Ձայնի աղբյուրներ.ձայնի տարածումն ու անդրադարձումը:

 1.Ի՞նչ է կոչվում ինֆրաձայն:

Մինչև 17 Հց հաճախությամբ տատանումների առաջացած ձայնը կոչվում է ինֆրաձայն։

2.Ո՞ր ձայն ենք անվանում ուլտրաձայն:

20 հազար հերցրց բարձր հաճախությամբ տատանումների առաջացրած ձայնը կոչվում է ուլտրաձայն։

3. Ի՞նչպես է տատանվող մարմնից ձայնը հասնում մեր ականջին:

Մարդու ականջը որպես ձայն ընկալում է միայն այն տատանումները, որոնց հաճախությունն ընկած է 17-20 000 հերցի սահմաններում։

4.Մատը թեթևակի հպեք ձեր կոկորդին և խոսեք : Նկարագրեք,թե ինչ եք զգում այդ պահին:

5 Թռիչքի ժամանկան ագռավը մեկ վայրկյանում թևերը թափահարում է 3-4 անգամ, ճնճղուկը՝ մինչև 13 անգամ , իշխանամեղուն ՝ 110 անգամ ,իսկ մոծակը՝ 500-1000 անգամ: Այդ թռչուններից և միջատներից որո՞նք են առաջացնում մարդոսւ համար լսելի ձայն, և որո՞նք՝ ինֆրաձայն:

Վիլյամ Սարոյան. Հրաշալի ձայնասկավառակը

1921-ին, երբ ես արդեն տասներեք տարեկան էի, Ֆրեզնոյի կենտրոնից մի օր տուն էի դառնում` թևիս տակ մի «Վիկտոր» գրամոֆոն ու մի ձայնասկավառակ: Հեծանվով էի: Ցրիչի իմ անվերջ երթուդարձերը այդ հեծանիվը կերպարանքից բոլորովին գցել էին, իսկ գրամոֆոնի բռնակը փչանալ սկսեց առաջին տպագրությունից շատ չանցած:  Իմ առաջին եվրոպական ուղևորության տարում` 1935-ին, գրամոֆոնը հանձնեցինք Փրկության բանակի ֆոնդին, բայց ձայնասկավառակը կա, մինչև օրս էլ պահպանում ու նրա նկատմամբ ամենաքնքուշ զգացումներ եմ տածում, որովհետև ամեն լսելով հիշում եմ, թե ինչ պատահեց, երբ տուն հասա խարխլված հեծանվով, նոր գրամոֆոնով ու մեկ հատիկ ձայնասկավառակով:
  Գրամոֆոնն ինձ վրա նստել էր ուղիղ 10 դոլար, ձայնասկավառակը` 78 սենթ, գրպանիս 4 դոլար 25 սենթի հետ դա իմ առաջին աշխատավարձն էր:
   Մայրս աշխատում էր Գուգենհեմի խանութում և գործից նոր էր եկել, ու դեմքից լավ երևում էր , որ խաղողն այդ օր բաժանել էին երկուհարյուրգրամանոց տուփիկների, իսկ դա հարյուրգրամանոց տուփիկների բաժանելը չէր, հարյուրգրամանոց տուփիկները երբեմն նույնիսկ օրը չորս դոլար էին բերում, իսկ երկուհարյուրգրամանոցները, ինչքան էլ ջանայիր` մեկուկես, ամենաշատը երկու դոլար հազիվ էին տալիս: Այդ ժամանակ դա փող էր, մանավանդ եթե հաշվի առնվեր, որ նույնիսկ այդքանից էինք զրկվում, քանի որ ինչպես Գուգենհեմի, այնպես էլ Ռոզենբերգի, Ինդերիգենի խանութներում ու ամենուր, որտեղ չոր մրգեր էին տեսակավորում, աշխատանքը ժամանակավոր էր, միրգը վերջանալու հետ աշխատանքն ու աշխատավարձն էլ էին վերջանում:
  Հրճվանքից շառագունած` գրամոֆոնը թևիս տակ տուն մտա ու դեմառդեմ ելա երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսից տառապած մորս լուռ հայացքին: Նույնպես լուռ` գրամոֆոնը դրեցի հյուրասենյակի կլոր սեղանին` ստուգելու, թե ճանապարհին չի՞ վնասվել. չէր վնասվել, ամեն ինչ կարգին էր, երկու կողմից ռետինե սեղմիչներով ամրացված ձայնասկավառակը հանեցի լաթե ծրարից, նայեցի, շուռ տվի, նայեցի մյուս կողմը և հենց այդ ժամանակ նկատեցի, որ մայրիկն ուշադիր ինձ է հետևում: Իսկ երբ սկսեցի պտտել բռնակը, մայրիկը խիստ զուսպ, որը ինձ լավ հայտնի նրա խիստ անբավականության նշանն էր, սկսեց:
Սկսեց հայերեն.
  -Վիլլի, չէի՞ր ասի` դա ինչ է:
  -Սա գրամոֆոն է, գրամոֆոն են ասում:
  -Վիլլի, քեզ որտեղի՞ց այդ գրամոֆոնը:
  -Բրոդվեյի վրայի Շերման և Քլեյ խանութից:
  -Վիլլի, դա քեզ գործակատարնե՞րը նվիրեցին:
   — Ոչ, ես առա:
  — Ու ինչքա՞ն տվեցիր, որ առար, տղաս:
  -Տասը դոլար:
  -Մեր տան համար տասը դոլարը փող է, Վիլլի, թե՞  դու տասը դոլարը փողոցից գտար:
  -Ոչ,- ասացի ես,- գրամոֆոնի տասը դոլարն ու սկավառակի յոթանասունհինգ սենթը ես իմ աշխատավարձից տվեցի:
  -Իսկ տան վարձի, ուտելու ու հագնելու համար ինչքա՞ն բերեցիր, Վիլլի:
  -Մնացածը` չորս դոլար քսանհինգ սենթ: Ինձ տասնհինգ դոլար են վճարում:
  Սկավառակը պտտվում էր, և ես ուզում էի արդեն ասեղն իջեցնել, երբ հասկացա, որ ծլկելու ամենաճիշտ պահն է: Վայրկյան իսկ չկորցնելով` հետնամուտքից բակ դուրս թռա:  Վրան մետաղացանց քաշած դուռը իմ ետևից շրխկաց և երկրորդ անգամ շրխկաց մայրիկի հետևից: Տան շուրջը վազքով մի լրիվ պտույտից հետո ես ինձ համար նշեցի, որ նախ` երեկոն գեղեցիկ է ու խաղաղ, ապա` Լևոն Քեմալյանի հայրը, մի շատ հարգված պարոն, փողոցի մյուս մայթին, իրենց տան առաջ կանգնել, բերանը բաց մեզ է նայում: Բերանը, հիմա ասեմ, ինչու էր բաց. առաջին` նա հայոց երիցական եկեղեցու ավագն էր, երկրորդ` մեզ նման բիթլիսցի չէր, երրորդ` Սարոյան չէր և այդպիսի տեսարանների սովոր չէր:
  Մի բան հաստատ էր, որ հարգարժան Թագուհի Սարոյանն ու նրա որդին ամենևին էլ մաքուր օդ շնչելու ու մարզանքի չէին եկել, բայց թե ի՞նչ էր պատահել:
  Վազելիս ես սիրալիր, ինչպես վայել է հարևանին, պարոն Քեմալյանին ողջունեցի, հետո շքամուտքով սուրացի հյուրասենյակ, իջեցրի ասեղը և նույն թափով ընկա ճաշասենյակ, այստեղից լավ կերևար, թե ինչ տպավորություն է թողնելու նվագը մայրիկի վրա, իսկ անհրաժեշտության դեպքում կարելի էր դուրս թռչել հետնամուտք ու այնտեղից` դարձյալ բակ:
 Գրամոֆոնը սկսեց, և հենց նվագի հետ մայրիկը հյուրասենյակ ընկավ: Մի պահ նա կարծես շարունակում էր հետապնդումը, առանց նույնիսկ ուշք դարձնելու երաժշտությանը, բայց հանկարծ հետո կատարվեց այն, ինչը ինձ ստիպում է մինչև այսօր մասունքի պես պահել այդ ձայնասկավառակը:
  Մայրս կանգ առավ` ոչ այն է շունչը տեղը գցելու, ոչ այն է նվագը լսելու. մինչև հիմա էլ չգիտեմ` մայրիկն ինչու կանգ առավ: Մեղեդին ծորում էր, ես հասկացա, որ մայրիկը որոշել է ինձ հանգիստ թողնել, ուրեմն կամ վազելու ուժ չուներ և կամ տարվել էր նվագով: Քիչ հետո զգացի, որ մայրիկն ուշադիր լսում է: Ես տեսա, թե նրա դեմքից ինչպես է հեռանում հետապնդման մոլուցքը, և ինչպես է նա խաղաղվում երաժշտությունից: Ծղոտե հյուսկեն բազկաթոռը, որ հայրիկից էր մնացել, մայրս մոտեցրեց սեղանին: Հայրս մահացել էր 1911-ին ու մեզ այդպիսի վեց բազկաթոռ էր թողել: Զայրույթն ու հոգնությունը թոթափվեց մայրիկից. Սուրբ գրքում այդ մասին հիշատակված է, թե զայրացած մի թագավորի համար քնար էին նվագում:
  Ես կանգնած էի հյուրասենյակի դռների մեջ: Երբ երաժշտությունը վերջացավ, մոտեցա սեղանին, բարձրացրի ասեղը և գրամոֆոնն անջատեցի:
  Առանց ինձ նայելու` մայրս խոսեց, այս անգամ անգլերեն,- օլ ռայթ, թող մնա մեր տանը,- իսկ հետո հայերեն կիսաձայն խնդրեց,- մի անգամ էլ միացրու:
  Ես գրամոֆոնն արագ լարեցի ու ասեղն իջեցրի սկավառակին: Մինչև վերջ լսելուց հետո մայրիկն ասաց.
  -Հիմա ինձ սովորեցրու` ինչպես է լինում:
  Ես սովորեցրի, և մայրիկը երրորդ անգամ ինքը միացրեց:
  Իրոք որ հրաշալի նվագ էր: Քիչ առաջ նա զայրացած էր աշխատավարձս անիմաստ, իր կարծիքով անպետք իրի վրա ծախսելու համար, բայց ահա լսեց ու սիրեց երաժշտությունը, լսեց ու հասկացավ, որ փողը ծախսված է ոչ թե անիմաստ, այլ նույնիսկ շատ իմաստուն ձևով:
  Ես նստեցի հյուրասենյակում  ու սկսեցի աչքի անցկացնել հայտագիրը, որ գրամոֆոնի հետ Շերման ու Քլեյ  խանութի վաճառողուհին էր տվել:
  Մայրիկը վեց անգամ լսեց ձայնասկավառակը, հետո հարցրեց.
  -Դու միայն մի՞ սկավառակ ես տուն բերել: 
  -Այո,-ասացի ես: — Բայց մյուս երեսին մի երգ  էլ կա:
  Ես մոտեցա գրամոֆոնին ու զգուշորեն շրջեցի սկավառակը:
  -Ասա, խնդրեմ, դա՞ ինչ երգ է,- հարցրեց անգլերեն:
  -Սա «Հնդկացի հյուրի երգն» է, դեռ ես էլ չգիտեմ, խանութում միայն առաջին մասն եմ լսել`« Չիո-չիո սան»:
  -Չիո-չիո սա՞ն: Ի՞նչ է նշանակում;
  -Երևի ոչինչ էլ չի նշանակում, ուղղակի այդպես է: Ուզու՞մ ես հիմա էլ «Հնդկացու երգը»  դնեմ:
  -Դիր,- ասաց:
  Տնեցիք վերադառնում, դրսից լսում էին երգի ձայներըՙ մտնում հյուրասենյակ ու տեսնում սեղանին դրված բոլորովին նոր գրամոֆոնը և նրա դեմ` ծղոտի բազկաթոռում մտասուզված մայրիկին:
  Ու ես հիմա ինչպե՞ս չգնահատեմ այդ ձայնասկավառակը, որ մորս միանգամից սիրել տվեց երգն ու երաժշտությունը և, կարծում եմ, մայրիկը հենց այդ օրվանից հասկացավ, որ իր որդին իզուր չի կյանքում որոշ բաներ փողից  ավելի  կարևոր համարում, առավել կարևոր, քան նույնիսկ  հացն ու ջուրը և տունն ու հագուստը:
  Մի շաբաթ անց, երբ բոլորս սեղանի շուրջը իրիկնահացի էինք, մայրիկն ասաց, որ ժամանակն է ընդհանուր փողերով գնել երկրորդ ձայնասկավառակը և ցանկացավ իմանալ, թե խանութում ուրիշ ինչ կա: Ես նրա համար կարդացի հայտագիրը, բայց մայրիկը երգերի անուններից ոչինչ չհասկացավ ու ինձ վստահեց. խնդրեց խանութ գնալ ու վերցնել որևէ հրաշալի բան: Հենց այդպես հայերեն էլ ասաց` որևէ հրաշալի բան, մի լավ բան: Մայրիկի հանձնարարությունը ես, իհարկե, կատարեցի ուրախությամբ:
  Հիմա` քառասուներկու տարի անց, լսում եմ այդ ձայնասկավառակը և ջանում հասկանալ, թե ինչ պատահեց  մայրիկին այն ժամանակ: Կարծում եմ` նրա սիրտը գերեցին ելևէջները, որ մայրիկին դիմեցին որպես հին ծանոթի, անսահման հարազատ մի մարդու:  Կլարնետի հնչյուններն ու բանջոյի ելևէջները ասես զրուցում էին ու հիշեցնում  անցյալը, անտրտունջ ընդունում ներկան, հույսեր կապում ապագայի հետ և մերթ մարում ու մերթ նոր ուժով թրթռում ճապոնուհու տխուր սիրո մասին, որին լքել էր ամերիկացի նավաստին, հոբոյը խոսում, ու սաքսոֆոնը տնքում էր թաքուն հուզմունքից…
  Սկավառակն այսպես էր կոչվում` «Ֆոքստրոտ Ջ. Պուչինիի մեղեդիներով, Յուգո Ֆրեյի մշակմամբ, կատարում է նվագախումբը Պոլ Ուայթմենի ղեկավարությամբ.18.7.7.7.- Ա»:
 Հետագայում, երբ տնեցիք զայրանում էին իմ հերթական անմիտ գնումի համար, մայրս միշտ իմ կողմն էր բռնում, մեղմորեն պաշտպանում ու արդարացնում  էր ինձ, մինչև համբերությունը հատնում ու ճչում էր.
  -Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի:

Հարցեր և առաջադրանքներ:

1.Ներկայացրու պատմվածքի հերոսին, բնութագրիր, նրան:

Ըստ իս պատմվածքի հերոսը՝ Վիլյամ Սարոյանը շատ իմաստուն և կենսուրախ մարդ էր։ Նրա օգնությամբ իր մայրը սիրեց երաժշտությունը և երկուհարյուրգրամանոցների ու սենթերի հոգսերը թողնելով ընկղմվեց երաժշտության մեջ։

2. Դու և՞ս կարծում ես, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը:

Այո, ես նույնպես կարծում եմ, որ Վիլլին անիմաստորեն չէր ծախսել դրամը, որովհետև ըստ իս գրամոֆոնը իսկապես իմաստուն իր է, ինչպես նշեց Վիլլին։

3. «Տղային հանգիստ թողեք, ձեզ համար նա առևտրական չի»: Ի՞նչ էր հասկացել մայրը:

Նա հասկացավ, որ միայն փողը չի կյանքում կարևոր։ Որ անպետք թվացող իրերն էլ կարող են շատ իմաստուն իրեր են։

4. Հիշու՞մ եք այնպիսի մի երաժշտություն, որ կախարդիչ ազդեցություն թողած լինի ձեզ վրա:

Ճիշտն ասած հիշում եմ միայն այնպիսի երաժշտություններ, որոնք երբ լսում էի նորից էի ուզում լսել և ամբողջ օրը այդ երաժշտությունը կամ նույնիսկ շաբաթներ մնում էր մտքումս։

Ինչպես պատրաստել օճառ

Առողջագիտության դասին մենք պատրաստել ենք օճառ։Օճառ պատրաստելուց պետք է հալեցնել օճառի հումքը։ Հալեցնելուց հետո լցրել ենք հոտը, նուշի յուղ և գույն։ Հետո լցրեցինք ֆոռայի մեջ և թողեցինք որ սառի։

Գործնական աշխատանք

Կրկնողական առաջադրանքներ, գոյական

1. Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:

անձնանիշ – գնդապետ, եգիպտացի, թզուկ, կառապան, վաճառական, ուղևոր, վիրաբույժ, հնդկացի, հայ, դերասան, հացթուխ, խոհարար, լրտես, հետախույզ
իրանիշ – գունդ, եգիպտացորեն, գնդացիր, Եգիպտոս, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, Հայաստան, դերբայ, հացաբույս, խոհանոց, լրագիր, հետևանք:

2. Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:

թանձրացական – երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար, ծառ, հուշարձան, նկար, դասագիրք:
վերացական – հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի Հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի Դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, Այուծ Մհեր, Սասունցի Դավիթ, Անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:

Լույս – Լուսինե, Լուսիկ
լեռ – Լեռնիկ, Լեռնուհի
գառ – Գառնիկ
թագ – Թագուհի
նազ – Նազելի, Նազան, Նազիկ
վարս – Վարսինե, Վարսիկ, Վարսենիկ
վարդ – Վարդուհի, Վարդան, Վարդիկ
ցող – Ցողիկ
արծիվ – Արծվիկ
սաթ – Սաթենիկ, Սաթինե, Սաթիկ, Սաթեն
խաչ – Խաչիկ
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

5.Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:

ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:
բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

սարսափ – ահ
ավարտ – վերջ
գրոհ – հարձակում
տանջանք – տառապանք
ծիծաղ – քրքիջ
որոշում – վճիռ

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:
բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

հոտ – բույր
բողոք – գանգատ
հռչակ – համբավ
ցավ – կսկիծ
վախ – երկյուղ
զայրույթ – ցասում

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:
բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Գրասեղան, քաղաքապետ, ծովանկար, որսագող, լեռնաշղթա, զարկերակ:

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:
բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Մայրապետ, պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինեգործ, պարատուն:

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:

ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

արհեստ – արհեստանոց, արհեստավոր
խմոր – խմորեղեն
թագ – թագավոր
գազան – գազանանոց
հավաք – հավաքական, հավաքարար, հավաքորդ, հավաքարան
հեծանիվ – հեծանվորդ
որս – որսորդ
զինվոր – զինվորական
դատ – դատավոր, դատարան
ճանապարհ – ճամփորդ
բառ – բառարան
ներկ – ներկարար
առևտուր – առևտրական,
երշիկ – երշիկեղեն
խորհուրդ – խորհրդանոց, խորհրդական, խորհրդարան

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:

Երկնքի – երկինք
ծերունու – ծերունի
տան – տուն
քրոջ – քույր
տարվա – տարի
առվի – առու
մարդու – մարդ
խմբում – խումբ
սրտից – սիրտ
մոր – մայր
ծաղկով – ծաղիկ
փշատենու – փշատենի
գարնան – գարուն
կավճով – կավիճ
վշտից – վիշտ
մանկության – մանկություն
պատվով – պատիվ
տիրոջ – տեր
շարժման – շարժում
ամուսնում – ամուսին
թփի – թուփ
արյան – արյուն
հաշվից – հաշիվ
աշնան – աշուն
անկյան – անկյուն
կնոջից – կին
քեռու – քեռի
որդու – որդի
ձյան – ձյուն
ձկան – ձուկ
գրկից – գիրկ
աղավնու – աղավնի
գրքում – գիրք
շան – շուն
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

Հին Հռոմ (մար․ 28-ապր․ 3 Առ․ 1)

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Ապենինյան թերակղզու ափերը երեք կողմից վողողում են Միջերկրական ծովի ջրերը։ Ալպյան լեռները հյուսիսից բաժանում են թերակղզին մնացած Եվրոպայից։
Թերակղզին ունի ջրառատ գետեր, արգավանդ դաշտեր, առատ բուսականություն։ Ընդերքը հարուստ է պղնձով, անագով, երկաթով, ոսկով ու արծաթով։

Իտալիան Google Maps-ում

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմ քաղաք-պետությունը հիմնվել է Ք․ա․ 753 թ․ Միջին Իտալիայում՝ Տիբրոսի գետաբերանից ոչ հեռու՝ յոթ բլուրների վրա։ Համաձայն ավանդույթի՝ Հռոմի հինադիրը հերոս Հռոմուլոսն էր։ Նա միավորել էր հարևան ցեղերը՝ տալով քաղաքին ու պետությանը իր անունը։ Հռոմի պատմությունը տևել է մոտ 250 տարի։ Այդ ընթացքում հաջորդաբար իշխել են յոթ արքաներ։

Ըստ իմ հորինվածքի հույները, գալով Ապենինյան թերակղզի որոշել են իրենց բնակչության մի մասը տեղափոխել այդ հողերի վրա, քանի որ այդ տարածքների դիրքը շատ բարենպաստ էր ապրելու համար։ Հույների միջից ամենատարեցին՝ Հռոմուլոսին ընտրում են որպես արքա, իսկ տարածաշրջանի անունը դնում Հռոմ՝ ի պատիվ ընտրված արքայի։

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Արյունակից ընտանիքները միավորվում էին տոհմի մեջ՝ առաջնորդի ղեկավարությամբ։ Տոհմերը իրենց հերթին միավորվում էին և կազմում ցեղ, որի առաջնորդն ընտրվում էր ամենազդեցիկ տոհմերի ավագներից։
Ցեղին պատկանող ընդհանուր հողատարացքը պարբերաբար վերաբաժանվում էր ըստ տոհմերի և ընտանիքների անդամների։ Հետագայում այդ կարգը խաղտվեց։ Ավելի ուժեղներն իրենց ամրակցեցին մեծ ու բերրի հողակտորներ։ Այդ ու հանդերձ, հողի միակ սեփականատերը ցեղն էր։ Այդ իրավունքը փոխանցվեց հռոմեական պետությանը, որի հողատարածքները կոչվում էին հասարակական դաշտ։ Գերակայում էր տոհմական ավագանին։
Աշխարհաժողովին մասնակցելը քաղաքացիների իրավունքն էր։
Տոհմերի ավագները կազմում էին հռոմեական պետության գերագույն մարմինը՝ Ծերակույտը (Սենատ)։ Այն որոշումներ էր կայացնում պետական կյանքի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ և հետևում դրած կատարմանը։
Պետության գլուխ կանգնած էր արքան, որի իշխանությունը ժառանգական չէր։ Նրան ընտրում էր Ծերակույտը՝ աշխարհաժողովի հավանությամբ։ Արքան գերագույն քուրմն էր, ռազմական առաջնորդը և դատավորը։

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Սերվիոս Տուլիոսի բարեփոխումներից տարածքային և վարչական բաժանման հետ համաձայն եմ։ Այդ մոդելը հասել է մինչև մեր օրեր։ Սակայն համաձայն չեմ քաղաքացիներին դասերի բաժաները՝ ըստ նրանց տարեկան եկամտի չափի։ Ըստ իս կարելի էր քաղաքացիներին բաժանել դասերի ըստ նրանց ստացած գիտելիքների և կրթության։

Դիտել տեսանյութը. Древний Рим за 20 минут, պատասխանել հարցերին

ա.պատմել նոր բացահայտումների մասին

բ.ամենահետաքրքիր հատվածը

գ. նոր բառերի բացահայտում

Homework (29.03.2022 Lesson 1)

When Torn Howard was seventeen years old he was as tall as his father, so he
began to borrow Mr. Howard’s clothes when he wanted to go out with his
friends in the evening.
Mr. Howard did not like this, and he always got very angry when he found
his son wearing any of his things.
One evening when Tom came downstairs to go out, his father stopped him
in the hall. He looked at Tom’s clothes very carefully.
Then he said angrily, ‘Isn’t that one of my ties, Tom?’
‘Yes, Father, it is,’ answered Tom.
‘And that shirt’s mine too, isn’t it?’ his father continued.
‘Yes, that’s yours too,’ answered Tom.
‘And you’re wearing my belt!’ said Mr. Howard.
‘Yes, I am, Father,’ answered Tom. ‘You don’t want your trousers to fall
down, do you?’

B. Opposites. Write these sentences. Put one word in each empty place.

  1. Tom was not a short boy. He was a tall boy.
  2. Mr. Howard was not happy when Tom borrowed his clothes: he was angry.
  3. Mr. Howard did not give his clothes to Tom; but Tom borrowed them.
  4. Tom didn’t borrow his father’s oldest clothes. He borrowed his new ones.
  5. Tom did not want his father’s trousers to fall down: he wanted
    them to . . . .

C. Choose the right sentence for each picture. Write it down.

  1. a. Joe is as tall as his father.
    b. Joe is less tall than his father.
    c. Joe is taller than his father.
  2. a. Tom is going upstairs.
    b. Tom is coming upstairs.
    c. Tom is coming downstairs.
  3. a. Tom is wearing a belt.
    b. Tom isn’t wearing a belt.
    c. Tom’s belt has broken.

Prepariamo la pizza Italiana

Պիցցա պատրաստելու համար հարկավոր է

խմոր
տոմատի սոուս
Պանիր
խոզապուխտ
պղպեղ
զեյթուն և լոլիկ (ըստ ցանկության)

Per preparare la pizza Italiana ci vuole/ è necessario

la pasta per la pizza
la salsa di pomodoro
Il formaggiano
I pomodori
I funghi
I peperoni
Il prosciutto
le olive

Per preparare la pizza Italiana. Prima tagliare il prosciutto, aggiungere la salsa pomodori , le olive,i peperoni, gratugiare il formaggio, cuocere al forno venti minuti.

Buon appetito!!





Համաստեղ. Աստղկան սայլը

Գյուղեն քիչ հեռու, ջաղացքներու մոտ, քով քովի երկու անձև ժայռեր կային: Գյուղացիներն այդ ժայռերը Աստղկան սայլ կկոչեին: Փոքրիկ, շատ փոքրիկ էինք: Օր մը Աստղկան Սայլին քով առվակին եզերքը կխաղայինք, երբ ծեր ջաղացպանը մեզ իր մոտ կանչեց ու ըսավ. «Ինձ մոտ եկե՛ք մանուկներ. ձեզ բաղարջ պիտի տամ. եկե՛ք, նստեցեք, ես ձեզ պիտի պատմեմ Աստղկան Սայլին հեքիաթը աղվոր»: Եվ ծեր ջաղացպանը իր հնամաշ գոտիեն ծխամորճն հանեց ու այսպես պատմեց: Կար ու չկար ձկնորս մը կար: Այդ ձկնորսը, գիշեր մը, լապտերը վառեց, շալկեց իր ուռկանն ու ծովափ իջավ: Երկնի վրա կային լիք աստղեր. աստղեր կային ծովուն մեջ: «Ծովն ի ՜նչ խաղաղ է» — ըսավ ձկնորսը ու նավակ մտավ. նավակի քթին` լապտերը կախեց ու սկսավ թևճակներով, խոշոր մատյանի մը հին թերթերուն պես, թերթ-թերթ, թերթատել էջերը ծովին: Շատ գնաց, թե քիչ, «Հոս ձուկեր շատ կան», ըսավ, կանգ առավ ու ուռկանը ծով նետեց հանդարտ: Երկա ՜ր սպասեց ու հեղ մ’ալ, տեսնես, ուռկանը ծանր դուրս քաշեց ծովեն: Բա ՜, ի ՜նչ տեսնե, աստղե ՜ր, աստղե ՜ր, ուռկանին մեջ լեփլեցուն աստղեր, աստղերուն կպած մի քանի շարժկլտող կարմիր խեցիներ: «Աստղերն ի ՞նչ ընեմ, ես ձուկ կուզեմ, ձուկ լեցուն ուռկանով: Աստղերն ի ՜նչ ընեմ», — ըսավ ձկնորսը, տրտմեցավ, ու լուսադեմին ուռկան մը լեցուն աստղերը շալկեց, ուղիղ տուն գնաց: «Հե ՜յ, կնիկ, դուրս ե՛կ, աստղեր եմ բերեր»,- պոռաց ձկնորսը. Է ՜հ, ի ՜նչ քոռ բախտ, ուռկանը նետեցի, աստղեր դուրս եկան: Աստղերն ի ՜նչ ընեմ»: Կինը արթնցավ ու դուռը բացավ. բեռը աստղերուն` ուսեն վար առավ: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են, օ՜հ, ի ՜նչ փայլփլուն», — ձկնորսին կինը ըսավ ու խնդաց. խնդաց ու պարեց. ցատկեց ու էրկան վզին փաթթվեց, հափ հափ համբուրեց: «Օ ՜հ, ի ՜նչ աղվոր են. ես ձուկն ի ՜նչ ընեմ»,- ըսավ ու մեկ-մեկ վեր առավ աստղերն, իր վզին կապեց, զույգ ականջներուն զույգ օղեր շինեց, մատներուն անցուց, ու հատ մ’ալ այծին կոտոշեն կախեց: Հաջորդ առավոտ, կանուխ, ձկնորսը, աստղերու դեզ մը իր սայլի մեջ լեցուց ու դուրս հանեց փողոց, ծախելու համար: «Աստղեր, հա ՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Փողոցե փողոց պոռաց ձկնորսը: Գյուղացիները դռներնին բացեցին, ձկնորսի ձայնին ականջ ծռեցին: Գյուղացի կիններ ձկնորսը իրենց տուն կանչեցին: «Հե ՜յ ձկնորս աղբար, ինձ աստղեր կուտա ՞ս: Հե ՜յ ձկնորս աղբար, տես` ի ՜նչ աղվոր եմ: Ես հոս մինակ եմ… եկուր, ներս եկուր, ա ՜յ ձկնորս աղբար, ես դրամ չունիմ, ինձ

աստղեր կուտա ՞ս»: Աղերսեցին այն կիները, որոնք դրամ չունեին: Ձկնորսը կուտար, ով որ դրամ տար: «Աստղեր, հա՜, աստղեր, Շատ աժան աստղեր»: Գեղին մեկ ծայրը, խարխուլ տան մը մեջ, այն հին օրերուն կապրեր մինուճար խեղճ բանաստեղծ մը: Գյուղացիք անոր Աշուղ կըսեին: Աղքատ աշուղը տան պատեն կախած իր կիթառեն զատ ա՛լ ոչինչ ուներ: Աշուղը լսեց ձկնորսին ձայնը, իր սազը առավ, դուրս ելավ դռնեն: Փոքրիկ սայլի մը վրա տեսավ աստղերու դեզ մը: Երկնքի աստղեր, վերեն վար իջած իրական աստղեր, որ խեղճ աշուղը, մերկ ու անոթի, հեռավոր աստղեր միշտ երազելով միայն ապրած էր: Իր սազը ձեռքին` աշուղն աղերսեց – «Ա ՜յ ձկնորս աղբար, քեզ լավ երգ երգեմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար»: «Ա ՜յ ձկնորս աղբար, սայլդ ես կքաշեմ, ես դրամ չունիմ, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի »: «Ա ՜յ ձկնորս աղբար, իմ կյանքը քեզի, իմ սազը քեզի, ինձ աստղ մը կուտա ՞ս»: «Չէ, չեմ տար, ըսի. ես սազն ի ՞նչ ընեմ»: Ու խեղճ աշուղը սայլին ետևեն գնաց ու գնաց, ոտքերը բոպիկ, հոգնած, քրտնած, սազն անութին տակ, սայլին ետևեն գնաց ու գնաց: Ձկնորս իր սայլով գյուղեն դուրս ելավ, ուրիշ գյուղ մտավ. անցավ այգիներ, կամուրջներ անցավ: Աստղերը ծախեց թե ջորեպանին և թե րենճպերին: Մի քանի աստղեր հազիվ մնացին: «Ա՜յ, ձկնորս աղբար, թո՛ղ բռնեմ աստղ մը, ձեռքիս մեջ առնեմ»,- միշտ կաղերսեր աշուղը հոգնած: Երեկո էր, արևմարին, ձկնորս ու աշուղ գյուղ շտկվեցան: Մեյ մըն ալ, տեսնես, մութ ջաղացքներեն մեծ հով մը փրթավ ու արագ արագ գյուղին մեջ դարձավ: Հատ-հատ հավաքեց աստղերը բոլոր` կովին կռնակեն, ձիուն ճակատեն, կիներու սեփ սև վարսերուն մեջեն, բուխերիկներեն, պատուհաններեն, ու բաց մնացած դռներու մեջեն, աստղերն հովին հետ դեպի երկինք թռան. հոն ամեն մեկ աստղ իր տեղ թառեցավ: «Հե ՜յ ժաժ ելավ, ժաժ իմացա ՞ք: Մեր տունը ամբողջ հիմեն սարսեցավ»: Գյուղացիները ելան, շփոթված իրարու ձայն տվին: «Ու ՜յ, ու ՜յ աստղերս առին, ու ՞ր տարին: Վա ՜յ այն ձկնորսին, վա ՜յ այն կախարդին»: Եվ խելագարներու պես գյուղացիները չորս կողմ ինկան ու փնտրեցին ձկնորսը կախարդ: «Հե ՜յ, լծվոր, հե ՜յ, ջրվոր, ձկնորսը տեսա ՞ք»:

«Հա, տեսա, ձկնորսը կամուրջեն կանցներ, աստղեր կծախեր, ու խևն ալ անոր ետև կվազե»: «Հա, հա, տեսա ձկնորսը ջաղացքներուն մոտ. աստղերը ծախեր ու գյուղ կդառնար»: Այս ճամփուն վրա, փոքրիկ մանուկներ, այն կապույտ հովը փոթորիկ դարձավ: Փոթորիկը գնաց ձկնորսին սայլին վրայեն անցավ, մնացած մի քանի աստղերը առավ ու երկինք տարավ: Էհ, ի ՜նչ փոթորիկ… Կայծակի մը պես կայծ տվավ, շանթեց: Ձկնորսը այրող հոսանք մը զգաց. Ցնցվեցավ, սևցավՙ… Գյուղացիներն եկան, առվակին քով, ձկնորսն իր սայլին հետ քար արձան գտան: Աշուղն ալ ըսես, փոթորկին հետ ափուչիք եղավ… Աստղերն, աշուղին զույգ թևեր տվին, առին վեր տարին: Վեր տարին, իրենց խաղընկեր արին:

36. Ճշմարիտ և կեղծ ասույթներ 28.03-1.04

Այն պնդումը, որը կարող է լինել կամ ճշմարիտ, կամ կեղծ, մաթեմատիկայում կոչվում է ասույթ։

Երկու ասույթներից կարելի է կազմել նորը, օրինակ՝ այսպիսին․ A կամ B։ Այդ նոր ասույթը նշանակվում է AvB և կոչվում է տրամաբանական «կամ» (դիզյունկցիա):

Լայնորեն օգտագործվում է նաև ասույթների AB հարաբերությունը, որը կոչվում է տրամաբանական «և» (կոնյունկցիա):

ա)-ն, ե)-ն և զ)-ն ճշմարիտ պնդումներ են։

բ)-ն, դ)-ն, զ)-ն կեղծ պնդումներ են։

բոլոր պնդումները ասույթներ են։

Կովը կարողանում է թռչել։
Արևը գիշերն է դուրս գալիս։
Սեղանի անկյունը 90° է։
Եթե փուչիկը պայթի ձայն դուրս կգա։

AvB

ա) Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով կամ հեծանիվով
բ) Խաղոսկրը նետելիս բացվել է 3 կամ 5 թիվը։
գ) Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը կամ ուշացել է դասից։
դ) Կիրակի օրը մառախուղ կամ արևոտ եղանակ է լինելու

A^B

ա) Խնձորը մեծ և կանաչ է։
բ) Շենքը բազմահարկ և շքեղ է։
գ) Մայրիկը և հայրիկը թատրոն են գնացել։
դ) Ինքնաթիռը ժամանել է Երևան ժամը 17-ին։

ա) Գնացիքը կայարան է ժամանել ժամանակին։
բ) Գիրքը հետաքրքիր չէ։
գ) Մարզիկը ռեկորդ չի սահմանել։
դ) Նեդաձիգը չի դիպել թիրախին։
ե) Աշակերտը չլուծեց խնդիրը։

Design a site like this with WordPress.com
Get started