Հետազոտական աշխատանք․ Ատլանտիդա (հոկ․ 25-31)

Ատլանտիդա հայտնի ըստ ավանդության կղզի-պետություն։ Առավել մանրամասն նկարագրված Պլատոնի երկխոսության մեջ, ինչպես նաև հայտնի Հերոդոտոսի, Դիոդորոս Սիցիլիացու, Ստրաբոնի հիշատակումներում և ակնարկներում։

Ատլանտիդայի մասին պատմվածքների հետաքրքրությունը արտահայտվեց Վերածննդի դարաշրջանում։ Արդի գիտության մեջ Ատլանտիդայի գոյության մասին հարցերը վիճելի են։ Գոյություն ունի 1950-ականների վերջին մշակված հատուկ ուսմունք՝ ատլանտալոգիա։

Ատլանտիդան հանդես է գալիս որպես հայտնի օբյեկտ մշակույթում։

Այս լեգենդար ցամաքը, որ իբր թե գտնվել է Ատլանտյան օվկիանոսում, հազարամյակներ առաջ ընկղմվել է ծովի հատակը: Հին հունական գիտնական և փիլիսոփա Պլատոնը, որն ապրել է մեր թվականությունից չորս դար առաջ, զբաղվել է նաև աշխարհագրությամբ:Այդ լեգենդար ցամաքի մասին աշխարհն իմացավ հույն գիտնականի միջոցով:Նրանցից սերունդներին անցավ Ատլանտիդայի գոյության ավանդությունը,ըստ որի,մեզանից տասներկու հազար տարի առաջ Միջերկրական ծովից արևմուտք,հերկուլեսյան սյուներից այն կողմը,գոյություն է ունեցել մի ցամաք,որը կրել է Ատլանտիդա անունը: Հետագայում պարզվել է,որ գույն գիտնականներին այդ բանը պատմել են եգիպտական քուրմերը.նրանք հաղորդել են,որ Ատլանտիդան իրականում եղել է ցամաք-կղզի,մեկ ցերեկվա և մեկ գիշերվա ընթացքում իջել է ծովի հատակ: Ատլանտիդայի մասին եղած ավանդությունը մեծ հետաքրքրություն առաջ բերեց:Թերևս ոչ մի գիտնական պրոբլեմ այնքան չհրապուրեց ու չգերեց մարդկային երևակայությունը,որքան Ատլանտիդայի վարկածը:Ատլանտիդայի ողբերգական կործանման առասպելը շատ պատմվածքների պոեմների նյութ դարձավ: Թերևս հարց առաջ գա,ինչու Ատլանտիդայի ավանդությունը այդքան վարկածների ու ենթադրությունների տեղիք է տվել:

 Նախ Ատլանտիդա անվան ծագման մասին: Այն մեկնաբանվում է երկու կերպ: Մեկը ատլանտ ժողովրդի անունից, որը բնակվել է այդ ցամաքում, իսկ մյուսը կապվում է հունական դիցաբանությունից հայտնի Ատլանտի կամ Ատլասի անվան հետ: Ըստ հունական առասպելաբանության, այդ հսկան կանգնած է եղել հերկուլեսյան սյուների մոտ և իր ուսերին է կրել երկիրը: Ատլանտիդա նշանակում է Ատլանտի երկիր:Տվյալ դեպքում <<իդա>> մասինը փոխարինում է երկիր հասկացողությունը։

Ատլանտիդայի և ատլանտների մասին շատերն են գրել, շատ ուսումնասիրողներ անգամ լուրջ որոնողական աշխատանքներ են իրականացրել: Անգամ գիտական արշավախմբեր երկար տարիներ որոնել են այդ կորսված կղզին կամ մայր ցամաքը: Սակայն, մինչ օրս, որոնումները ոչ մի նյութական արդյունք չեն տվել: Իսկ որոնումների աշխարհագրությունը բավական մեծ է. Ատլանտիդայի հետքերը որոնել են Հյուսիսային Աֆրիկայում գտնվող Ատլասի լեռներում, Փոքր Ասիա թերակղզում, Միջերկրական ծովում, Սև և Կասպից ծովերում, Ատլանտյան օվկիանոսում… առավել համարձակներն ու համառները ատլանտների հետքերը որոնել են Ամերիկյան մայր ցամաքում, անգամ` Անտարկտիդայում:

Ատլանտիդայի մասին առաջին անդրադարձը վերաբերվում է մ.թ.ա. 7- 6 րդ դարերին, երբ հույն օրենսդիր, արքոնտ և Հին աշխարհի յոթ իմաստուններից մեկը` իմաստասեր Սոլոնն իր ճամփորդությունների ընթացքում այցելում է Եգիպտոս, որտեղ Sայիս քրմից լսում է նրա պապի պատմությունը Ատլանտիդայի և նրա կործանման մասին:

Սոլոնի գրածները հետագայում վերարտադրեց մեկ այլ հույն իմաստասեր` Պլատոնը, իր ՙԿրիտիոս՚ և ՙՏիմեոս՚ աշխատությունների մեջ, ուր նա նկարագրում է կործանված Ատլանտիդա կղզի – պետությունը:
Քուրմն իր շարադրանքում Սոլոնին պատմել է 9000 տարի առաջ Հերակլեսյան սյուներից /Ջիբրալթար/ այս և այն կողմ ապրող ժողովուրդների միջև եղած պատերազմի մասին:

Այսօր գիտնականները տարակարծիք են ոչ միայն Ատլանտիդայի գոյության և չգոյության հարցում, այլև հավատացողները տարակարծիք են Ատլանտիդայի գոյության և կործանման ժամանակի, Հերակլեսյան սյուների գտնվելու տեղի վերաբերյալ: Մասնավորապես, շատերը գտնում են, որ նշված 9000 տարին անճշտություն է և Սոլոնը ուղղակի սխալվել է եգիպտացի քորմի պատմածը գրառելիս. իրականում պետք է լինի 900 տարի:

Շատ գիտնականներ գտնում են, որ Հերակլեսյան սյուները որևէ աղերս չունեն Ջիբրալթարի հետ և այդ սյուները պիտի որոնել Էգեյան ծովում:

Սակայն մի բան պարզ է. առեղծվածային Ատլանտիդան զարգացած և հարուստ համայնք է ունեցել` քաղաքային բոլոր կոմունիկացիանորերով:

Նրանց քաղաքները շրջանաձև հատակագիծ են ունեցել, զարգացած ոռոգման և ջրային համակարգեր, ուղղաձիգ փողոցներ, կանոնավոր պարիսպներ: Այն ծովով սահմանակից է եղել Հունաստանին, ցամաքով` Եգիպտոսին: Եգիպտական քրմի խոսքերով` ատլանտների տիրապետությանն են ենթարկվել ծովային և ցամաքային մեծ երկրներ, բազում ժողովուրդներ:

Նման հատակագծով քաղաքներ տարածված են եղել Փոքր Ասիայում` խեթական թագավորության մեջ և Հայաստանում:

Ատլանտների առասպելը պատմում է, որ ծովերի աստված Պոսեյդոնի կին Կլեյտոն ծնում է տաս արու զավակներ և Պոսեյդոնը Ատլանտիդայի տարածքը բաժանում է տաս հավասար մասերի` իր որդիների միջև, իսկ ավագին`Ատլանտին, կարգում է նրանց վրա թագավոր:

Սա հիշեցնում է 11-րդ դարի վրաց պատմիչ Լեոնտի Մրովելու տեսությունը, համաձայն որի` Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմն ուներ 9 որդի, որոնց մեջ բաժանեց աշխարհը, ավագին` հայերի նախահայր Հայկին, կարգելով նրանց վրա թագավոր:

Ենթադրյալ Ատլանտիդա կղզին ուներ 540 կմ երկարություն, 360 կմ լայնություն:

Քուրմը Սոլոնին նաև տեղեկացրել է ատլանտների տաճարի շուքի ու կառուցվածքի մասին: Ըստ նրա` տաճարի արտաքին պատերը զարդարված էին արծաթով, անկյուններն ու վերնաճակատը ոսկով, առաստաղը փղոսկրից էր:

Նման զարդարած տաճարներ շատ կային Փոքր Ասիայում ու Հայաստանում: Հիշենք թեկուզ, ասորական Սարգոն թագավորի կողմից կողոպտված ուրարտական Մուսասիրի տաճարն իր անբավ հարստություններով:

Ամեն դեպքում, եթե անգամ հավատալու լինենք Սոլոնին և ատլանտների գոյությանը, նրանց քաղաքակրթությունը շատ նման է Հին աշխարհի քաղաքակրթություններին:

Ամեն դեպքում, եթե անգամ հավատալու լինենք Սոլոնին և ատլանտների գոյությանը, նրանց քաղաքակրթությունը շատ նման է Հին աշխարհի քաղաքակրթություններին:

Համաձայն պատումների` ատլանտները անընդհատ պատերազմի մեջ են գտնվել Աթենական պետության դեմ: Աթենքն այդ պատերազմում հաղթում է և շատ չանցած`ինչ որ անհայտ աղետից Ատլանտիդան կործանվում է` անցնելով ջրի տակ: Կործանվում են նաև ատլանտները:

Տեսաֆիլմ՝

Աղբյուրները՝ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%BF%D5%AC%D5%A1%D5%B6%D5%BF%D5%AB%D5%A4%D5%A1

http://haygirq.do.am/news/atlantida/2013-12-26-22

https://blog.168.am/blog/162952.html

Դավիթ (Միքելանջելո)

«Դավիթ», Միքելանջելոյի մարմարյա ստեղծագործությունը, գտնվում է Ֆլորենցիայում։ Առաջին անգամ հանձնվել է հասարակության դատին Ֆլորենցիայի Սենյորայի հրապարակում, 1504 թվականի սեպտեմբերի 8-ին։ Դրանից հետո հինգմետրանոց արձանը Ֆլորենցիայի Հանրապետությունում ընկալվեց որպես խորհրդանիշ և ոչ միայն Վերածննդի գագաթնակետը, այլև մարդկային հանճարի գագաթնակետը։ Ներկայումս արձանը գտնվում է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում:

Davide (Michelangelo)

“David”, opera in marmo di Michelangelo, si trova a Firenze. Fu presentato per la prima volta al pubblico 8 settembre 1504 in Piazza della Senora a Firenze. Successivamente, la statua di cinque metri fu percepita nella Repubblica di Firenze come un simbolo – non solo l’apice del Rinascimento, ma anche l’apice del genio umano. La statua è attualmente conservata presso l’Accademia di Belle Arti di Firenze.

Հին Եգիպտոսի զարդերը (հոկ․ 25-31 թարգմանություն)

Ոսկերչական արվեստը Հին Եգիպտոսում հասել է բարձր զարգացման, ինչի մասին լավ հայտնի է իր տարածքում կատարված մեծածավալ հնեագիտական ​​պեղումների շնորհիվ։ Նպաստել են այս զարգացմանը մի քանի գործոններ։ Նախ, Եգիպտոսում կային մի քանի խոշոր ոսկու հանքավայրեր, որոնք դարձնում էին այս նյութը հասանելի, բացի դա էլ, փարավոնների երկրի բնակիչները սրբազան նշանակություն էին տալիս զարդերին։ Հենց այդ պատճառով դրանք կրում էին բացարձակապես բոլորը, անկախ սեռից, տարիքից և սոցիալական դիրքից։ Հին եգիպտացի վարպետների երևակայությունը արտահայտվում էր զարդերում, ծնում էին իսկական գլուխգործոցներ, նրանցից շատերին դեռ փորձում են նմանակել հայտնի ոսկերչական տները։

Նյութեր և ոսկերչական տեխնիկա

Հին եգիպտացի վարպետները տիրապետում էին տարբեր նյութերից զարդեր պատրաստելու բազմաթիվ տեխնիկաների: Ամենից հաճախ Հին Եգիպտոսի զարդերը ստեղծվում էին ոսկու հիման վրա, որոնք չունեին թերություններ։ Հատուկ հավելումների օգնությամբ ոսկերիչները կարողանում էին փոխել դրա գույնը լայն տեսականիով՝ բացից մինչև կանաչ։

Գնահատվում էր ոսկին նախ և առաջ գեղատեսիլ տեսքի համար՝ այլ ոչ թե արժեքի։ Այսպես, օրինակ, շատ ավելի հազվագյուտ և արժեքավոր մետաղ էր երկաթը, որը նաև օգտագործում էին ոսկերչական աշխատանքում սանրեր և սանրվածքների համար նախատեսված զարդեր պատրաստելու համար։

Եգիպտոսի հին զարդերը պատրաստվում էին արծաթից, պեղած թագավորության տարածքում, նաև էլեկտրումից։ Այս նյութը արծաթի և ոսկու համաձուլվածք էր՝ արտաքնապես պլատին հիշեցնող։

Եգիպտացիները դեռ չգիտեին թանկարժեք քարերը, որոնցից են՝ ռուբինը կամ զմրուխտը, փոխարենը կիրառում էին դեկորատիվ քարեր՝ ամեթիստ, կարնելյան, նռնաքար, ինչպես նաև լազուրիտ, որը հատկապես բարձր էր գնահատվում։

Եգիպտոսում սիրում էին լեռնային բյուրեղը։ Աղքատները այն փոխարինում էին թափանցիկ կամ գունավոր ապակիով և մանր հուլունքներով, որոնք շատ թևնոցների և վզնոցների հիմքն էին։ Հասարակ մարդկանց կողմից օգտագործվում էր նաև գույնզգույն նախշերով ծածկված կերամիկան։

Украшения древнего Египта

Ювелирное искусство в Древнем Египте достигло высокого развития, о чем хорошо известно благодаря масштабным археологическим раскопкам на его территории. Способствовало такому развитию несколько факторов. Прежде всего, в Египте располагалось несколько крупных месторождений золота, что делало этот материал доступным, кроме того, жители страны фараонов придавали украшениям сакральное значение. Именно поэтому носили их абсолютно все, независимо от пола, возраста и социального положения. Фантазия древнеегипетских мастеров, воплощаясь в украшениях, рождала настоящие шедевры, многим из которых и сейчас пытаются подражать известные ювелирные дома. 

Материалы и ювелирные техники

Древнеегипетские мастера освоили множество техник изготовления украшений из самых разных материалов. Чаще всего украшения Древнего Египта создавались на основе золота, в котором не было недостатка. С помощью специальных добавок ювелиры могли изменять его цвет в широкой гамме от светлого до зеленого. 

Ценилось золото, прежде всего, за живописный внешний вид, нежели за стоимость. Так, например, гораздо более редким и ценным металлом было железо, которое также использовали в ювелирном деле для изготовления гребней и украшений для причесок. 

Создавались древние украшения Египта из серебра, добывавшегося на территории царства, а также из электрума. Этот материал представлял собой сплав серебра и золота, внешне напоминал платину. 

Драгоценных камней, таких, как рубины или изумруды, египтяне еще не знали, вместо них использовались поделочные камни: аметист, сердолик, гранат, а также лазурит, который ценился особенно высоко. Любили в Египте горный хрусталь. Беднякам его заменяло прозрачное или цветное стекло и мелкий бисер, служивший основой многих браслетов и ожерелий. Использовалась простыми людьми и керамика, покрывавшаяся разноцветными узорами.

Աշունը մեր բակում

Եկավ աշունը և սկսվեց աշնան հեքիաթ։ Վառ աշունը շատ գեղեցիկ է մեր բակում։ Այն լցվում է ոսկեզօծ ծառերով, որոնք դանդաղ պար են բռնում քամու մեղմ օրորից։ Շատ հաճելի է զբոսնել և վայելել աշնանային կախարդական գույները։ 
Մեր բակում կա մի փոքր այգի, որտեղ ընկերներիս հետ զբոսնում ենք և վայելում աշնանային կախարդական գույները։ Ես սիրում եմ հետևել տերևների խաղին մեղմ քամու տակ։ Նրանք պար բռնած թափվում են սառը գետնին։ Երբ զբոսնում ենք պուրակում, լսվում է գույնզգույն, չորացած տերևների խշշոցը։ Այդ ձայնը կարծես աշնան երգ լինի։ Կատուները մագլցում են ծառերի վրայով և իսկական տերևաթափ առաջացնում։ 
Ինձ համար աշունը իրարամերժ զգացողություններ է առաջացնում։ Աշնան երանգներից ես էլ եմ պայծառանում, սակայն մռայլ և անձրևոտ օրերին տխրություն է իջնում վրաս։ 

Ամենապիտանի բանը: Ավ. Իսահակյան

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժվարին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:


-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտեմարանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս, ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքեքաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքեքաղաք, աշխարհեաշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Հարցեր և առաջադրանքներ:

1․ Ինչի՞ մասին է հեքիաթը:

Հեքիաթը թագավորի որդիների իմաստուն որոշում կայացնելու մասին է։

2․ Ըստ քեզ` ո՞րն է ամենապիտանի բանը:

Իմ կարծիքով ամենապիտանի բանը ջուրն է, քանի որ առանց ջրի կյանք չի կարող լինել։

3․ Համաձայն ե՞ս, որ լույսն է ամենապիտանի բանը: Պատասխանդ հիմնավորիր:

Ես համաձայն եմ, որ լույսն է ամենապիտանի բանը, որովհետև ոչինչ չի կարող լինել առանց լույսի և առանց գիտելիքի։

4․ Ընդգծված բառերին մեկական հոմանիշ գրիր:

հրաշագեղ – չքնաղ
արդարամիտ – ճշմարիտ
խելացի – խելոք
կամենալ – ցանկանալ
դժվարին – խրթին
պաշարել – շրջապատել
վեհ – վսեմ
ահագին – վիթխարի
շինել – կառուցել
փափագ – իղձ
բախտավոր – երջանիկ
ուղի – ճամփա

Մի իրի պատմություն, մարգարիտ

Մարգարիտը  մեր նախնիների առաջին թանկարժեք զարդն է եղել: Առաջինը մարգարիտը հայտնաբերել են նախամարդիկ` որսի և հավաքչության ժամանակ: Իհարկե, նրանք հազիվ թե կռահեին, որ այդ տարօրինակ գնդիկը մարդկության պատմության ընթացքում կնվաճի մարդկանց իր արտասովոր գեղեցկությամբ։
   Մարգարտի ծագման  պատմությունը պատված է գաղտնիքներով և լեգենդներով: Որոշ հին ժողովուրդներ մտածում էին, թե  դա  լուսնի լույսն է ջրի մեջ սառած, իսկ մյուսները մտածում էին, որ  ծովային հավերժահարսի արցունքն է, կամ էլ կայծակի սառած լույսը կակղամորթների աչքերում: Մարգարիտը եզակի է նաև նրանով, որ  միակ թանկարժեք քարն է,  որը  վերամշակման կարիք չունի, և օգտագործվում է ոսկերչության մեջ իր սկզբնական տեսքով:

  Մինչ օրս հասել են իրեղեն  հաստատումներ այն մասին, որ հին շումերները մ․թ․ա 2300 թվականին իմացել են մարգարտի մասին և այն անվանում էին  «ձկան աչք»: Հին չինացի իմաստունների տարեգրության մեջ կան հիշատակումներ, որ չինացիները,  ապրելով մոտավորապես նույն ժամանակաշրջանում, ինչ  որ շումերները, օգտագործում էին մարգարիտը որպես նվեր իրենց առաջնորդներին։ Չինաստանից սկսվեց թանկարժեք քարերը մարգարիտների տեսքով մշակելու նորաձևությունը:

   Երկար ժամանակ` մինչև XV դարը, մարգարիտը համարվում էր ամենամեծ արժեքը։ Առաջնության դափնին նրանք կորցրեցին միայն ադամանդի պատրաստման գործընթացին տիրապետելուց հետո։ Սակայն դրանից  մարգարտի համբավը չի նվազել։ Օրինակ` XVI դարում մանր մարգարիտները օգտագործվում էին կանացի զգեստների զարդերի և գլխազարդերի համար։
  Մարգարտի պատմությունը Ռուսաստանում սկսվում է X դարում։ Այստեղ նրան բարեհաճ էին ընդունում, և դարեր շարունակ նա սիրված էր աշխարհիկ կանանց և հոգևորականների կողմից, նրանք  դրանով զարդարում էին հագուստն ու սպասքը։
 Եկեղեցին նույնպես դրական էր արձագանքել այդ թանկարժեք քարին: Նրանով զարդարում էին խաչերը, խույրերը, շուրջառները, սրբապատկերները, Աստվածաշնչի ծածկոցները և մեծ թվով եկեղեցական այլ առարկաներ։ Մարգարիտները մեծ պահանջարկ ունեին մենաստաններում։ Ձեռագործուհիները իրենց զբաղմունքը չէին տեսնում առանց այդ թանկարժեք իրի։ Նրանք մարգարիտներով ասեղնագործում էին հոգևորականների և միանձնուհիների զգեստները։ Հենց այդ  պատճառով  մարգարիտը ստացավ «Քրիստոսի հարսների քար» անվանումը: Առանձնահատուկ արժեք ուներ «Ամանորյա մարգարիտը», որն արդյունահանվում էր մեր երկրի հյուսիս-արևմուտքում։

  Մարգարիտը հայտնի էր նաև հյուսիսամերիկյան հնդկացիների մոտ: Այդ «ամերիկական» մարգարիտը արդյունահանվում էր գետերում և օգտագործվում  հնդկացիների համար որպես  զարդ։ Բայց ամենամեծ տարածումը ստացել է «ծովային» մարգարիտը, որն արդյունահանում էին հարավային երկրների ափերը ողողող  տաք ծովերի ծանծաղուտներում։

  Ամենալավ նմուշները հայտնաբերվել են Պոլինեզիայի ափերի մոտ և Պարսից ծոցում։ Այնտեղ արդյունահանվող մարգարիտն ամենաթանկն էր և ուներ իր անունը` «արևելյան»: Մարգարտի այդ  տեսակը կակղամորթների խեցիներից արդյունահանում էին  ջրասուզակները:

  Անցած դարասկզբին Ճապոնիայում գտել են  մարգարիտների արհեստական ​​աճեցման եղանակը։ Նրա հիմնական հատկությունները` փայլն ու ձևը, գրեթե չէին զիջում բնականին։    Մեր օրերում մարգարտի արհեստական ​​աճեցմամբ զբաղվում են հիմնականում չինացիներն ու ավստրալացիները։ Նման արտադրանքի մասնաբաժինը մարգարտի շուկայում հասնում է վաճառքի ծավալի մինչև իննսուն տոկոսը։

Գործնական աշխատանք

Տրված ածանցավոր բառերում, առանձնացնել արմատներն ու ածանցները։

Նրբին –
աշխարհիկ
գերծանր
շնորհքապաբաղք
հարգանք
սիրելի
մակերես
ուսուցիչ
ընդհանուր
ամանեղեն
գալուստ
օրհնանք
երկրացի
դպրոց
համերաշխ
նախագահ
սիրաին
դասական
ելույթ
բարձու
արտերկիր

Միջագետքի առաջին պետությունները (հոկ․ 17-23 Առ․ 2)

  1. Ներկայացրու Հին աշխարհի նշանավոր արքաներից Համմուրաբիին,նրա օրենքները, քո մտորումները այդ օրենքների շուրջ/գրավոր/:

Համմուրաբի՝ մ.թ.ա.1792 – 1749 թթ․, Բաբելոնի արքա. Սին-մուբալիտի որդին։ Նրա անունով մեզ է հասել օրենքների ժողովածու։

Համմուրապի արքայի օրոք Բաբելոնյան ռազմաքաղաքական վերելք է ապրում։ Վերջինս նախ և առաջ նվաճում է մի շարք ամորեական ցեղապետություններ և Հարավային Միջագետքի քաղաքները։ Այնուհետև բաբելոնյան զորքերը գրավում են Աշուրը և հաղթական արշավանքներ կատարում դեպի էլամ։ Համմուրաբին իր տիրապետությունը հաստատում է ողջ միջագետքի վրա։ Նա ձգտում էր ռազմական ուժով նվաճված պետությունը ամրապնդել նաև ներսից։ Այդ նպատակով նրա հրամանով հավաքվեցին Միջագետքում նախորդ դարաշրջաններում ստեղծված օրենքների ժողովածուներ, դրանք հիմնավորապես վերամշակվեցին, և կազմվեց միասնական օրենսգիրք։ Դա միջազգային իրավունքի պատմության մեջ առաջին հիմնավոր փորձն էր իրավական պետության ստեղծման ճանապարհին։

Համմուրաբի թագավորի օրենքները (Համմուրաբիի կոդեքսը) լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու է, որը ստեղծվել է մ․ թ․ ա․ 1790-ին Բաբելոնում։ Այն ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրաբիի կողմից։ Օրենքները հայտնաբերվել են XX դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա (ստելա), որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Համմուրաբի թագավորի օրենքները բաղկացած են 282 օրենքներից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում` ըստ մարդկանց հասարակարգային դիրքի, կամ կախված այն բանից, թե օրենք խախտողը ազատ մարդ է, թե ստրուկ։

Համմուրաբին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծած պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի անհրաժեշտ էր մտցնել գրավոր օրենքներ և նրանցով կարգավորել կյանքի բոլոր բնագավառները։ Համմուրաբին հանձնարարեց հավաքել երկրում գործող բոլոր բանավոր և գրավոր օրենքներն ու դրանց հիման վրա կազմել օրենսգիրք։ Համմուրաբիի օրենսգիրքը մեծ դեր ունեցավ Բաբելոնի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման համար։ Օրենսգրքի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հետագայում այն հաշվի էին առնում Առաջավոր Ասիայի բոլոր պետությունները օրենքներ ընդունելու ժամանակ։ Համմուրաբիի օրենքները փորագրվել են 9 մ բարձրությամբ բազալտե սյան վրա։

Ներկայացնեմ Համմուրաբիի օրենքներից մի քանիսը

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև.

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել. ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

Ես կարծում եմ, որ Համմուրաբի արքայի օրենքներից որոշները արդար են, սակայն կան օրենքներ, որոնք շատ դաժան են։ Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք, թե քանի հազարամյակ առաջ է ստեղծվել այս օրենքները, ես կարծում եմ, որ դրանք հիասքանչ են։ Մ.թ.ա 1700 – 1800 ականներին ստեղծել նմանատիպ օրենքներ ուղղակի թվում է անիրական։

2. Տեսաֆիլմերից մեկը դիտելուց հետո ամփոփիր 10-15 նախադասությամբ/ինչ նոր բան իմացար, ամենահետաքրքիր հատվածը/

Շումերներ /ֆիլմ/

Բաբելոն/տեսաֆիլմ/

3. Բաբելոնը և հայերը/կարդալ , 10 կետերով ամփոփել/

Դիտեցի Բաբելոն տեսաֆիլմը, ամեն ինչն էլ շատ հետաքրքիր էր, սակայն ինձ ամենից շատ հետաքրքրեց սեպագրերի մասին հատվածը և շինարարության մասը։ Շատ հետաքրքիր է, որ հազարամյակներ առաջ մարդիկ գրել են սեպի տեսք ունեցող փայտիկով և հենց այդ պատճառով էլ գրերը կոչվել են սեպագիր:
Շինարարության մասին ինձ հետաքրքրեց, թե ինչ տեխնալոգիաներով են կառուցել 60 և ավելի մետրանոց պատերը, պարիսպները, բուրգերը և այլ կառույցներ։ Ինչպես են ահռելի քարերը Հայաստանի և Իրանի լեռներից գետի վրայով տեղափոխել մինչև միջագետք։ Այդ ոնց է ստացվել, որ մի քանի տոննայանոց քարերը չեն անցել ջրի հատակը։ Տեսաֆիլմում պատմում է նաև շենքերի կամարաձև կառույցների մասին, որոնք չունեն հենարան և չեն փուլ գալիս։ Հին ժամանակներում ինչպես են մարդիկ կարողացել այդպիսի ճշգրիտ հաշվարկներ անել, որ այդ կառույցները չփլվեն շինարարության ընթացքում։
Ես ավելի հակված եմ այն տեսակետին, որ շինարարական ու այլ տեխնալոգիաները նրանք ժառանգություն են ստացել իրենցից ավելի հին քաղաքակրթություններից, որոնց մասին մենք տեղեկություն չունենք։

Դասարանական 22.10.21

Մեխանիկական շարժում, արագություն

  1. Որքա՞ն ճանապարհ կանցնի շնաձուկը 2 ժամում, եթե ընթանա 50 կմ/ժ արագությամբ:
    S = ?
    T = 2Ժ
    V = 50կմ/ժ
    V = S : T
    S = V * T
    S = 50 * 2 = 100 կմ
  1. Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երևանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջև օդուղու երկարությունը 3600 կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 800 կմ/ժ:
    S = 3600 կմ
    V = 800 կմ/ժ
    T = ?
    T = S : V
    3600 : 800 = 4.5 ժ

  1. Ինչպե՞ս կարելի է որոշել` շարժվո՞ւմ է մարմինը, թե՞ ոչ:

Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ։

  1. Լրացրե՛ք բաց թողնված թվերը.1 մ/վ = ____ կմ/ժ,72 կմ/ժ = ____ սմ/վ:
    1 մ/վ = 18/5 կմ/ժ
    72 կմ/ժ = 2000 սմ/վ

Մեխանիկական շարժում

Ի՞նչ է մեխանիկական շարժումը։
Մեխանիկական շարժումը ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն է ուրիշ մարմինների նկատմամբ:
Ինչի՞ նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը։
Ձուկը շարժվում է ափի նկատմամբ:
Ինչո՞վ են իրարից տարբերվում շարժումները։

Շարժումները իրարից տարբերվում են նրանով, որ նրանք լինում են արագ, դանդաղ, ուղիղ, կոր, անհավասարաչափ և հավասարաչափ:
Ի՞նչ է ցույց տալիս արագությունը։ Ի՞նչ միավորներով է այն չափվում։

Արագությունը ցույց է տալիս թե մարմինը որքան ժամանակում ինչքան արագությամբ է անցնում։

Արագությունը չափում են V նշանով։

Design a site like this with WordPress.com
Get started