Մադամ Տյուսոյի թանգարան

Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը Մադամ Տյուսոյի անունը կրող իրական մարդկանց մոմե արձանիկների թանգարանն է, որը ստեղծվել է Լոնդոնում 200 տարի առաջ: Այսօր մասնաճյուղեր ունի աշխարհի մոտ 20 քաղաքներում: Լինելով աշխարհի ամենաճանաչված ու հետաքրքիր թանգարաններից մեկը, այն տուն է դարձել հազարավոր աստղերի մոմե արձանների համար:

Աննա Մարիա Տյուսոն այցելուներին դիմավորում է Լոնդոնյան իր թանգարանի մուտքի մոտ: Նա իր սեփական մոմե արձանի հեղինակն է.

wx1080 - Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ

Մադամ Տյուսոն իր առաջին մոմե արձանը, որը Ոլտերի կրկնօրինակն էր, ստեղծել է 1777 թ.: Միայն տարիներ անց նրան հաջողվում է թանգարան բացել և մշտական ցուցադրություն կազմակերպել:

Թանգարանի ամենապրոբլեմատիկ արձանը Ադոլֆ Հիտլերինն է: Ի դեպ, նրա արձանը կա և՛ Լոնդոնում, և՛ Բեռլինում: Հիտլերի արձանը միակն է, որ ապակե պաշտպանիչ շերտով փակված է: Պատճառն այն է, որ թանգարանի այցելուները պարբերաբար նրա վրա էին նետում տարբեր առարկաներ, նաև թքում էին արձանի վրա:

Այցելուներից մեկն էլ 2008 թ. Բեռլինյան մասնաճյուղում նույնիսկ հարվածել և կոտրել է ֆաշիստ առաջնորդի գլուխը: Դատարանում նա արդարացել է. «Գրված է չնկարվել, բայց գրված չէ՝ չեք կարող գլուխը պոկել»: Ինչևէ, իր այս արարքի համար նա վճարել է 720 ֆունտ:

wx1080 1 - Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ

Նկարիչները մոտավորապես 150 տարբեր չափեր են վերցնում մարդու մարմնից, որ նրա մոմե արձանը պատրաստեն: Նաև նկարում են մարմինը 80 անգամ, դեմքը 100 անգամ: Ի դեպ, արձանները պատրաստում եմ մարդկանց իրական չափերից 2%-ով ավելի մեծ: Ասում են, մոմը ժամանակի ընթացքում չորանում է, իսկ արձանն այդպիսով փոքրանում:

Թանգարանն աշխատակիցների մեծ թիմ ունի. վարսահարդարներ, դիմահարդարներ, նկարիչներ: Ոմանք պատասխանատու են արձանների հագուստի համար, ոմանք՝ դիմահարդարման, ոմանք՝ մազերի: Ամեն օր ստուգվում են՝ արդյո՞ք չկան արձանների վրա հետքեր, քերծվածքներ, արդյո՞ք բոլոր զարդերն են տեղում, քանի որ գողություններ էլ են լինում: Գրեթե ամեն օր լվացվում են արձանների մազերը և թարմացվում շպարները:

voskowaja figura korolewi - Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ

Մադամ Տյուսոյի բոլոր մասնաճյուղերում պարտադիր է Մերիլին Մոնրոյի արձանը, քանի որ այն շատ սիրելի է և պահանջված :

0 b1536 9d7d13ed orig - Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի արձանները ստեղծվել են միասին և միասին էլ կանգնած էին թագարանում:

20160921 pitt vosk - Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ

Սակայն նրանց բաժանումից հետո աշխատակիցները ստիպված եղան նրանց բաժանել միմյանցից:

madam vs - Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ

9. Ամենափոքր մոմե արձանը, որ երբևէ արվել է Մադամ Տյուսոյի թանգարանի համար, Թինքերբելի արձանն է:

madame tussaud tinkerbell 1 - Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ

Գոյություն ունի Մադամ Տյուսոյի 26 թանգարան՝ աշխարհի տարբեր ծայրերում:

maxresdefault 18 - Մադամ Տյուսոյի թանգարան. 10 հետաքրքրաշարժ փաստ

Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց – թանգարանը հիմնադրվել է 1968թ. հոկտեմբերի 19-ին՝ Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի պատվին։ Թանգարանը ստեղծվել է Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող երեք նշանավոր հնավայրերի՝ Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, և այդ հնավայրերից հայտնաբերված նյութական մշակույթի մնացորդների և գտածոների հիման վրա։  Այն հանդիսանում է հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանը Երևան քաղաքում։ Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը՝ պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։ «Էրեբունի» թանգարանի հավաքածուն կազմում են Արին բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ հնավայրերից, ինչպես նաև Հայաստանի տարբեր շրջաններից դիպվածով կամ պարբերաբար իրականացվող պեղումներից հայտնաբերված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններին վերաբերող ավելի քան 12758 հնագիտական առարկաները՝ խմբավորված 161 հավաքածուներում։

Իմ Երևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է։ 1950 թվականին Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին երեբունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար

Մ.թ.ա. 7-րդ դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը մ.թ.ա. 6-րդ դարում կործանել են սկյութները և մեդիացիները:

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց։ այստեղից էլ՝ «Երևան» անվանումը։ Առավել տարածված է այն տարբերակը, որ «Երևան» անունը կապված է երեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի»  կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին:

Սանահինի վանք

Սանահինի վանք

 

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի համանուն գյուղում է գտնվում:Սանահինի վանքը հիմնել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 966թ.-ին։ Սանահինը դարձել է Կյուրիկյանների վարչական կենտրոնը և տոհմական դամբարանը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը։ X-XIդդ. եղել է մշակութային կենտրոն, ունեցել բարձրագույն տիպի դպրոց, դրան կից հարուստ գրադարան: Սանահինում դասավանդում էին հումանիտար գիտություններ, երաժշտություն և բժշկություն, գրվում էին գիտական աշխատանքներ. այստեղ էին ստեղծագործում ժամանակի նշանավոր գրիչները, ծաղկողներն ու մանրանկարիչները։ XIIդ. վերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը։ Սանահինը կրկին վերածվել է գիտամշակութային կենտրոնի, նվիրատվությունների հաշվին ձեռք բերել ընդարձակ կալվածքներ։  Սանահինի վանական հաստատությունը բազմաթիվ անգամ ենթարկվել է հարձակման թշնամիների կողմից: Շինության մի մասը այրվել է, իսկ հուշարձանները գողացել են Սելջուկ և պարսկական ավազակային խմբերը: Այն մեծապես վնասվել է բնական աղետներից, հատկապես 1139 թվականի երկրաշարժից:  Սանահինի համալիրի կազմում են Ս.Աստվածածին և Ամենափրկիչ եկեղեցիները, 3 գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս.Գրիգոր փոքրաչափ եկեղեցին` մատուռը։ Համալիրի հնագույն եկեղեցին` Ս.Աստվածածինը, կառուցվել է 928-944թթ.-ին։ Գմբեթավոր դահլիճ տիպի վաղագույն օրինակներից է։ Ներսում պահպանվել են որմնանկարների հետքեր։ Սանահինում պահպանվել են ավելի քան 50 խաչքար՝ վանքի տարածքում, գերեզմանոցում, նախկին գյուղամիջում: Հատկապես արժեքավոր են Գրիգոր Տուտեորդու և Սարգսի խաչքարերը, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակային արվեստի լավագույն նմուշներից են: Ավանդության համաձայն՝ Սանահինը կառուցվել է այն վայրում, որտեղ խաչ էր տեղադրել Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում: Սանահինի վանքը հիմնադրվել է քիչ ավելի շուտ, քան Հաղպատի վանքը Սանահին հայերեն նշանակում է՝ «սա ավելի հին է, քան մյուսը»:

Լոռե բերդ

Լոռե բերդ, տեսարժան վայրեր

 Լոռե բերդը կառուցվել է XI դարի սկզբում: Միջնադարում, տեղակայված լինելով առևտրական ուղիների խաչմերուկում, Լոռիում ապրել է տասը հազարից ավել մարդ: Հետագա բազմաթիվ նվաճումների և ավերածություններից հետո XVIII դարում Լոռին կորցրեց իր ռազմավարական նշանակությունն ու ժամանակի ընթացքում բնակչության թիվը ևս նվազեց: 1920-30-ականներին ամրոցի բնակիչները հիմնեցին գյուղ՝ Լոռի բերդ: Սկսած 1966 թվականից այստեղ իրականացվում են պեղումներ, որոնց արդյունքում հայտնաբերվել են երկու բաղնիք, երկու լողավազան և այլ եզակի ճարտարապետական հուշարձաններ: Այսօր Լոռե բերդը այցելում են զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, քանի որ բացի պատմական արժեքից այն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով:

Լոռու մարզ

Մարզկենտրոնը`   Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   8 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   122 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   3,789 կմ²
Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը`   308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   392,300 մարդ
Բնակչության խտությունը`   103.5/կմ²

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Լոռու մարզի տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Այստեղ X-XIդդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն`   Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:

Լոռու մարզի մարզկենտրոնը Վանաձորն է (նախկինում կոչվել է Մեծ Ղարաքիլիսա, Կիրովական), որն անցած դարասկզբին եղել է ոչ մեծ գյուղաքաղաք: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Այժմ Վանաձորը Հայաստանի Հանրապետության բազմաճյուղ արդյունաբերություն, ինչպես նաև կրթական, գիտական, առողջապահական, ու մշակութային հիմնարկների համեմատաբար զարգացած ցանց ունեցող կենտրոններից է, երկաթուղային ու ավտոխճուղային ճանապարհների կարևոր հանգույց: Վանաձորը իր մարդաշատությամբ երկրի երրորդ քաղաքն է:Լոռու մարզի մյուս քաղաքներն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Տաշիրը, Թումանյանը, Շամլուղը, Ախթալան:Ալավերդին նշանավոր է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջին այստեղ կառուցվել է Հայաստանի ծանր արդյունաբերության առաջնեկը`   «Մանես» պղնձաձուլական գործարանը: Նա եղել է մետալուրգիայի ամենահզոր ձեռնարկությունը անդրկովկասում և տվել է Ռուսաստանում արտադրվող պղնձի 1/4 մասը: 1980-ական թվականների վերջերին շրջակա միջավայրը աղտոտելու պատճառով արտադրությունը կանգնեցվեց: Այժմ աշխատում է իր հզորության մի մասով միայն:1988թ. աղետալի երկրաշարժը մեծ վնաս հասցրեց նաև Լոռու մարզի արդյունաբերությանը: Շատ գործարաններ ու ֆաբրիկաներ հիմնովին ավերվեցին: Այժմ դրանց մի մասը վերականգնվում ու վերագործարկվում է:Մարզի Դսեղ գյուղում է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, որտեղ էլ գտնվում է նրա տուն-թանգարանը:

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայքգգ գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը»


Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են, իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Հաղարծին

Հաղարծինը ՀՀ Տավուշի մարզում գտնվող 10-րդ դարի հայկական վանական համալիր է, որը գտնվում է Դիլիջան քաղաքից 18 կմ հեռավորության վրա:

Վանական  համալիրը կառուցվել է 10-13-րդ դարերի ընթացքում: Կիրակոս Գանձակեցին։ Ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ։ Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է (Կոստանդին Դ, Ստեփանոս Օրբելյան) XIII դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։

Հաղարծինի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր։ Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն։

Սևանավանք

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։

874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:

Design a site like this with WordPress.com
Get started