Մայրիկիս մասին

Իմ մայրիկն ունի բաց շականակագույն մազեր։ Նա բարձրահասակ է և շատ գեղեցիկ։ Բայց արտաքինից բացի կարևոր է մարդ լինելու տեսակը։ Իմ մայրիկը շատ հանգիստ է և համբերատար։ Ամեն խնդիր նա փորձում է լուծել հանգիստ կերպով, առանց իրար խառնվելու։ Նա շատ բարի է և հոգատար։ Նա միշտ մտածում է մեր մասին։ Իմ մայրիկի սիրած խոսքն է՝ «Անհնարին բան չկա։ Եթե ինչ-որ մեկը կարողացել է, ուրեմ դու էլ կկարողանաս»։ Նա միշտ ինձ օգնում է, եթե ես որևէ դժվարություն եմ ունենում։ Ինձ ուղություն է ցույց տալիս և մոտիվացնում։

Գարունը իմ սրտում

Տարվա եղանակներից ամենից շատը սիրում եմ գարունը, քանի որ բնությունը կարծես զարթնում է, ամեն ինչ լցվում է վառ գույներով։ Գարունը ինձ միշտ լավ տրամադրություն է հաղորդում իր վառ արևոտ օրերով և զով երեկոներով։ Նույնիսկ գարնանային անձրևոտ օրերին տխրության զգացողություն չի լինում այնպես, ինչպես աշնանը։ Գարնան անձրևը նման է կենարար հեղուկի, որից հետո բնությունը ավելի է թարմանում և փարթամանում։

Գարնան ամեն ամիսը յուրահատուկ է։ Մարտը իր փոփոխական եղանակով, ապրիլը՝ գունագեղ ծաղիկներով և վառ կանաչ բուսականությամբ: Մայիս ամիսը ինձ միշտ հիշեցնում է ամառային արձակուրդների գալստյան մասին։ Սկսում եմ հիշել մայիսյան երեկոների զբոսանքները և բակային խաղերը։

Գեղատեսիլ Հայաստանով ճամփորդելու համար ամենահաճելի եղանակը ինձ համար գարունն է։ Եվ բնությունն է տարվա այդ ժամանակահատվածում յուրահատուկ գեղեցիկ լինում, և եղանակն է շատ հաճելի երկար զբոսանքներ կազմակերպելու համար։

Ինչպես Շիրազի հայտնի բանաստեղծության մեջ է ասվում.

-Թող գարունները գան ու չգնան…

Design a site like this with WordPress.com
Get started