Գոյականի թիվը


Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի  առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝  տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝  տներ, նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, օրինակ՝  տուն-տներ, քար-քարեր։ Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստ-հագուստներ, նվագ-նվագներ: Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ, պաշտոն-պաշտոններ:

 Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով: Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր, դուստր և այլն:

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ տղամարդ-տղամարդիկ:


  Առաջադրանքներ:

1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր: 

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց

եզակի – մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց

հոգնակի – մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները: 

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր: 
Ձև – ձևեր
արտ – արտեր
հարց – հարցեր
սարք – սարքեր
զենք – զենքեր
դեզ – դեզեր
օր – օրեր

Բոլոր բառերը միավանկ են, դրա համար գրում ենք եր վերջավորությունը։

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր: 

Երկիր – Երկրներ
տարի – տարիներ
գնացք – գնացքներ
նվեր – նվերներ
վայրկյան – վայրկյաններ
ուղևոր – ուղևորներ

Բոլոր բառերը երկվանկ են, դրա համար գրում ենք ներ վերջածանցը։

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

  Թոռ – թոռներ
դուռ – դռներ
մուկ – մկներ
ձուկ – ձկներ
լեռ – լեռներ
բեռ – բեռներ

Այս բառերը գրում ենք ներ վերջածանցով, քանի որ որոշ միավանկ բառեր գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն-ով: 

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: 

աստղ – աստղեր
արկղ – արկղեր
վագր – վագրեր
անգղ – անգղեր
սանր – սանրեր

Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր:

3. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ: 

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդակագործ: 

4. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր: 

Օրինակ` 

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ: 

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ: 

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ: 

5. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն: 

Ամերիկացի- վիճակագիրները (վիճակագիրը) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները (անասնապահ) ու հողագործները (հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներն ( մատուցող) ու բուժքույրներն (բուժքույր) են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախույզները (հետախույզ) ու  պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետներն (նահանգապետ) ու նախարարները(նախարար): 

6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց

Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել: 

Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս: 

Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում: 

Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի: 

Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: 

20. Գրաֆիկներ կորդինատային հարթյության վրա 1.12-6.12

Այնյ գիծը, որը կորդինատային հարթության վրա պատկերում է մեծությունների միջև կախումը կոչվում է գրաֆիկ։

Կորդինատային հարթության վրա նշենք այն կետերը, որոնց աբսցիսները հավասար են տրված ժամերի, իսկ օրդինատները՝ նրանց համապատասխանող ջերմաստիճաններին։ Միացնելով ստացված կետերը սահուն կորագծերով՝ կստանանք պահանջվող գրաֆիկը։

ա) ժամը 9-ին
բ) օդի ամենացածր ջերմաստիճանը եղել է ժամը 6-ին, իսկ ամենաբարձրը՝ ժամը 18-ին։
գ) 0-ից ցածր եղել է ժամը 2-14-ը, իսկ 0-ից բարձր եղել է 0-2 և 14-24 – ը։
դ) 10 աստիճանով

ա) ժամը 2-ին
բ) օդի ամենացածր ջերմաստիճանը եղել է ժամը 8-ին, իսկ ամենաբարձրը՝ ժամը 23-ին։
գ) 0-ից ցածր եղել է ժամը 2-14-ը, իսկ 0-ից բարձր եղել է 0-2 և 14-24 – ը։
դ) 3 աստիճանով


ա) ժամը 0-ին
բ) 420կմ
գ) 140, 210, 420
դ) ժամը 3-ին
ե) 420 : 6 = 70 կմ/ժ
զ) 420 – 210 = 210կմ

ա) ժամը 3-ին
բ) 250
գ) 80, 110, 190
դ) 35
ե) 35 5/7 կմ/ժ
զ) 140կմ

ա
բ

ա
բ
գ
դ
ե
զ
է
ը

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան

Պատասխանել հարցերին.

  1. Ի՞նչ է ցույց տալիս մարմնի ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն:

  1. Ինչպե՞ս է կոչվում ջերմաստիճան չափող սարքը:

Ջերմաստիճան չափող սարքը կոչվում է ջերմաչափ:

  1. Ի՞նչ կառուցվածք ունեն սնդիկային ջերմաչափները:

Նրանց հիմքում ընկած է հեղուկի ծավալի հավասարաչափ ընդարձակումը ջերմաստիճանից կախված:

  1. Բժշկական ջերմաչափն ինչո՞վ է տարբերվում սովորական ջերմա
    չափից:

Եվ բժշկական ջերմաչափերը, և տան պայմաններում մարդու ջերմաստիճանը չափող ջերմաչափը նույն են: Սակայն, եթե համեմատենք բժշկական ջերմաչափը օրինակ օդի ջերմաստիճանը չափող ջերմաչափի հետ, ապա դրանց արտաքին տեսքը, կառուցվածքը լրիվ տարբեր են, բայց երկուսի մեջ էլ օգտագործվում է սնդիկ:

5. Ո՞րն է բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը:

Բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը –273°C-ն է

6. Չափե՛ք ձեր ընտանիքի անդամների ջերմաստիճանը եւ համեմատե՛ք միմյանց հետ։

հայրիկ – 36.7
մայրիկ – 36.5
եղբայր – 36.5
ես – 36.6

Design a site like this with WordPress.com
Get started