Մարդու օրգանիզմը

Մարդու օրգանիզմում գոյություն ունեն 10 օրգան համակարգեր:

giphy (1).gif

1.Նյարդային համակարգ

nerv.jpg

Ուշադրություն

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգից (ԿՆՀ) և ծայրամասային նյարդային համակարգից (ԾՆՀ):

ny..jpg

Մարմնական նյարդային համակարգը նյարդավորում է կմախքային մկանները և իրականացնում է շարժումները, իսկ վեգետատիվ նյարդային համակարգը նյարդավորում է ներքին օրգանները, մաշկն ու արյունատար անոթները:

2. Հենաշարժիչ համակարգ 

henash..jpg

Հենաշարժիչ համակարգը կազմված է ոսկրերից, աճառներից և դրանց ամրացված մկաններից, որոնք էլ իրականացնում են մարդու շարժումները:Հենաշարժիչ համակարգի ֆունկցիաներն են

1.Հենարանային

2.Շարժողական

3.Պաշտպանական

4.Արյունաստեղծ

3.Արյունատար համակարգaryunatar.jpg

Արյունատար համակարգը  կամ սիրտ -անոթային համակարգը կազմված է սրտից և արյունատար անոթներից։Սիրտը, կատարելով պոմպի դեր, իրագործում է արյան անընդհատ հոսքը արյունատար անոթներով։ Արյունը, տեղափոխում է թթվածին, սննդանյութեր, բջիջների նյութափոխանակության արգասիքներ և հորմոններ` մարմնի մի մասից դեպի մյուսը։

4. Շնչառական համակարգ

shnchar.jpg

Շնչառական համակարգը կազմված է օդատար ուղիներից և թոքերից: Օդատար ուղիներն են` քթի խոռոչը, քթըմպանը, շնչափողը և բրոնխները, իսկ թոքերը գազափոխանակության օրգաններն են։Համակարգի  հիմնական գործառույթը արյան թթվածնով հագեցումն է, ինչպես նաև ածխաթթու գազի ու ջրային գոլորշիների արտազատումը։

5. Մարսողական  համակարգ

mars.jpg

Մարսողական  համակարգը կազմված է մարսողական խողովակի օրգաններից և մարսողական գեղձերից:Մարսողական օրգաններն են բերանի խոռոչը, ըմպանը, կերակրափողը, ստամոքսը, բարակ, հաստ աղիները և ուղիղ աղին:

Մարսողական գեղձերն են լյարդը, ենթաստամոքսային գեղձը և թքագեղձերը։

Այս համակարգը սնունդը փոխակերպում է օրգանիզմի համար հասանելի և հեշտ յուրացվող սննդանյութերի և ապահովում նրանց ներծծումը արյան մեջ, ինչպես նաև ապահովում է սննդի չմարսված, ոչ պիտանի նյութերի հեռացումն օրգանիզմից:

6. Ծածկույթային (ծածկող) համակարգmashk.jpg

Ծածկույթային (ծածկող) համակարգը կազմում են մաշկը, ինչպես նաև բերանի և քթի խոռոչի լորձաթաղանթները։ Այս համակարգը պաշտպանում է ներքին օրգանները արտաքին միջավայրի անբարենպաստ պայմաններից և ջրի ավելորդ գոլորշացումից:

7. Միզարտազատական համակարգ  artazat.jpg

Միզարտազատական համակարգը կազմում են երիկամները, միզածորանները, միզապարկը և միզուկը։

Այս համակարգը կարգավորում է օրգանիզմում ջրի և իոնների հավասարակշռությունը, օրգանիզմից հեռացնում է ավելորդ ջուրն ու նյութափոխանակության արգասիքները։

8.Վերարտադրողական համակարգսեռ.jpg

Այս համակարգն ապահովում է սերնդի վերարտադրությունը և սերունդների անընդհատությունը:

9Իմունային համակարգ 

organyi-immunnoy-sistemyi.JPG

Իմունային համակարգը կազմում են կարմիր ոսկրածուծը, փայծաղը, ուրցագեղձը, ավշային հանգույցները։ Իմուն համակարգը ապահովում է այնպիսի մեխանիզմների գործադրումը, որոնք օգնում են օրգանիզմին տարբերակելու սեփական բջիջները օտար բջիջներից, ինչպես նաև ոչնչացնել օտար բջիջները և թույները։

10. Ներզատական համակարգներզատ.jpg

Ներզատական համակարգը կազմում են հիմնական ներզատիչ գեղձերը` մակուղեղը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային մասը և սեռական գեղձերի ներզատիչ մասը։ 

Ներզատիչ գեղձերը արտադրում են կենսաբանորեն ակտիվ նյութեր՝ հորմոններ, որոնց միջոցով կարգավորում են օրգանների, հյուսվածքների ու բջիջների ֆունկցիաները: Հորմոնները տարածվում են օրգանիզմում արյան և ավշի հոսքով և ազդում թիրախ հանդիսացող կառույցների աշխատանքի վրա:

Ճաշացանկի իմ առաջարկը

Ես սովորաբար օգտվում եմ խանութից։ Միջինում ծաղսում եմ 500 դրամ

Երկուշաբթի –
Երեքշաբթի – բրինձ հավի լանգետով
Չորեքշաբթի – կեսար աղցան
Հինգշաբթի – Սենդվիչ և թխվածք
Ուրբաթ – բիինձ և թխվածք



Ինչպես պատրաստել օճառ

Առողջագիտության դասին մենք պատրաստել ենք օճառ։Օճառ պատրաստելուց պետք է հալեցնել օճառի հումքը։ Հալեցնելուց հետո լցրել ենք հոտը, նուշի յուղ և գույն։ Հետո լցրեցինք ֆոռայի մեջ և թողեցինք որ սառի։

Ձեռքերի խնամք․ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը

Քանիվոր ամենաօգտագորլվող մասն է դրանք պետք է հատուկ խնամել։

Մաշկը իդեալական պաշտպանում է մեզ միկրոբներից, բայց նրանք կարող են ներթափանցել մեր օրգանիզմ վերքերի և լորձաթաղանթների (բերան, քիթ, ականջ)-ների միջով։

Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ։

Օճառը լինում է պինդ և հեղուկ։ Լվացվելը պարտադիր է, դրսից տուն գալուց, ուտելուց (առաջ և հետո), կենդանիներից շփվելուց հետո, զուգարանից հետո, հողին կպնելուց հետո։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել եղուգների տակ և մատների միջև տարածություններին։

Ձեռքերը լավ չորացնել անձնական սրբիչով կամ թղթե անձեռողիկով։

Ձեռքերի խնամք, սովորում ենք ճիշտ լվացվել

Քանի որ, մեր ձեռքերը մեր մարմնի ամենա օգտագործվող մասն են, դրանք պետք է հատուկ լվանալ։ Մաշկը իդեալական պաշտպանում է մեզ միկրոբերի թափանցելուց։ Բայց նրանք կարող են թափանցել օրգանիզմ վերքերի և լորձաթաղանթների(բերան, աչք) միջով։ Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ։ Օճառը լինում է պինդ և հեղուկ։ Լվացվել պարտադիր է սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, կենդանիների հետ շփումից, պետքարանից, հողի հետ շփվելուց հետո։ Հատկապես պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակի և մատների միջև տարածությունների։ Ձեռքերը լվանալուց հետո շատ կարևոր է չորացնել անձնական սրփիչով

Առողջություն

Առողջությունը մարդու լավ վիճակն է, երբ նա իրեն լավ է զգում։

Առողջությունը կախված է հետևյալ գործոններից․


1․վարքագծից
առողջ սնունդից, հոգեվիճակից, շրջակա միջավայրից, մարզանքից, վնասակար, սովորություններից, հիգիենաից, կրթությունից, աղքատությունից, առանգականությունից

Վերադասավորում եմ գործոնները ըստ իմ կարծիքիով կարևորության


հիգիենաից
հոգեվիճակից
շրջակա միջավայրից
վնասակար սովորություններից
աղքատությունից
մարզանքից
կրթություն
վարքագծից
ժառանգականությունից


Design a site like this with WordPress.com
Get started