Գոյականի թիվը


Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի  առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, օրինակ՝  տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝  տներ, նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր  վերջավորություն ստանում են միավանկ բառերը, օրինակ՝  տուն-տներ, քար-քարեր։ Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստ-հագուստներ, նվագ-նվագներ: Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ, պաշտոն-պաշտոններ:

 Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով: Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր, դուստր և այլն:

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ տղամարդ-տղամարդիկ:


  Առաջադրանքներ:

1. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր: 

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց

եզակի – մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց

հոգնակի – մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները: 

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր: 
Ձև – ձևեր
արտ – արտեր
հարց – հարցեր
սարք – սարքեր
զենք – զենքեր
դեզ – դեզեր
օր – օրեր

Բոլոր բառերը միավանկ են, դրա համար գրում ենք եր վերջավորությունը։

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր: 

Երկիր – Երկրներ
տարի – տարիներ
գնացք – գնացքներ
նվեր – նվերներ
վայրկյան – վայրկյաններ
ուղևոր – ուղևորներ

Բոլոր բառերը երկվանկ են, դրա համար գրում ենք ներ վերջածանցը։

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ:

  Թոռ – թոռներ
դուռ – դռներ
մուկ – մկներ
ձուկ – ձկներ
լեռ – լեռներ
բեռ – բեռներ

Այս բառերը գրում ենք ներ վերջածանցով, քանի որ որոշ միավանկ բառեր գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն-ով: 

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: 

աստղ – աստղեր
արկղ – արկղեր
վագր – վագրեր
անգղ – անգղեր
սանր – սանրեր

Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր:

3. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ: 

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդակագործ: 

4. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր: 

Օրինակ` 

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ: 

Ա.Դասագիրք, հեռագիր, արոտավայր, լրագիր, ծառաբուն, մրգաջուր, մրջնաբույն, ծաղկեփունջ, միջնապատ: 

Բ.Վիպագիր, մեծատուն, զինակիր, ժամացույց, կողմնացույց, երգահան, քարահատ, պատմագիր, քանդկագործ: 

5. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն: 

Ամերիկացի- վիճակագիրները (վիճակագիրը) պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահները (անասնապահ) ու հողագործները (հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներն ( մատուցող) ու բուժքույրներն (բուժքույր) են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախույզները (հետախույզ) ու  պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետներն (նահանգապետ) ու նախարարները(նախարար): 

6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց

Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել: 

Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս: 

Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում: 

Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի: 

Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: 

Design a site like this with WordPress.com
Get started