Ածական անուն, գործնական աշխատանքներ

Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:

Նուրբ – ամենանուրբ, նրբիկ
ողբալ – ողբալի
քաղաք – անքաղաքավարի, քաղաքային
կարմիր – ամենակարմիր, կարմրավուն
ուժ – անուժ, ուժեղ
հուր – անհուր, հրեղեն
թախիծ – անթախիծ, թախծոտ
աղետ – չաղտոտված, աղտոտ
բույր – անբույր, բուրավետ
փառք – անփառք, փառավոր
պողպատ – պողպատյա
ածել – չածված,
հարմար – անհարմար, հարմարավետ
արևմուտք – արևմտյան
վախ – անվախ, վախկոտ
մեղմ – մեղմալի
համ – անհամ, համեղ
վճար – վճարված
պոչ – անպոչ
վստահել
լեզու – անլեզու
գրավել – գրավիչ
զրնգալ – զրնգոց
ձև – անձև, ձևավոր

Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:


Վեճ հարուցող – վիճահարույց
հյուրին մեծարող – հյուրամեծար
միշտ բխող – մշտաբուխ
սիրտ կեղեքող – սրտակեղեք
լուրջ մտածող – լրջամիտ
բույնն ավերված – բնավեր
աշխարհով մեկ սփռված – աշխարհասփյուռ
նոր տնկված – նորատունկ
զարդերով նախշված – զարդանախշ
երկնքի մեջ մխրճված – երկնամուխ

Լրացնել  հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:


Լեզու կա անուշ է, լեզու կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ  տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:

Ջահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը`կարճ:
Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը  բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Design a site like this with WordPress.com
Get started