Արդեն գարուն է

Ձմեռն անցավ…
Եկավ գարուն…
Ձյունը հալվեց,
Լցվեց առուն:
Արև ծագեց Արևելքից,
Ծիլեր քաշեց
Գետնի տակից:
Տաք հարավից
Եկան հավքեր,
Բույն հյուսեցին
Ընկեր-ընկեր:
Ծառը պտկեց,
Տվեց բողբոջ,
Աղբյուրն հանեց
Անուշ խոխոջ:
Փռվեց կակաչ
Սարի լանջին,
Կարմրեց մորին
Թփի միջին:
Դաշտը թավիշ
Զգեստ հագավ,
Կանգնեց քարին
Երգեց կաքավ:
Արոտ գնաց
Ծնած մաքին,
Կաթը տվեց
Անուշ ձագին:

Հ. Սահյան

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Վահան Տերյան
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
-Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
-Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
-Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Վահան Տերյան
Գարնանամուտ


Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908


Եղիշե Չարենց

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Եղիշե Չարենց

Էլի գարուն կգա


Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա:
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա:

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա:

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա:

Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա:


Վահագն Դավթյան

Տաղ ձնծաղիկի

Հողի մեջ քնած գարունն արթնացավ առավոտ կանուխ 

Ու դստերն ասաց.

-Ելիր, ձնծաղիկ…

Ծաղիկը ելավ, շուրջը ձյուն է դեռ ու դող է քամու, 

Իսկ ինքը մենակ, ինքը՝ մերկ ու բաց, ինքը՝ բարալիկ…

Եվ կանգնեց այդպես նա աշխարհի դեմ մենակ ու մաքուր, 

Եվ կանգնեց այդպես՝ փխրուն, արցունքոտ ու ճառագայթող, 

Վերից կարկուտը սպառնաց նրան գնդակով իր կույր, 

Ու վարից հողմը՝ իր ծանր թաթով:

Եվ կանգնած այդպես ցուրտ հողմերի մեջ, երազում էր նա. 

Շուտով, ախ, շուտով գարուն կլինի ու կանաչ թրթիռ, 

Իր հետքով կգա մանուշակների ծփանքը անափ, 

Ու քարի կրծքին կվառվի մասրին իբրև ալ հրթիռ:

Ձյունի արցունքը հողի գոլ կանչով սարերից եկած, 

Ծիծաղ կդառնա, կանաչ ծիծաղով հողից կհառնի, ՚՚

Դեղձին կբացի մաքուր առագաստն իր հարսանեկան 

Ու հարբած մեղվին իր ծոցը կառնի:

Զանգակ ծաղիկը կնազի՝ կապույտ ծարիրը կոպին, 

Եվ կապույտ նազով խոստումներ կտա սրան ու նրան, 

Զմրուխտ կհագնի ու ալ կհագնի քարափն իսկ կոպիտ

Ջրվեժի ճերմակ օրհնանքը վրան:

Հողը կդառնա հաց մի անսպառ, ու լույսը՝ գինի… 

Բոլորը կգան, բոլորը կգան այդ խրախճանքին, 

Բայց ինքը, ավաղ,

Մեռած կլինի…

Վահագն Դավթյան

Տաղ կարոտի

Գարնան օրն ասես

Դեղձենուց պոկված ծաղկաթերթ էր թաց,

Գարնան օրն ասես

Անձրևի վերջին արտասուքն էր ջինջ…

Մի խարտյաշ աղջիկ ամեն ինչ առել,

Տանում էր անդարձ

Ու չէր շնորհում, չէր տալիս ոչինչ:

Այդ գարնան օրը, 

Այդ աղջիկն ես դու:

Այնտեղ՝

Քարափի պղնձե շուրթին

Մի վանք կար ավեր,

Ու վանքից ներքև մի հովիտ կար տաք,

Եվ այդ տաք հովտի կանաչների մեջ

Լուռ արածում էր մի ալ հովատակ:

Այդ հովիտն ես դու, 

Այդ հովատակը:

Վերում թափառող ամենամաքուր երազը առել,

Փշրում էր Աստված

Ու վար էր թափում իբրև լույս մի ձյուն…

Առաջին ձյունն էր…

Իջնում էր թեթև

Ու բերում իր հետ

Խոստովանելու մի տաք ցանկություն:

Այդ մաքուր ձյունն ես, 

Այդ ցանկությունը:

Եվ ինչ-որ մեկը ասես ականջիս

Հանկարծ դնում է ծովային խեցի…

Ու ծովն է խշշում,

Ու ծովի ափին

Այդ ո՞վ է այդպես մերկ ու գեղեցիկ…

Դու ես երևի, 

Այդ դու ես նորից:.

Կար մի խուլ ձորակ,

Բարդիներ կային,

Եվ մի ջրաղաց, որ լուռ էր վաղուց,

Եվ մի ջրաղաց, որ կքել ցավից

Ու իր թախիծն էր մեն-մենակ աղում:

Այդ ձորակը խուլ, 

Այդ թախիծն ես դու:

Այդ ե՞րբ էր,

Որտե՞ղ…

ժայռի բռան մեջ աղբյուր կար մաքուր, 

Մեջը երկնքի ու արեգակի 

Բեկորներ էին փշրելով թափել

Դու կարող էիր ծնկաչոք իջած,

Մաքրություն,

Կապույտ

Ու լույս հավաքել:

Այդ աղբյուրն ես դու:

Հովհաննես Շիրազ
Թագադրում



Հոգիս արթնացավ հարավի բույրից,
Ինձ է դուրս կանչում զեփյուռը նրա,
Ձյունն էլ արևի ջահել համբյուրից
Ուրախ լալիս է դաշտերի վրա:
Ելնեմ, ծաղկումն է ձնծաղիկների,
Ձյունից ինձ նայող աչքերն համբուրեմ,
Գնամ հետևից ծիծեռնակների,
Նրանց հետ հետ գամ, գարունը բերեմ.
Բարձրանամ կապույտ գահը լեռների՝
Արևն իբրև թագ իմ գլխին առնեմ,
Հագնեմ ծիրանին արշալույսների,
Գարնան թագավոր ինձ թագադրեմ,
Եվ հրովարտակ արձակեմ մի խիստ,
Որ աղբյուրները հավերժ կարկաչեն,
Որ ծաղկեն լեռներն իմ արևանիստ,
Որ ծով դաշտերը հավերժ կանաչեն,
Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով:
Եվ ես երջանիկ կլինեմ այնժամ,
Եվ գուցե այնժամ ես մահը սիրեմ,
Երբ անմահ լինեմ, երբ հավերժանամ,
Երբ գարունները ողջ թագավորեմ…

Հովհաննես Շիրազ
Գարնանամուտ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,―
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիկ ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
― Ի՜նչ թարմություն,― ասացին,― ի՜նչ թարմություն,―
ու բացին
Լուսամուտներն իմ առջև, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Հողաթափիկ ինֆուզորիա

Հողաթափիկ ինֆուզորիան միաբջիջ օրգանիզմների ինֆուզորիաների տիպի նախակենդանիներ։ Իրենց անվանումն ստացել են մարմնի ձևի պատճառով, որը հիշեցնում է հողաթափ։
Հողաթափիկ ինֆուզորիաները կարող են ունենալ մինչև 0,33 մմ երկարություն և ծածկված են մանր մազանման օրգանոիդներով, որոնք կոչվում են թարթիչներ։ Վերջիններս օգտագործվում են շարժման և կերակրման համար։ Այս տեսակը շատ տարածված է և հանդիպում է ջրային միջավայրերում։

Հողաթափիկ ինֆուզորիան ունի 170–330 մկմ երկարություն (սովորաբար 200–300 մկմ): Մարմնի ցիտապլազմայի արտաքին շերտը խիտ է և ներառում է արտաքին թաղանթի տակ գտնվող թաղանթային հարթ ալվեոլներ, միկրոփողեր և ցիտոկմախքի այլ տարրեր։ Բջջի մակերեսի վրա հիմնականում երկայնական շարքերով տեղակայված են թարթիչներ, որոնց քանակը կազմում է 10-ից մինչև 15 հազար։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքում ընկած է հիմային մարմնիկը, իսկ կողքին՝ երկրորդը, որից թարթիչը չի անջատվում։ Ինֆուզորիաների մոտ հիմային մարմնիկներին է միացած ինֆրացիլիատուրան՝ ցիտոկմախքի բարդ կառուցվածքը։ Հողաթափիկի մոտ այն ներառում է դեպի ետ ուղղված պոստքինետոդեսմալ ֆիբրիլները և ճագաֆայթաձև տարամետ ուղղված լայնակի ֆիլամենտները։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքի մոտ առկա է արտաքին թաղանթների ներթափանցված հատված՝ պարասոմալ պարկ։

Ինֆուզորիայի մարմնի վրա կա երկայնական ակոս, որը վերածվում է բջջաբերանի, ապա բջջակլանի։ Բջջաբերանի մոտ տեղակայված են բերանամերձ ցիլիատուրայի մասնագիտացված թարթիչները, որոնք «սոսնձված» են բարդ կառուցվածքներում և մյուս թարթիչների համեմատությամբ ավելի երկար են։ Նրանք ջրի հոսքի հետ միասին կուլ են տալիս ինֆուզորիաների հիմնական սնունդը՝ բակտերիաներ և փոքր կորիզավոր բջիջներ, ինչպիսիք են խմորասնկները։ Ինֆուզորիան գտնում է իր սնունդը՝ զգալով քիմիական նյութերի առկայությունը, որոնք արտադրում են բակտերիաների կուտակումները։

Հողաթափիկ ինֆուզորիաները բազմանում են անսեռ եղանակով, միևնույն ժամանակ նրանց մոտ տեղի է ունենում նաև սեռական գործընթաց, որը չի հանգեցնում վերարտադրության։ Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։

Սեռական գործընթացը, ինչպես և մյուս ինֆուզորիաների դեպքում, տեղի է ունենում կոնյուգացիայի ձևով։ Հողաթափիկները, որոնք վերաբերում են տարբեր կլոնների, ժամանակավորապես «սոսնձվում են» բերանային անցքերով, և բջիջների միջև ձևավորվում է ցիտոպլազմատիկ կամուրջ։ Այնուհետեւ, ինֆուզորիաների մակրոնուկլեուսները քայքայվում են, իսկ միկրոնուկլեուսները բաժանվում են մեյոզով։ Գոյացած չորս հապլոիդային կորիզներից երեքը մահանում են, իսկ մնացածը կիսվում է միտոզով։ Յուրաքանչյուր ինֆուզորիայում այժմ կան երկու հապլոիդային պրոնուկլեուսներ, որոնցից մեկը իգական է, իսկ մյուսը՝ արական։ Ինֆուզորիաները փոխանակում են արական պրոնուկլեուսները, իսկ իգականները մնում են «իրենց» բջջում։ Այնուհետև, յուրաքանչյուր ինֆուզորիայի «սեփական» իգական և «օտար» արական պրոնուկլեուսները միաձուլվում են՝ ձևավորելով դիպլոիդ կորիզ՝ սինկարիոն Սինկարիոնի բաժանման ժամանակ ձևավորվում է երկու կորիզ։ Նրանցից մեկը դառնում է դիպլոիդ միկրոնուկլեուս, իսկ երկրորդը վերածվում է պոլիպլոիդային մակրոնուկլեուսի։ Իրականում այս գործընթացը տեղի է ունենում ավելի բարդ ձևով և ուղեկցվում է հատուկ հետկոնյուգացիոն բաժանումներով։

Թումանյանի մտքերը

Արևը ստվեր չի տեսնում։
Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, —նստի ու պարապի: Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը:
Գեղարվեստը հայրենիք ունի:
Արվեստը  պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա:
Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն:
Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
Բանաստեղծի համար մի բառը մի աշխարհք է:
Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
Անցալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է:
Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Մի՞թե դու չես փորձել, էնպես մարդ կա, որ տեսնելիս ուրախանում ես, էնպեսը կա՝ սիրտդ նեղանում է, էնպեսը կա՝ ոգևորվում ես, էնպեսը կա՝ հիմարանում ես:
Գրականությունը ազգի հոգին է, և գրողներն` էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։
Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում, զորացնում, ազնվացնում են… Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ:
Մենք դեռ շատ գործեր ունենք միասին անելու. մենք՝ կովկասյան ժողովուրդներս, եղբայրներ ենք կողք կողքի, ինչպես մեր հայրենի լեռները՝ ամեն մեկն իր տեղում, իրենց շողշողուն գագաթներով միշտ միմյանց թիկունքին և իրենց հիմքերով միացած:
Թշնամությունը մեր ժողովրդի մեջ արհեստական է, իսկ սերն ու եղբայրության զգացմունքը՝ բնական ու շատ ավելի ուժեղ, քան թե կարծում են մեզանում:
Թանկագի՛ն ուսուցիչներ և սիրելի՛ աշակերտներ, դուք էլ կռվում եք այն լուսավոր գաղափարների համար, որոնք պիտի բերեն եղբայրություն և ազգերի համերաշխություն, հավասարություն, լույս, արդարություն:
Ժողովուրդները շատ բան կարող են մոռանալ, բայց իրենց պատմությունը, իրենց կուլտուրան չեն կարող մոռանալ:
Բանաստեղծությունը կյանքի արտահայտությունն է, կամ ավելի լավ է ասել, ինքը կյանքն է: Այդ բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե իրականության մեջ:

Քառյակներ. Հովհաննես Թումանյան

——————–

Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞ւր գնացին ճամփաներ։

——————–

Մինչև էսօր իմ օրում
Մարդ չեմ տեսել ես շորում.
Մարդը մերկ է ու անինչ,
Սիրտ ունի լոկ իր փորում։

——————–

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։

——————–

Ե՛տ եկե՜ք…
Գարնան վարար գետ եկե՛ք
Անցա՜ծ օրեր, խի՛նդ ու սե՛ր,
Դարձե՜ք, իրար հետ եկե՜ք։

Բայեր 27․02

.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:

Կարմրել- կարմիր (ածական)
ըմպել- ումպ (գոյական)
կռվել- կռիվ (գոյական)
ոչնչանալ- ոչինչ (գոյական)
սիրել- սեր (գոյական)
փափկել- փափուկ (ածական)
գրկել- գիրկ (գոյական)
կոպտանալ- կոպիտ (ածական)
անրջել- անուրջ (գոկյական)
շիկանալ- շեկ (ածական)
վարդագունել- վարդագույն (ածական)
ուղղել- ուղիղ (ածական)
ապշել- ապուշ (ածական)

2.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Զայրույթից նա  գունատ դարձավ (գունատվեց):
Տերևները սկսել են դեղին դառնալ (դեղնել):
Նրանք միմյանց հանդեպ  ջերմ են դարձել (ջերմացել են);
Այդ պատմությունից էլ  առաջ եկավ (առաջացավ) անվանումը:
Լույսը բացվեց (լուսացավ), և նոր օր սկսվեց:
Ուշ եկար (ուշացար), հյուրերն արդեն գնացել են:
Նա իր փայտիկով քար դարձրեց (քարացրեց) քաղաքը:

3.Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:

երգել, ննջել, գրել, հորանջել, թագավորել, նայել, հուզվել, գաղթել, պարել
հիանալ, կարդալ, արթնանալ, վերջանալ, աղքատանալ, փոքրանալ

4.Գրիր տրված բայերի դեմքը, ժամանակը, թիվը:

Երգում էի – առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
նկարեց – երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
կսովորես – երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ
գրեցինք – առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
գնալու են – երրորդ թիվ, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
վազել ենք – առաջին դեմք, ներկա ժամանակ, հոգնակի թիվ
կռվեցին – երրորդ թիվ, ներկա ժամանակ, հոգնակի թիվ
հավատում եմ – առաջին դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ
կփայլեն – երրորդ դեմք, ապառնի ժամանակ, հոգնակի թիվ
տխրեցիր – երկրորդ դեմք, ներկա ժամանակ, եզակի թիվ

Գործնական աշխատանք

1.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն իր սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, իրենց շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
Նրանք ում ասես կարողանում են իրենց կամքը պարտադրել;
Նրանք էլ կարող են մեզ հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ ինձ վրա զարմանում:
Մեզ համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան մեզ հետ պտույտի դուրս եկավ:

2. Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն – հպարտություն
լուր – բլուր
երթ – թերթ, հերթ
աղեղ – բաղեղ
կար – տկար, նկար
յուղ – հյուղ
լոր – կլոր
ութ – բութ, թութ
վազ – նվազ, ավազ
աքար – շաքար
ախտ – բախտ, թախտ
ճար – վճար
նուշ – անուշ
ծուխ – ածուխ
կարել – նկարել
այծ – խայծ, կայծ

աշխատանք 24․02

1.Փակագծերում տրված դերանունները դրեք նախադասության պահանջված ձևով:

Մարդն իր (ինքը) սովորություններին երբեք չի դավաճանում:
Ամբոխը, (ինքը) շարքերը խտացնելով, հյուրերին տեղ տվեց:
(Նա) Նրանք ում ասես կարողանում են իրենց (ինքը) կամքը պարտադրել;
(Նա) Նրանք էլ կարող են մեզ (մենք) հետ գալ:
Այդ ինչու են մարդիկ քեզ (ես) վրա զարմանում:
(Մենք) Մեր համար ծնողները ոչինչ չեն խնայում:
Երեխան մեր (մենք) հետ պտույտի դուրս եկավ:

2.Տրված բառերի սկզբին ավելացրու մեկ տառ և կազմիր նոր բառեր:

Պարտություն – Հպարտություն
լուր –
երթ – թերթ, հերթ
աղեղ – բաղեղ
կար – տկար, նկար
յուղ – գյուղ, շյուղ, հյուղ
լոր – կլոր, քլոր
ութ – գութ, թութ, բութ
վազ – ավազ, նվազ
աքար – շաքար
ախտ -բախտ, թախտ
ճար – վճար
նուշ – անուշ
ծուխ – ածուխ
կարել – նկարել
այծ – կայծ

349. Պատմություն հորինի՛ր, որն ավարտվում է այսպես:
Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

Ընտանիքով մեկնել էինք Փարիզ։ Խոսքեր չկան, շատ գեղեցիկ քաղաք է։ Քաղաքով զբոսնել գիշերը շատ հաճելի է։ Մի պայծառ առավոտ ընտանիքով գնում ենք զբոսնելու և որոշում ենք գնալ խանութներով՝ հետաքրքիր իրեր, որպես մեր ճամփորդությունից հուշ գնելու համար։ Ամբողջ փողեցը խանութներով լի էր։ Ես չնկատեցի ինչպես ծնողներս մտան խանութ և մտածեցի որ նրանք քայլեցին առաջ, բայց նրանց չնկատեցի, քանի որ փողեցը լի էր մարդկանցով և ժխոր էր։ Ես վազում էի փողոցով ծնողներից գտնելու նպատակով, բայց չգիտեի նույնիսկ որտեղ փնտրել։ Մտածեցի մտնել խանութներ և հարցնել նրանց ծնողներիս մասին։ Մտա մի խանութ, տեսա ծնողներիս ու հասկացա, որ անծանոթ քաղաքում պետք է մնաս ընտանիքիդ հետ։ Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին

Հովհաննես Թումանյանի նամակը Ավետիք Իսահակյանին. «…Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես: Կարճ ասեմ՝ մենք թե դրսից, թե ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը:

Մի մասը խանգարող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող շունչն ու բարոյական կարողությունը հայտնաբերեր: Էսքան աղետների ու պարտությունների մեջ ոչ մի մեղավոր չերևաց, ոչ ոք ոչ պատասխանատվության կանչվեց, ոչ պատասխան տվեց: Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը՝ նույն ճանապարհներով… Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցեր, որ գոնե ամոթ ու խղճմտանք կա այս մարդկանց մեջ: Բայց ես ինչ եմ ասում – չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»:

Թումանյանի մեծ վիշտը

1915 թ. աշնանամուտին Էջմիածնից Թիֆլիս վերադարձող Թումանյանը դեռ չգիտեր, որ այսուհետ վիշտն ու դժբախտությունը պիտի կրնկակոխ հետապնդեին իրեն: Դեռ նոր էր տեղ հասել, երբ բոթը ծեծեց տան դուռը. սեպտեմբերի 16-ի կեսօրին թաքստոցից արձակված կրակոցներից սպանվել էր հարազատ եղբայրը` Մարցի վանքապետական կալվածքների կառավարիչ Ռոստոմ Թումանյանը: Անմիջապես Դսեղ մեկնեց, իր ձեռքով հողին հանձնեց եղբորը: Մի քանի օրից տուն վերադարձավ տխուր, ինքնամփոփ: Ոչ մեկին չէր ընդունում, ոչինչ նրան չէր հանգստացնում: Երեկոները խոսում էր եղբորից, հիշում Լոռիում նրա հետ անցկացրած օրերը: Չէր կարողանում հաղթահարել վիշտը:
Բայց դեռ Ռոստոմի կորստի վերքը չէր սպիացել, երբ նրա մահից երեք ամիս անց մի նոր գուժաբեր հեռագիր ստացավ այն մասին, որ ռազմաճակատում` Բաթումի մոտ, Արխավա գետի ափին սպանվել էր մյուս եղբայրը` 23- ամյա սպա Արտաշեսը… «Էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում: Առաջ Վան, հետո ամռանը` Էջմիածին, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությունը, տունը կատարյալ անտեր է- միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում, տղերքս դեսուդեն ցրված ու վտանգի տակ…»,- գրում էր հուսալքված բանաստեղծը:
1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան:
Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց…
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դառնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր:

Եռանկյան անկյունների գումարը

Հավասարասրուն ուղղանկյուն եռանկյան յուրաքանչյուր սուր անկյուն հավասար է 45°-ի:

Հավասարակողմ եռանկյան բոլոր երեք անկյունները հավասար են 60°-ի:

Ցանկացած եռանկյան մեջ կամ բոլոր անկյունները սուր են, կամ անկյուններից երկուսը սուր են, իսկ երրորդը՝ բութ կամ ուղիղ:

Եռանկյան արտաքին անկյունը հավասար է երկու ներքին անկյունների գումարին, որոնք կից չեն արտաքին անկյանը: 

Arejsl.png

∡BML=∡K+∡L

Սուրանկյուն, ուղղանկյուն և բութանկյուն եռանկյուններ․

Անկյուններից կախված գոյություն ունեն եռանկյունների երեք տեսակներ:

Saurl.png

KLM եռանկյան բոլոր անկյունները սուր են:

Taisnl.png

KNM եռանկյան անկյուններից մեկն ուղիղ է՝ K=90°

Ուղղանկյուն եռանկյան ուղիղ անկյան դիմացի կողմը կոչվում է ներքնաձիգ, իսկ մյուս երկու կողմերը՝ էջեր:

Վերևի նկարում MN-ը ներքնաձիգն է, իսկ MK-ն և KN-ը՝ էջերը:

Platl.png

KLM եռանկյան անկյուններից մեկը բութ է:

Տնային աշխատանք․

1.Եռանկյունն ունի 21 աստիճանի երկու անկյուն:

Տրված եռանկյունը՝

  • բութանկյուն է:
  • ուղղանկյուն է:
  • սուրանկյուն է:

2.Տրված է NEC եռանկյունը: ∠N=27°, ∠E=99°: Որոշիր ∠C անկյան մեծությունը:

∠C = 180- (27 + 99) = 54°

3.Տրված է ուղղանկյուն եռանկյուն, որի սուր անկյուններից մեկի մեծությունը 72° է: Որոշիր այդ եռանկյան մյուս սուր անկյան մեծությունը: 

180 – 72 = 108
108 : 2 = 54

Գործնական աշխատանք

1.Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին, և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել, և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բար.րախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնած՝ությունը: Մակույկավարների տնակում անվեր. զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

Առաջադրանք:
1.Կետերի փոխարեն տեղադրիր համապատասխան տառը:
2. Ընդգծիր դերանունները:

2.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բուն, սար, թուր, հուն, վար, բաց, կամ, պատ բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, կ, ր, յ:

բուն – բույն
սար – սայր, սանր
թուր – թույր
հուն – հույն
վար – վայր, վարկ
բաց – բայց
կամ – կայմ
պատ – պայտ, պարտ

3.Տրված բառերի առաջին տառերը փոխելով ստացիր նոր բառեր:

Սնունդ – ծնունդ
դանակ – բանակ
պարտեզ – քարտեզ
բերք – վերք, հերք
զատիկ – հատիկ
բառարան – վառարան
բռնակ – կատակ
բյուր – հյուր
ձագ – թագ
մանր – սանր
մարագ -կարագ
դարձ – բարձ, վարձ
ավագ – նվագ
թախտ – բախտ
կառք – փառք
հարթ – թարթ, կարթ
լրագիր – օրագիր
հերթ – բերթ
լույս – հույս
ձյութ – հյութ
ճեղք – մեղք
շռայլ – մռայլ
նյարդ – լյարդ
նուրբ – սուրբ
թափոր – սափոր
մահակ – պահակ
ջութակ – թութակ

Design a site like this with WordPress.com
Get started