Գործնական քերականություն 23․12․21 (1)

Պտուղը տրված է, գրի՛ր ծառը։

Բալ – բալենի
ծիրան – ծիրանենի
սալոր – սալորենի
դեղձ – դեղձենի
թութ – թթենի
խնձոր – խնձորենի

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։ – Մեղուն ծաղկից հյութ է քաղում։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։ – Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։ – Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։ – Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։ – Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։
Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։
Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։
Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

մշակ – մաշկ
ափսե – փեսա
ժանր – նժար
վիճակ – կավիճ
գավառ – ագռավ
վտակ – կտավ
մկրատ – մտրակ
պարկ – կարպ
վկա – կավ

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ – Հայաստան
ռուս – Ռուսաստան
հույն – Հունաստան
վրացի – Վրաստան
հնդիկ – Հնդկաստան
չինացի – Չինաստան
ֆրանսիացի – Ֆրանսիա

Design a site like this with WordPress.com
Get started