Դասարանական աշխատանք 01․10․21

Բերվածներից որո՞նք են միացման ,որո՞նք  քայքայման ռեակցիաներ.

ա) C + O2 =CO2 (միացման ռեակցիա)

բ) CH4 =H2 + C (քայքայման ռեակցիա)

գ) H2 + S = H2S (միացման ռեակցիա)

դ) FeS = Fe + S (քայքայման ռեակցիա)

2.Ցանկում առանձնացրու՛ քիմիական երևույթները .

փորձանոթն ընկնում ու կոտրվում է

փորձանոթի խառնուրդից գազ է անջատվում

շաքարը լուծվում է ջրում

շաքարը այրվում է

Միլան

Միլանը Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, Հյուսիսային Իտալիայի գլխավոր քաղաքը, Լոմբարդիա մարզի Միլան գավառի վարչական կենտրոնը, Իտալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնը։ Զբաղեցնում է 182 քառ. կմ տարածք, բնակչության թիվը՝ շուրջ 1, 3 միլիոն մարդ, մինչդեռ արվարձաններով հանդերձ շուրջ 5, 2 միլիոն, Եվրոպայի հինգերորդ խոշոր քաղաքը։ Միլանը ճանաչվել է նորաձևության և դիզայնի համաշխարհային կենտրոն շնորհիվ մի շարք միջազգային միջոցառումների, այդ թվում «Միլանի Նորաձևության Շաբաթը» (Milan Fashion Week) և «Միլանի կահույքի ցուցահանդեսը» (Milan Furniture Fair), որոնք այժմ աշխարհում ամենաշատ այցելվող, ամենաեկամտաբեր և աճ գրանցող միջոցառումների թվին են դասվում։ Միլանը հյուրընկալել է նաև համաշխարհային ցուցահանդեսը (Էքսպոն) 1906 և 2015 թվականներին։

Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Քաղաքում են գտնվում նաև մի շարք շքեղ հյուրանոցներ՝ հանդիսանալով աշխարհում հինգերորդ ամենաշատ աստղ ունեցողն աշխարհում, ըստ Michelin-ի ուղեցույցի։ Քաղաքը հանդիսանում է նաև աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի, Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի՝ Օլիմպիա Միլանոյի տունը։

Տնային առաջադրանք 28․09․21

Թվի տոկոսը հաշվելու համար թիվը բազմապատկում ենք տոկոս արտահայտող թվով բաժանում 100-ի։

Օրինակ

20 -ի 30%
60 -ի 5% հաշվելու համար

60*5 ։ 100 = 3

—————————————————————-

Թվի տոկոսը հաշվելու համար թիվը բազմապատկում ենք տոկոս արտահայտող թվով բաժանում 100-ի։

Տոկոսը նշանակվում է <<%>> նշանով։

Տոկոսը հարաբերական միավոր է։

900 * 1 : 100 = 9
900 * 16 : 100 = 144

536 * 100 : 100 = 536

300 * 20 : 100 = 60

1500 * 30 : 100 = 450
1500 – 450 = 1050
1500 + 1050 = 2550

500 * 10 ։ 100 = 50
500 + 50 = 550

900 * 15 : 100 = 135
800 * 20 : 100 = 160
135 < 160

Զբոսաշրջիկը անցել է ճանապարհի 100%:


5. Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ 24.09-27.09

102․ Որ մեծություններն են կոչվում ուղիղ համեմատական։

y և x մեծությունները կոչվում են ուղւղ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների հարաբերությունը հաստատուն է, այսինքն՝ հավասար է միևնույն k թվին։
y/x = k

103․ Ինչ է համեմատականության գործակիցը:

k թիվը կոչվում է համեմատականության գործակից, եթե y և x մեծությունների հարաբերությունը հաստատուն է և հավասար է միևնույն k թվին:

104. Ինչպես են փոփոխվում ուղիղ համեմատական մեծությունները:

Քանի անգամ որ մեծանում է (կամ փոքրանում է) առաջին մեծությունը, նույնքան անգամ մեծանում է (կամ փոքրանում է) երկրորդ մեծությունը։

105. Որ մեծություններն են կոչվում հակադարձ համեմատական։

y և x մեծությունները կոչվում են հակադարձ համեմատական, եթե նրանց համապատասխան արժեքների արտադրյալը հաստատուն է, այսինքն՝ հավսար է միևնույն k թվին։

106. Ինչ է հակադարձ համեմատականության գործակիցը։

k թիվը կոչվում է հակադարձ համեմատականության գործակից, եթե y և x մեծությունների արժեքների արտադրյալը հաստատուն է, այսինքն հավասար էմիևնույն k թվին:

107․ Ինչպես են փոփոխվում հակադարձ համեմատական մեծությունները։

Քանի անգամ որ մեծանում է (կամ փոքրանում է) առաջին մեծությունը, նույնքան անգամ փոքրանում է (կամ մեծանում է) երկրորդ մեծությունը։

108. Բերեք ուղիղ համեմատական մեծությունների օրինակներ։

Եթե 1 գրիչը արժե 100 դրամ, ապա 2 գրիչը կարժենա 200 դրամ, իսկ 10 գրիչը կարժենա 1000 դրամ։

Այսինքն․

1000/10 = 200/2 = 100/1 = 100

ա) աղյուսակում տրված են ուղիղ համեմատական մեծություններ։
6/36 = 5/30 = 4/24 =3/18 = 2/12 = 1/6

110. x տառով նշանակենք քառակուսու կողմը, իսկ y – ով՝ նրա պարագիծը։ Ուղիղ համեմատական կլինի արդյոք x մեծությունը y մեծությանը։
այո, կլինի քանի որ քառակուսու կողմը (x) պետք է բազմապատկել 4, որպեսզի գտնենք պարագիծը (y)։
Ըստ ուղիղ համեմատական բանաձևի y/x = k
այսինքն` տվյալ դեպքում k = 4։

111․ Հաշվեք x կողմով քառակուսու մակերեսը, եթե x = 2սմ, 3սմ, 4սմ, 5սմ։ Ուղիղ համեմատական կլինեն արդյոք քառակուսու մակերեսը և նրա կողմի երկարությունը ։ Պատասխանը հիմնավորեք։

x = 2 սմ
S = 4 քսմ


x = 3 սմ
S = 9 քսմ

x = 4 սմ
S = 16 քսմ

x = 5 սմ
S =20 քսմ

Ուղիղ համեմատական չէ քառակուսու մակերեսը և նրա կողմի երկարությունը, քանի որ 4 ։ 2 հավասար չէ 9 ։ 3։

112․ Եթե x մեծությունն ուղիղ համեմատական է y մեծությանը k գործակցով, ապա ուղիղ համեմատական կլինի արդյոք y մեծությունը x մեծությանը։ Եթե այո, ապա ինչի հավասար կլինի նրանց համեմատականության գործակիցը։

x/y = k
y/x = 1/k

113․ Երկու բանվոր որոշակի ժամանակում պատրաստել են 30 մանրակ։ Քանի բանվոր պիտի աշխատի նույն ժամանակում 45, 90, 120 մանրակ պատրաստելու համար։
30 ։ 2 =15
45 ։ 15 = 3
90 : 15 = 6
120 : 15 = 8

114. 3 1/5 կգ ապրանքի համար վճարել են 19520 դրամ։ Որքան է պետք վճարել նույն տեսակի 1 1/2 կգ ապրանքի համար։

3 1/5 = 16/5
19520/1 ։ 16/5 = 97600/16 = 6100
6100 * 3/2 = 18300/2 = 9150

115․ Հետևյալ մեծություններից որոնք են ուղիղ համեմատական,
ա) անցած ճանապարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է,
բ) եռանկյան կողմը և պարագիծը,
գ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի մակերեսը հաստատուն է
դ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի կողմերի երկարությունները հաստատուն են,
ե) մարդու տարիքը և հասակը։

ա) ուղիղ համեմատական է
բ) ուղիղ համեմատական է
գ) ուղիղ համեմատական է
դ) ուղիղ համեմատական է
ե) ուղիղ համեմատական չէ

116․ Բերեք հակադարձ համեմատական մեծությունների օրինակներ։

Ծորակի ջուրը հոսում է x արագությամբ, իսկ լողավազանը լցվում է y ժամանակում։ Եթե ծորակի ջուրը սկսի հոսել կրկնակի արագ, ապա լողավազանը կլցվի կրկնակի քիչ ժամանակում։

Լիվինգստոն Լարնեդիի «Հոր զղջումը»

«Լսի՛ր, տղա՛ս: Ես արտասանում եմ այս բառերը, երբ դու քնած ես. քո փոքրիկ ձեռքը դրված է այտիդ տակ, իսկ շիկահեր գանգուր մազերդ կպել են խոնավ ճակատիդ: Ես ծածուկ մտա քո սենյակ: Մի քանի րոպե առաջ, երբ նստած էի գրադարանում և լրագիր էի կարդում, ինձ վրա թափվեց զղջման ծանր ալիքը: Ես եկել եմ քո մահճակալի մոտ՝ գիտակցելով իմ մեղքը:


Ահա թե ինչի մասին էի մտածում, տղա՛ս. ես քո գլխին թափեցի իմ վատ տրամադրությունը: Ես քեզ կոպտեցի, երբ դպրոց գնալու համար հագնվում էիր, քանի որ դու միայն թաց սրբիչը դեմքիդ քսեցիր: Ես քեզ նկատողություն արեցի կոշիկներդ չմաքրելու համար: Բարկացա, գոռացի քեզ վրա, երբ հագուստներիցդ մեկը հատակին նետեցիր:
Նախաճաշի ժամանակ նույնպես քեզ կշտամբեցի: Դու շրջեցիր թեյի բաժակը: Ագահաբար կուլ էիր տալիս կերակուրը: Արմունկներդ հենել էիր սեղանին: Չափազանց հաստ շերտով կարագ քսեցիր հացին: Իսկ հետո, երբ գնացիր խաղալու, իսկ ես շտապում էի հասնել գնացքին, դու շրջվեցիր, ինձ ձեռքով արեցիր և բացականչեցիր.«Ցտեսությո՛ւն, հայրի՛կ», իսկ ես հոնքերս կիտեցի և պատասխանեցի. «Ուսերդ ուղղի՛ր»:
Այնուհետև օրվա վերջում ամեն ինչ նորից սկսվեց: Տուն վերադառնալիս նկատեցի քեզ, երբ ծնկի իջած գնդիկներով խաղում էիր: Քո գուլպաների վրա անցքեր կային: Ես քեզ նվաստացրի ընկերներիդ մոտ՝ ստիպելով տուն գնալ իմ առջևից…
Հիշո՞ւմ ես, թե դրանից հետո ինչպես մտար գրադարան, որտեղ ես կարդում էի՝ երկչոտ, տխուր: Երբ ես լրագրի վրայից թեթևակի քեզ նայեցի՝ գրգռված, որ ինձ խանգարել են, դու անվճռական կանգ առար դռան մոտ: «Ի՞նչ ես ուզում»,-կոպիտ հարցրի ես:
Դու ոչինչ չպատասխանեցիր, բայց կտրուկ նետվեցիր դեպի ինձ, վզովս ընկար և համբուրեցիր: Քո ձեռքերը սեղմում էին ինձ սիրով, որն Աստված դրել է քո սրտի մեջ, և որը չվերացավ նույնիսկ իմ արհամարհական վերաբերմունքից: Իսկ հետո դու գնացիր՝ քո փոքրիկ տոտիկներով աստիճանները բարձրանալու: Այսպես, ուրեմն, տղա՛ս, դրանից անմիջապես հետո լրագիրը սահեց իմ ձեռքերից, և ինձ համակեց ահավոր, նողկալի սարսափը… Ի՞նչ է արել ինձ սովորությունը: Կշտամբելու, նախատելու սովորությունը… Բայց չէ՞ որ չի կարելի ասել, որ քեզ չէի սիրում, ամբողջ հարցն այն է, որ ես չափազանց շատ բան էի սպասում քո պատանեկությունից և չափում էի քեզ իմ սեփական տարիների չափանիշով: Իսկ քո բնավորության մեջ այնքան առողջ, հրաշալի և անկեղծ բաներ կան: Քո փոքրիկ սիրտը նույնքան մեծ է, որքան արշալույսը հեռավոր բլուրների վրա: Դա արտահայտվեց քո բնազդական պոռթկման մեջ, երբ դու նետվեցիր ինձ համբուրելու՝ մինչև քնելու գնալդ: Այսօր ոչ մի բան այլևս նշանակություն չունի, տղա՛ս: Ես եկել եմ քո մահճակալի մոտ մթության մեջ և ամոթահար ծնկի եմ իջել քո առջև: Դա չնչին քավություն է: Ես գիտեմ, որ դու դրանք չես հասկանա, եթե քեզ ասեմ այդ ամենը, երբ դու արթնանաս: Սակայն վաղը ես իսկական հայր կլինեմ: Ես կդառնամ քո ընկերը…
Վախենում եմ, որ մտովի քո մեջ հասուն տղամարդու եմ տեսել: Բայց հիմա, երբ տեսնում եմ քեզ, տղա՛ս, հոգնած կուչ եկած քո մահճակալում, ես հասկանում եմ, որ դու դեռ երեխա ես: Դեռ երեկ դու մորդ ձեռքերին էիր՝ գլուխդ դրած նրա ուսին: Ես չափազանց շատ բան էի պահանջում, չափազանց շատ»:


Առաջադրանք
Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը:

Չպետք է վերաբերվի երեխային ինչպես մեծահասակին։ Ծնողը պետք է սեր տա երեխաին այն ժամանակ երբ նա դրա կարիքը ունի, ոչ թե անընդմեջ դաստիրակի։

Մեղադրիր կամ արդարացրու հորը:

Ես և՛ արդարացնում, և՛ մեղադրում հորը։
Մեղադրում եմ հորը, որովհետև շատ կոպիտ էր վերաբերվում որդու հետ և նեղացնում էր նրան։
Արդարացնում եմ հորը, որովհետև նա վերջի վերջո հասկացավ իր սխալը

Դ, Տ, Թ ուղղագրություն

Բաց թողած տեղերում լրացրու Դ,Տ,Թ. 

ա/ Ալվարդ, ականակիտ, ակնթարթ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ (դա), այտ (թուշ), արդյոք, արդուզարդ, արտահերթ, արտառոց, արտասուք, բրդոտ, բրթել (հրել),  բրդել (հացը մանրացնել),  գաղթ,  գաղտնապահ,  հարթուկ, արդուկ,  աղոտք, գաղտնիք, գդալ (սպասք), գթալ (խղճալ), կարդալ, կարթ, կոկորդիլոս, կորնթարդ, հաղորդում, հայթայթել, հանդարտ, հաջորդել, հաշմանդամ, փութկոտ, քաջորդի, օդանցք: 


բ/ այդտեղ, այտոսկր, անդադար, անթացուպ, անհաղորդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ,բանտարկել, բաղդատել, բարդություն, բիրտ, գաղտնախորհուրդ, կրտսեր, խրճիթ, միլիարդ, գեղարդ, գիրդ (կտրուկ), գրդնակել, գունազարդ, դրդապատճառ, դիմահարդար, երթուղի, երդիկ, երդմնազանց, զարդասեղան, թպրտալ, թրթուր, շողոքորթ, շորթել, շվայտ:


գ/ Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, թախտ, թակարդ, թաղանթ, թադերական, թղթակից, ժողովուրդ, լաջվարդ, լյարդ, որդի, սպրթել, սրընթաց, վաթսուն, օդևան, վաղորդյան, այդօրինակ, բերդաքաղաք, գաղթական, եղբորորդի, երիզորդ, ճկույթ, մթնոլորտ, շփոթվել, շքերթ, որդ (ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել, վարդաստան, փտել (նեխել), փթթել (ծաղկել), օթոց, օրիորդ, օդապարիկ: 


դ/ արթնանալ, երդվալ, լողորդ, լուրթ, խաթարել, խաղաթուղթ, խայթել, խայտալ, խայտաբղետ, խառնուրդ, խախուտ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանարդ, խրտնել, խրտվիլակ, ծաղկազարդ, կաթողիկոս, հարթավայր:


ե/ անուտ, անօթևան, առաջնորդ, երթևեկություն, զարդանախշ, զարթուցիչ, զարդուղի, զինադադար, թփուտ, խեղդուկ, պայթյուն, պայտար, անդամալույծ, զվարթ, ընդամենը, խորդուբորդ, խորթություն, խորհուրդ, հավկիթ, հարդարել, հարթություն, հերթագրում, ճթքավոր, մաթեմատիկա, մերթընդմերթ:


զ/ այտուցվել, սայթաքել, անգութ, անձրևորտ, անօդ, անոդ (սրվակ), անջրդի, արդարացի, զարդատուփ, խորտկարան, խրճիթ, հարթաքանդակ, հեծանվորդ, հերթապահ, հնոթի, հորդահոս, անօդ, հրացայթ, հուռթի (բերրի), հօդս ցնդել, ձկնկիթ, ճամփորդ, ճառագայթ, ճարմանդ (կոճակ), մշտարթուն, մորթել, ներգաղթ, որսորդ, չվերթ, նյարդ:


է/ արթուն, արձակուրդ, արտագաղթ, մարդախույս, միջնորդ, չորրորդ, պարապուրք, պոռտկալ, պարթև, պորտաբույծ, ջարթուխուրդ, սաղավարդ, սաղարթ, սարահարթ, սեթևեթել, վաղորթայն, վառոդ, անդրադառնալ, անհեթեթ, զարդ, ճմռտել, մորթի, վիթխարի, վտարանդի, վրթովել, փարթամ, գաղտնի, երթվել, զարթոնք, կաթսա, կենդանի, մարդկային, շանթարգել, որդատունկ, վարդապետ, փտախտ, քրտնաջան:

Գործնական քերականություն 24․09․21

1.Տեքստի մեջ գտիր ուղղագրական սխալները և ուղղիր

Ծույլի հանգստյան օրը

Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաղտին պարկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արդնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.

-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:

Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:

Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարեվանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոքին ու ասաց.

Տեղիցտ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:

-Ի՜նչ ես ասում, ես այսոր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողչ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:

2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս – ջրհոս, սառնորակ – ցածրորակ, անուշահամ – քաղցրահամ, կենսագիր – ձեռագիր, կենսարան – բնակարան, զբոսանավ – սուզանավ, կարմրազգեստ – շրջազգեստ , գայլաձուկ – շնաձուկ:

3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս – բարձրորակ, դեղնակտուց – դեղնախտ, ջրաղաց – ջրաման, աշխարհամարտ – աշխարհագետ, ծովածոց – ծովախոզուկ, լեռնագնաց – լեռնագագաթ, սրբավայր – սրբապիղծ:

Design a site like this with WordPress.com
Get started