Եռորյա ճամփորդություն դեպի Ալավերդի

Եռօրյա ճամփորդության իրականացման ժամանակահատվածը՝ Ապրիլի 28-30

Կացարան

Մեկնում՝ Ապրիլի 28-ին ՝ 09:30, ՀԱԹ Ս․ Երրորդություն եկեղեցի

Երթուղի

Ճամփորդության երթուղի՝ Երևան-Սևան-Լերմոնտովո-Վանաձոր-Ալավերդի-Ախթալա-Ալավերդիծ

Վերադարձ՝ Ալավերդի -Կոբայր- Վանաձոր — Սևան- Երևան — ՀԱԹ Ս․ Երրորդութուն եկեղեցի

Մանրանկարչություն

Մանրանկարչությունը մինիատյուր, ոչ տպագիր գրքի պատկերազարդում է, կերպարվեստի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ։ Հետո օգտագործվեցին բազմազան գույնի ներկեր։ Մանրանկարչության առանձնահատուկ տեսակ է նաև գեղանկարչական պատկերը։ Մանրանկարչության մեկ այլ հատուկ տարատեսակը լաքով, յուղաներկով կամ տեմպերայով ստեղծված նկարներն են՝ լաքե ոչ մեծ առարկաների մակերեսին։ Գործածությունից դուրս եկող «մինիատյուր» տերմինի փոխարեն գրական, երաժշտական, թատերական, կրկեսային, էստրադային ստեղծագործությունների վերաբերյալ, որպես «փոքր ձևերի եր, կիրառվում է «մանրապատում»-ը՝ նշելով կարճ պատմվածք, պիես, վոդևիլ, պարարվեստի, էստրադային, ծաղրածուական փոքր տեսարան, երաժշտական մանրանվագ և այլն։ Նուրբ, փոքրաչափ երկերից է կազմվում մանրապատումների թատրոնների խաղացանկը։ Մանրանկարչության հիմնական բնագավառներից մեկը գրքի մանրանկարչությունն է, գրքարվեստը՝ գրչագիր մատյաններում ձեռքով կատարված գծանկարներ, գուաշով, սոսնձաներկերով, ջրաներկերով կամ այլ ներկերով գունանկարված պատկերներ, ինչպես նաև այդ գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններ։ Մանրանկարչություն ունեցել են գիր և գրականություն ստեղծած ժողովուրդները։ Մարդկությանը հայտնի մանրանկարչական հնագույն նմուշները պահպանվել են մ.թ.առաջ Հին Եգիպտոսում։ Հին հույները պատկերազարդել են գրքի ամբողջ շարադրանքը. պապիրուսագալարների վրա արված մանրանկարները կինոկադրերի պես հաջորդել են միմյանց։ Քրիստոնեական համայնքների ծաղկման ժամանակաշրջանից մագաղաթյա մատյանները հետզհետե դուրս են մղել պապիրուսագալարները։ Հետագայում, երբ պապիրուսը փոխարինվեց մագաղաթով, գիրքն էլ ստացավ իր ժամանակակից տեսքը, մանրանկարվում էին արդեն առանձին էջերը։ Գրքի ձևը թելադրել է էջի պատկերազարդման սկզբունքը։ Մեզ հասած հնագույն մագաղաթյա մանրանկար մատյանը Հոմերոսի «Իլիականն» է։ Հելլենիստական շրջանում մանրանկարչության գլխավոր կենտրոններ են եղել Ալեքսանդրիան, Հռոմը. նշանավոր էին նաև Բյուզանդիոնը, Պերգամոնը, Անտիոքը, Եփեսոսը։ Բյուզանդական մանրանկարչությունը ժառանգել է Ալեքսանդրիայի հունա-հռոմեական դասական և ասորական արևելյան ավանդույթները։ Պատկերամարտության շրջանում մանրանկարչությունն անկում է ապրել։

Ախթալա վանք, բերդ

Ախթալայի վանքը 10-րդ դարում հիմնադրվել է պարսպապատ վանական համալիր Հայաստանի Լոռու մարզի Ախթալա քաղաքում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Տեղակայված է Դեբեդի կիրճում՝ ոչ մեծ սարահարթի վրա։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։
Ի սկզբանե եղել է Հայ առաքելական եկեղեցու վանք, 13-րդ դարում հանձնվել է հայ քաղկեդոնացիներին՝ երկար ժամանակ մնալով նրանց գլխավոր հոգևոր կենտրոնը, և գործել է Վրաց ուղղափառ եկեղեցու իրավասության ներքո։ 18-րդ դարի սկզբին լքվել է, իսկ 1802 թվականին վերականգնվել է ու վերածվել Անդրկովկասում բնակվող հույների կրոնական կենտրոնի։ Ներկայումս պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։

Սուրբ Աստվածածին գլխավոր եկեղեցին կառուցել է Իվանե Զաքարյանը 13-րդ դարի առաջին քառորդում, նրա պատերը նկարազարդված են լավ պահպանված որմնանկարներով, որոնք կատարվել են 13-րդ դարում, երբ եկեղեցին վերափոխվել է քաղկեդոնականի։ Դրանք իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։

Կոբայր

Քոբայրի վանքը կամ Քոբայրավանքը, միջնադարյան հայկական վանք է Հայաստանի Լոռու մարզում՝ Քոբայր գյուղի մոտ։ Տեղակայված է Անդրերկաթուղու Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք՝ Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր դարավանդների ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։

Քոբայրի վանքի շինությունների ճարտարապետական հարդարանքում զգացվում է վրացական ճարտարապետության ազդեցությունը, քանի որ այն անցել էր Զաքարյանների տոհմի վրացադավան ներկայացուցիչներին։

Քաղկեդոնական ազդեցությունը զգացվում է Հայաստանի հատկապես հյուսիսային շրջաններում։ Վրացական ազդեցության ամենաակնառու տարրը եկեղեցիների ճակատները խաչաքանդակներով զարդարելն էր, որը ստեղծվում էր խիստ ընդգծված պրոֆիլի միջոցով։ 10–12-րդ դարերում Հայաստանում եկեղեցիների ներքին տարածությունները որմնանկարներով քիչ զարդարելը վրացական որոշակի ազդեցությամբ փոխվում է 13-րդ դարում։

Որմնանկարներով զարդարված էին Քոբայրի գլխավոր եկեղեցու խորանը, մատուռ-ավանդատունը, բաց սրահն ու զանգակատան առաջին հարկը։ Դրանք համեմատաբար լավ են պահպանվել միայն գլխավոր եկեղեցում և մատուռ-ավանդատանը։ Քոբայրի հուշարձանախմբի կառույցների պատերին, ինչպես նաև եղած և հայտնաբերված տապանաքարերի վրա առկա են մեծ թվով վրացերեն արձանագրություններ։

Поездка в Дилиджан

Началась поезда в осенний Дилиджан с Севана. У нас было очень много остановок. Мы остановились там и поели. Следуйщей остановкой был Монастырский  комплекс Агарцин. Мы прогулялись по окружности Агарцина. Там очень атмосферный и красивый вид.

Уже в Дилиджане. Когда гуляли по городу  мы нашли кошечку. Один из наших ребят взял ее к себе и теперь у нее есть дом. После прогулки мы посетили Коммуникационный центр в Дилиджане. Нас там ознакомили с плетением ковров.
Мы уже дошли к нашему отелю. Наконец-то отдохнули и обустроились. Вечером мы поиграли в мафию. Каждый вечер мы играли в мафию, проходило очень интересно.
На следуйщий день мы пошли к озеру Гоша. Дорога была трудной, очень грязной, но оно того стоило.
У одной из девочек (Наре) было день рождение и в 12 часов ночи мы отпраздновали ее день рождение вместе.
Пора возвращаться. На последо к мы посетили Гошаванк, а потом уже поехали в Ереван. Вот так и прошла наша поездка, с яркими и насыщенными моментами.

Ճամփորդություն դեպի Արատես

Երթուղի

Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկություններ

Արփա գետ

Արփա գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Երկարությունն 128 կմ է (Հայաստանում 90 կմ)։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Հնում կոչվել է Արփանյալ, իսկ վերին հոսանքը՝ Ջերմ։Ագարակաձորի մոտ Արփայի վրա կանգուն է և բանուկ XIII դ կառուցված միակամար կամուրջը։

Վերնաշենի Սուրբ Հակոբ եկեղեցի

Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է XIII դարում։ Ինչպես պնդում են տեղի բնակիչները, հենց այս եկեղեցին է հիմք ծառայել Վերնաշենի ստեղծման համար։ Փոքր եկեղեցու հեղինակը անհայտ է, և նույնիսկ փաստաթղթերում նշված չէ նրա անունը, սակայն վերնաշենցիները շատ են գնահատում այս աստվածային կառույցը։ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է անտառում` շրջապատված ընկուզենիներով, այնպես որ, այն կարելի էր տեսնել միայն հեռվից։

Սելիմի քարավանատուն

Եղեգնաձորից մինչև Մարտունի ճանապարհի մոտ կեսին, անվերջ բլուրներից մեկի գագաթին հեռվից աննկատ մի սև շինություն է երևում: Եթե ​​չիմանաք, թե ինչ է դա, կարող եք հեշտությամբ անցնել կողքով: Անշուք շինությունը Մետաքսի մեծ ճանապարհի հուշարձաններից մեկն է` Սելիմի քարավանատունը, որը թվագրվում է 14-րդ դարով: Չնայած հուշարձանը հարթված ճանապարհից հեռու է, սակայն քարավանատունը սիրված է զբոսաշրջիկների շրջանում:

Եռօրյա ճամփորդություն Տավուշի մարզ

Ճամփորդության առաջին օր

Մենք՝ 6-րդ դասարանցիներով ապրիլի 29-մայիսի 1-ը  եռօրյա ճամփորդության էինք Տավուշի մարզում։
Երևանից մենք շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ճանապարհին մենք կանգնեցինք Սևանի ափին, որպեսզի նախաճաշենք։ Շատ սիրուն ու խաղաղ էր Սևանը: Նախաճաշելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը, հաջորդ կանգառը Ջուխտակ վանքն էր։ Այդ վանքի մասին մեզ պատմեցին ընկեր Կարինեն և ընկեր Նառան։ Ջուխտակի ճանապարհը շատ ցեխոտ էր, ու մենք ամբողջովին ցեխակոլլոլ էինք եղել: Հետո մենք շարժվեցինք դեպի Իջևան։ Ճանապարհին մենք կանգնեցինք Դիլիջանում։ Այնտեղ ընկեր Կարինեն մեզ պատմեց մի ֆիլմի և նրա աղբյուրի պատմությունը։
Մենք տեղավորվեցինք Մոշ հյուրատանը։ Մեր սենյակում մենք տեղավորվեցինք չորսով։ Հանգստանալուց և ճաշելուց հետո երեկոյան գնացինք քաղաքում զբոսնելու։ Մենք գնացինք քանդակների պուրակ, որտեղ նաև խաղահրապարակ կար,  այնտեղ լավ խաղացինք և շատ հոգնեցինք: Զբոսանքի վերջում ընկեր Կարինեն և ընկեր Նառան մեզ պաղպաղակ հյուրասիրեցին։ Ինձ շատ դուր եկավ գիշերային Իջևանը։
Առաջին գիշերը մենք համարյա չքնեցինք։ խոսում էինք, ծիծաղում էինք: Ես քնեցի մոտավորապես 30 րոպե, իսկ ընկերուհիներս՝ ԱլլանԼիլիթը և Եվան՝ մոտավորապես 2 ժամ։ Այդպես անցավ առաջին օրը։

Ճամփորդության երկրորդ օր

Առավոտյան ժամը  8-ի կողմերը բոլորս արդեն արթուն էինք։ Երբ արդեն մեզ կարգի բերեցինք, գնացինք դուրս՝  մարզանք անելու։ Վազեցինք 3 շրջան և կատարեցինք նախավարժանք։ Հետո նախաճաշեցինք և ճանապարհվեցինք Մակարավանք։ Մակարավանքում տեր հայրը և տիկին Կարինեն մեզ պատմեցին վանքի պատմությունը, մենք երգեցինք հոգևոր երգեր, աղոթեցինք, իսկ վերջում տեր հայրը օրհնեց մեզ։ Մակարավանքից հետո մենք գնացինք Ծռվիզի վանք։ Այս փոքրիկ եկեղեցին գտնվում էր Լուսահովիտ գյուղում, որը նախկինում կոչվում էր Ծռվիզ: Եկեղեցին գտնվում է ձորում ու մենք գյուղի միջով քայլելով հասանք: Այնտեղ շատ սիրուն էր, ամբողջովին կանաչ էր, փոքր հանգստացանք, խաղացինք, զրուցեցինք: Ես և իմ ընկերուհի Ռուզանը ուզում էինք պատրաստել ծաղկեպսակ, դրա համար հավաքեցինք ծաղիկներ,  և Ռուզանը ծաղիկներով գեղեցիկ սանրվածք պատրաստեց ինձ համար։

Վերադառնալով հյուրատուն՝  ճաշեցինք և մի փոքր հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի  Իջևանի դենդրոպարկ։ Դենդրոպարկը շատ գեղեցիկ էր, այնտեղ կային  յասամանի ծառեր, որոնք շատ գեղեցիկ  ու տարբեր էին։ Դենդրոպարկը հեքիաթային էր։ Ըստ իս Ստեփանավանի և Իջևանի դենդրոպարկերը իրարից  տարբերվում են միայն երկու բանով՝ Ստեփանավանի դենդրոպարկը ավելի մեծ է և նման է անտառի։ Դենդրոպարկում մենք հանդիպեցինք ընկերուհուս՝ Լիլիթի տատիկին և պապիկին։
Երբ արդեն բոլորը գնացին հյուրատուն, մենք Լիլիթի հետ գնացինք նրա տատիկի և պապիկի տուն։ Այնտեղ ընթրեցինք, մի փոքր ժամանակ անցկացրինք և վերադարձանք հյուրատուն։

Հյուրատանը մենք ընկերներով խաղացինք, և երբ մենք ուղղակի նստած զրուցում էինք, ես հոգնածությունից պարզապես  քնեցի։ Չգիտեմ ՝ ինչպես այդպես ստացվեց։ Նաև ուզում եմ ասել, որ առավոտյան ես իմացա, որ ընկերուհիներս ինձ փորձում էին արթնացնել, բայց ես խորը քուն էի մտել։ Այդ գիշեր արթուն էին մնացել միայն Ալլան և Լիլիթը։

Ճամփորդության երրորդ օր

Հաջորդ օրը սկսվեց իրերը հավաքելով, որից հետո գնացինք նախաճաշելու։ Նախաճաշից հետո զբաղվեցիք սենյակները կարգի բերելով և մաքրելով, որից հետո մենք թողեցինք հյուրատունը։ վերադարձի  առաջին կանգառը եղավ Գետիկի և Աղստև գետերի իրար խառնման վայրն էր։ Այնտեղ ուղղակի հիանալի պատկեր էր ստեղծվել։ Աջից և ձախից գետերը հոսում են և մեջտեղում նրանք բախվում են իրար։
Հետո գնացինք Գոշավանք։ Մենք լսեցինք վանքի պատմությունը, նկարվեցինք Մխիթար Գոշի արձանի մոտ, որը եկեղեցու բակում է, և մտանք եկեղեցի։ Եկեղեցու ներսում Տեր Հայրը մեզ խորհուրդներ տվեց կյանքի համար։ Հետո մենք ասացինք տեր հորը, որ ցանկանում ենք երգել: Մենք սկսեցինք երգել։
Գոշավանքից հետո գնացինք Աղավնավանք։ Աղավանավանք մենք բարձրացանք ոտքով։ Երկար ճանապարհ էր, բայց այն շատ կարճ թվաց, քանի որ մենք զրուցելով էինք բարձրանում և հեշտությամբ հաղթահարեցինք ճանապարհը։ Այնտեղ տիկին Կարինեն  պատմեց վանքի պատմությունը և լեգենդը, թե որտեղի՞ց է այն առաջացել ,և ինչու՞ է կոչվում աղավնավանք։ Լեգենդը շատ հետաքրքիր էր։ Երբ իջանք ներքև, ընդմիջում արեցինք և շարժվեցինք դեպի Երևան։ Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը։ Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, դուր եկան Տավուշի բնությունը, գիշերային իջևան, մեր վանքերը, գետերը։ Ես բավականին շատ բան իմացա մեր հայրենիքի մասին: Տավուշում  այս երեք օրը շատ արագ անցավ, կարծես ոչ թե երեք օր էր, այլ ընդամենը 1 ժամ։ Ես սիրով նորից կգնամ։

Աղավնավանք

Դենդրոպարկ

Գոշավանք

Մակարավանք

Ջուխտակ

Ծռվիզի վանք

Սևան


Ճամփորդություն դեպի Սևաբերդ❄

Այսօր մենք մեր ջոկատով ճամփորդեցինք դեպի Սևաբերդ։ Երեխաներից մի քանիսը եկել էին աշնանային բոթասներով։
Ճամփան մոտավորապես մեկ ժամ էր։Այնտեղ շատ-շատ ձյուն կար և հասնում էր մինչև ծնկներս։ Ձյունը այնքան շատ էր, որ նույնիսկ բարձրահասակները դժվարությամբ էին անցնում ձյան միջով։
Մենք սկսեցինք բարձրանալ։ Ձյան միջով սար բարձրանալը շատ դժվար էր։ Երբ բարձրացանք, սկսեցինք ձնագնդիկ խաղալ և սահնակով սահել։ Մեր ուսուցիչները իրենց հետ բերել էին փչովի սահնակներ և դրանցով մենք նույնպես սահեցինք։
Ես և ընկերուհիս՝ Անահիտը որոշեցինք միասին սահել։ Ճանապարհի կեսից ընկանք, բայց մենք ուզում էինք երկուսով մինչև վերջ սահել։ Մի քանի անգամ սահեցինք, բայց անընդհատ ընկնում էինք։ Ինձ թվում է, որ դա վատ բռնվելու պատճառով էր։ Հետո ես և Լիլիթը որոշեցինք երկուսով սահել, բայց ճանապարհի կեսից նոյնպես շուռ եկանք։
Դրանից հետո մենք մի փոքր կերանք և հետո նորից սկսեցինք սահել։
Երբ արդեն ետ վերադառնալու ժամանակն էր, բոլորը փչովի սահնակներով իջան սարից, որպեսզի դժվար չլինի այդ սահնակները քաշ տալը։ Վերջին անգամ սահնակներով սահելիս ես և Անահիտը միասին սահեցինք։ Ամեն ինչ լավ էր, բայց, երբ հասանք տեղ ես և Անահիտը գլուխկորձի տվեցինք։ Շատ զվարճալի էր։


Ինձ շատ դուր եկավ այս ճամփորդութունը, չնայած որ շատ ցուրտ էր, բայց այն անցավ շատ ուրախ։

❄☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃☃❄

Արատես

Արատես մենք մեկնեցինք ամսի 26-ին։ Սա արդեն իմ երրորդ դեպի Արատես ճամփորդությունն էր։ Առաջին օրը մենք գնացինք Արենի գինու գործարան։ Գինու գործարանը գործում է արդեն 27 տարի։ Այդ գործարանը ստեղծել են Սիմոնյաները։ Այնտեղ մենք տեսանք լիքը գինու շշեր պատեի մեջ պարկած դիրքով։ Մենք ծանոթացանք գինու պատրաստման տեխնիկայի հետ, տեսանք հին կավե ամաններ, տեսանք հայկական հին զարդանաղշերը և ծանոթացանք խաղողի տեսակներին, որոնցից գինի են պատրաստում։ Նաև իմացանք , որ գինին կարելի է պահել շշի մեջ պարկած վիճակում նույնիսկ 100 տարի։ Դիտեցինք նաև գինեգործության մասին կարճ ֆիլմ։ Արենիի գործարանի հետ ծանոթանալուց հետո մենք ուղևորվեցինք դեպի թռչունների քարանձավ։ Հետո պարզվեց, որ մուտքը փողով է և մենք չմտանք քարանձավը։ Բայց ես իմացա որ այդ քարանձավում է հայտնաբերվել առաջին հայկական կոշիկը։ Երբ հասանք Արատես՝ տեղավորվեցինք, իսկ տեղավորվելուց հետո ծանոթացանք միջավայրին։ Արատեսում ձյուն էր եկել և մենք բռնոցի էինք խաղում ձյան վրա, խաղում ձնագնդիկ և այլ բաներ։ Ես և Լիլիթը ճոճանակի վրա նստած նկարումմ էինք, իսկ երեկոյան մաքրեցինք ձավար հարիսայի համար։ Գիշերը ես և Լիլիթը ականջակալներով երգեր էինք միացնում և փորձում էինք երգի տակ քնել։ Երկրորդ օրը մենք պատրաստեցինք հարիսա և աղցան, պարեցինք ու խաղացինք UNO և Զիլ Զառ խաղերը։ Ես և իմ ընկերուհի Լիլիթը նստում էինք ճոճանակին և զրուցում։ Շատ գեղեցիկ տեսարան էր այդ ճոճանակից դիտելուց։ Գիշերտը երեկոյան մեր սենյակի լույսը պայթեց և մենք գնացինք ակումբ ու խաղացինք խաղեր, մինչև մեր լույսը սարքեցին։ Շատ զվարճալի պահեր եղան արատեսում։ Մեկնելու օրը հավաքեցինք մեր իրերը և գնացինք տուն։

Պլանետարիում

Հինգշաբթի օրը մենք՝ 5-րդ դասարանցիներով գնացինք Պլանետարիում։ Երբ որ մտանք ինչ-որ կիսագունդի մեջ՝ շատ մութ էր, ոչինչ չեր երևում։ Երբ մթության մեջ գտանք պուֆիկները պարկեցինք նրանց վրա։ Հետո վերևում ինչ-որ տղամարդու ձայն սկսեց բացատրել մեզ մոլորակների, համաստեղությունների Ծիր Կաթինի և այլ հետաքրքիր բաների մասին։ Ամեն ինչ կարծես իրական էր, երբ ինչ-որ բան էր ընկնում, կարծես մեզ վրա ընկներ։ Շատ հավանեցի այդ տեղը, երևի մեր դպրոցով գնացած վայրերից ամենասիրածներից մեկն է դարձել։ Կուզենաի նորից այնտեղ գնալ։

պլանետարիում — AraratNews

(Համացանցից գտել եմ Պլանետարիումից նկարներ, քանի որ այնտեղ նկարելը չի թույլատրվում)

Ջրվեժ անտառապարկ

Մենք ընկեր Իվետայի և ընկեր Մարինեի հետ գնացինք ջրվեժ անտառապարկ։ Մենք սահնակներ քշեցինք և ուրախ ժամանակ անցկացրինք։ Ես ապրում եմ ավանում և չգիտեի որ ինձ այսքան մոտիկ կա այսպիսի հրաշալի անտառապարկ։

Սահադաշտ

Մենք մի քանի ջոկատներով գնացել էինք Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտ չմուշկ քշելու։ Շատ արագ սովորեցինք քշել և հաճույք ստացանք ընկերներով չմշկելուց։

🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍🤍

Սարդարապատ

Մենք՝ Արևելյան դպրոցի սաներով, ընկեր Արմինեի հետ գնացել էինք Սարդարապատի հուշահամալիր։ Աստիճանները շատ երկար էին, բայց երբ մենք բարձրացանք, այնտեղ տեսանք երկու ցուլ՝ իրար դեմ դիմաց կանգնած, իսկ դրանից հետո բարձր արձան, որի վերևում կախված էին զանգակներ, որոնք զրնգում էին։

Զանգակներով արձանի ետևում կար ցայտաղբյուր, որի վերևում գրված էր 《ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ》։

Թանգարան գնալու ճանապարհին մենք տեսանք արծիվներ։ Այդ արծիվները շատ խրոխտ տեսք ունեին և շատ տպավորիչ էր ճանապարհը արծիվների ուղեկցությամբ։

Թանգարանի ճանապարհի երկայնքով ամբողջը ծաղիկներ էին, բայց քանի որ աշուն է, նրանք չորացել էին։

Թանգարանում ուղեկցող գիդը շատ հետաքրքիր տեղեկություններ պատմեց։

Ինձ շատ դուր եկավ Սարդարապատի հուշահամալիրը և թանգարանը, շատ հետաքրքիր էր։

Design a site like this with WordPress.com
Get started