Փետրվար ամսվա ամփոփում պատմություն առարկայից

Հունվարի 31-Փետրվարի 6-ը

Առաջադրանք 1

Փետրվարի 7-13-ը

Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Փետրվարի 14-20-ը

Առաջադրանք 1
Առաջադրանք 2

Փետրվարի 21-27-ը

Առաջադրանք 1
Առաջադրանք 2
Առաջադրանք 3

Բայ

Բայը ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է
Բայի ուղիղ ձևը պատասխանում է ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Բայը ունի հետևյալ քերականական կարգերը՝  եղանակ, ժամանակ, դեմք, թիվ:

Բայն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի: 
Եզակի  թիվը ցույց է տալիս մեկ անձի կամ առարկայի գործողություն:
Օրինակ՝  սովորեցի, գնացիր, գալու է, մերժեց, ջարդեցի, գնում է, գրի՛ր, կկարդա:
Հոգնակի  թիվը ցույց է տալիս երկու և ավելի անձերի կամ առարկաների գործողություն:
Օրինակ՝ պատասխանեցինք, մտաք, խոնարհվեցին, ողջունեցինք, կգանք, պիտի խոսի:

Բայն ունի երեք դեմք.

I դեմք (երբ գործողություն կատարողը խոսողն է)- գալիս եմ, պիտի խոսեմ, բարկացել եմ

II դեմք (երբ գործողություն կատարողը խոսակիցն է)-գալիս ես, պիտի խոսես, բարկացած ես

III դեմք (երբ գործողություն կատարողը երրորդ անձն է)-գալիս է, պիտի խոսի, բարկացած է

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի:
Ներկա  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է խոսելու պահին: Օրինակ՝ սովորում ենք, խաղում է, նկարում եմ: 
Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է խոսելու պահից առաջ: Օրինակ՝ սովորում էի, սովորել ենք, սովորեցի:
Ապառնի  ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է խոսելու պահից հետո: Օրինակ՝ սովորելու ենք, երգենք, կսովորեմ:

Առաջադրանքներ:

Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայեր կազմի´ր:

Ա. Ծաղիկ – ծաղկել, քար – քարանալ, անուն – անվանել, քարոզ – քարոզել, ձև – ձևանալ:

Բ. Մեծ – մեծանալ, բարձր – բարձրանալ, կարմիր – կարմրել, տափակ – տափակել, սուր – սրել:

Գ. Ոչինչ – ոչնչանալ, բոլոր – բոլորել, նույն – նույնանալ, ամբողջ – ամբողջանալ:

Դ. Կրկին – կրկնել, արագ – արագանալ, դանդաղ – դանդաղանալ, հաճախ – հաճախել:

Ե. Վա՜յ – վայել, մկըկը – մկկալ, տը՜զզ – տզզալ, թրը՛խկ – թրխկալ:

2Տրված բայերից նորերն ստացի´ր` դրանք բաղադրելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա. Նայել, կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

Վերանայել, վերակառուցել, անդրադառնալ, վերագրել, արտագրել, մակագրել, ստորագրել, վերադառնալ, արտահայտել, հակաճառել։

3․ Գտնել տրված բայերի արմատները և որոշել, թե ինչ խոսքի մասերի են պատկանում դրանք:

Մատռվակել – մատռվակ(գոյական)
պղծել – պիզծ (ածական)
հնձել – հունձ(գոյական)
վճարել – վճար(գոյական)
երկրորդել – երկրորդ(թվական)
գրկել – գիրկ(գոյական)
մրրկել – մրիկ(գոկյական)
անարգել – անարգ(ածական)
նույնանալ – նույն(ածական)
կախարդել – կախարդ(գոյական)
խարդախել – խարդախ(գոյական)
երկուանալ – երկու(թվական)
նյութել – նյութ(գոյական)
կապտել – կապույտ(ածական)
բուրել – բույր(գոյական)
ոչնչանալ – ոչինչ (մակբայ)
պայտել – պայտ(գոյական)
մաքրել – մաքուր(ածական)
ծառայել – ծառա(գոյական)
ապշել -ապուշ(ածական)

4․ Հետևյալ առածներում լրացնել համապատասխան բայերը:

Ջրի բերածը ջուրը կտանի:
Տաշած քարը գետնին չի մնա:
Ուրիշի հացով փոր չի կշտանա։
Խոսք կա սարի գլուխ կհանի, խոսք կա​` սարից ներքև կգլորի։
Խոսք կա մի փութ մեղրով չի ուտվի:
Աշխարհը ստեղծողն ու քանդողը լեզուն է:

Հետևյալ գոյականներով և համապատասխան բայերով կազմել երեքական դարձվածք:

Աչք, – աչքով տալ, աչք ծակել
գլուխ – գլուխ պահել, գլխի ընկնել, գլխի որդերը շարժել, գլխին ավետարան կարդալ, գլուխ արդուկել, գլուխը կորցնել
խելք – խելքի գցել, խելքը գլուխը գցել, խելքը թռցնել
ձեռք – ձեռք առնել, ձեռքից տալ, ձեռք քաշել
սիրտ – սիրտ չունենալ, սիրտ տալ, սիրտ կոտրել, սիրտը մտնել
հոգի – հոգի առնել, հոգի հանել, հոգին քթից հանել, հոգի տալ

Որոշիր տրված խոնարհված բայերի դեմքը, թիվը, ժամանակը:

Սովորեցի – I դեմք, եզակի, ներկա
գրել եմ – I դեմք, եզակի, անցյալ
կարդում ենք – I դեմք, հոգնակի, ներկա
ավարտել եք – II դեմք, հեգնակի, անցյալ
նկարելու ես – II դեմք, եզակի, ապառնի
երգում էին – III դեմք, հոգնակի, անցյալ
հոգնեցրիր – II դեմք, եզակի, անցյալ
կորցնում են – III դեմք, հոգնակի, ներկա
բնակվել է – III դեմք, եզակի, անցյալ
վախենում էիր – II դեմք, եզակի, անցյալ
թարգմանում էինք – I դեմք, հոգնակի, անցյալ
օրհնեց – III դեմք, եզակի, անցյալ
տխրել են III դեմք, հոգնակի, անցյալ

Լույսի բեկումը, ոսպնյակներ

 Լույսի բեկումը, ոսպնյակներ

Տնային աշխատանք

  1. Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:

Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու ժամանակ   լույսը
բեկվում է և անկման կետում լույսի ճառագայթը փոխում է իր ուղղությունը։ Իսկ անդրադարձման ժամանակ

  1. Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:

Լույսն ուղղագիծ է տարածվում միայն համասեռ միջավայրում։ Երբ օդը տաքանում է անհավասարաչափ, այն դառնում է անհամասեռ միջավայր։

  1. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:

Ոսպմյակները կոր մակերևույթ ունեցող թափանցիկ մարմիններ են։

  1. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:

Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող։

  1. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:

Անապատներում երբեմն մարդիկ հեռվում տեսնում են իրականում գոյություն չունեցող լճեր, արմավենու պուրակներ կամ այլ պատկերներ։

Հին Սպարտան և Աթենքը (փետ. 21-27 Առ. 3)

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :

Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից:

Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին: Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը:

Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով: Վերջիններս պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել սահմանված չափի հարկ՝ բնամթերքով:

Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Ունեին իրենց ընտանիքը և փոքրիկ տնտեսությունը: Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից: 

Պատմել Սպարտայի կառավարման համակարգի մասին:

Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Ըստ ավանդույթի՝ նրանք սերում էին հերոս Հերակլեսից: Արքաների իշխանությունը ժառանգական էր:

Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:

Կառավարման մարմիններից էր Աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Աշխարհաժողովը հրա վիր վում էր ամի սը մեկ անգամ: Իրավասությունները սահմանափակ էին:

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Պետության հզորության հիմքը բանակն էր:

Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում (Պելոպոնես): Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի այնպիսի զարգացած պոլիսներ, ինչպիսիք էին Կորնթոսը և Մեգարան: Եվ Ք.ա. VI դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը:

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:

Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներ ն են Սոլոնը, Պիսիստրատը և Կլիսթենեսը։

Սոլոնը Ք.ա. 594 թ. բարենորոգումներ ձեռնարկեց: Նա վերացրեց պարտային ստրկությու նը: Պետության միջոցներով փրկագնեց այն աթենացիներին, որոնք ստրկության էին վաճառվել արտերկիր: Էվպատրիդներից բռնագրավեց հողի մի մասը և տվեց ունեզուրկներին: Ըստ ունեցվածքի՝ աթենացիներին բաժանեց չորս խավի՝ հիմք ընդունելով նրանց տարեկան եկամուտը: Ծագումն այլևս վճռորոշ նշանակություն չուներ:

Սոլոնը բարեփոխեց նաև աթենական պետությունը: Սկսեց պարբերաբար հրավիրել Աշխարհաժողովի (էկլեսիա) և ժողովրդական դատարանի նիստեր: Դրանց մասնակցելու իրավունք ունեին բոլոր քաղաքացիները: Գործում էին նաև Պետական խորհուրդը և Կառավարությունը, որոնցում ընտրվելու իրավունք ունեին միայն ունևոր քաղաքացիները: Սոլոնը համոզված էր, որ դա պետք է շահագրգռի աղքատներին՝ հարստանալու և հավասարվելու նրանց:

Կատարեց նաև դրամական բարեփոխություն՝ դյուրացնելով Ատտիկայի առևտրական հարաբերությունները այլ երկրների հետ:

Սոլոնից հետո, սակայն, իրավիճակն Աթենքում ավելի սրվեց: Պայքար սկսվեց տարբեր խմբավորումների միջև: Ք.ա. 557 թ. Պիսիստրատը գրավեց իշխանությունը և որպես տիրան կառավարեց երեսուն տարի:

Նա շարունակեց էվպատրիդների հողերը բռնագրավել և հանձնել ունեզուրկ գյուղացիներին: Շուտով Ատտիկայում տիրապետող դարձավ միջին ունեցվածքի դասը: Ստեղծվեց ոստիկանություն, ամրապնդվեց պետական կարգը: Կազմավորվեցին շրջիկ դատարաններ, որոնք օրենքն ու արդարությունը հասցնում էին մինչև հեռավոր գյուղեր:

Բուռն զարգացում ապրեցին արհեստները, առևտուրը և ծովագնացությունը: Էգեյան ծովի ավազանում հաստատվեց Աթենքի տնտեսական գերակայությունը:

Պիսիստրատի ջանքերով կառուցապատվեց Աթենքի միջնաբերդը: Բանաստեղծները կարգաբերեցին Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմների տեքստերը:

Կլիսթենեսը շարունակեց իր նախորդների բարենորոգումները: Նա դարձավ ժողովրդավարական կարգերի իրական կերտողը: Կլիսթենեսը Ք.ա. 506 թ. Ատտիկայի տարածքը բաժանեց վարչական տասը շրջանների: Դրանք իրենց հերթին բաժանված էին գյուղերի, որոնք կառավարում էին պետական պաշտոնյաները: Աթենացիներն սկսեցին ապրել համապետական օրենքներով:

Պետական խորհրդի կազմում քաղաքացիներն սկսեցին ընտրվել առանց ունեցվածքային տարբերությունների: Նույն

սկզբունքով ստեղծվեց կառավարման նոր բարձրագույն մարմինը՝ ստրատեգոսների խորհուրդը: Ստրատեգոսները տասն էին՝ ընտրված ամենահեղինակավոր քաղաքացիներից:

Կլիսթենեսի նորամուծություններից էր նաև օստրակիզմի իրավունքը: Դրա էությունն այն էր, որ ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով լքում էր Աթենքը: Օստրակիզմը կարևոր դեր խաղաց աթենական ժողովրդավարության կայացման գործում:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը. հելոտներ, ծերակույտ, աշխարհաժողով, Պելոպոնեսյան միություն, փաղանգ, էկլեսիա, ստրատեգոսների խորհուրդ, օստրակիզմի իրավունք, լակոնիկ, օստրակոն:

հելոտներ – ամբողջ աշխարհը՝ բոլոր մարդիկ հավաքված, հրապարակական, հանդիսավոր

ծերակույտ – ամբողջ աշխարհը՝ բոլոր մարդիկ հավաքված, հրապարակական, հանդիսավոր

աշխարհաժողով – համաշխարհային՝ միջազգային ժողով, ամբողջ աշխարհը՝ բոլոր մարդիկ հավաքված, հրապարակական, հանդիսավոր ժողով

Պելոպոնեսյան միություն – Հին Հունաստանում Պելոպոնեսի պոլիսների միավորումը՝ Սպարտայի գլխավորությամբ

փաղանգ – զորագունդ, զորք, բանակ

էկլեսիա – Հին Աթենքում՝ ժողովրդական ժողով՝ պետության սահմանադրական օրգանը ստրկատիրական ժողովրդավարության շրջանում

ստրատեգոսների խորհուրդ – հին հունական պոլիսներում զինվորական և քաղաքական լայն լիազորություններով օժտված զորահրամանատարների խորհուրդ

օստրակիզմի իրավունք – Դրա էությունն այն էր, որ ամեն տարի Աշխարհաժողովի մասնակիցներին առաջադրվում էր հետևյալ հարցը. «Ո՞ւմ ես համարում Աթենքի համար վտանգավոր»: Նախապես բաժանված կավե սալիկների (օստրակոն) վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ում համարում էր այդպիսին: Ով ամենից շատ էր հիշատակվում, տասը տարով լքում էր Աթենքը:

լակոնիկ – Կարճ ու կտրուկ

օստրակոն – կավե սալիկ

Հին Հունաստան – արխաիկ դարաշրջան (փետ. 21-27 Առ. 2)

1. Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:

Հունաստանի պատմության այս դարաշրջանը կոչվում է արխաիկ (վաղնջական), քանզի հին հույները գրեթե ոչինչ չէին հիշում Կրետեի տիրապետության մասին:

Պոլիսային կարգը

Այս դարաշրջանում հույներն սկսեցին ընթանալ իրենց ուրույն պատմական ուղիով՝ ստեղծելով ինքնիշխան քաղաք–պետություն՝ պոլիս: Այն ձևավորվեց միևնույն երկրամասի ցեղերի միավորման շնորհիվ: Պատճառը համատեղ պաշտպանության ու կառավարման անհրաժեշտությունն էր: Միավորման հիմքը ընդհանուր բարբառը,

աստվածների ու նախնիների պաշտամունքը, սովորույթներն էին: Երկրամասերի կենտրոնական բնակավայրերը՝ Մեգարան, Կորնթոսը, Աթենքը, վերածվեցին խոշոր պոլիսների:

Դրանցում սկսեցին բուռն զարգացում ապրել գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը, ծովագնացությունը: Ժողովրդի՝ դեմոսի ճնշող մեծամասնությունը ազատ երկրագործներ էին: Շուկայական գների տատանումնե րի պատճառով ոմանք հարստանում էին, ոմանք, ընդհակառակը, կորցնում էին ունեցվածքը: Վերջիններիս թիվն անհամեմատ շատ էր:

Դրությունը շտկելու նպատակով նրանք փողի դիմաց գրավ էին դնում իրենց հողակտորը և դառնում հողազուրկ երկրագործներ: Հողը կորցնելուց հետո նրանք երբեմն գրավ էին դնում իրենց և ընտանիքի անդամներին: Պարտքը չվճարելու դեպքում նրանք դառնում էին պարտային ստրուկներ:

Հակառակ դրան՝ ձևավորվել էր ավագանու մի նեղ վերնախավ, որն ուներ և՛ հող, և՛ հարստություն, և՛ հասարակական բարձր դիրք: 

Տիրանիան. ճանապարհ դեպի ժողովրդավարություն

Արխաիկ դարաշրջանի սկզբում զարգացած պոլիսներում ավագանու (էվպատրիդներ) վերնախավն իր ձեռքն առավ իշխանությունը: Բոլոր կարևոր որոշումներն ընդունում էր նրանց խորհուրդը: Նրանց էր պատկանում կառավարությունը և դատարանը: Կառավարման այս եղանակը կոչվում է խմբիշխանություն (օլիգարխիա):

Այդ կառավարման նկատմամբ ընդդիմադիր ուժը դեմոսն էր: Ընդդիմադիրներին միավորում էր իրավունքներից զուրկ լինելը և պետության կառավարման գործին մասնակցություն չունենալը:

Ք.ա. VII դարի սկզբից հունական զարգացած պոլիսները դարձան դեմոսի և էվպատրիդների պայքարի թատերաբեմ: Ի վերջո դեմոսը հաղթեց: Ուղի հարթվեց դեպի կառավարման նոր համակարգ՝ ժողովրդավարություն (դեմոկրատիա):

Իշխանությունն անցավ դեմոսի առաջնորդներին: Նրանց անվանում էին տիրաններ, իսկ կառավարման ձևը՝ տիրանիա: Նախապես այդ բառը չէր նշանակում «բռնապետ» և չուներ բացասական իմաստ:

Տիրանները վերացնում էին պարտային ստրկությունը, էվպատրիդների հաշվին հող տալիս ունեզուրկ գյուղացիներին: Ստեղծում էին գրավոր օրենքներ, որոնց առջև բոլոր քաղաքացիները հավասար էին: Նպաստում էին արհեստներին, առևտրին, ծովագնացությանը, նպաստում արվեստի ու գիտության զարգացմանը:

Սակայն տիրանները ժամանակի ընթացքում սկսեցին չարաշահել իշխանությունը և իրենց վեր դասել օրենքներից: Տիրանիան վերածվեց խոչընդոտի, և դեմոսը իր պայքարն ուղղեց տիրանների դեմ: Ք.ա. VI դ. երկրորդ կեսին տիրանիայի դարաշրջանն ավարտվեց: Դեմոսն իր ամբողջ ուժն ուղղեց ժողովրդավարություն հաստատելու նպատակի իրականացմանը:

Հունական մեծ գաղութացումը

Ք.ա. VIII–VI դարերը նշանավորվեցին հունական մեծ գաղութացմամբ: Դրա հիմնական պատճառները տնտեսական էին՝ հացահատիկի պակասը, օգտակար հանածոների ու հումքի կարիքը: Բացի այդ, պոլիսների ներսում պայքար էր ընթանում էվպատրիդների, իսկ ապա՝ տիրանների դեմ: Պարտված կողմը լքում էր հայրենիքը և օտար ափերում հիմնում նոր բնակավայր՝ գաղութ:

Հույները նախ յուրացրին Հարավային Իտալիան՝ հիմնելով շատ գաղութներ՝ պոլիսների ձևով: Դրանից հետո գաղութացման ալիքը տարածվեց Սցիլիայում, Հարավային Ֆրանսիայում և Իսպանիայում: Սև ծովի ափերին նույնպես հիմնվեցին բազմաթիվ հունական պոլիսներ:

Գաղութների մի մասն ինքնիշխան էր, իսկ մյուս մասը ենթակա էր մայր պոլիսին: Նրանց միջև հաստատվում էին փոխշահավետ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ:

2. Տալ հետևյալ բառերի բացատրությունը. արխաիկ, պոլիս, դեմոս, պարտային ստրուկ, էվպատրիդներ, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրան, տիրանիա, գաղութ/Կազմել փոքրիկ խաչբառ/:

արխաիկ – պատմաբանների կողմից ընդունված եզր, որով անվանվում է Հին Հունաստանի պատմության՝ մ.թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը։ Եզրն առաջացել է այդ դարաշրջանի հունական արվեստի ուսումնասիրությունների արդյունքում։ Այն համարվում է միջանկյալ ժամանակաշրջան Հին Հունաստանի արվեստի երկրաչափական և դասական դարաշրջանների միջև։

պոլիս – հասարակության սոցիալ–տնտեսական և քաղաքական կազմակերպության յուրահատուկ ձև Հին Հունաստանում և Հին Իտալիայում։ Առաջացել է դասակարգային հասարակության կազմավորման շրջանում։ Պոլիսը կազմված էր քաղաքի և շրջակա երկրագործական բնակավայրի տարածքից։ Տնտեսության հիմքը հողի սեփականությունն էր, գոյություն ուներ պետական և մասնավոր սեփականություն։ 

դեմոս –  ընդհանուր առմամբ ազատ ու լիիրավ բնակչության անվանումը Հին Հունաստանում։

պարտային ստրուկ – Եթե գյուղացին ժամանակին չէր վճարում հարկերն ու տուրքերը, ապա պարտքի դիմաց տալիս էր հողը, իսկ եթե դա էլ չէր բավականացնում պարտքը մարելու համար, նրան իր ընտանիքով դարձնում էին պարտային ստրուկ։

էվպատրիդներ – աթենացի ազնվականներ

օլիգարխիա – քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա:

դեմոկրատիա – Կառավարման այն ձևը, որի ժամանակ իշխանությունը գտնվում է ժողովրդական լայն զանգվածների ձեռքում:

տիրան – տիրակալ, բռնակալ

գաղութ – Իմպերիալիստական պետության կողմից բռնատիրված և շահագործվող երկիր:

1. աթենացի ազնվականներ
2. Խոշոր մոնոպոլիստական կապիտալի ներկայացուցիչների ոչ մեծ խմբի տնտեսական ու քաղաքական տիրապետություն
3. Հին Հունական վաղնջական ժամանակաշրջան
4. Ժողովրդի իշխանություն
5. Ազատ ու լիիրավ բնակչության անվանումը Հին Հունաստանում
6. կալանավորներին՝ գերիներին պահելու տեղ
7. տիրակալ, բռնակալ
8. քաղաք-պետություններ Հին Հունաստանում

2. Դիտել տեսաֆիլմը «Տրոյայական պատերազմը»/Ամփոփել 15նախադասությամբ/:

Ըստ հին հունական դիցաբանության՝ պատերազմը սկզբնավորվել է Հերա, Աթենաս և Աֆրոդիտե աստվածուհիների միջև ծագած վեճի արդյունքում, այն բանից հետո, երբ երկպառակտության և քաոսի աստվածուհի Էրիսը, որը վրդոհվել էր Պելևսի և Թետիսի հարսանիքի հրավեր չստանալու հանգամանքից, հարսանքատուն է նետում մի ոսկե խնձոր՝ «ամենագեղեցիկին» մակագրությամբ։ Վեճը լուծում Է արքայազն Պարիսը՝ խնձորը հանձնելով Աֆրոդիտեին։ Հավատարիմ մնալով իր խոստումին՝ սիրո և գեղեցկության դիցուհին ստիպում է Հեղինեին՝ Սպարտայի թագուհուն, սիրահարվել Պարիսին։ Արդյունքում՝ սիրո զգացմունքից դրդված Հեղինեն Տրոյայի արքայազնի Պարիսի հետ փախչում է Իլիոն՝ Պրիամոսի արքունիք, որն էլ հարուցում է Սպարտայի արքա Մենելայոսի զայրույթը։ Շուտով Մենելայոսն արշավանք է սկսում դեպի Փոքր Ասիայի արևմտյան ափերը և տասը տարի շարունակ փորձում պաշարել Տրոյան։ Պատերազմական գործողությունների ընթացքում իրենց անունը փառքով են պսակում մի շարք առասպելական հերոսներ։ Չկարողանալով ռազմական ճանապարհով նվաճել Տրոյան՝ Ոդիսևսի մտահաղացման շնորհիվ հույները կառուցում են «Տրոյական ձին»։ Պրիամոս արքան անտեսելով Լաոկոոն քրմապետի նախազգուշացումները և հավատալով հույն լրտեսի կեղծ խոսքերին, թե փայտե ձիուն տիրող քաղաքը դառնալու է անառիկ, այն տեղափոխում են պարիսպներից ներս և զետեղում Աթենաս դիցուհու տաճարի մոտ։ Գիշերը դրա միջից դուրս եկած զինվորները բացում են բերդապարսպի դարպասները՝ ներս թողնելով հունական զորքերին, որոնք գրավում ու կործանում են Տրոյան։

Հովհաննես Թումանյան․ Իմ ընկեր Նեսոն

I

Մի խումբ ընկեր երեխաներ էինք։ Գյուղացի երեխաներ։

Ոչ ուսումնարան կար, ոչ դաս, ոչ դաստիարակություն․ ազատ էինք միանգամայն ու խաղում էինք, ի՜նչքան էինք խաղում։ Ու ո՜նց էինք իրար սիրում, ո՜նց էինք իրար սովորել։ Սոված ժամանակներս էլ՝ վազում էինք հացի տաշտիցը մի կտոր հաց առնում, պանրի կարասիցը մի կտոր պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ։ Իրիկուններն էլ հավաքվում էինք, ծիծաղ բաներ ասում կամ հեքիաթ պատմում։

Մի ընկեր ունեինք, անունը Նեսո։ Է՜նքան հեքիաթ գիտեր, է՜նքան հեքիաթ գիտեր, ոչ ծեր ուներ, ոչ տուտը։

Ամառվա լուսնյակ գիշերները մեր դռան գերանների վրա շուրջբոլոր նստոտում էինք, հիացած պլշում Նեսոյի՝ ոգևորությունից գեղեցկացած դեմքին։ Ու պատմում էր նա Հուրի փերիներից, Զմրուխտ Ղուշից, Լիս ու մութ աշխարհից․․․

— Նեսո ջան, Նեսո, հիմի էլ Կուր Թագավորի հեքիաթը պատմի, հիմի էլ Թութի ղուշի հեքիաթը պատմի․․․ հիմի էլ Քաչալի ու Քոսակի հեքիաթը պատմի․․․

II

Էնպես պատահեց, որ մեր գյուղում ուսումնարան բաց արին։ Ինձ ուսումնարան տվին, ինձ հետ էլ մի քսան-երեսուն երեխա։ Ամեն մի երեխի համար տարեկան երեք ռուբլի վարձ էին ուզում․ էս պատճառով էլ գյուղի երեխաներից շատերը, որոնց ծնողները չէին կարող տարեկան երեք ռուբլի տան, մնացին դուրսը։ Դուրսը մնացին և իմ խաղընկերների մեծ մասը, նրանց հետ և Նեսոն։

Առաջին անգամն էր, որ մեզ ջոկում էին իրարից և ջոկում էին ուսումնարանն ու վարժապետը, առաջին անգամն էր, որ մենք գլխի էինք ընկնում, թե մինս ունևոր ենք, մյուսս աղքատ։ Դեռ էսօր էլ ականջումս է Նեսոյի լացի ձենը, որ իրենց դռանը թավալ գալով գոռում էր, թե՝ ես էլ եմ ուզում ուսումնարան գնամ։ Եվ դեռ ականջումս է նրա հոր ձենը, որ կանչում էր. «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»

Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս գալիս էին ուսումնարանի շեմքում հավաքվում՝ մեզ մտիկ անում, բայց վարժապետը թող չէր անում, էնտեղից քշում էր։ Դասամիջոցներին խաղի ժամանակ էլ չէր թողնում մեզ հետ խաղան, ասում էր՝ կողմնակի, օտար երեխաները իրավունք չունեն աշակերտների խաղերին խառնվելու։ Եվ նրանք գնում էին ուսումնարանի պատի տակին նստոտում՝ սպասում էին մինչև դասներս վերջանար, որ միասին գնայինք։

Էսպեսով էլ առաջին տարին ուսումնարանում ես մոտեցա նոր ընկերների հետ, Նեսոն ու մյուս դուրսը մնացած ընկերներս էլ տարվա վերջը էլ չէին գալիս ուսումնարանի պատի տակին նստոտում ու սպասում ինձ։III

Մի երկու տարի մեր գյուղի ուսսւմնարանումը կարդալուց ետը հերս ինձ տարավ մեր կողմերի գյուղաքաղաքը, էնտեղի ուսումնարանը տվավ։ Էս արդեն բոլորովին ուրիշ աշխարհք էր։ Տները սիպտակ, կարմիր տանիքներով, ժողովուրդը զուգված ու մաքուր, ուսումնարանն էլ մեծ ու գեղեցիկ, ու ոչ թե մի վարժապետ, ինչպես մեր գյուղումն էր, այլ մի քանի վարժապետ ու մինչև անգամ վարժուհիներ, որ նորություն էր ինձ համար ու զարմանալի, սակայն շատ դուրեկան։

Տեղին ու դպրոցին վայել իմ հագուստն էլ փոխեցին։ Քաղաքացի աշակերտի շորեր հագա, գեղեցիկ, մաքուր ու էսպես կերպարանափոխված էլ տոների արձակուրդին վերադարձա մեր գյուղը։

Նեսոն ու հին ընկերներս իմացել էին, թե վերադարձել եմ, առավոտից եկել էին մեր տան չորս կողմը պտտվում էին ու պատատակերիցը ծիկրակում։ Դուրս եկա, գնացի մոտեցա։ Չեմ հիշում ինչպես բարևեցինք, միայն էն է միտս մնացել, որ նրանք էլ առաջվա նման մտերիմ ու համարձակ չէին ինձ հետ։ Ամենից առաջ ուշադրություն դարձրին իմ շորերի վրա։ Նեսոն մինչև անգամ իմ աշակերտական կարճ բլուզն ակնարկելով մի սրախոսություն արավ, մյուսներին դառնալով՝ ասավ․ «Կասենաս՝ պոչատ կաչաղակ ըլի․․․»։ Նրանք ծիծաղեցին։ Ես վշտացա, բայց բան չասացի։ Ապա թե Նեսոն ձեռքը քսեց իմ շորերին, նրան հետևեցին մյուսները ու զարմանք հայտնեցին, թե ինչ փափուկ են։ Էդ օրը առաջին անգամն էր, որ ես էլ ուշք դարձրի նրանց շորերի վրա ու նկատեցի, թե ինչքան էին կեղտոտ ու պատռտված։ Եվ առհասարակ մեր ամբողջ գյուղը թվաց աղքատ ու կեղտոտ։IV

Երկու տարուց հետո էստեղից էլ հերս ինձ տարավ մեծ քաղաք, ավելի մեծ ուսումնարան։ Երբ էնտեղից էլ վերադարձա՝ իմ առաջվա խաղընկերները, որ արդեն մեծ տղերք էին, եկան բարևեցին մյուս գյուղացիների նման ու նրանց հետ էլ հեռու կանգնեցին։ Միայն մի անգամ, խոսակցության մեջ, երբ ուրիշները ինձ հարցնում էին, թե հիշո՞ւմ եմ արդյոք, որ միասին կարդում էինք, Նեսոն էլ հարցրեց թե՝ «Միտդ ա, որ ձեր դռան գերանների վրա գիշերները հեքիաթ էինք ասում․․․»։

— Վա՜, ի՞նչպես չի միտս․․․ Մի՞թե կմոռանամ։ Էդ իմ մանկության ամենալավ հիշողություններից մինն է,— պատասխանեցի ես։

Նեսոն կարծես թե ուրախացավ, բայց դարձյալ մնաց օտար ու հեռու։

Իսկ քաղաք վերադառնալու ժամանակ էնպես պատահեց, որ Նեսոյի հոր ձին վարձեցինք, որ ես հեծնեմ։ Նեսոն էլ պետք է ձիու հետ ոտով գար։ Եվ երբ ճանապարհ ընկանք, ես ձիու վրա, իսկ Նեսոն իր ցնցոտիներով ու պճեղները դուրս պրծած տրեխներով ոտքով՝ ձիու ետևից, ինձ սաստիկ ծանր եկավ։ Մի քիչ անցնելուց հետո հայտնեցի, թե ես ոտով գնալն ավելի եմ սիրում քան ձիով, ու ձիուց իջա։ Եվ այնուհետև կամ միասին ոտով էինք գնում, կամ հերթով էինք ձի նստում։ Նեսոն սրա վրա ուրախացավ, բայց նկատեցի, որ նա իմ արածը վերագրում է ոչ թե իմ բարեսրտությանն ու ընկերական զգացմունքին, այլ իմ հիմարությանը։ Ես վշտացա իմ մեջը, բայց ավելի մեծ վիշտը առաջս էր։

Ճանապարհին մի տեղ իջանք, հանգստացանք ու հաց կերանք։ Ձմերուկ ուտելու ժամանակ իմ գրպանի դանակը հանեցի տվի Նեսոյին, որ ձմերուկը կտրի։ Ճամփա ընկնելու ժամանակ դանակը կորավ։ Նեսոն պնդում էր, թե դանակն ինձ տվավ, գրպանս դրի։ Ես թեև լավ գիտեի, որ ինձ չէր տվել, բայց գրպաններս ման եկա ու ճանապարհ ընկանք։ Ես պարզ նկատեցի, որ նա իմ դանակը տակով արավ, վերջն էլ ուրիշները տեսել էին ձեռին։ Եվ ճանապարհ ընկանք սրտումս մի ծանր վիշտ, որ ոչ թե դանակս եմ կորցնում, այլ մի ուրիշ շատ թանկագին բան, որ Նեսոյի համար անհասկանալի էր․․․ Իսկ երբ տեղ հասանք, ու Նեսոն պետք է ետ վերադառնար՝ ես նրա համար մի ալխալուղացու առա նվիրեցի, բացի ձիու վարձը, իսկ նա ինձ դիմեց թե՝ «Բա մի չայի փող չես բաշխո՞ւմ․․․»։

Ես սաստիկ ամաչեցի ու էդ չայի փողն էլ տվի։ Բայց նրանից հետո, ամեն անգամ, երբ հիշում էի իմ մանկության օրերը և էն երեկոները, գերանների վրա, լուսնյակի տակ նստած մեր խումբը ու Նեսոյին՝ հեքիաթ ասելիս, ամեն անգամ սիրտս լցվում էր ցավով ու ափսոսանքով։V

— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․  Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։

Երբ արդեն ուսումս ավարտած, կյանք մտած մարդ էի, մի անգամ էլ մեր գյուղը վերադարձա ու գնացի գյուղամեջ։ Գյուղամիջում ժողովուրդը հավաքված աղմկում էր ու աղաղակում, իսկ մեջտեղը մի հաչից թոկով ամուր կապած ու գլխակոր կանգնած էր նեսոն։

Իմ հարցին պատասխանեցին, թե գողություն է արել։ Ես միջամտեցի, բաց թողնել տվի նրան։ Բայց իմ երևակայության մեջ նա դեռ մնում է թեժ արևի տակ թոկերով հաչիցը կապած ու գլխակոր, իսկ շուրջն աղմկում է մեր գյուղը։

Մեր գյուղում սովորական բան է և՛ գողությունը, և՛ հաչիցը կապելը, և՛ ծեծելը, բայց էս մինը իմ աչքի առաջից ու մտքի միջից չի հեռանում, ինչպես չի հեռանում և էն մանուկ Նեսոն, լուսնյակ գիշերներին գերանների վրա նստած հեքիաթ ասող Նեսոն, մաքուր ու միամիտ Նեսոն, իմ մանկության ընկեր Նեսոն։

Գործնական քերականություն

Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը ուժգին(մեղմ) անձրևի տակ ընկավ: Թրջվելուց(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Անհաստատ (հաստատ) աշխարհում վաղուց (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվում (հարձակվել):

Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը` դեպքի ակամա (կամավոր) վկան՝ ոստիկանը, զարմանքից ճչաց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը բաժանվել էին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտավ (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությամբ (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել):

Հոլովի՛ր գիրք, շուն, գինի, ընկեր բառերը։

Ուղղական (ո՞վ, ի՞նչ) – գիրք, շուն, գինի, ընկեր

Սեռական (ո՞ւմ, ինչի՞) – գրքի, շան, գինու, ընկերոջ

Տրական (ո՞ւմ, ինչի՞ն) – գրքին, շանը, գինուն, ընկերոջը

Հայցական (ո՞ւմ, ինչը) – գիրը, շունը, ընկեոջը

Բացառական (ումի՞ց, ինչի՞ց) – գրքից, շնից, գինուց, ընկերոջից

Գործիական (ումո՞վ, ինչո՞վ) – գրքով, շնով, գինով, ընկերոջով

Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ) – գրքում, շնում, գինում, ընկերոջ մեջ

Տեքստում ընդգծիր բոլոր գոյականները:

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։ Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ветер. Քամին (թարգմանություն)

Հին ժամանակներում քամին մարդ էր։Բայց հետո նա վերածվեց թռչնի և սկսեց թռչել։ Եվ այդ ժամանականերից այլևս չէր կարող քայլել գետնի վրայով, ինչպես առաջ էր։ Քամի-թռչունը տեղավրվեց լեռնային քարանաձավներում։Ցերեկը նա դուրս էր թռչում քարանձավից և որս էր անում ամբողջ օրը, իսկ երեկոյան նորից վերադառնում էր լեռներ, իր քարանձավ և անցկացնում այնտեղ գիշերը։
Մի անգամ պատահեց, որ մի մարդ տեսավ քամուն։Նա մտածեց, որ դա թռչուն է և նետեց քարը քամու-թռչնի վրա։ Զայրացավ քամին, և սկսեց թռչել և փչել։ Փոշի բարձրացավ, թափվեցին քարեր։ Ոչ մի մարդ չեր կարող որսալ կամ արմատ հավաքել։Բոլորը նստած էին իրենց խրճիթներում սպասելով, երբ կհանդարտվի քամու զայրույթը։

32.Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը 25.02-01.03

Ուղղանկյունանիստի մակերևույթը կազմում են վեց ուղղանկյունաձև նիստեր:

Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը հավասար է նիստերի մակերեների գումարին։

S = 2ab + 2ac + 2bc, S = 2 (ab + ac + bc)

S = 2 • (5 • 6 + 5 • 4 + 6 • 4) = 2 • (30 + 20 + 24) = 2 • 74 = 148
S = 148 սմ2

c = 2 սմ
b = c + 2 = 4 սմ
a = b – 1 = 3 սմ

S = 2 • (3 • 4 + 3 • 2 + 4 • 2) = 2 • 26 = 52
S = 52 սմ2

a = 1
b = 5
c = 1

S = 2 • (1 • 5 + 1 • 1 + 5 • 1) = 22 սմ2
S = 22 սմ2

a = 2
b = 3
c = 1

S = 2 • (2 • 3 + 2 • 1 + 3 • 1) = 22 սմ2
S = 22 սմ2

S=2 • (3 • a²)
S=6a²

Ոչ չեն կարող։

S=2x(4+6+3)=26մ
26×1/10=26/10

Կավելանա 18 սմ-ով

S = 2 x (3 + 1 + 6) = 20
S = 2 x (2 + 5 + 4) = 22

Ավելի մեծ է երկրորոդ ուղանկյունանիստը։

S = 2 x (2 + 3 + 6) = 22

Design a site like this with WordPress.com
Get started