Հայոց լեզու 14․04

Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:

Միջօրէ էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրէական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջ բոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցէ անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիցէ, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Լրացնել բաց թողնված տառերը` ղ կամ խ:

Ասում են` կա դժոխք և դրախտ: Եթե,  իրոք, այդպես է, հավանաբար, դրախտը գտնվում է Ջավախքում` հայտնի իր խրոխտ երկնամուխ լեռնաշղթաներով զմրուխտյա անդաստաններով, գողտրիկ, նախշուն ծաղկաստաններով, պղտոր գետակներով` սեղմված քարերի շեղջակույտերի արանքում: Ջուրը ճողփում է ափերին հղկում քարերը, կոչվում խեղդուկ, ուր բուրում է  դաղձը: Լեռների ծերպերից, ժայռերի ճեղքերից դեպի Սարամո գետն են իջնում կխտարներ, եղջերուներ, թղկենիների բարձր ճյուղերին վխտում  են սկյուռներ, իսկ  սաղարթների միջից լսվում է դեղձանիկների քաղցրահնչյուն երգը:  Աճում է վայրի խաղողը` հյութեղ ողկույզներով: Նախկին աղքատ քողտիկների և  հյուղակների փոխարեն կտեսնես գեղեցիկ տներ` երկփեղկ պատուհաներով, տախտակամած պատշգամբներով և սանդուղքներով, որ կառուցել են այս լեռնաշխարհին ապավինած գաղթակաները: Դրանցից են քույր ու եղբայր  Վախթանգն ու Սանդուխտը: Դժխեմ բախտը թուրք ելուզակների զոհ  դարձրեց ծնողներին: Ապրում էին Վանա լճի  ափին` Ախթամար կղզուն դեմուդեմ, հայրը ուղտապան էր, հաղթանդամ մի գեղջուկ: Ընտանիքով ուխտի էին գնացել Ախթամարի վանքը, երբ լսեցին ողբերգական լուրերը: Սկսվել էր նախճիրը: Շտապ վերադարձան, նախքան փախչելը ընտանեկան գանձերն ու փաստաթղթերը թաքցրին գաղտնի մի տեղ, կողպեքով փակեցին դարպասն, ու եղկելի ջարդարարները սրախողխող արեցին ծնողներին, իսկ քույր ու եղբայր, հաղթահարելով քաղցը, աղքատությունը, զրկանքներ, հասան Ջավախք` որպես նշխար իրենց հետ բերելով մի բուռ հող:

Լրացնել բաց թողնված տառերը` վ կամ ֆ:

Ավտոմեքենան ընթանում է հարավային ասֆալտապատ ճանապարհներով` հազիվհազ հաղթահարելով ոլորանները: Յուրահատուկ թովչանք ունեն այդ վայրերը:  Թեև հեռու չեն նավթահանքերը, սակայն բուսական աշխարհը հարուստ է ու տարատեսակ: Ահա թավշյա հովտաշուշանները, կտավատի, արտերը, գունավոր հավքերը, որոնք ասես  մայր բնության գովքն են երգում: Աջ կողմից թափվում է աղմկոտ մի ջրվեժ: Ահա և օվկիանոսը; Այն հիասքանչ է և` խաղաղ ժամանակ, և խռովքի պահին:  Ափին` եթովպացիներ, աֆղանցիներ, նեգրեր: Հավանաբար, զբոսանքի են գնալու: Դեռևս ոչ հեռավոր անցյալում այս վայրերում կյանքը կաթվածահար էր, որովհետև զավթողները, որոնց այժմ էլ ժողովուրդը նզովքով է հիշում, ուզում էին  տիրել երկրին: Նրանք հետ շպրտվեցին և ամեն ինչ մտավ բնական հունի մեջ: Բոլորս հիացած ենք: Ինչ հողեր են:  Ասես երկնքից օվսաննա ու օրհնություն է թափվում:

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինեվետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկևլենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնեվարդերին, եղրևանիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա սլանում դեպի այգեվետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարեվերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգեվարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալեվետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:

Ը-ի ուղղագրություն (գործնական աշխատանք)

ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թրխկ, լուսնկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց: 

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի,  երկընտրանք, թըխկ, խոչնդոտ, կորնթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ,  չընկճվել, չրխկոց, վերընձյուղվել: 

գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնսըտինքյան,  համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթնկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չրխկ,  չըմբռնել, սրընթաց, օրըստօրե: 

դ/ անակնկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի,  խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չընկնել,  վերընթաց,քարընկեց, օրնդմեջ:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: 

 
առատ – պտղաբեր, արգավանդ, բերրի, բեղուն, բարեբեր
մեծահռչակ – նշանավոր, հանրածանոթ, հանրաճանաչ, երևելի, անվանի, ականավոր
կեղծավոր – երեսպաշտ, շողոքորթ, երկերեսանի
վիթխարի – խոշոր, մեծ, ահռելի, հսկա, աժդահա
խայտաբղետ – չալպտուրիկ 

Առածները լրացրո՛ւ ընդգծված բառերի հականիշներով:

Չկա չարիք առանց բարիք:

Ջրի բերածը ջուրը կտանի:

Տերովին տերն է պահել, անտերին գայլն է կերել:

Մտնելուց առաջ միտք արա, թե ոնց դուրս կգաս:

Ինչքան գետնի երեսն է, յոթ էնքան գետնի տակն է:

Է, Ե ուղղագրություն (գործնական աշխատանք)

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

ա/ մանրեսպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեշ, դողերոցք, ելևէջ, եղերերգ, երբևեէլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ, հնէաբան, նախօրե, չեն,չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ օրեցօր, երեսուներեք, աներևույթ, էական,  էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, միջօրե, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցէ, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ:

գ/ օրըստօրե, աներևակայելի, անէական,աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ,  ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, վերերկրյա, ցերեկ, շքերթ: 

Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը: 

 Ջուրը շատ պաղ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման: 

Ալեկոծված (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը: 

Ինչո՞ւ ես այդպես անշարժ (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման: 

Մարդն այնպես արագ (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր: 

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո սիրտ առավ (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ: 

Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով

Օ, Ո ուղղագրություն

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո. 

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարօրություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք:

բ/ ամանօր, ամենաորակյալ, անոդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկորյակ, ընդօրինակել, թիկնօթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանորյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զօրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հոգս, միջօրեական, միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբորեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղօրոք, տոթ, տարօրինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց:

Հ-ի ուղղագրություն

Լրացնել հ տառը, որտեղ անհրաժեշտ է: 

ա/ ընդհանուր, հովար (գլխարկի այն հատվածը, որը պաշտպանում է արևից), հովանոց, հայթայթել, հայհոյել, Հովհաննես, հեղեղատ, հեղհեղուկ, խորին, խորհել, օրհներգ, հերթապահ, դազգահ, ընդհակառակը, ընդհատել, աշխարհազոր, համաշխարհային, ընդհուպ,  ընդառաջ, արհամարհել: 

բ/ ապաշխարել, խորհուրդ, ընդամենը, խորհրդակցել, աշխարհասփյուռ,  ճանապարհային, շնորհալի, նիրհել, ճանապարհորդ, անշնորհք, /,  չնաշխարհիկ, չմշկասահք, աշխարհացույց, խորհրդածություն, մահճակալ, ընդարձակ,  հոտոտել, ամպհովանի, ողջախոհ

գ/ օրհնանք, արհավիրք, խոնարհվել, հեղեղել, անպատեհ, աշխարհակալ, հեկեկալ,  անհեթեթ, անարգանք, հոպոպ, ընդունակ, անհողդողդ, ապաշնորհ, ընդհարվել,  ընթանալ, ընդհանրություն, աշխարհիկ, մենաշնորհ, մեծարգո:

Տրված արմատներով կազմել բաղադրյալ բառեր:

Շնորհ – շնորհավորել, շնորհակալ, ապաշնորհ, շնորհել, շնորհավորագիր, շնորհք, շնորհիվ, շնորհաշատ, շնորհալի
ճանապարհ – ճանապարհորդել, ճանապարհածաղս, ճանապարհացույց
աշխարհ – աշխարհագրություն, աշխարհացույց, աշխարհահռչակ, աշխարհազոր, աշխարհաբար, աշխարհակիրթ, աշխարհական, աշխարհակալ, աշխարհաերթ, աշխարհագրագետ, աշխարհաբար
խոնարհ – խոնարհվել, խոնարհում, խոնարհեցնել

Ր, Ռ- ի և Ղ, Խ-ի ուղղագրություն

Ր-Ռ-ի ուղղագրությունը

Կետերի փոխարեն գրել Ր կամ Ռ:
Ախորժակ, դատարկ, գանգուր, երեսուն, զարթնել, ագռավ, լրտես, սպորտ, արծիվ, բարբառ, բարբարոս, ձիարշավ, կրթել, կայտառ, խառնուրդ, խելագառվել, ձեռք, կտրիճ, մառախուղ, պատրվակ, պարկ, պառկել, սաղավարտ, հրճվանք, պատրվակ, ուռկան, մորթի, կամրամորթ, սրտաշարժ, քառասուն, քրտնաջան, որմնախորշ, կենտրոն, կործանվել, մերժել, գորշ, դրժել, թրթուրավոր, ժխոր, աշխարհահռչակ, բարդի, ըմբռնել, շղարշային, փռշտալ, քառորդ, քառասուն, շատրվան, սառույց, խարույկ, համակարծիք, կենսաթրթիռ, մկրատ, բրոնզ, կրճատել, ճարճատյուն, խրճիթ, կրծել, վագր,  ոսկոռ, արհամարհել, անարժան, ջարդել, մրսել:


Ղ-Խ-ի ուղղագրությունը

Կետերի փոխարեն գրել Ղ կամ Խ. 

 Աղցան, խախտել, փոխնորդ, պղպեղ, դաղձ, բոխկ, դժխեմ, գաղտնիք, ներգաղթ, բախտավոր, կողք, աղքատ, ախտածին, պղպջակ, խրոխտ, սխտոր, եղերերգ, գողտրիկ, դժոխք, ծախսել, եղջյուր, հաղթանդամ, ժխտել, խրախճանք, գաղջ, գեղջուկ,  մառախուղ, տաղտուկ, զեղչել, կխտար, սանդուղք, կեղտակորույս, ջրախեղդ, ծաղկեպսակ, վխտալ, ոսկրախտ, հաղթանակ, ժանտախտ, գաղտագողի, վախճան, ախտահանել, կաղկանձել, տաղերգու, զղջալ, հաղթահարել, կմախք, ընձուղտ, լեռնաշղթա, եղկելի,  հղփանալ, փեղկ, ուղտապան, ուխտադրուժ, ախտահարվել, աղտոտ, աղճատել,  հարբուխ, խեղանդամ, ախտ (հիվանդություն), աղտ (կեղտ), ուղտ (կենդանի),  ուխտ (երդում), հարբուխ, խոզապուխտ, թաղծադեմ, կարմրախտ, թուղթ, շղթայակապ, գաղտնապահ, տառեխ, հղկել, գաղտնի, փողկապ, ապերախտ, անեղծ, փոցխ,  ախտորոշում, եղբայր,  թղթատար, նախատինք, պանդուխտ, եղյամ, բքախեղդ,  կեղծավոր, թախանձել. կողպեք, կթղա (գավաթ), ձաղկել, ձախորդ, նախշազարդել,  նախօրե, քաղց, հեղգ (ծույլ), կեղտոտ, հեղձուցիչ, բեղ, փտախտ, ակնբախ, աշխետ (ձի), ապաբախտ, արտագաղթ, գաղտնածածուկ, ծաղկահյուս, շարժասանդուղք,  խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), մղկտալ, զմրուխտյա, բաղձալի, Ջավախք,  ուխտատեղի, ողկույզ, նողկալի, ապուխտ, սեղմել, թխվածք, շաղկապ, ողբերգակ,  թուխպ, ողջ, դրախտային, ուղտափուշ, գաղթօջախ, բարեբախտ, ծաղկազարդ, բախտակից, սանդղահարթակ, դժբախտ, թախծաժպիտ,  թոքախտ:

Մ,Ն-ի ուղղագրություն և Վ,Ֆ-ի ուղղագրություն

Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն

ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ,  ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ընբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ,  ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր,  սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճամբար, փամփուշտ, համբավ, բամբիշ, սմբուկ, համբարձում, ճամպրուկ, անպատիվ, գամփռ, ըմբռնել, զամբյուղ, բամբակ, ամբաստանել, ամպ, ամպրոպ, սմբակ, շամփուր, ամբարիշտ, ամբաստանել, բանբեր, ռումբ:

  

Գրել Վ կամ Ֆ. 

հավք, գովք, ասֆալտ, փլավ, հարավային, ավտոմեքենա, նավթ, օվկիանոս, նավթավառ, զավթել, Աֆրոդիտե, Ավրորա, թավշյա, ավտոմատ, հազիվհազ, ֆշշոց (օձի), վշշոց (ջրի), թովչանք, նզովք, կաթված, սֆինքս, Խոսրով, ավտոտնակ, հովտաշուշան,   փլավ, նաֆթամուղ, հարավ,  

Գտնել տրված բառերի հնչյունափոխված արմատները
Սփռոց – սփյուռ
վիմարձան – վեմ
զրկանք – զուրկ
սնահավատ – սին
փչակ – փուչ
կպչել – կիպ
խարխլել – խարխուլ
պատրանք – պատրել
փլվել – փուլ
զրախոսություն – զուր
կծկել – կծիկ
զրկանք – զուրկ
ստուգատես – ստույգ
ուղղահայաց – ուղղիղ
իջևան –
ըմպել – ումպ
սնել – սին
ամրակ – ամուր
անրջել – անուրջ
գնանկում – գին
ջղային – ջիղ
փխրուն – փուխր
դդմապուր – դդում
թզաչափ – թիզ
խախտել – խախուտ
խճանկար – խիճ
ջլապինդ – ջիլ
վճռաբեկ – վխիռ
ծածկոց –
խտանալ – խիտ
ոճրագործ – ոճիր
մագլցել – մագիլ
հրապուրանք –
ճմռել – ճմուռ
լռակյաց – լուռ
կկվականչ – կկու
պտուտակ – պտույտ
ծնունդ – ծին
փշրել – փշուր
հպանցիկ – հուպ
կուրություն – կույր
մասրենի – մասուր
ձիթապտուղ – ձեթ
սրճաման – սուրճ
բարություն – բարի
ցամքոց –
ցլամարտ – ցուլ
գնացուցակ – գին

Ջ, Ճ, Չ, ուղղագրություն

Կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ

ա/  ալո …, ակնակապի…, աղ…ատել, աղ…ամուղ…, ա…պարար, անա…առ, անզի… ում, անմի…ապես, ան…րդի (չջրած, չոր), անտերուն… (չքավոր), անր…ել, ա…ալուր…, ա…քաբաց, ա…ակողմյան, ա…ափնյակ, ա…լիկ, առա…արկություն, մի…ատ, մի…ոց, շուր…պար, վեր…ակետ, աղ…իկ, ո…խար, ո…իլ, չղ…իկ, փախ…ել, փար… (կավե գավաթ), քրքի…: 

բ/  առա…ին, առող…ություն, առն…ություն, բաղար… (գաթա), բա…կոն, գաղթօ…ախ, գաղ… (խոնավ, բորբոսնած), գա…ա… (թզուկ, փոքր), գեղ…ուկ (գյուղացի), թռ…ուն, թռ…ել, թր…ել, թր…ոց, հոր…որ…ել (անվանել, կոչել), մե…տեղ, մի…ակ, մի…օրե, ող…ույն, վեր…ին, մխր…վել, մռն…յուն, մր…յուն, շի…ուկ, ող…ագուրվել, քուր…: 

գ/ առա…նորդ, գո…ի, դա…ել, եղ…երու, երկարա…իտ, զեղ…ել, զի…ել, զղ…ալ, Է…միածին, ըն…ացք (բեղ), ըն…աքաղց (ագահ), թարթի…, ի հե…ուկս (հակառակ մեկի), ի…նել, լայնալի…, լա…վարդ (կապույտ), կտրի… (կտրող գործիք),կտրի… (քաջ), հառա…անք, մի…ամտել, մի…ավայր, նախ…իր (կոտորած), տարեվեր…, ուռ…անալ, ուռ…ել: 

դ/  ամբող…, առա…նորդ, առէ…, բարեհա…, դար…նագույն, խառնի…աղան… (խայտաբղետ), խո…կոր, խր…իթ, ծխամոր…, կառ…ել, կարի…, կ…ղակ, կ…մթել, կն…իթ, կո…կել, կոր…ել, կռ…իկ, հար…, ճան…, ճղ…իմ, մահ…ակալ, մա…կալ, մար…ան, մե…բերում, մե…ք, մին…և, մի…և, մի…ադեպ, նկար…ական, շեղ… (կույտ), սո…ի, Սո…ի, վայրէ…ք, վեր…աբան, 

Ձ,Ծ,Ց ուղղագրություն

Բաց թողած տեղերում լրացրու Ձ,Ծ,Ց.

ա/ ալեկոծություն, ածխագործ, ակաղձուն (լեփ-լեցուն), ամբարցիչ, այտուցվել, անձավ (քարայր), անցավ (առանց ցավի), անձեռոցիկ, առացգական, առանցք, առեղձված, առկայծել, արվարձան, արտառոց, արցունք, բազմափորձ, բարյացակամ, բարձել, բարձրախոս, բարձրահասակ, գեղձ, գլուխգործոց, գլուխկոնձի, գծուծ (մանրախնդիր), դարձյալ, դարձնել, դարձվածք, դեղձենի, դերձակ, դյուցազն, խեցեղեն, ծածկանուն, կաթնահունց, կաթվածահար, կառուցվածք:

բ/ հանդերձարան, մրցավար, ածխաթթու, ասացվածք, արձագանք, արձակագիր, արձակուրդ, բարձիթողի, դեղձանիկ, դողէրոցք, զեղծարար, ընդարձակ, ընթացք, ընթերցել, թախանձել, թախձադեմ, թյուրիմացություն, թրծել, լայնարձակ, լացակումած, լացուկոծ, լիցք, լծկան, լռակյաց, լվացք, լուցկի, խոտհունձ, կազմվածք, կայծկլտալ, կառամատույց, կատարածու, փորձություն,

անցկալի, բարձրանիստ, թախծել, ծածկել, կեղծամ, կեցվածք, կցկտուր, կցմցել:

գ/ Հանդիպակաց, հանգուցյալ, հայացք, հանկարծ, հոց, ձյունածածկ, ձվաձեղ, մազապուրծ, մրձունակ, վարձավճար, փորձառու, անբիծ, անդամալույծ, անեցք, անեղծ, բարձունք, բացարձակ, բռունցք, բոցկլտալ, թխվածք, խծանահան, խձկել, խուրձ, ծածկագիր, ծածկոց, ծոծրակ, հարձակում, հեցկլտալ, հարցուփորձ:

դ/ մղձավանջ, մտածմունք, մտածածին (հորինած), մրձակից, նայվածք, շինծու (կեղծ), ոսկեզօծ, որձկալ, վարձահատույց, փորձանոթ, ակնացանք, աղցան, լուսարձակ, հերարձակ, հինավուրձ, հնձել, հնոց, պախուրձ (սանձ), ջրահեղձ, սանձարձակ, հեղձուցիչ, վեհապանձ, վերամբարձ, տողադարձ, տրձակ, ցնցոտի, ուրց, փղձկալ, փորձանք, քաղց, քաղցրահնչուն, քաղցրավենիք, քարածածկ, օձիք:

Դ, Տ, Թ ուղղագրություն

Բաց թողած տեղերում լրացրու Դ,Տ,Թ. 

ա/ Ալվարդ, ականակիտ, ակնթարթ, աղոտ, աճուրդ, այգեկութ, այդ (դա), այտ (թուշ), արդյոք, արդուզարդ, արտահերթ, արտառոց, արտասուք, բրդոտ, բրթել (հրել),  բրդել (հացը մանրացնել),  գաղթ,  գաղտնապահ,  հարթուկ, արդուկ,  աղոտք, գաղտնիք, գդալ (սպասք), գթալ (խղճալ), կարդալ, կարթ, կոկորդիլոս, կորնթարդ, հաղորդում, հայթայթել, հանդարտ, հաջորդել, հաշմանդամ, փութկոտ, քաջորդի, օդանցք: 


բ/ այդտեղ, այտոսկր, անդադար, անթացուպ, անհաղորդ, անձեռակերտ, բազմանդամ, Բաղդադ,բանտարկել, բաղդատել, բարդություն, բիրտ, գաղտնախորհուրդ, կրտսեր, խրճիթ, միլիարդ, գեղարդ, գիրդ (կտրուկ), գրդնակել, գունազարդ, դրդապատճառ, դիմահարդար, երթուղի, երդիկ, երդմնազանց, զարդասեղան, թպրտալ, թրթուր, շողոքորթ, շորթել, շվայտ:


գ/ Զվարթնոց, ընդարմանալ, ընդհանուր, ընթանալ, թախտ, թակարդ, թաղանթ, թադերական, թղթակից, ժողովուրդ, լաջվարդ, լյարդ, որդի, սպրթել, սրընթաց, վաթսուն, օդևան, վաղորդյան, այդօրինակ, բերդաքաղաք, գաղթական, եղբորորդի, երիզորդ, ճկույթ, մթնոլորտ, շփոթվել, շքերթ, որդ (ճիճու), որթ (խաղողի թուփ), սփրթնել, վարդաստան, փտել (նեխել), փթթել (ծաղկել), օթոց, օրիորդ, օդապարիկ: 


դ/ արթնանալ, երդվալ, լողորդ, լուրթ, խաթարել, խաղաթուղթ, խայթել, խայտալ, խայտաբղետ, խառնուրդ, խախուտ, խառնաշփոթ, խարտյաշ, խեղդամահ, խենթանալ, խլուրդ, խորանարդ, խրտնել, խրտվիլակ, ծաղկազարդ, կաթողիկոս, հարթավայր:


ե/ անուտ, անօթևան, առաջնորդ, երթևեկություն, զարդանախշ, զարթուցիչ, զարդուղի, զինադադար, թփուտ, խեղդուկ, պայթյուն, պայտար, անդամալույծ, զվարթ, ընդամենը, խորդուբորդ, խորթություն, խորհուրդ, հավկիթ, հարդարել, հարթություն, հերթագրում, ճթքավոր, մաթեմատիկա, մերթընդմերթ:


զ/ այտուցվել, սայթաքել, անգութ, անձրևորտ, անօդ, անոդ (սրվակ), անջրդի, արդարացի, զարդատուփ, խորտկարան, խրճիթ, հարթաքանդակ, հեծանվորդ, հերթապահ, հնոթի, հորդահոս, անօդ, հրացայթ, հուռթի (բերրի), հօդս ցնդել, ձկնկիթ, ճամփորդ, ճառագայթ, ճարմանդ (կոճակ), մշտարթուն, մորթել, ներգաղթ, որսորդ, չվերթ, նյարդ:


է/ արթուն, արձակուրդ, արտագաղթ, մարդախույս, միջնորդ, չորրորդ, պարապուրք, պոռտկալ, պարթև, պորտաբույծ, ջարթուխուրդ, սաղավարդ, սաղարթ, սարահարթ, սեթևեթել, վաղորթայն, վառոդ, անդրադառնալ, անհեթեթ, զարդ, ճմռտել, մորթի, վիթխարի, վտարանդի, վրթովել, փարթամ, գաղտնի, երթվել, զարթոնք, կաթսա, կենդանի, մարդկային, շանթարգել, որդատունկ, վարդապետ, փտախտ, քրտնաջան:

Design a site like this with WordPress.com
Get started