Պլանետարիում

Հինգշաբթի օրը մենք՝ 5-րդ դասարանցիներով գնացինք Պլանետարիում։ Երբ որ մտանք ինչ-որ կիսագունդի մեջ՝ շատ մութ էր, ոչինչ չեր երևում։ Երբ մթության մեջ գտանք պուֆիկները պարկեցինք նրանց վրա։ Հետո վերևում ինչ-որ տղամարդու ձայն սկսեց բացատրել մեզ մոլորակների, համաստեղությունների Ծիր Կաթինի և այլ հետաքրքիր բաների մասին։ Ամեն ինչ կարծես իրական էր, երբ ինչ-որ բան էր ընկնում, կարծես մեզ վրա ընկներ։ Շատ հավանեցի այդ տեղը, երևի մեր դպրոցով գնացած վայրերից ամենասիրածներից մեկն է դարձել։ Կուզենաի նորից այնտեղ գնալ։

պլանետարիում — AraratNews

(Համացանցից գտել եմ Պլանետարիումից նկարներ, քանի որ այնտեղ նկարելը չի թույլատրվում)

Կենդանի օրգանիզմների բնորոշ հատկանիշները և նրանց կապը շրջակա միջավայրի հետ. Առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան:

Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:

  1. Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը:

 Բոլոր կենդանի օրգանիզմները գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ:

  1. Ի՞նչ է էկոլոգիան:

  1. Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ:

Ամփոփիչ թեստային առաջադրանք․ մթնոլորտ

Լրացնել բաց թողնված բառերը՝

  • Ամպերը տարբերակում են ըստ իրենց արտաքին տեսքի և բարձրութ­յան: Կան ամպերի տասնյակ տեսակներ, սակայն առանձնացնում են երեք հիմնական խումբ՝ —————— (առաջացնում են տեղատարափ անձրև ու կարկուտ), ————— (առաջացնում են մանրամաղ անձրև կամ ձյուն) և ————- (տեղումներ չեն առաջացնում):
  • Մթնոլորտի շերտերն են —————, ——————, ———————-։ Մենք ապրում և ստեղծագործում ենք ————————————— շերտում։
  • Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առար­կաների վրա գործադրած ճնշումը կոչվում է ————։ Մթնոլորտային ճնշումը չափում են ————- (բարոմետր) կոչվող սար­քով, որր լինում է ———— և մ————-՝ աներոիդ (առանց հեղուկի):
  • Տարբերում են քամու հետեյալ տեսակ ները՝ ————, ————— քամիներ, ————, —————: Իրեն ուղղությունը չի փոխում ————-ը։
  • Երբ օդն սկսում է հագենալ ջրային գոլորշիներով, և ջերմաստիճանր նվազում է, մթնոլորտում գտնվող ջրային գոլորշիներր խտանում են, ինչի հետևանքով առաջանում են ————- և ————:

Նշանավոր գյումրեցի․Սերգեյ Մերկուրով

Գյումրի գնալուց առաջ մենք պետք է գրեինք նախնական աշխատանքներ։ Ես ընտրեցի նշանավոր գյումրեցիներից Սերգեյ Մերկուրովին։

20-րդ դարի ականավոր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Դմիտրիի Մերկուրովը նպաստել է խորհրդային կարգերի և հայ քանդակագործության գաղափարական ու պրոֆեսիոնալ առաջընթացին, նրանում իրական ու գերչափական մեթոդների ամրապնդմանը, որը սակայն զերծ չի մնացել ժամանակի իշխանությունների մեծարման ցուցադրական քարոզչությունից:

Մերկուրովը 1905 թ. ավարտել է Մյունխենի Գեղարվեստական ակադեմիան, իսկ 1910 թվականից հաստատվել է Մոսկվայում:

Մերկուրովի ստեղծագործությունները նախահեղափոխական շրջանում ունեին եգիպտական մոնումենտալիզմին բնորոշ խստություն (Դոստոևսկու և Տոլստոյի արձանները Մոսկվայում): Իսկ խորհրդային իշխանության տարիներին դարձել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան պլանի ամենաակտիվ իրականացնողներից մեկը, ստեղծել է Մարքսի, Տիմիրյազևի հուշարձանները: Առանձնահատուկ տեղ է հատկացվել Լենինի կերպարին, որի առավել ակնառու նմուշներից են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերի դահլիճում դրված 16 մետրանոց գրանիտե արձանը, Երևանի Լենինի հրապարակում (ներկայիս Հանրապետության հրապարակում) 9 մետրանոց պղնձակոփ հուշարձանը: Մերկուրովի ստեղծագործությունների թվին են պատկանում Շահումյանի գրանիտե հուշարձանը Երևանում, Լոմոնոսովի, Ձերժինսկու, Ստալինի արձանները:

Խորհրդային արվեստի նշանակալից կոթողներից են բարդ և արտահայտիչ խմբավորում ունեցող և ողբերգական շնչով առլեցուն «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարումը» բարձրաքանդակը և «Առաջնորդի մահը» խմբաքանդակը:

Մերկուրովն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ: Նրան շնորհվել է Լենինականի պատվավոր քաղաքացու կոչում և, ի հավերժացում մեծ արվեստագետի հիշատակի, տեղի նկարչական դպրոցը 1947 թվականից կոչվում է նրա անունով:

29․04․21

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:

  1. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը: Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

  1. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

 Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ:

  1. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

  1. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

Քամու ուժը մարդիկ օգտագործել են տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Լճեր

  1. Ի՞նչ է լիճը:

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով կապված չեն օվկիանոսի հետ:

  1. Լճայիս գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:

Ըստ ծագման լճերը լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային։ Տեկտոնական լճերն են Բայկալր, Տանգանիկան, Հրաբխային լճերն են Աժդահակր, Արմաղանը։

  1. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:

Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, հոսուն լիճն է: Հոսուն լիճ է Սևանը։

Անհոսք լճերից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Վանը։

  1. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:

Արհեստական լճերը Ջրամբարներն են։ Ջրամբարները կառուցում են, որպեսզի կուտակեն ջուրը։

Գետեր

1. Ի՞նչ է գետը:

Գետը մի քանի փոքր առվակների խառնուրդ է։

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

Ակունք, հուն, գետաբերան, գետահովիտ։


3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Գետերի սնման աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառուցի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Օրինակ անձրևաջրերով են սնվում Ամազոնը, Կոնգոն, ձնհալքներից՝ Օբը, Ենիսեյը, սառցադաշտերի հալոցքներից՝ Ամուդարյա, Սիրդարյա, ստորերկրյա սնմամբ գետ է Սևջուրը՝ Հայաստանում:

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Հորդացումը գետի ջրի մակարդակի բարձրացումն է, իսկ վարարումը գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացում է, որը տեղի է ունենում տեղատարափ անձրևներից կամ ձնհալքից։

Համաշխարհային օվկիանոս, դրա մասերը

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զրաղեցնում է ջրային տարածքը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս։ Համաշխարհային օվկիանոսի մաս են կազմում Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսները, ինչպես նաև ծովերը, ծովածոցերը և նեղուցները։

  1. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:

Ծովերը Համաշխարհային օվկիանոսի այն մասերն են որոնք ինչ-որ չափով մտել են ցամաքի մեջ։ Ծովածոցերը այն մասերն են որոնք ավելի շատ են մխրճված ցամաքի մեջ։ Նեղուցները ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող ջրային նեղ տարածքներն են։

Օրինակ՝

Ծովեր-Միջերկրական, Սև, Կարմիր, Արաբական, Էգեյան, Կասպից․․․
Նեղուց-Մագելանի, Մոզամբիկի, Բոսֆորի, Ջիբրալթարի, Դարդանելի․․․
Ծովածոց-Ալյասկայի, Ֆիննական, Մեքսիկական, Վենետիկի․․․

  1. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:

Թերակղզին ցամաքի տեսակ է, որի մեկ կողմը կապված է մայրցամաքի հետ, իսկ մյուս կողմերը շրջապատված են ջրով։

Կղզիները բոլոր չորս կողմերից ջրով շրջապատված ցամաքի կտոր են։

  1. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:

Օվկիանոսի ջրի ջերմությունը փոխվում է Արեգակի ջերմությունից։

Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ: Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ աղ։

Design a site like this with WordPress.com
Get started