Ամառային առաջադրանքներ

Առաջադրանք 1

1. Կարդա՛ տեքստը :
Բարության շղթան
Նա հանգիստ ճանապարհվեց տուն:
Մթնում էր: Երկնքից հանդարտ թափվում էին սպիտակ ձյան  փաթիլներ: Հանկարծ նա նկատեց տարեց կնոջ, ով նստել էր ճանապարհի հակառակ կողմում: Անգամ մթության մեջ նկատեց, որ կնոջն օգնություն է պետք:  Կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ և մոտեցավ կնոջը: Կինն անհանգստացած էր երևում: <<Ինչո՞ւ կանգնեց հենց նա, չէ՞ որ վերջն մեկ ժամվա ընթացքում ոչ ոք չկանգնեց իրեն օգնելու համար: Իսկ ի՞նչ կլինի, եթե նա ցանկանա վնասել ինձ>>:  Նրա արտաքինը վստահություն չէր ներշնչում. աղքատ և հոգնած էր երևում:
-Ես միայն ուզում եմ Ձեզ օգնել: Ինչո՞ւ չէիք օգնության սպասում մեքենայի մեջ, այստեղ ավելի տաք կլիներ Ձեզ համար: Իմ անունը Մայքլ է:
Կնոջ մեքենայի անիվն էր վնասվել և Մայքլը փոխեց  այն: Կինը շնորհակալություն հայտնեց օգնության համար և հարցրեց.
-Որքա՞ն պետք է վճարեմ Ձեզ:
Մայքլը չէր մտածում գումարի մասին, չէ՞ որ նա քրիտոնյա է և օգնեց այն մարդուն, ով ուներ դրա կարիքը:
-Գիտե՞ք, եթե ուզում եք ինձ շնորհակալություն հայտնել իմ արարքի համար, գթասիրտ եղեք, երբ կհանդիպեք մեկին, ով կունենա Ձեր օգնության կարիքը:
Ճանապարհին կինը մտավ մի սրճարան թեյ խմելու, հանգստանալու և տաքնալու համար: Կինը նկատեց, որ մոտեցած մատուցողուհին երեխայի է սպասում, և հասկացավ, որ կարիքի մեջ է: Նա հիշեց Մայքլի խոսքերը: Երբ աղջիկը տարավ մեծ գումար մանրելու, կինն աննկատ դուրս եկավ և հեռացավ: Աղջիկը, երբ մոտեցավ մանրը տալու անձեռոցիկի վրա տեսավ մի երկտող. <<Դուք ինձ ոչինչ պարտք չեք: Մի անգամ, երբ հայտնվել էի նման վիճակում, ինձ օգնեց մի լավ մարդ: Հիմա իմ հերթն է Ձեզ օգնելու: Եթե Դուք ուզում եք վարձահատույց լինել ինձ, արեք հետևյալը. մի՛ թողեք , որ ընդհատվի բարության շղթան>>:  Աղջիկը երկար ժամանակ մտածում էր այն մասին, թե ինչ էր գրել այդ կինը: Որտեղի՞ց գիտեր այդ կինը. որ իրենց նորաստեղծ ընտանիքը գումարի կարիք ունի:

2. Ի՞նչ էր պատահել ճանապարհին:

Ճանապարհին Մայքլը օգնություն ցուցաբերեց տարեց կնոջը ում մեքենան վնասվել էր։

3. Ինչպիսի՞ խորհուրդ ստացավ կինը Մայքլից:

Մայքլը կնոջը խորհուրդ տվեց, որ, եթե ցանկանում է շնորհակալություն հայտնել իրեն, ապա թող գթասիրտ լինի, երբ կհանդիպի մեկին, ով նրա օգնութան կարիքը կունենա։

4. Ինչպե՞ս պահպանվեց բարության շղթան:

Բարության շղթան պահպանվեց այնպես, որ կինը մի սրճարանում մի անծանոթ մատուցողուհուն թողեց ողջ մանրադրամը և աննկատ հեռացավ՝ անձեոցիկի վրա գրելով, որ մատուցողուհին, եթե ցանկանում է իրեն շնորհակալ լինել, ապա կարող է նմանօրինակ մի լավություն էլ ինքը անել պատահական անծանոթի

5. Գրի՛ր տրված բառերի հականիշները:
Ծանոթ – անծանոթ
Երջանիկ– դժբախտ
Համեղ – անհամ
Լավատես – վատատես
Հայտնի – անհայտ
Գիտուն – անգետ

6. Գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
կապուտաչյա աղջիկ
մեծահոգի քրիստոնյա
փշոտ ճանապարհ
հավատարիմ ընկեր
Հաճելի անակնկալ

7. Մի պատմություն հորինիր բարի գործի մասին:

Արևոտ օր էր։ Մենք զբոսնում էինք պուրակով։ Հանկարծ տեսանք մի շնիկի, որի թաթը վնասված էր։ Մենք մտածեցինք, որ նա թափառող շներից է, բայց, երբ տեսանք նրա վզի կապը, հասկացանք, որ շունը տեր ունի։ Շան կապի վրա գրված էր <<Բաբի>>։ Մենք նրա վզից հանեցինք կապը լավ զննելու համար և տեսանք հակառակ կողմում ինչ-որ հեռախոսի համար։ Մտածելով, որ դա Բաբիի տիրոջ համարն է մենք զանգեցինք այդ համարին։ Պարզվեց, որ շան տիրջ անունը Լուսինե է և նա կորցրել էր իր շանը։ ՄԵնք Լուսինեին հայտնեցինք, որ նրա թաթը վնասված է, և, որ մինչ նա կմոտենա իր շանը վերցնելու, մենք նրա թաթը կվիրակապենք։ Նա շնորհակալություն հայտնեց և ասաց, որ երեսուն րոպեից կլինի մեզ մոտ։ Պուրակի մոտակայքում կար դեղատուն։ Մենք այնտեղից գնեցինք վիրակապ և անհրաժեշտ դեղեր։ Մինչ մենք վիրակապեցինք շան ոտքը, Լուսինեն մոտեցավ մեզ և գրկելով Բաբիին շնորհակալություն հայտնեց մեզ։ Այդպես մենք ընկերացանք և, երբ մի քանի շաբաթ անց նորից հանդիպեցինք Բաբին լրիվ ապաքինվել էր։ Դա առիթ հանդիսացավ մեր ընկերությանը։

Առաջադրանք 2

1. Կարդա՛ տեքստը:
Ձնծաղիկը
Այսօր ես աշնանային անտառում դեղին, նարնջագույն, կարմրավառ տերևներ եմ հավաքում:
Հրաշք-ոսկի է իմ ձեռքերում և շուրջս:
Ես մտածում եմ այն մասին, որ շուտով կգա երկար ու ցրտաշունչ ձմեռը:
Եվ որքան քաջություն ու հույս  է անհրաժեշտ ունենալ փոքրիկ ձնծաղիկին, երբ նա գարնանը կհայտնվի դատարկ ու մերկ անտառում:
Որքան քաջություն և հույս պետք է ներդրված լինեն փոքրիկ կենդանի թերթիկներում, որպեսզի չդողան նրանք:
Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:

2. Ըստ տեքստի բնութագրի՛ր ձնծաղիկին:

Ձնծաղիկը այնքան քաջ էր, որ հույս ունենալով կկարողանա դիմակայել ցրտաշունչ ձմռանը, ծաղկում և գեղեցկացնում էր անտառը։

3. Տեքստում գտի՛ր կոչական ունեցող  նախադասութուն և կանաչ ներկիր:


Իմ ընկեր, եղի՛ր ձնծաղիկի նման, ես գիտեմ՝ դու հիմա ամբողջովին մենակ ես…
Իմ ընկեր, ես հավատում եմ քո ուժերին, ինչպես ձնծաղիկը, քանի դեռ ողջ է թեկուզ մի թերթիկը, քո մի հույսը, կյանքը շարունակվում է:


4. Փակագծերում տրված բառերից ճիշտը տեղադրիր նախադասության մեջ:

Խաղողի  կանաչ /կանաչ, զմրուխտ/ որթատունկերի և վարսաթափ ուռենիների մեջ թաքնված աղյուսե շենքը թաղված էր լռության մեջ:
Ճամփորդի  սիրտը կծկվում էր մի անորոշ /անորոշ, անորսալի/ տագնապից:

5. Ուղղակի խոսքերը վերածել անուղղակիի:

Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց.
-Հորդ լավ նայիր և մի՛ նեղացրու:
-Հետևի՛ր ինձ,- ասաց ընկերս,- հակառակ դեպքում կմոլորվես:

Մոտեցավ և ցածրաձայն խորհուրդ տվեց, որպեսզի հորս լավ նայեմ և չնեղացնեմ։
Ընկերս ասաց հետևեմ իրեն, թե չէ հակառակ դեպքում կմոլորվեմ։

Առաջադրանք 3

1. Կարդա՛ տեքստը:
Տասներկուերորդ դարի հայ հանճարեղ բժիշկ Մխիթար Հերացին իր ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը: Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների առաջ:
Մի գիշեր, երբ մեծ բժիշկը սենյակի  մենակության մեջ նստած ինքնամոռացությամբ ուսումնասիրում էր զանազան բույսեր, որոնց օգտագործումը շատ կարևոր էր համարում բժշկության մեջ, հանկարծ ծեծեցին դուռը:
Հերացին անմիջապես վերցրեց կանթեղը և բացեց դուռը:  Շեմին կանգնած էր մի օտարական:
-Ներիր, բժիշկ,-որ այսպես անպատեհ ժամի քեզ անհանգստացրի:
Հերացին կարծելով, թե եկողը սովորական հիվանդ է, ներս հրավիրեց նրան:
Երբ օտարականը նստեց, Հերացին սկսեց հարցնել նրա առողջության մասին:
-Ես հիվանդ չեմ , բժիշկ: Ես եկել եմ երեք հարց տալու:
-Պատրաստ եմ քեզ լսելու,- ասաց մեծ բժիշկը,- խոսիր:
-Ասա ինձ, բժի՛շկ, ո՞րն է քո բժշկության գաղտնիքը:
-Իմ բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի,- պատասխանեց Հերացին,- իմ բժշկությունը սերն է, սեր դեպի մարդը:
-Ասա ինձ, բժիշկ, դժվա՞ր է  բժշկի պարտականությունները:
-Բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն չափազանց դժվար: Բայց բժշկությունը պարտականություն չէ, զավակս: Բժշկությունն ամենից առաջ կոչվում է խիղճ:
-Մի վերջին հարց էլ , բժիշկ,- ասաց օտարականը,-ինձ չե՞ս վերցնի քեզ մոտ որպես աշակերտ:
-Քո երրորդ հարցին ես չեմ կարող պատասխանել, մինչև որ դու չպատասխանես իմ հարցին: Ասա ինձ  խնդրեմ, հանուն հիվանդի դու կարող ես ամեն ինչից զրկել քեզ: Կարող ես քո հանապազօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնել, կարող ես անքուն գիշերներ անցկացնել նրա անկողնու մոտ ՝ մոռանալով քո մերձավորներին: Եվ, վերջապես, դու ընդունակ ես մեկընդմիշտ ընդունել, որ բժշկի աշխատանքը սոսկ պարտականություն չէ, այլ անհուն սեր դեպի մարդը, համակ նվիրում և սրբազան գործ: Եթե ազնիվ ես, ասա ինձ ճշմարտությունը:
Օտարականը շփոթվեց:
-Ես…ես ազնիվ մարդ եմ , բժիշկ,- ասաց նա,- և ես քեզ խաբել չեմ կարող: Ավելի լավ է ես շարունակեմ զբաղվել իմ արհեստով՝ տակառագործությամբ:
Մխիթար Հերացին մոտեցավ և գրկեց օտարականին:
-Ապրես, զավակս, դու ազնիվ մարդ ես և չցանկացար ապագայում հանցագործ դառնալ:
Օտարականը ներողություն խնդրեց և հեռացավ, իսկ Հերացին, որ իրոք ամբողջավին նվիրված էր մարդկությանը, նորից շարունակեց բույսերի ուսումնասիրությունը:

2. Ո՞վ էր Մխիթար Հերացին, ի՞նչ գիտես նրա մասին:

Մխիթար Հերացին ծնվել և ստեղծագործել է 12-րդ դարում պարսկաստանի Խոյ քաղաքում։ Լավ իմացել է խոսալ հուներեն, արաբերեն, պարսկերեն։ Նա շատ շուտ ձեռք բերեց մեծ բժշկի համբավ։

Մխիթար Հերացին գրել է բժշկական գրքեր։ Նրա գիրքը կոչվում է՝ «Ջերմանց մխիթարութիւն» և գրվել է այդ գիրքը 1184 թվականին։ Այդ գիրքը նրան առաջարկել է գրել Գրիգոր կաթողիկոսը։ Նաև նա գրել է ակնաբուժական գիրք, որտեղ նա նկարագրել էր տարբեր աչքի հիվանդություններ և ինչ դեղեր են պետք այդ հիվանդությունները բուժելու համար։ Մխիթար Հերացին փոքր հասակից հետաքրքրվել է բժշկությամբ։ Մատենադարանում կան Մխիթար Հերացու գրած գրքերից հատվածներ։

3. Բնութագրի՛ր օտարականին:

Օտարականը ազնիվ մարդ էր, որովհետև, օտարականը զգաց և ազնվորեն պատասխանեց Մխիթար Հրացուն, որ չի կարող իր կյանքը նվիրել բժշկությանը, և կշարունակի զբաղվել արվեստով։

4. Ինչպիսին պետք է լիներ բժիշկը:

Բժիշկը պետք է լինի նվիրված հիվանդներին, ազնիվ, հոգատար, իրեն նեղություն պատճառել հիվանդին բուժելու համար։

5.Գրի՛ր տրված բառերի հականիշները:

Հիվանդ – առողջ
Ունևոր – աղքատ
Դժվար – հեշտ
Համարձակ – վախկոտ
Գեղեցիկ – տգեղ
Փակ – բաց

6. Տրված բառերից ընդգծիր ածականները (հատկանիշ ցույց տվող բառերը):
Ծաղիկ, մարդ, գեղեցիկ, նայել, երկաթյա, բախտավոր, հաղթանակ, կարմիր:

Առաջադրանք  4
1. Կարդա՛ տեքստը:
«Նորմանդիա» նավի նավապետը
1870 թվականի մարտի 17-ի գիշերը «Նորմանդիա» նավն անցնում էր Ամերիկայից Անգլիա երթուղին: Մշուշը ծածկել էր ծովը: Նավապետը կանգնել էր նավի կամրջակի վրա: Ճանապարհորդները քնած էին: Մռայլ գիշեր էր, մարդ իր աչքի առջևը չէր տեսնում:
Հանկարծակի մառախուղի միջից  մի ստվեր նշմարվեց: «Մերի» մեծ նավն էր, որ ուղղակի «Նորմանդիայի» վրա էր սուրում:
Բախումը սարսափելի եղավ: Մարդիկ, կանայք, երեխաները վազելով ու լալով  մի ակնթարթում հայտնվեցին  կամրջակի վրա:
Ջուրը ներս է խուժում նավի մեջ:  Շարժիչը լռեց: Նավապետն ուղիղ կանգնած կամրջակի վրա գոչեց.
-Լռություն և ուշադրություն: Ծով իջեցնել մակույկները: Տեղափոխել նախ կանանց, հետո երեխաներին, իսկ նավի անձնակազմն՝ ամենավերջում:
Վաթսուն մարդ կար փրկելու: Արագորեն ծով իջեցրին մակույկները: Բոլորն աղմկելով ու իրար հրմշտելով խուժեցին մակույկները: Բայց այդ ամբողջ իրարանցման ու ժխորի մեջ լսվում էր նավապետի հանգիստ ու վճռական ձայնը: Իմանալով, որ շարժիչը լռել է և ընդամենը վայրկյաններ են մնացել նավի սուզվելուն, նավապետը հրամայեց կրակել այն  տղամարդու վրա, որ կփորձի կանանցից ու երեխաներից առաջ իջնել մակույկը: Բոլորը լռել էին. խուճապահար բազմության վրա իշխեց նավապետի երկաթյա կամքը: Իր մակույկներով օգնության հասավ նաև  «Մերի» նավը:
«Նորմանդիա» նավի նավապետը կամրջակի վրա հանգիստ ու անվրդով  կանգնած հրամայում էր, ղեկավարում և մտածում բոլորի ու ամեն ինչի մասին:
-Փրկեցեք Քլեմանին,- հանկարծ գոռաց նավապետը:
Քլեմանը նավի որդեգիրն էր, մի փոքրիկ տղա;
Նավը դանդաղորեն սուզվում էր ծովի խորունկ ջրերի մեջ:
-Ավելի արագ շարժվեցեք,-գոչեց նավապետը:
Քսաներորդ վայրկյանին նավը ընկղմվեց: Խիզախ նավապետը ոչ մի շարժում չարավ, ոչ մի խոսք  չասաց և կամրջակի վրա ուղիղ կանգնած նավի հետ անշարժ սուզվեց  ալիքների մեջ:
Այսպես զոհվեց «Նորմանդիա» նավի հերոս նավապետը:

2. Ինչո՞ւ էր նավը խորտակվում:

Նավը խորտակվում էր, որովհետև «Մերի» նավը բախվեց «Նորմանդիա» նավին և նավը սկսեց խորտակվել։

3. Բնութագրե՛ք նավապետին և գնահատե՛ք նրա արարքը:

Նավապետը շատ խիզախ էր, որովհետև նա զոհաբերեց իրեն որպեսզի բոլորը կարողանան իջնել մակույկները։ Նա այդ իր արարքով հերոս է։

4. Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները:

Մեծ – խոշոր, հսկա
հաամարձակ – վստահ
կախարդել – դյութել
չքնաղ – գեղեցիկ
ագահ – ժլատ
բուժել– առողջացնել, բժշկել
կատար – գագաթ
դրացի – հարևան

5. Բաղադրիչները միացրո՛ւ և կազմի՛ր նոր բառեր:
ապ        արդյունք – ապարդյուն
բարի      կարգել – բարեկարգել
դուռ       պան – դռնապան
անդունդ     խոր – անդնդախոր
բազում    թիվ – բազմաթիվ
լեռ   լանջ – լեռնալանջ
լեռ      ային – լեռնային
ձեռք     փայտ – ձեռնափայտ

Design a site like this with WordPress.com
Get started