Հայոց լեզու

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառերը կոչվում են շաղկապներ։ Համեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝
համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են
շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստո-
րադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են
գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա, այլապես, ըստ որում, ընդ որում և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, թե,  որովհետև, քանզի, մինչև որ, մինչդեռ,եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ, ուրեմն, ուստի, հետևաբար, հետևապես, այնուամենայնիվ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։
Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները: Օրինակ՝  Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։
Կրկնադիր են կրկնվող շաղկապներ: Օրինակ՝ Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։
Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները: Օրինակ՝ Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։
Կրկնադիր շաղկապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Առաջադրանքներ:
 1. Ընդգծել շաղկապները։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլորթեևսակայնորովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպիքանզինաև, բացի, քանի որ։

 2։.Կազմել նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

3.Կետադրել նախադասությունները և ընդգծել շաղկապները:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին, նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին,  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ,  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ, տիրակալ հռչակվեց նրանով, որ անձամբ հազար առյուծ խփեց: 
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը,  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Գործնական աշխատանք 12․05

1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա   առ- նախածանցը:
Առընթեր, առկախ, առվույտ, առօրյա, առէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

  1. Ընդգծիր այն բառերը, որոնցում կա առ- նախածանցը:
    Առընթեր, առկախ, առվույտ, առօրյա, առէջ, առնետ, առողջ, առույգ, առաջին, առավոտ:

Ապ- նախածանցը:
Ապավեն, ապերախտ, ապրանք, ապարդյուն, ապուխտ, ապուշ, ապակի, ապերջանիկ, ապրուստ:

2. Բառերը բաժանի՛ր երկու խմբի:
Այգ, իրիկուն, լուսաբաց, երեկո, արշալույս, իրիկնաժամ, վաղորդայն, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, արևածագ, իրիկնամուտ, վերջալույս, արևամուտ, առավոտ:

Այգ, լուսաբաց, արշալույս, վաղորդայն, արևածագ, արևամուտ, առավոտ։
Իրիկուն, երեկո, իրիկնաժամ, մթնշաղ, լուսադեմ, լուսածագ, իրիկնամուտ, վերջալույս

3. Նշված բառերից երեքում «ուկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառերը:

Ձագուկ, արդուկ, մտրուկ, մարդուկ, աղմուկ, հորինուկ, մանչուկ, մժղուկ, շիկամուկ, հորթուկ:

4. Բառաշարքերում ընդգծիր 5 ածական:

Ցածր,ոլորապտույտ, վերջ, ծանր, ավազան, վերջին, գրտնակ, գոտի, ագահ:
2.Հեքիաթ, կաղավելորդ, գորգ, ամբոխ, աշխույժ, անիվ, նորագույնաղմկոտ, գետին:

5. Բառաշարքում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները:

Գիտնական, թռչուն, բժիշկաղախին, արշավ, չմշկորդ, քամի, դյուցազն, ականջ, կայսր, աքաղաղ, դաստակ, ժառանգորդ, երջանկություն, մարտիկ:

Հայոց լեզու 08․05

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:

ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակփոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:

ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

Ալեզարդ, ճերմակահեր
գագաթ, կատար
վիթխարի, մեծ
ազդ, հայտարարություն
կռնատ, թևատ
քաջ, անվախ

Ավելորդ – բազուկ, գեր

բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:


Արեգակ, արփի
կապուտ, լուրթ
թագուհի, դշխուհի
հսկա, ահագին
բացատ, Բացուտ
տարաժամ, ուշ

Ավելորդ – ժամանց, վերջալույս

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հանհրահայտ փերեզակ մահացել էր Հնդկաստանում: Աղջկան պսակելուց հետո նա, իր  հարստությունը բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի ընծա էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն շատ է սիրում հորը: Մեծ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ  փոքրը քրոջն է սիրում: Ուստի միաշունչ պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Արդարամիտ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը բնավ էլ չի վախճանվել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ամբողջ կարողությունը հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանայի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Գործնական աշխատանքներ

1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։

Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։

նիրհել, ննջել, քնել, մրափել
վախենալ, երկյուղել
փոս, վիրապ, խրամատ
տխմար, տգետ, բթամիտ
սրդողել, զարհուրել

2 բառ հոմանիշ չունի։

2. Գտիր դաժան բառի հոմանիշները:

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտդժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։

3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը. անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։

ճոխ, շքեղ
վեհանձն, մեծահոգի
անթաքույց, բացահայտ
տարօրինակ, արտասովոր

4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։

5.Առաջին շարքի բառերի դիմաց 2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
հածել, հեծել, հեծկլտալ, հեծնել
դեգերել, ձի նստել, տառապել, հեկեկալ

6.Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել – չխոսել
կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
դանակը ոսկորին հասնել-    համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ – ձեռ առնել

7.Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ
, հրավեր, արձանգոմեշգեղարդբարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար,
գալար, հովար, հանդարտ, կաղամբհարուստկորուստ, պատում։

8. Ընդգծիր բարդ բառերը.
առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնումախորժալուրտանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։

9.Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդհամաստեղություներկնայինփախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչությունհայրենիքհարգանքխորհրդական, ենթաշրջան, ձեռնարկությունթերագնահատում, հակոտնյանախանձելի,բանտարկյալ։

10.Ընդգծիր բարդածանցավոր բառերը.

ձեռնտու
, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Գործնական քերականություն 08․05

Հոմանիշներ

1. Յուրաքանչյուր շարքից քամի բառին երկուական հոմանիշ առանձնացնել:
ա) Մեգ, հողմ, թխկի, թավալգլոր, զեփյուռ, լաջվարդ
բ) Հովիկ, որթատունկ, ոսկեզօծ, պղտոր, շոգ, մրրիկ
գ) Գողտրիկ, բարկ, խորշակփոթորիկ, տարերք, ժխոր:

2.Առանձնացրու և կողք կողք գրիր հոմանիշ բառերի 6 զույգ երկու բառ ավելորդ է:
ա) Ալեզարդ, գագաթ, վիթխարի, ազդ, կռնատ, անվախ, ճերմակահեր, գեր, հայտարարություն, թևատ, մեծ, բազուկ, քաջ, կատար:

ալեզարդ, ճերմակահեր
գագաթ, կատար
վիթխարի, մեծ
ազդ, հայտարարաություն
կռնատ, թևատ
անվախ, քաջ

բազուկ, գեր – ավելորդ


բ) Արեգակ, կապույտ, հսկա, թագուհի, բացատ, տարաժամ, արփի, բացատ, ժամանց, դշխուհի, լուրթ, ուշ, վերջալույս, ահագին:
արեգակ – արփի
կապույտ – լուրթ
հսկա – ահագին
թագուհի – դշխուհի
ուշ – վերջալույս

3 Տեքստի ընդգծված բառերը փոխարինիր հոմանիշներով:

Արդար վճիռ

Բաբելացի մի հանրահայտ վաճառական մահացել էր Հնդկաստանում: Դստերին ամուսնացնելուց հետո նա, իր ունեցվածքը  բաժանելով երկու հավասար մասերի, ժառանգություն էր թողել երկու որդիներին: Բացի դրանից, նա երեսուն հազար ոսկի պարգև էր թողել այն որդուն, որին կհաջողվեր ապացուցել, որ ինքն առավել է սիրում հորը: Անդրանիկ որդին հոր պատվին մի հուշարձան կառուցեց, իսկ երկրորդ որդին իր ստացած ժառանգության մի մասն քրոջ օժիտին ավելացրեց: Բոլորն այն կարծիքին էին, որ ավագ որդին է հորը ավելի շատ սիրում, մինչդեռ միջինը քրոջն է սիրում: Ուստի բոլորով  պնդում էին, որ այդ երեսուն հազարը պիտի ավագ որդուն հատկացվի:
Անկողմնակալ մի դատավոր երկուսին էլ իր մոտ կանչեց և առանձին-առանձին զրուցեց նրանց հետ: Ավագ եղբորը նա ասաց.
-Ձեր հայրը Բնավ էլ չի մահացել. նա իր վերջին հիվանդությունից բուժվել է և վերադառնում է Բաբելոն:
— Օրհնյալ լինի Աստված, — պատասխանեց երիտասարդը,- բայց այդ հուշարձանը ինձ վրա շատ թանկ նստեց:
Դատավորը նույն բանը նաև կրտսեր եղբորն ասաց.
-Օրհնյալ լինի Աստված,- ասաց կրտսերը,- ես իմ ամբողջ կարողղությունը հորս կվերադարձնեմ, բայց ես կցանկանաի, որ իմ տվածը թողներ քրոջս:
— Դուք ոչինչ չեք վերադարձնի,- ասաց դատավորը,- ավելին, դուք ևս երեսուն հազար ոսկի կստանաք, որովհետև ձեր հորը բոլորից շատ եք սիրում:

Մակբայ, գործնական աշխատանք 28.04

Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար

(ա)պես -նմանապես

-(ա)վարի -մարդավարի 

-իվ- խստիվ

-ովին -գլխովին

-որեն -մեղմորեն

-ուստ -վերուստ

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հայր – հայրաբար
վարպետ – վարպետաբար
վերջ – վերջապես
հոգի – հոգեպես
խումբ – խմբովին
ազգ – ազգովին
նյութ – նյութապես
գլուխ – գլխովի
բարեկամ – բարեկամաբար, բարեկամորեն
ընկեր – ընկերաբար
դիվանագետ – դիվանագետորեն
աստիճան – աստիճանաբար
գաղափար – գաղափարապես

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։

Հանկարծակի – մոտենալ
գյուղեգյուղ – ընկնել
դեսուդեն – վազել
լրջորեն – աշխատել
մեն-մենակ – մնալ
միաձայն – երգել
ամբողջովին – հասկանալ
տարեցտարի – հասունանալ
անմիջապես – հեռանալ
ագահաբար – ուտել
հաճախակի – լացել
խումբ-խումբ – քայլել
արագ-արագ – գնալ
վերջիվերջո – հաղթել
հոտնկայս – ծափահարել
ներքուստ – տխրել
նյութապես – օգնել

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։

ծանր – ծանրորեն
քնքուշ – քնքշորեն
չար – չարաբար
համեստ – համեստորեն
շքեղ – շքեղորեն
դաժան – դաժանաբար
վայրագ – վայրագաբար
մեղմ – մեղմորեն
խիզախ – խիզախաբար
քաջ – քաջավարի
կատաղի – կատաղորեն
վեհ – վեհորեն
անշեղ – անշեղորեն
խոնարհ – խոնարհաբար
մարդկային – մարդկորեն
լուրջ – լրջորեն
ագահ – ագահաբար

Մակբայ 25․04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին: (ժամանակի մակբայ)

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ: (ժամանակի մակբայ)
Ժամանակի մակբայ

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն: (ժամանակի մակբայ)

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն: (ժամանակի մակբայ)

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ: (ժամանակի մակբայ)

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին: (ձևի մակբայ)

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:(ձևի մակբայ)

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:(ձևի մակբայ)

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:(ձևի մակբայ)

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:(ձևի մակբայ)

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:(տեղի մակբայ)

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:(տեղի մակբայ)

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:(ձևի մակբայ)

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:(տեղի մակբայ)

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:(տեղի մակբայ)

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:(չափի մակբայ)

Նա հաճախ է դասից բացակայում։(չափի մակբայ)

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:(չափի մակբայ)

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:(չափի մակբայ)

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:(չափի մակբայ)

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար – օգնել
աստիճանաբար – մեծանալ
օրեցօր – ծերանալ
խորապես – զննել
շարունակ – մտածել
կուզեկուզ – քայլել
հավիտյան – ապրել
սրտանց – ցավակցել
գյուղեգյուղ – ընկնել
լռելյայն – մտածել
բերնեբերան – անցնել
արագ-արագ – խոսել
վերջնականապես – հաղթահարել
հոտնկայս – աղաչել
ներքուստ – ուրախանալ
շատ-շատ – նկարել

Գործնական աշխատանք, 21.04

1. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:

ա. անարի, քնքուշ, հարազատ, վճիտ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

անարի – աներկյուղ
քնքուշ – կոպիտ
հարազատ – օտար
վճիտ – պղտոր
շնորհալի – անձիրք
ցնծուն – թախծոտ
միամիտ – խորամանկ

2.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Մեծանուն, անվանի, նշանավոր
Ահռելի, վիթխարի, հսկա
Չար, անողոք, անգութ
Ուժեղ, հուժկու, զորեղ
Մեծամիտ, ինքնահավան, գոռոզ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.

ա. հսկա, փառահեղ, խոնարհ, եսասեր, սիրելի, մերկ, երկչոտ, կարճլիկ, քաղցր, քաջ
բ. երազկոտ, արի, անայլայլ, վատ, անրջային, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. կարմիր, նրբին, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտային, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթակիր, արագ, գմբեթարդ, սևագիր, լուրջ, ծանր, ուժեղ,մեղմ, գործնական:

4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.

ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.

ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Հայոց լեզու, 19.04

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:

Ջլատել, պառակտել, մասնատել

Վատաբանել, պախարակել, փնովել

Հանգցնել, մարել, շիջել

Վհատվել, հուսահատվել, հուսալքվել

Պղծել, արատավորել, ապականել

2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:

Կեսօր, միջօրե

Հանդարտություն, խաղաղություն

Այգաբաց, արշալույս

Կատար, գագաթ

Դայլայլ, փայփայանք

Հավիտենություն, հավերժություն

3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:

Քնքուշ, բիրտ

ազնիվ, նենգ

դժոխային, եդեմային

ողորկ, խորդուբորդ

հանդարտ, փոթորկուն

4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:

Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:

Հիվանդ – հիվանդանոց
ելք
գոգ – գոգնոց
ջերմ – ջերմոց
արգելել – արգելանց
ավազ – ավազանոց
ճահիճ – ճահճուտ
գերեզման – գերեզմանոց
ամուր – ամրոց
կտակ – կտակարան
դարբին – դարբնոց
հյուր – հյուրանոց
ծառ – ծառուտ
աղոթել – աղոթարան
աշխատել – աշխատարան
ծիրան – ծիրանուտ
այգի –
լվանալ –
բույր –
կտակ – կտակարան
դպիր – դպրոց
արվեստ – արվեստանոց

5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:

Ջուր – ջրամբար, ջրատար
լույս – լուսանցք, լուսամուտ
հաց – հացթուխ, հացատուն
որս – ձկնորս, որսագող
երգ – պարերգ, երգեհոն
արյուն – զտարյուն, արյունատար
արվեստ – պարարվեստ, արվեստագետ
աստղ – գիսաստղ, աստղագետ
օգուտ – հանրօգուտ,
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

Հայոց լեզու 14․04

Լրացնել բաց թողնված տառերը` է կամ ե:

Միջօրէ էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ  չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում: Վերելքներով ու վայրէջքներով ելևէջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, որ արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը որ առատ էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին լսվում է ծաղիկների առէջներից նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրէական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջ բոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցէ անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիցէ, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Լրացնել բաց թողնված տառերը` ղ կամ խ:

Ասում են` կա դժոխք և դրախտ: Եթե,  իրոք, այդպես է, հավանաբար, դրախտը գտնվում է Ջավախքում` հայտնի իր խրոխտ երկնամուխ լեռնաշղթաներով զմրուխտյա անդաստաններով, գողտրիկ, նախշուն ծաղկաստաններով, պղտոր գետակներով` սեղմված քարերի շեղջակույտերի արանքում: Ջուրը ճողփում է ափերին հղկում քարերը, կոչվում խեղդուկ, ուր բուրում է  դաղձը: Լեռների ծերպերից, ժայռերի ճեղքերից դեպի Սարամո գետն են իջնում կխտարներ, եղջերուներ, թղկենիների բարձր ճյուղերին վխտում  են սկյուռներ, իսկ  սաղարթների միջից լսվում է դեղձանիկների քաղցրահնչյուն երգը:  Աճում է վայրի խաղողը` հյութեղ ողկույզներով: Նախկին աղքատ քողտիկների և  հյուղակների փոխարեն կտեսնես գեղեցիկ տներ` երկփեղկ պատուհաներով, տախտակամած պատշգամբներով և սանդուղքներով, որ կառուցել են այս լեռնաշխարհին ապավինած գաղթակաները: Դրանցից են քույր ու եղբայր  Վախթանգն ու Սանդուխտը: Դժխեմ բախտը թուրք ելուզակների զոհ  դարձրեց ծնողներին: Ապրում էին Վանա լճի  ափին` Ախթամար կղզուն դեմուդեմ, հայրը ուղտապան էր, հաղթանդամ մի գեղջուկ: Ընտանիքով ուխտի էին գնացել Ախթամարի վանքը, երբ լսեցին ողբերգական լուրերը: Սկսվել էր նախճիրը: Շտապ վերադարձան, նախքան փախչելը ընտանեկան գանձերն ու փաստաթղթերը թաքցրին գաղտնի մի տեղ, կողպեքով փակեցին դարպասն, ու եղկելի ջարդարարները սրախողխող արեցին ծնողներին, իսկ քույր ու եղբայր, հաղթահարելով քաղցը, աղքատությունը, զրկանքներ, հասան Ջավախք` որպես նշխար իրենց հետ բերելով մի բուռ հող:

Լրացնել բաց թողնված տառերը` վ կամ ֆ:

Ավտոմեքենան ընթանում է հարավային ասֆալտապատ ճանապարհներով` հազիվհազ հաղթահարելով ոլորանները: Յուրահատուկ թովչանք ունեն այդ վայրերը:  Թեև հեռու չեն նավթահանքերը, սակայն բուսական աշխարհը հարուստ է ու տարատեսակ: Ահա թավշյա հովտաշուշանները, կտավատի, արտերը, գունավոր հավքերը, որոնք ասես  մայր բնության գովքն են երգում: Աջ կողմից թափվում է աղմկոտ մի ջրվեժ: Ահա և օվկիանոսը; Այն հիասքանչ է և` խաղաղ ժամանակ, և խռովքի պահին:  Ափին` եթովպացիներ, աֆղանցիներ, նեգրեր: Հավանաբար, զբոսանքի են գնալու: Դեռևս ոչ հեռավոր անցյալում այս վայրերում կյանքը կաթվածահար էր, որովհետև զավթողները, որոնց այժմ էլ ժողովուրդը նզովքով է հիշում, ուզում էին  տիրել երկրին: Նրանք հետ շպրտվեցին և ամեն ինչ մտավ բնական հունի մեջ: Բոլորս հիացած ենք: Ինչ հողեր են:  Ասես երկնքից օվսաննա ու օրհնություն է թափվում:

Լրացնել բաց թողնված տառերը` եվ կամ և:

Խաղողի ոսկեվազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սևեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկեվառ հորիզոններին, գյուղը գոտևորող գինեվետ արտերին: Արեգակի ոսկեվարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը  լցված է սերկևլենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափնեվարդերին, եղրևանիներին,  սեթևեթանքով հպվում, փարվում ապա սլանում դեպի այգեվետ գյուղերը` թեթևացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տարեվերջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել  դպրոցականները: Արևառ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգեվարք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգևոր սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալևոր թե պատանի, պիտի աշխատեն: Ալեվետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բևեռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգևելով բարիքների առատություն:

Design a site like this with WordPress.com
Get started