Ձկների ներքին կառուցվածքը

Ձկները հանդիսանում են իսկական ջրային կենդանիներ, որոնք հարմարվելով տվյալ կենսակերպի պայմաններին՝ կարողացել են «նվաճել» համաշխարհային օվկիանոսը: Իզուր չեն ասում. «զգում է իրեն, ինչպես ձուկը՝ ջրում»:

Ջրային կենսամիջավայրում գոյությունը ունի իր բարդությունները, որոնք կարողացել են հաղթահարել ձկները և հաստատվել օվկիանոսում:

Գոյության տվյալ պայմաններում հարմարվելու համար անհրաժեշտ էր.

1. Հաղթահարել ջրի դիմադրությունը և լողալ ջրի հոսանքին համարժեք. ձկների երկկողմանի տափակացած, լորձապատ, շրջհոսելի և կտրուկ չհատվածավորված մարմինը լուծում է այդ խնդիրը:

2. Պահպանել հավասարակշռություն ջրում. ձկների լավ զարգացած և ըստ գործառույթների տարբերակված ուղեղը ապահովում է տվյալ խնդրի լուծումը:

3. Տեղաշարժման առավելագույն հնարավորություններ. ողնաշարավորներին բնորոշ 2 զույգ վերին և ստորին վերջույթները ձևափոխվել են լողակների, գոյացել են նաև հավելյալ լողակներ:

4. Ջրում արագ սուզվելու և վեր բարձրանալու ընդունակություն. ձկների աղիքի պատից գոյացել է հատուկ գոյացություն՝ լողափամփուշտ, որը լցվում է գազերով կամ դատարկվում է: Արդյունքում փոխվում է ձկան քաշը և նա սուզվում է կամ վեր բարձրանում:

Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ձկները հնագույն, միջավայրին առավելագույնս հարմարված և ակտիվ կենսակերպ վարող են

Մարսողական համակարգ

Ձկները սնվում են խիստ բազմազան օրգանիզմներով՝ ջրային բույսերով, մանր խեցգետնակերպերով, միջատներով ու թրթուրներով: Ձկների մի մասը ազատ հետերոտրոֆ կենդանիներ են, իսկ մյուս մասը՝ գիշատիչներ են: Ձկների մեջ մակաբույծ ձևեր համարյա չեն հանդիպում: Ձկները ունեն մարսողական համակարգի ընդհանրական կազմություն՝ բերանով սկսվող և հետանցքով ավարտվող:

Ձկների բերանը ներկայացված է գանգի մաս կազմող վերին և ստորին ծնոտներով:

Ձկները արդեն իսկ ձեռք են բերել լավ զարգացած մարսողական գեղձեր՝ լյարդ և ենթաստամոքսային գեղձ. դրանք դուրս են տեղակայված մարսողական խողովակից և ծորաններով բացվում են բարակ աղիքում:

Սննդի հիմնական մարսումը կատարվում է ստամոքսում՝ իր իսկ մարսողական հյութերի ազդեցությամբ և բարակ աղիներում՝ մեծամասամբ մարսողական գեղձերի արտադրած հյութերի ազդեցությամբ:

Մարսողական համակարգը կազմված է բաժինների հետևյալ հերթագայությունից՝

1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. ստամոքս, 5. բարակ աղիք, 6. հաստ աղիք, 7. հետանցք

Արտազատական համակարգ

Ողնաշարավորների օրգանիզմում կենսագործունեության հեղուկ արգասիքները և ջրի ավելցուկը ձևավորում են մեզ:

Ձկների արտազատական համակարգը ունի հետևյալ կառուցվածքային և գործառնական հերթագայությունը.

1. մարմնի խոռոչում տեղակայված զույգ շագանակագույն երիկամների ողողում երակային արյամբ,

2. հեղուկ արգասիքների անցում արյան կազմից ժապավենաձև երիկամներ և մեզի ձևավորում,

3. երիկամներից մեզի հոսք դեպի միզածորաններ,

4. միզածորաններով մեզի կուտակում միզապարկում,

5.միզանցքով մեզի հեռացում օրգանիզմից:

Շնչառական համակարգ

Բնագիտության դասընթացից արդեն գիտեք, որ գազերը՝ այդ թվում նաև O2-ը, լուծվում են ջրում: Ջրում լուծված O2-ով շնչում են նաև ձկները: Ջրից նրանում լուծված O2-ը կլանելու համար ձկներն ունեն լավ զարգացած ջրային շնչառության օրգաններ՝ խռիկներ:

Ուշադրություն

Եթե ուշադիր դիտեք ձկանը, կտեսնեք, որ նա անընդհատ բաց ու փակ է անում բերանը՝ ջուր կլանելով. այդպես ձուկը շնչում է ջրում:

Ձկների օրգանիզմումO2-ը բջիջներին հասնում է արյան միջոցով:

Ողնաշարավոր կենդանիների օրգանիզմում շնչառական և արյունատար համակարգերը միասին կազմում են մեկ ընդհանրական գործառնական միավոր:

Ձկների գլխի երկու կողմերում կարելի է տեսնել ականջանման, աղեղնաձև բացվող կափարիչներ: Դրանք ոսկրային ծագում ունեցող խռիկային կափարիչներն են, որոնք պաշտպանում են իրենց տակ գտնվող շնչառական օրգանները՝ խռիկները:

Խռիկները ունեն հետևյալ կազմությունը.

1.Խռիկային կափարիչներ – անընդհատ բացվել – փակվելով հեռացնում են ջուրը և պաշտպանում խռիկները:

2.Խռիկային աղեղներ – կերակրափողի կտրատված, հաստացած կռճիկանման գոյացություններ, որոնք հենքի դեր են կատարում:

3.Խռիկային առէջներ – յուրօրինակ ցանցի դեր են կատարում, սպիտակ գույն ունեն և մաղի նման պահում են կերը կլանում, որպեսզի ջրի հետ չհեռանա:

4.Խռիկային թերթիկներ – մազանոթներով հարուստ, կարմրավուն գոյացություններ են, որտեղ իրականացվում է գազափոխանակություն:

Այսպիսով, գազափոխանակության հերթականությունը հետևյալն է՝

1. բերանով ջրի մուտք դեպի կլան,

2. խռիկային առէջներով ջրի անցում,

3. խռիկային թերթիկների ողողում ջրով,

4. գազափոխանակություն արյունատար մազանոթների և ջրի միջև,

5. խռիկային աղեղներից ջրի հեռացում խռիկային կափարիչներով:

Արյունատար համակարգ

Ձկներն ունեն փակ արյունատար համակարգ:

Ձկներն ունեն երկխորշ սիրտ՝ կազմված նախասրտից և փորոքից:

Արյունը ձկների փորոքից դուրս բերող անոթը աորտան է, որը ճյուղավորվում է զարկերակների:

Արյունը ձկների նախասիրտ բերող անոթը երակներն են:

Ձկներն ունեն արյան շրջանառության մեկ շրջան. սկսվում է փորոքից և ավարտվում է նախասրտում:

O2-ով հարուստ արյունը նշում ենք կարմիր գույնով. կոչվում է զարկերակային արյուն:

CO2-ով հարուստ արյունը նշում ենք կապույտ գույնով. կոչվում է երակային արյուն:

Ձկների օրգանիզմում արյունատար համակարգի գործառնական հերթագայությունը հետևյալն է՝

1. փորոքի կծկում և երակային արյան տեղաշարժ խռիկային թերթիկներ,  

2. գազափոխանակություն օդի և արյան միջև,

3. մեջքային աորտայով զարկերակային արյան շարժ դեպի հյուսվածքներ,

4. նյութափոխանակություն հյուսվածքների և արյան միջև,

5. երակներով երակային արյան վերադարձ դեպի նախասիրտ:

Ձկների սրտում, այսպիսով, առկա է միայն երակային արյուն:

Նյարդային համակարգ

Ձկների նյարդային համակարգը կազմված է`

I. գլխուղեղից – պատսպարված է գանգատուփում և ունի 5 բաժին:

II. ողնուղեղից – պատսպարված է ողնաշարի ողնուղեղային խողովակում

III.նյարդերից – որոնք դուրս են գալիս գլխուղեղից և ողնուղեղից և նյարդավորում օրգանիզմը:

Գլխուղեղի բաժիններից յուրաքանչյուրը կարգավորում են որոշակի ակտիվություններ և ունեն հստակ հերթագայություն՝

1.Երկարավուն ուղեղ – ողնուղեղի շարունակությունն է կազմում և կարգավորում է կենսագործունեության հիմնական դրսևորումները:  

2.Միջին ուղեղ – դուրս են գալիս աչքերը շարժող նյարդերը:

3.Միջակա ուղեղ – ընկալում է տեսողական գրգիռները:

4.Ուղեղիկ – ապահովում է մարմնի հավասարակշռությունը և շարժումների համաձայնեցվածությունը:

5.Առջևի ուղեղ – նյարդավորում է հոտառական զգայարանը:

Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները ունեն երկու տիպի ռեֆլեքսներ՝

1. Ոչ պայմանական – դրանք բնածին ռեֆլեքսներ են:

Եթե ակվարիումում կեր լցնենք, ապա ձկները արագ կնկատեն և կշտապեն այն կուլ տալ:

2. Պայմանական – դրանք ձեռքբերովի ռեֆլեքսներ են:

Եթե ակվարիումում կեր լցնելուն զուգահեռ մի քանի օր թխկթխկացնենք ապակու վրա, ապա թխկթխկացնենք առանց կեր լցնելու՝ ձկները արագ կհավաքվեն այնտեղ, որտեղ սովորեն կերակրվել:

Դա նշանակում է, որ թխկթխկոցի նկատմամբ ձևավորվել է պայմանական ռեֆլեքս:

Զգայարաններ

Զարգացած նյարդային համակարգ ունեցող կենդանիները լավ և արագ կողմնորոշվում են միջավայրում: Ձկների կողմնորոշումը կատարվում է լավ զարգացած զգայարանների միջոցով:

Զգայարանները արտաքին միջավայրի գրգիռները կլանող ընկալիչներ են:

Վերլուծիչները գլխուղեղի հատուկ կենտրոններ են, որոնք զգայարաններից ստանում են գրգիռները, մշակում և օրգանիզմին ուղարկում են գործարկման հրամաններ:

Տեսողական զգայարան – գլխի առջևի երկու կողքերում տեղակայված զույգ, խոշոր, պարզ աչքերն են:

Ձկների տեսողությունը թույլ է զարգացած՝ պայմանավորված ջրային միջավայրում լույսի տարածման առանձնահատկություններով: Մոտ տարածություններում ձկները տարբերում են առարկաների ձևն ու գույնը:

Հոտառական զգայարան – գլխի վրա՝ աչքերի առջևում գտնվող զույգ քթանցքներն են, որոնցում գտնվում են հոտառական պարկերը:

Ձկներն ունեն լավ զարգացած և սուր հոտառություն: Դա լավ գիտեն ձկնորսները, քանի որ խայծին բուրավետ յուղեր են ավելացնում:

Լսողական զգայարան – գլխի երկու կողմերում, աչքերի հետևում տեղակայված զույգ ներքին ականջներն են:

Ջուրը ավելի խիտ միջավայր է, քան օդը, հետևաբար նրանում ցանկացած տատանում, այդ թվում նաև ձայնը, ավելի լավ է տարածվում: Դրանով պայմանավորված ձկները գերազանց լսում են, ավելին՝ նրանք ձայներ են արձակում՝ ծվծվում, խռխռացնում, սուլում:

Ուշադրություն

Այսպիսով «ձկան պես խուլ ու համր» արտահայտությունը իրականությանը այդքան էլ  չի համապատասխանում:

Շոշափելիքի և ճաշակելիքի զգայարան – բերանի շուրջ առկա բեղիկներըմսոտ շրթունքներն ու համի քեմոընկալիչներն են:

Կողագիծ – մաշկում գտնվող հատուկ զգայական խողովակ է, որը մարմնի երկու կողմերում թեփուկների գծային հատուկ անցքերի շնորհիվ հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ:

Կողագծի օրգանը բնորոշ է միայն ձկներին, քանի որ կապված է ջրային միջավայրում կենսագործունեության և նյարդային համակարգի պարզ կառուցվածքի հետ:

Կողագծի միջոցով ձկները զգում են ջրի տատանումները, հոսանքի ուժը, ուղղությունը, տարբեր առարկաներից անդրադարձած ալիքները:

Կողագիծը ձկների գլխավոր զգայարանն է:

Ձկների արտաքին կառուցվածքը

Ձկները ջրային կենսակերպ վարող ողնաշարավոր օրգանիզմներ են: Ձկները ամենաբազմազան կենդանի օրգանիզմներն են և ունեն 20 հազարից ավել տեսակներ: Ձկներին կարելի է համարել ջրային միջավայրի տիրակալներ:

Ձկները ջրային կենսամիջավայրին առավելագույնս հարմարված օրգանիզմներ են. ունեն մարմնի շրջհոսելի ձև, փոքր գլուխ, սեղմված են մարմնի երկու կողմերից: Ձկները բնակվում են բոլոր ջրային կենսամիջավայրերում՝ ջրամբարներում, գետերում, լճերում, ծովերում, օվկիանոսներում: Պատմական զարգացման երկարատև ընթացքում ձկները հարմարվել են ջրային բոլոր պայմաններին՝ խորություն, աղայնություն, ջերմաստիճան, ճնշում, լուսաթափանցելիություն և այլն:
Ձկների մարմինը կազմված է երեք բաժիններից՝ գլուխ, իրան, պոչ:

Բոլոր ողնաշարավորների նման ձկներն ունեն զույգ վերջույթներ՝

1-ին զույգ վերջույթներն են կրծքային լողակները, որոնք պահպանում են մարմնի հավասարակշռությունը ջրում: 2-րդ զույգ վերջույթները փորային լողակներն են։ Օգնում են սուզվել, վեր բարձրանալ, շրջադարձել ջրի շերտերում:

Ձկներն ունեն նաև կարևոր կենտ լողակներ.

Մեջքային լողակ, որը օգնում է հաղթահարել ջրի դիմադրությունը: Պոչային լողակ, որը հանդիսանում է հիմնական շարժիչ ուժ և ղեկի դեր կատարում միաժամանակ: Ենթապոչային լողակ, որը մարմնին հաղորդում է կայուն դիրք:

Ձկների բազմերանգ և խայտաբղետ մաշկը, որը պատում է մարմինը արտաքինից. ծածկված է ոսկրաթեփուկներով, որոնք մի ծայրով խրված են մաշկի մեջ, իսկ մյուս ծայրով շարված են միմյանց վրա: Այդպիսի կղմինդրային շարվածքը պաշտպանում է մարմինը և միաժամանակ չի խանգարում շարժմանը: Թեփուկները արտաքինից պատված են լորձային գեղձերի արտադրանքով: Լորձը փոքրացնում է ջրի հետ շփումը, մեծացնում սահունությունը, պաշտպանում մաշկը: Ոսկրաթեփուկները աճում են ձկան հետ զուգահեռ և ցույց են տալիս ձկան տարիքը:

Ձկան կմախքը բոլոր ողնաշարավորների նման ունի 2 կարևորագույն բաղադրիչ՝ Գանգ և Ողնաշար:

Տափակ որդեր

Տափակ որդերը հանդիսանում են իսկական բազմաբջիջ օրգանիզմներ:

Տափակ որդերը հանդիպում են ծովերում, քաղցրահամ ջրերում, հողում, իսկ որոշ տեսակներ անցել են մակաբուծային ապրելակերպի և տեղակայվում են մարդկանց ու կենդանիների տարբեր օրգան-համակարգերում:

Տափակ որդերին բնորոշ են ոչ միայն իսկական կենդանական հյուսվածքներ, այլ նաև իսկական օրգաններ: Տափակ որդերից սկսած կենդանիների թագավորությունում կյանքի կազմավորումը կարելի է արդեն դիտարկել նաև օրգան – համակարգերի մակարդակով: Նույն գործառույթը կատարող օրգանները սկսում են միավորվել ընդհանուր օրգան – համակարգերում:

Այս կենդանի օրգանիզմները իրենց անվանումը ստացել են այն բանի համար, որ նրանց մարմինը տափակ է մեջքափորային ուղղությամբ և հաճախ ունենում է թիթեղիկի կամ ժապավենի տեսք:

Ի տարբերություն աղեխորշավորների` նրանց մարմինը կազմված է 3 շերտից՝ էկտոդերմից, էնտոդերմից, իսկ մեզոգլեայի փոխարեն արտաքին և ներքին շերտերի միջև գտնվում է միջին շերտը՝ մեզոդերմը: Եթե էկտոդերմից զարգանում են հիմնականում մարմնի ծածկութային օրգանները, իսկ էնտոդերմից ներքին՝ մարսողական խողովակը, ապա մեզոդերմը ունի այլ նշանակություն:

Մեզոդերմից հիմնականում զարգանում են կենդանիների մնացյալ օրգանները և օրգան – համակարգերը, որոնք զբաղեցնում են օրգանիզմի ներքին տարածությունը:

Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ.

Մեզոդերմի դրսևորումը տափակ որդերի մոտ նրանց բարձրացրել է զարգացվածության ավելի բարձր մակարդակի, քան աղեխորշավորները:

Տափակ որդերն արդեն ունեն մարմնի երկկողմ համաչափություն: Դա նշանակում է, որ նրանց մարմնի աջ և ձախ կեսերը միմյանց հետ նույնական են:

Մարմնի երկկողմ համաչափության առաջացումը կապված է ակտիվ տեղաշարժի հետ:

Տափակ որդերի մարմինը պատված է մաշկամկանային պարկով, որի ներսում ազատ խոռոչ կամ տարածություն գոյություն չունի: Տափակ որդերի օրգանների միջև եղած տարածությունը մաշկամկանային պարկում լցված է բջջային կառուցվածք չունեցող հյուսվածքով՝ պարենքիմով:

Տափակ որդերին բնորոշ են մարսողական, արտազատական, նյարդային, սեռական համակարգերը։

Տափակ որդերը հերմաֆրոդիտ օրգանիզմներ են, այսինքն՝ նույն առանձնյակն ունի և՛ արական, և՛ իգական սեռական օրգաններ:

Տափակ որդերի տիպին է պատկանում 15.000-ից ավելի տեսակ, որոնք միավորված են երեք դասերում։

Տափակ որդերի դասակարգումը և կարգաբանական դիրքը կենդանիների թագավորությունում հետևյալն է.

Տափակ որդերի կառուցվածքային և կենսագործունեության առանձնահատկությունները կդիտարկենք թարթիչավոր որդերի դասի օրինակով:

Թարթիչավոր որդերը հիմնականում ազատ ապրող օրգանիզմներ են, որոնք սնվում են պարզագույն նախակենդանիներով, մոծակների թրթուրներով և այլնով: Նրանց մարմինը պատված է թարթիչներով, որտեղից էլ ստացել են իրենց անվանումը:

Թարթիչավոր որդերը միակն են տափակ որդերի կազմում, որոնք ունեն բնորոշ մարսողական համակարգ: Թարթիչավոր որդերն օժտված են նաև մարմնի վնասված մասերը վերականգնելու՝ ռեգեներացիայի ակտիվ ընդունակությամբ:

Օրինակ՝ նրանց մարմնի 1/100 -ական մասից կարող է վերականգնվել և ձևավորվել ամբողջական օրգանիզմ:

Թարթիչավոր որդերից ամենատարածվածը կաթնային կամ սպիտակ պլանարիան է:

Սպիտակ պլանարիայի կառուցվածքի հիման վրա էլ կծանոթանանք տափակ որդերի կազմավորվածության առանձնահատկություններին:

Լյարդի ծծան

Լյարդի ծծան, ծծող որդերի ներկայացուցիչ։ Մարմինը տերևանման է, 3-4 սմ երկարությամբ։ Մարմնի առջևում գտնվում է բերանը, որով վերցնում է սննդանյութերը, նույն բացվածքով հեռացվում են սննդի չմարսված մասերը։ Բերանի եզրերը հաստացած են և առջևում են բերանային ծծանը։ Փորի կողմում գտնվում է փորային ծծանը, որով կպչում է տիրոջ օրգանիզմին։

Լյարդի ծծանը ապրում է եղջերավոր անասունների և մարդկանց լյարդում ու լեղապարկում։ Նա քայքայում է լյարդի բջիջները։ Ունի կենսական 2 փուլ՝ սեռական և անսեռ։ Փոխում է տերերին։ Միջանկյալ տեր․ (օր․ լճախխունջ) թրթուրային փուլի զարգացում։ Հիմնական տեր․ մարդ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սեռահասում վիճակ։ Լյարդի ծծանը ապրում է տարբեր օրգանիզմների մեջ: Այնտ տեղափոխվում է օրգանիզմից օրգանիզմ: Նրա մշտական տերը այն օրգանիզմն է, որի մեջ նա ապրում է: Լյարդի ծծանները ծնում են իրենց զագերին բարակ թաղանթով գնդի մեջ, որը պայթում է, երբ հասունանում է: Հետո զագերը դուրս են գալիս օրգանիզմից հասունանում են և իրենց փոքրիկ պոչիկի շնորհիվ շարժվելով գնում են խոտերի վրա և հետո մի ուրիրշ օրգանիզմ ուտում է խոտը և լյարդի ծծանը ընկնում է օրգանիզմի մեջ և այդ օրգանիզմը դառնում է իր մշտական տերը:

Հիդրա

Հիդրայի մարմինը գլանաձև է, մարմնի առաջնային մասում գտնվում է բերանը, շրջապատված ծաղկապսակով, որը ունի 5-12 շոշափուկ։ Մարմնի հետին մասում գտնվում է ներբանը․ դրա շնորհիվ նա շարժվում և կպչում է ինչ-որ բանի։ Հիդրան ունի ճառագայթային սիմետրիա։ Սիմետրայի առանցքը միացնում է մարմնի երկու բևեռները՝ բերանային բևեռը, որտեղ գտնվում է բերանը, և հետին բևեռը, որտեղ գտնվում է ներբանը։
Մկանաէպիթելային բջիջները կազմում են նրա մարմնի հիմնական մասը։ Հիդրան ունի մոտավորապես 20 000 մկանաէպիթելային բջիջ։
Շնչառություն և նյութափոխանակությունը կատարվում են մարմնի ամբողջ վերին մասով։ Հավանաբար, արտազատելու ընթացքում որոշ դեր են կատարում վակուոլները, որոնք կան հիդրայի բջիջներում։ Վակուոլի դերը, հավանաբար, օսմոկարգավորումն է։ Գիշատիչ է, սնվում է մեծ մասամբ մանր խեցգետնակերպերով, որդերով, շերեփուկներով։ Զոհը բռնվում է շոշափուկների խայթող բջիջների միջոցով, որոնց թույնը շատ արագ կաթվածահար է անում փոքր զոհերին։ Շոշափուկների համակարգված շարժումներով զոհը մոտեցվում է բերանին, այնուհետև՝ մարմնի «կրճատոմներով» «հագնվում» է զոհի մարմնի վրա։ Մարսողությունը սկսվում է աղիքային խոռոչից և ավարտվում է մարսողական վակուոլների մկանաէպիթելային բջիջներում։ Ուտելիքի չմարսված մնացորդները դուրս են գալիս բերանով։

Հողաթափիկ ինֆուզորիա

Հողաթափիկ ինֆուզորիան միաբջիջ օրգանիզմների ինֆուզորիաների տիպի նախակենդանիներ։ Իրենց անվանումն ստացել են մարմնի ձևի պատճառով, որը հիշեցնում է հողաթափ։
Հողաթափիկ ինֆուզորիաները կարող են ունենալ մինչև 0,33 մմ երկարություն և ծածկված են մանր մազանման օրգանոիդներով, որոնք կոչվում են թարթիչներ։ Վերջիններս օգտագործվում են շարժման և կերակրման համար։ Այս տեսակը շատ տարածված է և հանդիպում է ջրային միջավայրերում։

Հողաթափիկ ինֆուզորիան ունի 170–330 մկմ երկարություն (սովորաբար 200–300 մկմ): Մարմնի ցիտապլազմայի արտաքին շերտը խիտ է և ներառում է արտաքին թաղանթի տակ գտնվող թաղանթային հարթ ալվեոլներ, միկրոփողեր և ցիտոկմախքի այլ տարրեր։ Բջջի մակերեսի վրա հիմնականում երկայնական շարքերով տեղակայված են թարթիչներ, որոնց քանակը կազմում է 10-ից մինչև 15 հազար։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքում ընկած է հիմային մարմնիկը, իսկ կողքին՝ երկրորդը, որից թարթիչը չի անջատվում։ Ինֆուզորիաների մոտ հիմային մարմնիկներին է միացած ինֆրացիլիատուրան՝ ցիտոկմախքի բարդ կառուցվածքը։ Հողաթափիկի մոտ այն ներառում է դեպի ետ ուղղված պոստքինետոդեսմալ ֆիբրիլները և ճագաֆայթաձև տարամետ ուղղված լայնակի ֆիլամենտները։ Յուրաքանչյուր թարթիչի հիմքի մոտ առկա է արտաքին թաղանթների ներթափանցված հատված՝ պարասոմալ պարկ։

Ինֆուզորիայի մարմնի վրա կա երկայնական ակոս, որը վերածվում է բջջաբերանի, ապա բջջակլանի։ Բջջաբերանի մոտ տեղակայված են բերանամերձ ցիլիատուրայի մասնագիտացված թարթիչները, որոնք «սոսնձված» են բարդ կառուցվածքներում և մյուս թարթիչների համեմատությամբ ավելի երկար են։ Նրանք ջրի հոսքի հետ միասին կուլ են տալիս ինֆուզորիաների հիմնական սնունդը՝ բակտերիաներ և փոքր կորիզավոր բջիջներ, ինչպիսիք են խմորասնկները։ Ինֆուզորիան գտնում է իր սնունդը՝ զգալով քիմիական նյութերի առկայությունը, որոնք արտադրում են բակտերիաների կուտակումները։

Հողաթափիկ ինֆուզորիաները բազմանում են անսեռ եղանակով, միևնույն ժամանակ նրանց մոտ տեղի է ունենում նաև սեռական գործընթաց, որը չի հանգեցնում վերարտադրության։ Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։

Սեռական գործընթացը, ինչպես և մյուս ինֆուզորիաների դեպքում, տեղի է ունենում կոնյուգացիայի ձևով։ Հողաթափիկները, որոնք վերաբերում են տարբեր կլոնների, ժամանակավորապես «սոսնձվում են» բերանային անցքերով, և բջիջների միջև ձևավորվում է ցիտոպլազմատիկ կամուրջ։ Այնուհետեւ, ինֆուզորիաների մակրոնուկլեուսները քայքայվում են, իսկ միկրոնուկլեուսները բաժանվում են մեյոզով։ Գոյացած չորս հապլոիդային կորիզներից երեքը մահանում են, իսկ մնացածը կիսվում է միտոզով։ Յուրաքանչյուր ինֆուզորիայում այժմ կան երկու հապլոիդային պրոնուկլեուսներ, որոնցից մեկը իգական է, իսկ մյուսը՝ արական։ Ինֆուզորիաները փոխանակում են արական պրոնուկլեուսները, իսկ իգականները մնում են «իրենց» բջջում։ Այնուհետև, յուրաքանչյուր ինֆուզորիայի «սեփական» իգական և «օտար» արական պրոնուկլեուսները միաձուլվում են՝ ձևավորելով դիպլոիդ կորիզ՝ սինկարիոն Սինկարիոնի բաժանման ժամանակ ձևավորվում է երկու կորիզ։ Նրանցից մեկը դառնում է դիպլոիդ միկրոնուկլեուս, իսկ երկրորդը վերածվում է պոլիպլոիդային մակրոնուկլեուսի։ Իրականում այս գործընթացը տեղի է ունենում ավելի բարդ ձևով և ուղեկցվում է հատուկ հետկոնյուգացիոն բաժանումներով։

Կենսաբանության ամփոփում

Ներկայացնել կանաչ էվգլենայի արտաքին կառուցվածքը և տարածվածությունը։

Էվգլենայի առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝ սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝ մտրակ։

Կանաչ էվգլենայի բազմացումը։

Էվգլենան հիմնականում բազմանում է անսեռ եղանակով՝ կիսվելով:Կիսվում է մարմնի երկարությամբ, սկզբում բաժանվում է կորիզը, որի մասերը միմյանցից հեռանում են, այնուհետև մտրակի կողքին աճում է երկրորդ՝ նոր մտրակ:

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և տարածվածությունը։

Հողաթափիկ ինչուզորիայի բազմացումը(սեռական, անսեռ)

Անսեռ բազմացման ժամանակ տեղի է ունենում լայնական բաժանում, որն ուղեկցվում է վերականգնման գործընթացներով։ Օրինակ, առանձնյակներից մեկի մոտ նորից է ձևավորում է բջջաբերանը՝ բերանամերձ ցիլիատուրայով, յուրաքանչյուրը վերականգնում է բացակայող կծկվող վակուոլը, տեղի է ունենում բազային մարմնիկների բազմացում, ձևավորվում են նոր թարթիչներ և այլն։

Կանաչ Էվգլենա

Կանաչ Էվգլենան, ինչպես և սովորական ամեոբան, ապրում է նեխած տերևներով կեղտոտված լճակներում, ջրափոսերում և կանգնած ջրով այլ ջրամբարներում։ Նրա առջևի ծայրը բութ է, իսկ հետևինը՝ սուր։ Էվգլենայի ցիտոպլազմայի արտաքին շերտը խիտ է, այն մարմնի շուրջը առաջացնում է թաղանթ։ Թաղանթի շնորհիվ էվգլենայի մարմնի ձևը շարժման ժամանակ քիչ է փոխվում։ Էվգլենան կարող է միայն թեթևակի կծկվել, որի հետևանքով կարճանում ու լայնանում է։ Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվում է ցիտոպլազմայի նուրբ թելանման ելուստ՝ մտրակ։ Մտրակը պտուտակաձև շարժելով՝ Էվգլենան խրվում է ջրի մեջ և դրա շնորհիվ լողում բութ ծայրով առաջ։ Մեկ կամ մի քանի մտրակներով տեղաշարժվող կենդանիները պատկանում են Մտրակավորների դասին։ Գիտնականները ենթադրում են, որ 1,5 միլիարդ տարի առաջ ապրած հնադարյան մտրակավորներից առաջացել են նախակենդանիների ժամանակակից դասերը։Կանաչ էվգլենան արագաշարժ է և իր գույն ստանում է լույի տակ ֆոտոզիթեզ կատարելիս։

Էվգլենայի ցիտոպլազմայի մեջ կան 20-ից ավելի ձվաձև, կանաչ քլորոպլաստներ, որոնք նրան տալիս են կանաչ գույն։ Քլորոպլաստներում կա քլորոֆիլ։ Էվգլենան սնվում է լույսի պայմաններում, ինչպես կանաչ բույսերը, իր մարմինը կառուցելով օրգանական նյութերից, որոնք առաջանում են լույսի տակ ֆոտոսինթեզի միջոցով։ Ցիտոպլազմայում կուտակվում են օսլայի բաղադրությանը նման պաշարային սննդանյութերի մանր հատիկներ, որոնք ծախսվում են էվգլենայի սոված ժամանակ։ Եթե էվգլենային երկար ժամանակ տեղավորենք մթության մեջ, նրա քլորոֆիլը կանհետանա, նա կդառնա անգույն։ Դրա հետևանքով ֆոտոսինթեզը դադարում է, և էվգլենան սկսում է յուրացնել լուծված օրգանական նյութերը, որոնք առաջանում են մահացած տարբեր օրգանիզմների քայքայման ժամանակ։

Այն տեղի է ունենում այնպես, ինչպես Ամեոբայինը։ Կծկուն վակոուլը գտնվում է էվգլենայի մարմնի առջևի ծայրում։ Դրա միջոցով էվգլենայի օրգանիզմից հեռանում են ավելորդ ջուրն ու արտաթորության նյութերը։

Միաբջիջ կենդանիների ընդհանուր բնութագիր

Միակողմանի կենդանիները այլապես կոչվում են պրոտոզո: Միաբջջային կամ պրոտոզա ներառում են այնպիսի կենդանիներ, որոնց մարմինը բաղկացած է միայն մեկ բջիջից: Այս բջիջը մի ամբողջ օրգանիզմ է, որը կարող է ինքնուրույն գոյություն ունենալ, այսինքն. շարժվել շուրջը, շնչել, ուտել, բուծել:

Դրսում բջիջը ծածկված է ցիտոպլազմիկ թաղանթով: Միազանգված բջիջի հիմնական բաղադրիչներն են միջուկը և ցիտոպլազմը: Ցիտոպլազմը պարունակում է կենդանական բջիջի բնութագրող բոլոր օրգանիզմները. Դրանք միտոհոնդրիյ, րիբոսոմ, լիզոսոմ, և էնդոպլազմիկ ցանցաթաղանթ: Բացի այդ, պրոտոզոներն ունեն հատուկ օրգանելներ: Մարսողական վակուումը կատարում է մարսողության ֆունկցիան, պայմանագրային վակուումները կատարում են արտազատման գործառույթը: Պրոտոզա շարժման օրգանիզմները կարող են լինել կեղծ պոդոդներ, ֆլագելլա, կիլիան։

Պրոտոզա մեծ մասը ունենում է հետերոտրոֆիկ տեսակ սնուցում. Նրանք օգտագործում են պատրաստի օրգանական նյութեր, բայց ոմանք ունակ են ֆոտոսինթեզի և հանդիսանում են աուտոտրոֆներ:

Դիտարկենք ամենապարզի սննդի մեթոդները: Պրոտոզա, որը չունի մարմնի մշտական ​​ձև, ունակ է իր ամբողջ մակերևույթով սնունդ գրավել `օգտագործելով ֆագոցիտոզ և պինոցիտոզ: Ֆագոցիտոզի սննդի մասնիկների գրավումն է, իսկ պինոցիտոզը կեղծ պոդոդների միջոցով հեղուկի կաթիլների գրավումն է:

Միակ բջիջ ունեցող մարմնի մշտական ​​ձևով կա բջջային բերան, բջջային ֆարինգ, ինչպես նաև արտազատվող օրգան `փոշի: Միա-բջջային կերակրում այլ պրոտոզոների, մանրեների և ջրիմուռների վրա:

Շնչառությունն իրականացվում է մարմնի ամբողջ մակերևույթի միջոցով: Թթվածին պարունակող ջուրը մշտապես մտնում է ամենապարզ մարմինը, և այն հանվում է ածխածնի երկօքսիդի հետ միասին `պայմանագրային վակուոլի միջոցով:

Պրոտոզան ունակ է դյուրագրգիռ. Նրանք ընկալում են շրջակա միջավայրի փոփոխությունները և արձագանքում են ջերմաստիճանի, թեթև և քիմիական խթաններին: Օրինակ ՝ նրանք նավարկվում են նատրիումի քլորիդի բյուրեղներից կամ մոտենում են այն բակտերիաների խմբին, որոնցով կերակրում են: Աղի բյուրեղները և մանրէները գրգռիչ են: Նման շարժումները կոչվում են տաքսիներ: Շարժումը դեպի գրգռման աղբյուրը կոչվում է դրական տաքսիներ, խթանիչից շարժումը կոչվում է բացասական տաքսիներ: Օրինակ ՝ կանաչ էվգլենան միշտ լողում է ջրամբարի լուսավորված մասի վրա, այսինքն: դրանք ունեն դրական ֆոտոտոքս:

Պրոտոզա վերարտադրությունը տեղի է ունենում հիմնականում անեքսուալ: Սկզբում կորիզը բաժանվում է երկու, այնուհետև բաժանվում է ցիտոպլազմը: Այնուամենայնիվ, սեռական պրոցեսը հաճախ է հայտնաբերվում:

Արտաքուստ դրանք շատ բազմազան են: Մանրէազերծ կենդանիները հիմնականում ապրում են ծովային և թարմ ջրի, խոնավ հողում: Կան բազմաթիվ մակաբուծական ձևեր, որոնք ապրում են այլ կենդանիների կամ բույսերի մարմիններում և կերակրում են դրանցով:

Երբ անբարենպաստ պայմաններ են առաջանում, օրինակ, երբ ջրամբարները չորանում են, ջերմաստիճանը բարձրանում կամ ընկնում է, պրոտոզոզան վերածվում է կիստայի: Բջջը կորցնում է շարժման օրգանիզմները, ջուրը հանվում է ցիտոպլազմից, իսկ բջիջը պատված է հաստ պաշտպանիչ թաղանթով և անցնում է հանգստի վիճակի: Կիստաներում, բջիջի կենսական պրոցեսները գործնականում դադարում են, դրանք կարող են կենսունակ մնալ տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր տարիների ընթացքում: Կիստայի վիճակում նրանք կարող են երկար հեռավորություններ ճանապարհորդել, և երբ բարենպաստ պայմաններ են առաջանում, կիստայի մեմբրանը լուծարվում է, և բջիջը անցնում է ակտիվ վիճակի:

Տաքսոնոմիայում, միաբջջային մասը կազմում է թագավորությունը կենդանիների թագավորությունում: Հետևյալ ենթահողում առանձնանում են հետևյալ տիպերը ՝ Սարկոժգուտիկոնոզ, Ինֆուսորիա և Սպորովիկի:

Ծաղկավոր բույսերի բազմացում․ կրկնակի բեղմնավորում

Ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը: Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով: Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում: Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով: Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով: Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը: Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ: Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը: Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը: Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:

Փոշոտման սկզբում փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա: Փոշեհատիկի վեգետատիվ բջջից առաջանում է խողովակ, որը հասնում է սերմնարանին: Արական գամետները՝ սպերմիաները, խողովակով հասնում են սերմնաբողբոջին: Սպերմիաներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և առաջանում է զիգոտ, իսկ մյուսը միաձուլվում է կենտրոնական բջջի հետ և սկզբնավորում սերմի էնդոսպերմը: Բեղմնավորման այս ձևը կոչվում է կրկնակի բեղմնավորում: Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա: Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը:

Design a site like this with WordPress.com
Get started