Գինեգործության մասին

Գինիները, որոնք ստացված չեն խաղողից տարբերակվում են բրնձի գինի և մրգատու գինիներ` սալոր, բալ, նուռ, հաղարջ և կտտկենի։Գինին արտադրվում է հազարավոր տարիներ շարունակ։ Հայտնի հնագույն գինու գործարանը 6,100 տարեկան Արենի-1 գինու գործարանն է Հայստանում։ Գինու ամենահին հայտնի հետքերից մեկը Վրաստանից է (մ.թ.ա. 6000), Իրան (մ.թ.ա. 5000 թվական) և Սիցիլիա (մ.թ.ա. 4000 թվական) չնայած դրան կան ապացույցներ այն մասին, որ նմանատիպ ալկոհոլային խմիչք ավելի վաղ առկա էր Չինաստանում (մ.թ.ա. 7000 թվական)։Գինին հասավ Բալկանյան թերակղզի մ.թ.ա. 4500 թ.-ին և օգտագործվում էր Հին Հունաստանում, Թրակիաում և Հռոմում։ Պատմության ընթացքում գինին օգտագործվել է իր հարբեցնող ազդեցության պատճառով։Գոյություն ունեն գինիների տարբեր դասակարգումներ։ Հայաստանում ընդունված է գինիները դասակարգել ըստ սպիրտի և շաքարի պարունակության։Կա տարածված կարծիք, որ գինու չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտանոթային համակարգի հիվանդությունների առաջացման ռիսկը, սակայն վերջին տարիներին տպագրված գիտական հետազոտությունները նման կապ չեն գտել։ Ալկոհոլը անգամ քիչ քանակներով օգտագործելու դեպքում բարձրացնում է որոշ տեսակի քաղցկեղների առաջացման ռիսկը։

Design a site like this with WordPress.com
Get started