Կարդում ենք Չարենց

Նախագծի ժամկետը՝
Փետրվարի 1-ից մարտի 13-ը
Մասնակիցները՝
Միջին դպրոցի 7-րդ դասարանների սովորողներ

Նպատակը

կարդալ, սովորել, զգալ Չարենցի ստեղծագործությունները
ծանոթանալ Չարենց գրողի, մտածողի, քաղաքացու հետ

Թեմաներ՝

  • Չարենցը՝ բանաստեղծ՝ կարդում ենք ռուբայաթները
  • Չարենցը՝ քաղաքական-հասարակական գործիչ
  • իմ Չարենցը
  • Չարենցը՝ մեր տանը
  • Չարենցը՝ դպրոցում
  • Չարենցի կերպարը հայ արվեստում
  • Չարենցը և բարբառայնությունները
  • Չարենցի բառաշխարհը

1․Հետաքրքիր ընթերցանություն

Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն…
Չարենցի կանայք… Չարենցի սերերն ու հրապույրները
Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»
Չարենցի մեծ սերը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին
Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին
Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

2․Ֆիլմադարան

Բացահայտում
Չարենցի տունը Կարսում
Եղիշե Չարենց
«Մահվան տեսիլ» ֆիլմը


Նյութեր իմ բլոգից այս նախագծի վերաբերյալ`

Եղիշե Չարենց` ռուբայաթներ

Կարդում ենք Թումանյան

Նախագծի ժամկետը` փետրվարի 14-ից մարտի 14-ը
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի)
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:
Նախագծային թեմատիկ ուղղություններ՝
Թումանյանը՝ մանկագիր
Թումանյանը՝ հեքիաթագիր
Թումանյանն ընտանիքում
Թումանյանը՝ թարգմանիչ
Թումանյանը՝ հասարակական գործիչ
Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
Թումանյանի ամենահերոսը

Ընթերցումներ

Ինքնակենսագրություն
Թումանյանի սիրտը
Բանաստեղծություն, որ ծնվեց Վանում
Թումանյանի մեծ վիշտը
Թումանյանի քառյակները
 Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Թումանյանն իր մասին
Թումանյանի մտքերից


Նյութեր իմ բլոգից այս նախագծի վերաբերյալ`

Թումանյանի մտքերը
Քառյակներ. Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին
Թումանյանի մեծ վիշտը
Հովհաննես Թումանյան, Փարվանա բալլադը
Բանաստեղծություն, որ ծնվեց Վահանում
Հովհաննես Թումանյանի սիրտը
Թումանյանն իր մասին
Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:


Проект для средней школы — ,,В преддверии чуда ,,

Вопросы:

1. Какие праздники вы считаете новыми, а какие сохранились из покон веков?

Я считаю, что Новый год начали праздновать еще с старых времен, этот праздник постоянно менялась но его суть оставалась той же.
Ну а новым праздником я считаю 8 марта.

2. Какие праздники носят религиозный характер?

Пасха, Рождество Христово.

3. Какие песнопения и танцы вам известны, которые активно употребляются во время праздников?

Песни про дни рождения, новый год, 8 марта. Есть также Масленичные песни которые употребляются на Масленице.

4. Какие традиционные армянские блюда готовятся во время праздников?

Во время праздников из блюд готовят толму, Хариссу, Спас, Жингялов хац, Хаш, Гата, Сладкий суджух.

5. Какие зарубежные праздники похожи на наши армянские?

6. Какие блюда зарубежной кухни также похожи на армянские блюда? Где они вкуснее готовятся? Какое традиционное блюдо вы умеете готовить?

7. Какая страна, по-вашему мнению, больше всего сохранила свои исконные праздники? Чем это выражено?

8. Какой ваш самый любимый праздник?

9. Какие праздничные или народные костюмы вам известны? Кто и когда их одевает? Какие цвета костюмов вам известны и что они означают?

10․ Необходимо создать новогоднюю открытку с пожеланиями при помози программ Paint , Illustrator и др․

11. Записать новогоднее видеопожелание, отправить мне (Будем создавать фильм )

Project «Music in my life»

I like listening music too much. I don’t have favorite genre of music. I like different genres. I dislike rabiz, it is tasteless music for me. I don’t like singing and I think I am not a good singer. I can concentrate on other things when you I am listening to music, but whatever it is. I can play music instruments. That is piano and guitar. I play the piano better than the guitar, but I like to play the guitar more.

My playlist and my favorite songs

The Living Tombstone – Ordinary Life
The Bidding – Tally Hall (speed up)
Sickick – Mind Games
Rex Orange Country – What about me
Phantogram – Black out days (Future Island remix)
One T + Cool T – The Magic Key
Gorilaz – Clint Eastwood
Dove Cameron – Boyfriend
Aaron Smith – dancin (krono remix)
Vance Joy – Riptide
Encanto soundtrack – We don’t talk about Bruno
Knock on my door soundtrack – Romantik
ПОЛМАТЕРИ – Ярче Звезд
Нервы – я не хочу без тебя спать

I don’t remember where I hear this songs first, but mostly it was in youtube, malls and in tik tok.

My parents listen to almost the same genre of music as I do, but a lot of the songs that I like they don’t like.

Եռօրյա ճամփորդություն Տավուշի մարզ

Ճամփորդության առաջին օր

Մենք՝ 6-րդ դասարանցիներով ապրիլի 29-մայիսի 1-ը  եռօրյա ճամփորդության էինք Տավուշի մարզում։
Երևանից մենք շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ճանապարհին մենք կանգնեցինք Սևանի ափին, որպեսզի նախաճաշենք։ Շատ սիրուն ու խաղաղ էր Սևանը: Նախաճաշելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը, հաջորդ կանգառը Ջուխտակ վանքն էր։ Այդ վանքի մասին մեզ պատմեցին ընկեր Կարինեն և ընկեր Նառան։ Ջուխտակի ճանապարհը շատ ցեխոտ էր, ու մենք ամբողջովին ցեխակոլլոլ էինք եղել: Հետո մենք շարժվեցինք դեպի Իջևան։ Ճանապարհին մենք կանգնեցինք Դիլիջանում։ Այնտեղ ընկեր Կարինեն մեզ պատմեց մի ֆիլմի և նրա աղբյուրի պատմությունը։
Մենք տեղավորվեցինք Մոշ հյուրատանը։ Մեր սենյակում մենք տեղավորվեցինք չորսով։ Հանգստանալուց և ճաշելուց հետո երեկոյան գնացինք քաղաքում զբոսնելու։ Մենք գնացինք քանդակների պուրակ, որտեղ նաև խաղահրապարակ կար,  այնտեղ լավ խաղացինք և շատ հոգնեցինք: Զբոսանքի վերջում ընկեր Կարինեն և ընկեր Նառան մեզ պաղպաղակ հյուրասիրեցին։ Ինձ շատ դուր եկավ գիշերային Իջևանը։
Առաջին գիշերը մենք համարյա չքնեցինք։ խոսում էինք, ծիծաղում էինք: Ես քնեցի մոտավորապես 30 րոպե, իսկ ընկերուհիներս՝ ԱլլանԼիլիթը և Եվան՝ մոտավորապես 2 ժամ։ Այդպես անցավ առաջին օրը։

Ճամփորդության երկրորդ օր

Առավոտյան ժամը  8-ի կողմերը բոլորս արդեն արթուն էինք։ Երբ արդեն մեզ կարգի բերեցինք, գնացինք դուրս՝  մարզանք անելու։ Վազեցինք 3 շրջան և կատարեցինք նախավարժանք։ Հետո նախաճաշեցինք և ճանապարհվեցինք Մակարավանք։ Մակարավանքում տեր հայրը և տիկին Կարինեն մեզ պատմեցին վանքի պատմությունը, մենք երգեցինք հոգևոր երգեր, աղոթեցինք, իսկ վերջում տեր հայրը օրհնեց մեզ։ Մակարավանքից հետո մենք գնացինք Ծռվիզի վանք։ Այս փոքրիկ եկեղեցին գտնվում էր Լուսահովիտ գյուղում, որը նախկինում կոչվում էր Ծռվիզ: Եկեղեցին գտնվում է ձորում ու մենք գյուղի միջով քայլելով հասանք: Այնտեղ շատ սիրուն էր, ամբողջովին կանաչ էր, փոքր հանգստացանք, խաղացինք, զրուցեցինք: Ես և իմ ընկերուհի Ռուզանը ուզում էինք պատրաստել ծաղկեպսակ, դրա համար հավաքեցինք ծաղիկներ,  և Ռուզանը ծաղիկներով գեղեցիկ սանրվածք պատրաստեց ինձ համար։

Վերադառնալով հյուրատուն՝  ճաշեցինք և մի փոքր հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի  Իջևանի դենդրոպարկ։ Դենդրոպարկը շատ գեղեցիկ էր, այնտեղ կային  յասամանի ծառեր, որոնք շատ գեղեցիկ  ու տարբեր էին։ Դենդրոպարկը հեքիաթային էր։ Ըստ իս Ստեփանավանի և Իջևանի դենդրոպարկերը իրարից  տարբերվում են միայն երկու բանով՝ Ստեփանավանի դենդրոպարկը ավելի մեծ է և նման է անտառի։ Դենդրոպարկում մենք հանդիպեցինք ընկերուհուս՝ Լիլիթի տատիկին և պապիկին։
Երբ արդեն բոլորը գնացին հյուրատուն, մենք Լիլիթի հետ գնացինք նրա տատիկի և պապիկի տուն։ Այնտեղ ընթրեցինք, մի փոքր ժամանակ անցկացրինք և վերադարձանք հյուրատուն։

Հյուրատանը մենք ընկերներով խաղացինք, և երբ մենք ուղղակի նստած զրուցում էինք, ես հոգնածությունից պարզապես  քնեցի։ Չգիտեմ ՝ ինչպես այդպես ստացվեց։ Նաև ուզում եմ ասել, որ առավոտյան ես իմացա, որ ընկերուհիներս ինձ փորձում էին արթնացնել, բայց ես խորը քուն էի մտել։ Այդ գիշեր արթուն էին մնացել միայն Ալլան և Լիլիթը։

Ճամփորդության երրորդ օր

Հաջորդ օրը սկսվեց իրերը հավաքելով, որից հետո գնացինք նախաճաշելու։ Նախաճաշից հետո զբաղվեցիք սենյակները կարգի բերելով և մաքրելով, որից հետո մենք թողեցինք հյուրատունը։ վերադարձի  առաջին կանգառը եղավ Գետիկի և Աղստև գետերի իրար խառնման վայրն էր։ Այնտեղ ուղղակի հիանալի պատկեր էր ստեղծվել։ Աջից և ձախից գետերը հոսում են և մեջտեղում նրանք բախվում են իրար։
Հետո գնացինք Գոշավանք։ Մենք լսեցինք վանքի պատմությունը, նկարվեցինք Մխիթար Գոշի արձանի մոտ, որը եկեղեցու բակում է, և մտանք եկեղեցի։ Եկեղեցու ներսում Տեր Հայրը մեզ խորհուրդներ տվեց կյանքի համար։ Հետո մենք ասացինք տեր հորը, որ ցանկանում ենք երգել: Մենք սկսեցինք երգել։
Գոշավանքից հետո գնացինք Աղավնավանք։ Աղավանավանք մենք բարձրացանք ոտքով։ Երկար ճանապարհ էր, բայց այն շատ կարճ թվաց, քանի որ մենք զրուցելով էինք բարձրանում և հեշտությամբ հաղթահարեցինք ճանապարհը։ Այնտեղ տիկին Կարինեն  պատմեց վանքի պատմությունը և լեգենդը, թե որտեղի՞ց է այն առաջացել ,և ինչու՞ է կոչվում աղավնավանք։ Լեգենդը շատ հետաքրքիր էր։ Երբ իջանք ներքև, ընդմիջում արեցինք և շարժվեցինք դեպի Երևան։ Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը։ Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, դուր եկան Տավուշի բնությունը, գիշերային իջևան, մեր վանքերը, գետերը։ Ես բավականին շատ բան իմացա մեր հայրենիքի մասին: Տավուշում  այս երեք օրը շատ արագ անցավ, կարծես ոչ թե երեք օր էր, այլ ընդամենը 1 ժամ։ Ես սիրով նորից կգնամ։

Աղավնավանք

Դենդրոպարկ

Գոշավանք

Մակարավանք

Ջուխտակ

Ծռվիզի վանք

Սևան


Կարդում ենք Սահյան

Նախագծի ժամկետը` ապրիլի 11-16-ը
Նպատակը` կարդալ, ճանաչել, ուսումնասիրել, լսել, բացահայտել, վերլուծել մեծ պոետին:
Բովանդակությունը`
Համո Սահայան մարդ
Սահայան բանաստեղծ
Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:
Ընտրությամբ  բանաստեղծությունների  ձայնագրումներ

Ձայնագրություն՝

Հարակից նյութեր

Ֆիլմեր Սահյանի մասին և նրա մասնակցությամբ
Իրիկնահացի հրավեր
Երկու հանճարի զրույցը. Սահյան և Մաթևոսյան
Քարափներից երկինք
Համո Սահյան. Բանաստեղծություններ:

Գարնանային նախագիծ

Քանդակագործության մասին

Քանդակագործությունը պլաստիկ արվեստներից մեկն է, կերպարվեստի տեսակ, որ պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։ 

Քանդակագործության մեջ տարբերակում են մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ և փոքր ձևերի քանդակներ:  

Քանդակագործության առաջին նմուշները ստեղծվել են վաղ անցյալում: Դեռևս բրոնզի դարում քանդակագործությունը համարվել է մասնագիտություն, որի հնագույն կենտրոններն էին Հին Եգիպտոսն ու Միջագետքը: 

Քանդակագործության պատմության կարևոր փուլն անտիկ շրջանն է, որի իդեալը ներդաշնակ զարգացած մարդու կերպարի ստեղծումն էր։

XV–XIX դարերում քանդակագործության մեջ գերիշխել են կառուցվածքային ավելի ազատ լուծումները: XX դարում թարմացվել և նորոգվել են քանդակագործության մեթոդներն ու նյութերը: 

Տարբեր նյութեր օգտագործելիս կիրառվում են քանդակելու տարբեր տեխնիկաներ՝ ծեփում, կոփում, կռում, փորագրում, դրվագում և այլն: Կերտվում են նաև խեցեղեն քանդակներ:

Աշխարհի ամենատարօրինակ քանդակները

Հազարավոր ստանդարտ քանդակների մեջ կարելի է գտնել նաև այնպիսիները, որոնք հիմնովին տարբերվում են մնացածից։ Դրանք քանդակելու ժամանակ քանդակագործները շեղվել են բոլոր գոյություն ունեցող նորմերից։

Ներկայացնեմ աշխարհի ամենատարօրինակ քանդակներից 10-ը․

Մուստանգներ Լաս Կոլինասից, Տեխաս, ԱՄՆ

Սա աշխարհի ամենամեծ քանդակներից է, որտեղ ներկայացված է ձիերի խումբ։ Բրոնզե արձանները 1,5 անգամ ավելի մեծ են իրական մուստանգներից։ Կենդանիների ոտքերի մոտ տեղադրված են հատուկ շատրվաններ, որոնք սմբակների հարվածից ջրի շիթերի տպավորություն են ստեղծում։

Բնության ուժը, Կատար

Այսպես է կոչվում իտալացի նկարիչ Լորենցո Քուինի քանդակների շարքը, որտեղ պատկերված է մի կին, ով պահում է գլոբուսը մի կտորով։ Քանդակները տեղադրված են աշխարհի շատ քաղաքներում՝ Անգլիայում, ԱՄՆ-ում, Մոնակոյում և Սինգապուրում։

Մարդիկ գետի մոտ, Սինգապուր

Չոնգ Ֆահ Չոնգը՝ այս կոմպոզիցիայի հեղինակը, հայտնի է բազմաթիվ քանդակներով, որոնք պատկերում են մարդկանց, ովքեր ապրում և աշխատում են Սինգապուր գետի ափին:

Զիգմունդ Ֆրոյդի հուշարձան, Պրահա, Չեխիա

Ըստ տարածված վարկածներից մեկի՝ Դեյվիդ Չերնին ցույց տվեց մտավորականության մեկուսացումը հասարակ ժողովրդից։ Վարպետն այնպիսի կախարդական գրավչություն է դրել իր ստեղծագործության մեջ, որ Պրահայի հյուրերը երբեք իրենց չեն ների, եթե չնայեն «կախված» քարից Ֆրոյդին։

Նելսոն Մանդելայի հուշարձան, Հարավային Աֆրիկա

Նելսոն Մանդելայի պրոֆիլը պատրաստված է 50 պողպատե սյուներ-սալերից՝ ըստ Մանդելայի ձերբակալության օրվանից սկսած տարիների քանակի։ Նրա պատկերը տեսանելի է միայն կոնկրետ կետից, մյուս տեսանկյուններից այն ընդամենը իրար կողքի կանգնած սյուների հավաքածու է։

Հեդինգթոն շնաձուկ, Օքսֆորդ, Մեծ Բրիտանիա

Քանդակի իմաստը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Այն տեղադրվել է Նագասակիում ատոմային ռումբի անկման 41-րդ տարելիցին։ Շնաձուկը պատկերում է գեղեցիկ, բայց պոտենցիալ մահացու հրթիռ:

De Vaartkapoen, Բրյուսել, Բելգիա

Հուշարձանը տեղադրվել է 1985 թվականին Բրյուսելի փողոցներից մեկում՝ Մոլենբեկի տարածքում։ Սյուժեն հիշեցնում է տեսարան կոմիքսից. երիտասարդ կատակասերը անսպասելիորեն դուրս է գալիս կոյուղու լյուկից և տապալում ոստիկանին՝ բռնելով իրավապահի ոտքից: Հեղինակը բելգիացի քանդակագործ Թոմ Ֆրանցենն է։

Պաշտոնական Թեմիս, Դանիա

Скульптура датского художника Йенса Галшиота представляет собой располневшую фигуру богини правосудия – символ богатого индустриального мира, – которая сидит на спине худого, изможденного африканца.

Դանիացի նկարիչ Յենս Գալշիոտի քանդակը արդարության աստվածուհու հաստլիկ կերպարն է՝ հարուստ արդյունաբերական աշխարհի խորհրդանիշը, որը նստած է նիհար, նիհարած աֆրիկացու մեջքին:

Կնոջ պայուսակի հուշարձան, Իտալիա

Քանդակն առաջին անգամ ներկայացվել է Իտալիայում՝ «Մտքեր. Տարածություն. Երկխոսություն բնության և երևակայության միջև» ցուցահանդեսին։

Завязанный узлом пистолет, Нью-Йорк, США

Քանդակը ստեղծվել է շվեդ նկարիչ Կարլ Ֆրեդրիկ Րեյտերսվորդի կողմից 1980 թվականի վերջին՝ ի հիշատակ Ջոն Լենոնի սպանության։

Աղբյուրները՝ 1, 2, 3

Ձոն ստուգատես․ Մայրիկագովք

Ստեղծագործական աշխատանք՝ «Մայրիկիս մասին»

Ախրոստիկոս մայրիկիս մասին

Տաթև, իմ սիրելի մայրիկ,
Արևի պես ժպտում ես դու,
Թանկագին ու քնքուշ ես դու,
Եվ բարության ծով ես դու։

Քառատողեր կամ բանաստեղծություններ մայրիկների մասին

Առավոտվա լույսի շողը,
Վառ  արևն ու առավոտը
Ինձ է բերում իմ մայրիկը,
Երբ պարզելով նուրբ ձեռքերը՝
Ինձ առնում է իր ջերմ գիրկը:


Մի արև կա, մի երկինք,
Մի սիրտ կա ու մի լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք
Ու մի մայրիկ թանկագին:


Թե տխրում եմ, անմիջապես
Մայրիկիս մոտ եմ վազում,
Թե ուրախ եմ, հրճվանքս ես
Մայրիկիս հետ եմ կիսում:
Բարի, ժպտուն իմ մայրիկից
Չեմ թաքցնում ես ոչինչ:
Մայրիկն ասես գիտուն լինի,
Գիտե ամեն, ամեն ինչ:

Կարդում ենք Թումանյան

Նախագծի ժամկետը` փետրվարի 17-ից մարտի 14-ը
Նպատակը՝  բացահայտել ու ճանաչել  Թումանյանին:
Խնդիրները`
Թումանյանի ստեղծագործությունների յուրացում
Թումանյանական մտքի, ստեղծագործության ուսումնասիրություն,
Ստեղծագործությունների ներկայացում, վերլուծություններ:

Ընթերցանության նյութերը՝
«Ոսկի քաղաքը»
«Լոռեցի Սաքոն» պոեմը
«Գրազը» պատմվածքը
«Ուրախ գիշեր» պատմվածքը

Ձայնագրություններ՝

Հայոց վիշտը
Պատրանք
Աղբյուրը
Երկու սև ամպ
Թմկաբերդի առումը պոեմի նախերգանքը

Design a site like this with WordPress.com
Get started