Ածական, գործնական աշխատանքներ

1.Ընդգծել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։

Բարձր, մեծ, տաքնվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։

Նկար- գեղեցիկ, նոր, ապշեցնող,

այգի- բերքառատ, ծաղկազարդ, օղակաձև

ծաղիկ- բուրավետ, գարնանային, թառամած

գիրք – հետաքրքիր, արկածային, նկարազարդ

գորգ- նախշազարդ, Հայկական, հնամաշ

երկիր – հարուստ, զարգացած, պաշտպանված

4.Տրվածներից որն է ածական:

Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:

պարզ – մեծ, ուժեղ, խոշոր, համեստ
ածանցավոր – հոտավետ, հոդային, սիրելի
բարդ – ալեծուփ, հորդառատ, ոսկեհուռ, ահեղամռունչ, մարդամոտ
բարդ ածանցավոր – առևտրական, միջմոլորակային

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Անտուն, դժգույն, ոսկեղեն, երկաթյա, համեղ։

7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել – անվստահ
համակրել – համակրելի
բացատրել – բացատրելի
դյութել – դյութիչ
գրավել – գրավիչ
հուզել – հուզիչ
բարկանալ – բարկացած
վախենալ – վախենալու
ամաչել – ամաչկոտ
պարծենալ – պարծենկոտ

8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցող – յոթգլխանի
երկու երես ունեցող – երկերեսանի
երկու փող ունեցող – երկփողանի
եռանդով օժտված – եռանդուն
շատ բուրդ ունեցոդ – բրդոտ
գույն ունեցող – գունեղ
թևեր ունեցող – թևավոր
մեծ ուժ ունեցող – ուժեղ
երեք տարի (ամ) տևող – եռամյա
տասը տարեկան – տասնամյա

9.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդեցիկ, թրթռուն, հնչեղ, շաչյուն, խոհուն, դողդոջուն:

Design a site like this with WordPress.com
Get started