունքոտվում։

Գործնական քերականություն 24․05․21

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու։ Կտուցը ջրին որ չհասավ, փորձեց կճուճը թեքել։ Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ։ Նա մի քիչ մտածեց ու մանր քարեր լցրեց կճուճի մեջ։ Ջուրը բարձրացավ, հասավ կճուճի բերանին։ Ու ագռավը հագեցրեց ծարավը։

Մի դաշտային մուկ հյուր կանչեց մառանում ապրող մկանը։ Հյուր մուկը եկավ ու որոշեց մինչև աշուն մնալ։ Նա մի քանի հատիկ գտավ, ցեխակոլոլ արմատներ կրծեց ու ասաց
– Չէ՛, թշվառ մրջյունի նման ես ապրում։ Գնանք՝ տես։
Նա դաշտային մկանը համոզեց ու տարավ տուն։ Ցույց տվեց հացը, ալյուրը, թուզը մեղրը, և հյուրի աչքերը հաճույքից պսպղացին։ Նա զամբյուղից պանիր էր ուզում վերցնել․ բայցհանկարծ դուռը բացվեց։ Մկները լեղաճաք փախչեցին, մտան ծակը, ծվծվալով իրար սեղմվեցին ու մնացին, մինչև ոտնաձայները լռեցին։ Հետո դաշտամուկը նորից դուրս սողաց, դնչիկը երկարացրեց փոքրիկ թզին, բայց նորից ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար ներս մտավ, և մկներն էլի թաքնվեցին։ Թեկուզ և հյուր մուկը սոված էր, բայց ասաց․
– Մնաս բարո՛վ, սիրելի՛ս, քեզ եմ թաղնում քո ամբողջ հարստությունը, որ հազար ու մի վտանգի, ահ ու դողի հետ է կապված։ Ավելի լավ է՝ ես էլի խոտ ու արմատ կրծեմ։

Գնում եմ Մայր դպրոց

Հարցաշար

  1. Ո՞րն է քո սիրելի վայրը կրթահամալիրում:

Իմ սիրելի վայրը կրթահամալիրում Վերնատունն է։ Վերնատունը շատ հանգիս, արևոտ և հաճելի վայր է։ Այն կառուցվել է վերջերս։ Այնտեղ մենք հաճախ դասեր ենք անցկացնում։ Ոմանք այնտեղ դաշնամուր են նվագում։

  1. Ո՞վ է դպրոցի քո ամենալավ ընկերուհին կամ ընկերը, որ միշտ քեզ օգնել է:

Իմ ամենալավ ընկերուհին է Մարիան, իսկ ամենալավ ընկերը՝ Գարիկը։

Մարիան շատ լավ ընկերուհի է, մենք նրա հետ շատ թեմաների մասին ենք խոսում։ Նա շատ բարի է, հոգատար իր ընկերների և հարազատների նկատմամբ, սակայն միևնույն ժամանակ, որոշ հարցերի նկատմամբ շատ անտարբեր է։ Ես շատ ուրախ եմ, որ ունեմ նրա նման ընկերուհի։

Գարիկը խելացի, առանց կոմպլեկսների, հիպերակտիվ տղա է, սակայն փոքր ինչ չարաճճի է։ Գարիկի հետ կարելի է խոսել տարբեր թեմաների շուրջ։ Նա շատ հավատարիմ և լավ ընկեր է։

  1. Ո՞րն էր այս տարվա ամենասիրելի նախագիծը։ Պատմիր այդ նախագծի մասին: Կցիր նաև հղումը։

Իմ սիրելի նախագծերից է ռուսերեն առարկայից տրված Սուրբ զատկի թեմայով նախագիծը։ Ինձ դուր է եկել այդ թեման, որովհետև այդտեղ խոսվում է եկեղեցական տոներից ամենագեղեցիկ տոնակատարության մասին։ Այդ տոնը սիրելի է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար։ Տոնը գեղեցիկ է այնքանով, որ յուրաքանչյուր ընտանիք պատրաստվում է տոնին նախապես։ Ներկում են գույնզգույն ձվեր և եփելով տոնական ուտեստներ և ողջ ընտանիքով նշում տոնը։

Пасха в Армении. Традиции и обычаи

  1. Ի՞նչ գրքեր ես կարդացել այս ուսումնական տարվա ընթացքում։

Այս ուսումնական տարվա ընթացքում կարդացել եմ տարբեր գրքեր։ Աննա Ֆրանկի օրագիրը, Սուպեր Նռանե 2, Փոքրիկ Իշխանը։

  1. Ո՞րն է այս տարվա քո սովորած ամենասիրելի բանաստեղծությունը:

Այս տարվա իմ սովորած ամենասիրելի բանաստեղծությունն է <<Ես իմ անուշ Հայաստանի>>։

  1. Ո՞րն էր այս տարվա քո սիրելի առարկան և ինչո՞ւ։

Այս տարվա իմ սիրելի առարկան էր մաթեմատիկան և ռուսերենը։
Մաթեմատիկա առարկան սիրում եմ, որովհետև սիրում եմ լուծել տարբեր բարդության խնդիրներ, իմանալ նոր բանաձևեր և կանոններ։
Ռուսերեն առարկան սիրում եմ այն պատճառով, քանի որ ես ռուսերեն լեզվով սիրում եմ խոսել, և ռուսերենից ցանկացած նոր բան հեշտությամբ եմ ընկալում։

  1. Ո՞ր օտար լեզվին ես ավելի լավ տիրապետում։

Օտար լեզուներից ավելի լավ տիրապետում եմ ռուսերենին։

  1. Որո՞նք են բլոգում տեղադրած քո հաջող նյութերը:

Пасха в Армении. Традиции и обычаи

Проект «Наша планета»

  1. Ի՞նչ ճամփորդությունների ես մասնակցել այս տարվա ընթացքում։

Սարդարապատ, Գյումրի, Սևան, Արատես:

  1. Ո՞րն է այս տարվա ամենասիրած օրը։

Մայիսի 16-ը, որովհետև ողջ ընտաննիքով շատ հետաքրքիր օր անցկացրեցինք բնության գրկում։

  1. Ո՞րն է այս տարվա չսիրած կամ անհաջող օրը։

Այս տարվա իմ ամենա անհաջող օրվա կոնկրետ ամսաթիվը չեմ հիշում, բայց այն օրն էր երբ պատահաբար կոտրեցի վերնատան ապակին

  1. Ո՞րն է քո ամենահետաքրքիր նյութը բլոգում, ինչո՞ւ։ Կցիր նաև նյութի հղումը։

Իմ աշունը այս տարի – Եվա Սմբատյան

  1. Ի՞նչ կանես  6-րդ դասարանում, որ չես արել 5-րդ դասարանում:

Ավելի ուշադիր և լավ կսովորեմ։

  1. Միջին դպրոց գնալուց հետո ամենաշատը ի՞նչ կամ ո՞ւմ կհիշես Արևելյան դպրոցից։

Իմ սիրելի ուսուցիչներին, ընկերներին ցածր դասարաններից, ովքեր դեռ չեն գնալու միջին դպրոց։

  1. Քո կարծիքով ի՞նչ է սպասվում քեզ Միջին դպրոցում:

Նոր ծանոթություններ, նոր դպրոց, նոր ուսուցիչներ։

  1. Քո կարծիքով ի՞նչ կա Միջին դպրոցում, որ չկա Արևելյան դպրոցում։

Կարծում եմ գլոբալ առումով միջին դպրոցում չի լինի այնպիսի բան, որ չկա Արևելյան դպրոցում։ Իսկ առանձին առարկաների առումով, օրինակ, ֆիզկուլտուրայի համար կա մարզադահլիճ։ Նաև բարձր դասարանցիներից լսել եմ, որ ընտրություն առարկայի համար կան շատ տարբերակներ։

  1. Ուրա՞խ ես, որ տեղափոխվելու ես Միջին դպրոց: Ինչո՞ւ:

Այո, ուրախ եմ, քանի որ ես սիրում եմ նոր միջավայր և նոր ծանոթություններ։

  1. Ինչո՞ւ ես գալիս դպրոց:

Որպեսզի ստանամ գիտելիք, շփվեմ ընկերներիս հետ, մասնակցեմ տարբեր հետաքրքիր նախագծերի։

  1. Ի՞նչ հարց կավելացնեիր այստեղ։

Ի՞նչը կփոխեիր քո դպրոցում։

Իմ ամենասիրած գիրքը

Իմ կարդացած գրքերից կարող եմ առանձնացնել Հարրի Փոթերը։ Այն շատ հեշտ է կարդացվում և շատ հետաքրքիր է։ Չեմ կարող առանձնացնել մի հատված գրքից, որը ձանձրալի է։ Ես կարդացել եմ Հարրի Փոթերի առաջին երկու մասերը՝ <<Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը>> ու <<Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը>>։ Այս ամառ պլանավորում եմ վիպաշարի մնացած մասերը կարդալ։
Հարրի Փոթեր վիպաշարը բաղկացած է յոթ գրքերից, և բոլոր յոթ մասերն էլ համարվում են համաշխարհային բեստսելլերներ։

Մի գիշեր սարերում

Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։ Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր։
Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա, ի՛նչ չկա աշխարհքում։ Եվ ահա հետզհետե գյուղացիք հավաքվեցին Անդրիաս քեռու օթախը։
Տանտերը բուխարին թեժ արավ, մենք էլ, ով ինչպես ուզեց, տեղավորվեցինք լեն ու արձակ տախտերի վրա ու սկսեցինք զրույց անել։
Էս խոսակցության միջոցին գյուղի շներն սկսեցին անհանգիստ հաչել ու ոռնալ։
— Գել է, — միաբերան բացականչեցին գյուղացիք։
— Ընչի՞ց եք իմանում, — հարցրի ես։
— Գիլահաչ են տալի, աղա։
— Գիլա՛հաչը ո՞րն է։ Մի՛՛թե շները միշտ մի տեսակ չեն հաչում։
— Չէ՛, աղա, գիլի վրա ուրիշ տեսակ են հաչում, մարդի վրա՝ ուրիշ։ Մարդկանցից էլ՝ գողի վրա ուրիշ տեսակ են հաչում, անցորդի վրա՝ ուրիշ։ Խմբի վրա ուրիշ տեսակ են հաչում, կենդու մարդի վրա՝ ուրիշ․․․
Հենց էս խոսքի մեջն էինք, որ մի հրացան տրաքեց, շների հաչոցը սաստկացավ ու միաժամանակ մի աղմուկ բարձրացավ։
— Հասեք, հե՜յ․․․ տարա՜վ, տարա՜վ, հե՜յ․․․
Գյուղացիք դուրս թափեցին։

Այդ աղմուկի վրա բոլորս վազեցինք դուրս։ Մեկ էլ տեսնեք ինչ, գելը մտել է գյուղ և հարևան հովիվ Վարոյի ոչխարը տարել է։ Էս Վարոն էլ հրացանը առել վազել է գելի ետևից, կրակել, բայց չի դիպչել։ Վարոն շատ էր սրտնեղել ոչխարի համար և Անդրեաս քեռին Վարոին առաջարկեց միանալ իր տան հավաքույթին․

— Վարո ջան, էտ զենքդ տար դիր տունը, ոչխարներիդ էլ մի ապահով տեղ քշի, ու արի իմ տուն։ Ես տանը հյուր ունեմ, գյուղի կեսը իմ օջախում է, դու էլ արի միասին նստենք զրույց անենք։

Վարոն էլ միացավ մեզ և ամբողջ գիշեր հետաքրքին ու զավեշտալի պատմություններ պատմեց։

Այդ գիշերի իմ հուշերում երկար կմնա։

Գործնական քերականություն 10․05․21

Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել։
Դու ինչի՞ մասին մտածեցիր, որ այդպես հանկարծակի վեր թռար։
Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս։
Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամենինչ ուրիշ կլիներ։
Մտածում եմ, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել նրան։
Մտածիր, հետո՜ արա, թե չե ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում։

Զարմացա – եզակի
Տեասնք – հոգնակի
Փնտրում ես – եզակի
Վազում եք – հոգնակի
Կտա – եզակի
Կհասնեն – հոգնակի

Եղիշե Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:

Բար – պտուղ

  1. ողբանվագ, անհյուրընկալ, լուսապսակ բառերը բաժանիր բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության:

ողբանվագ – ողբ(պարզ բառ) + ա (հոդակապ) + նվագ (պարզ բառ) – բարդ բառ
անհյուրընկալ – ան (նախածանց) + հյուր (պարզ բառ) + ընկալ (բարզ բառ) – բարդ ածանցավոր բառ
լուսապսակ – լույս (պարզ բառ) + ա (հոդակապ) + պսակ (պարզ բառ) – բարդ բառ

  1. արնանման, հնամյա բառերի հնչյունափոխված արմատները վերականգնիր:

արնանման – արն – արյուն
հնամյա – հն – հին

  1. Բանաստեղծությունից դուրս գրիր ածանցավոր բառերը, առանձնացրու ածանցները, ապա այդ ածանցներով կազմիր նոր բառեր:

լացակումած –


նաիրյան – յան – առավոտյան, երեկոյան, փարիզյան, Թադևոսյան։
լուսե – ե – ծաղկե, արծաթե, քարե, մետաղե, ոսկե, բռոնզե։
ձմեռվա – վա – ամառվա, օրվա, շաբաթվա, ամսվա, տարվա, գիշերվա։
անհյուրընկալ – ան – անտուն, անտեր, անպետք, անվերջ։
անհաս –

  1. Դուրս գրիր քեզ դուր եկած բառակապակցությունները և բացատրիր:
  2. Ո՞վ է նկարի հեղինակը, ի՞նչ գիտես նրա մասին:

Նկարի հեղինակն է Մարտիրոս Սարյանը։ Այս նկարը կոչվում է <<Հայաստան>>։

Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880 թվականի փետրվարի 28 – ին Ռուսական կայսրության Նոր Նախիջևանում։ Կրթությունը ստացել է մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Մինչև 21 թվականը ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում։ Այդ տարիներին շատ է ճանապարհորդել՝ եղել է Կովկասում, Երևանում, Վաղարշապատում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում և Պարսկաստանում։ Մասնակցել է <<Ոսկե Գեղմ>>, <<Արվեստի աշխարհ>> և այլ ընկերությունների ցուցահանդեսներին։
1921 թվականին ընտանիքով տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևանում։ Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում։ 1967 թվականին Երևանում բացվել է Սարյանի տուն-թանգարանը։ Մարտիրոս Սարյանը արժանացել է մի շարք շքանշանների և պարգևների։ Նա ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ է։

Design a site like this with WordPress.com
Get started