Մարմինների էլեկտրացումը (դեկ. 20-24)

Պատասխանել հարցերին

1. Որտեղի՞ց է առաջացել «էլեկտրական» բառը:

 Հույներն սաթը անվանում էին «էլեկտրոն»: Այստեղից էլ առաջացել է էլեկտրականություն բառը:

2. Ներկայացրե՛ք էլեկտրական երևույթների օրինակներ:

Եթե ճկազանգվածե գրիչը շփել շորով և մոտեցնել թղթի կտորներին, կտեսնենք, որ թղթի կտորները կթռչեն դեպի գրիչը: Նույն բանը կնկատեք մորթիով շփած ապակե ձողը խցանի մանր կտորներին մոտեցնելիս: Այս օրինակներում սաթը, գրիչը, ձողը լիցքավորվել են:

3. Ո՞ր լիցքն են անվանում դրական, ո՞րը` բացասական:

Թղթով կամ մետաքսով շփած ապակու վրա ստացված լիցքերը պայմանականորեն անվանել են դրական, իսկ բրդով կամ մորթիով շփած ճկազանգվածի վրա ստացված լիցքերը՝ բացասական։

4. Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցքերը, հակառակ նշանիլիցքերը:

Միևնույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմինները միմյանց վանում են:

5. Միմյանց հետ շփվելիս միայն մի՞ մարմինն է էլեկտրականանում, թե՞ երկուսն էլ:

Միմյանց հետ շփվելիս երկու մարմիններն էլ էլեկտրականանում են:

Design a site like this with WordPress.com
Get started