Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը

Հարրի Փոթերն արդեն տասնհինգ տարեկան է: Ողջ ամառ նա մնում է մորաքրոջ տանը` մեկուսացած կախարդ հանրությունից և բոլորովինանտեղյակ կատարվող վերջին իրադարձություններին: Անգամ լավագույն ընկերները` Ռոնն ու Հերմայոնին, նրան չեն գրում: Դրզլիների ընտանիքը գնալով անտանելի է դառնում: Հարրիին համակում է վրդովմունք ու զայրույթ. նա պատրաստ է ընդվզելու` իմանալով, որ լորդ Վոլդեմորը վերադարձել է և հարձակման ծրագրեր է մշակում: Վհկության և կախարդության դպրոցում, որտեղ Հարրին է սովորում, արմատական փոփոխություններ են սպասվում: Մոգության նախարարությունը որոշում է Դամբլդորին մարտահրավեր նետել` Հոգվորթս որպես ավագ տեսուչ գործուղելով դաժան ու նեղմիտ մի անձնավորության:

Бойцовский клуб – Чак Паланик

“Бойцовский клуб” – это роман американского писателя Чака Паланика, который был опубликован в 1996 году. Книга рассказывает историю безымянного рассказчика, который страдает от хронической бессонницы и чувства отчаяния в жизни.

В поисках новых ощущений, рассказчик присоединяется к таинственному бойцовскому клубу, который организовывает схватки без правил и безумные эксперименты в поиске удовлетворения. В клубе он знакомится с Тайлером Дёрденом, каризматичным и загадочным лидером, который начинает вести его в мир анархии и насилия.

Постепенно рассказчик увлекается в безумие бойцовского клуба, а его взгляд на жизнь и общество начинает меняться. Он начинает воспринимать мир по-другому и видит, что настоящая свобода заключается в принятии жизни как она есть, а не в поисках идеальных условий.

Книга “Бойцовский клуб” стала культовым явлением в культуре и получила широкую известность благодаря своей социальной сатире, острому юмору и тематике насилия и болезненного поиска смысла в жизни. Книга стала основой для фильма с Брэдом Питтом и Эдвардом Нортоном в главных ролях.

Վիլյամ Սարոյան․ Հայրիկ, դու խենք ես

✨Նկարագրություն✨

«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը, որ ներկայացվում է Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է։ Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար։

Կից դնում եմ գրքի նկարը՝

Հարրի Փոթերը և կրակի գավաթը

Այս հատորը, բոլոր մյուս հատորների նման շատ հետաքրքիր էր ինձ համար։ Քանի որ այս գիրքը 774 էջ է, ես այն մնացածների նման շուտ չվերջացրեցի։ Բայց միևնույն է, այն ինձ շատ դուր եկավ։

✨Նկարագրություն✨

Հարրի Փոթերը ցանկանում է ազատվել անտանելի Դրզլիներից և Հերմայոնիի, Ռոնի ու Վիզլիների հետ գնալ քվիդիչի գավաթի խաղը դիտելու։ Նա ուզում է երազել Չո Չանգի մասին, ումով տարված էր։ Ցանկանում է իմանալ կախարդների երկու մրցակից դպրոցներին առնչվող առեղծվածային իրադարձության՝ Եռյակի մրցամարտի մասին, որ հարյուրավոր տարիներ արդեն տեղի չէր ունենում։ Հարրին ուզում է ապրել սովորական՝ տասնչորսամյա կախարդի կյանքով։ Սակայն անգամ կախարդների չափանիշերով նա բոլորից տարբեր է։ Իսկ տարբեր լինելն այս դեպքում հղի է մահացու վտանգով․․․

Կից դնում եմ նկարը՝

Կարևորը մարդու ծագումը չէ, այլ այն, թե ինչ է դառնում նա հետո։

Ալբուս Դամբլդոր


Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ 📚

Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը

Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը իմ կարծիքով Հարրի Փոթթերի մասին հատորներից ամենահետաքրքիրն է։ Իհարկե ես դեռ չեմ կարդացել մնացած հատորները, որովհետև հայերեն չեն հրատարակվել, բայց հիմա այս գիրքը ամենահետաքրքիր հատորն է։ Ես այս մի հատորը վերջացրեցի կարդալ երեք շաբաթ առաջ։

Կից դնում եմ գրքի նկարը և նկարագրությունը՝ գրքի հետ ծանոթանալու համար

✨Նկարագրություն✨

Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր։ Նրանից վախենում են բոլորը՝ մագլ թե մոգ։ Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել։ Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր։ Եվ ահա Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից։
Սիրիուս Բլեքը ճակատագրով ինչ-որ կերպ կապված է Հարրիի հետ։ Թեև Հարրին դպրոցում շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան։


Մեր արարքների հետևանքները միշտ այնքան բարդ են, այնքան տարբեր, որ ապագան գուշակելն իրականում չափից դուրս դժվար գործ է․․․

Ալբուս Դամբլդոր


Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ 📚

Նարինե Աբգարյան – Մանյունյան գրում է ֆանտասծիկ վեպ

Մանյունյաի մասին առաջին մասը կա իմ բլոգում։ Ճիշտն ասած այս գիրքը ինձ առաջին մասից ավելի քիչ դուր եկավ, բայց երկուսն էլ շատ հետաքրքիր գրքեր են։

Նկարագրություն

Ձեր առջև մանկության մասին լավագույն գրքի՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյաի» երկար սպասված շարունակությունն է։
Մանյունկակի նոր արկածների մասին պատմող գիրքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են ճանաչել և սիրել զվարճալի ու չարաճճի ընկերուհիներ Նարինեին և Մանյունյաին, խիստ, բայց համակրելի Տային՝ Մանյունյայի տատիկին, և նրանց աղմկոտ ու ցնդած ազգականներին։ Գիրքը նվիրումենք նաև նրանց, ովքեր նոր-նոր են հաստատելու այդ շատ հաճելի ծանոթությունը։
Եթե կարծում եք՝ գիտեք, թե ինչի են ընդունակ երկու անդադրում աղջնակները, որոնք ձգտում են մանկության ոչ մի րոպեն առանց արկածի չանցկացնել, ուրեմն դեռ ոչինչ չգիտեք․․․ Կարդացե՛ք ու զարհուրե՛ք, ավելի ճիշտ, վայելե՛ք․․․


Ջ․ Ք․ Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը

Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը կարդացել եմ շատ վաղուց, բայց որոշեցի հիմա դրա մասին գրեմ։ Ներքևում դնում եմ նկարը և նկարագրությունը՝ գրքի հետ ծանոթանալու համար։

Նկարագրություն

Հարրի Փոթերն ապրում է խղճուկ մի կյանքով իր անտանելի մորաքրոջ ու նրա ամուսնու և նրանց ատելի որդու՝ Դադլիի հետ, քնում է սանդուղքի տակի փոքրիկ խորդանոցում և իր կյանքի տասնմեկ տարիների ընթացքում ոչ մի անգամ ծննդյան տարեդարձ չի ունեցել։

Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Հարրին փոստատար բվի միջոցով խորհրդավոր մի նամակ է ստանում։ Նամակով նրան հրավիրում են մի հրաշալի վայր՝ Հոգվորթս կախարդանքի դպրոցը, որի գոյության մասին տղան որազել անգամ չէր կարող։
Այստեղ Հարրին գտնում է այն մեծ առաքելությունը, որ նախասահմանված է իր համար․․․ Եթե, իհարկե, բախտորոշ հանդիպումից հետո ողջ մնա։


Հիշիր՝ չի կարելի բնակվել երազներում և մոռանալ ապրելու մասին։

Ալբուս Դամբլդոր


Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ📚

Նարինե Աբգարյան – Մանյունյա

Մանյունյան ինձ շատ է դուր եկել, քանի որ զվարճալի պատմություններով է ողողված։Այն կարդացվում է շատ թեթև և կարելի է ասել մի շնչով։ Այն դարձել է իմ սիրելի գրքերից մեկը։ Բոլոր իմ հասակակիցներին խորհուրդ եմ տալիս կարդալ։ Կարծում եմ բոլորը կհավանեն։ Այժմ ես կարդում եմ Մանյունյայի երկրորդ մասը և այն նույնպես շատ հետաքրքիր է։

Կից դնում եմ գրքի նկարը և նկարագրությունը՝ գրքի հետ ծանոթանալու համար

✨Նկարագրություն

Մանյունյան լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասավոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին։ Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi ու համակարգչային խաղերի։

Կորնելիա Ֆունկե, Գիլերմո Դել Տորո – Ֆավնի լաբիրինթոսը

2021-22 ուսումնական շրջանի ձմեռային արձակուրդների ժամանակ՝ դեկտեմբերի 25-ից սկսեցի կարդալ այս գիրքը։ Դեռ չեմ ավարտել գիրքը, բայց կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր է, ժանրը՝ արկածային է։Կարծում եմ իմ հասակակիցները այս գիրքը շատ կհավանեն։ Գիրքը ստեղծվել է ֆիլմի հիման վրա, այլ ոչ հակառակը։

Կից դնում եմ գրքի նկարը և նկարագրությունը՝ գրքի հետ ծանոթանալու համար

✨Նկարագրություն✨

Այս գիրքը համատեղ ստեղծագործության եզակի արդյունք է. գրված է ժամանակակից դասական Կորնելիա Ֆունկեի կողմից, «Օսկար» մրցանակի դափնեկիր Գիլերմո դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» նշանավոր կինոնկարի մոտիվներով: 
Հեքիաթներով տարված երազկոտ Օֆելիան մոր հետ տեղափոխվում է իր խորթ հոր ռազմական ճամբար ու տնից ոչ հեռու բացահայտում է մի հին լաբիրինթոս, որտեղ էլ հանդիպում է Ֆավնին: Տասնամյա աղջիկը բացահայտում է, որ ինքն իրականում մի կախարդական թագավորության կորած արքայադուստր է:
Իսկ ինչպե՞ս վերադառնա իր թագավորություն:
Մինչև լիալուսին նա պետք է կատարի երեք առաջադրանք, որ նրան է տվել Ֆավնը:
Գիրքը նկարազարդել է հեքիաթների պատկերազարդման վարպետ Ալեն Ուիլյամսը: Հիրավի՛ վիպերգական թափով այս ֆենթեզիում ընթերցողը կհանդիպի առասպելական թրիկսթերների ու արյունարբու հրեշների, դաժան զինվորականների, և խիզախ խռովարարների, և կորուսյալ արքայադստեր, ով չի կորցնում իր տան ճանապարհը գտնելու հույսը…

Design a site like this with WordPress.com
Get started