Եռօրյա ճամփորդություն Տավուշի մարզ

Ճամփորդության առաջին օր

Մենք՝ 6-րդ դասարանցիներով ապրիլի 29-մայիսի 1-ը  եռօրյա ճամփորդության էինք Տավուշի մարզում։
Երևանից մենք շարժվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից։ Ճանապարհին մենք կանգնեցինք Սևանի ափին, որպեսզի նախաճաշենք։ Շատ սիրուն ու խաղաղ էր Սևանը: Նախաճաշելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը, հաջորդ կանգառը Ջուխտակ վանքն էր։ Այդ վանքի մասին մեզ պատմեցին ընկեր Կարինեն և ընկեր Նառան։ Ջուխտակի ճանապարհը շատ ցեխոտ էր, ու մենք ամբողջովին ցեխակոլլոլ էինք եղել: Հետո մենք շարժվեցինք դեպի Իջևան։ Ճանապարհին մենք կանգնեցինք Դիլիջանում։ Այնտեղ ընկեր Կարինեն մեզ պատմեց մի ֆիլմի և նրա աղբյուրի պատմությունը։
Մենք տեղավորվեցինք Մոշ հյուրատանը։ Մեր սենյակում մենք տեղավորվեցինք չորսով։ Հանգստանալուց և ճաշելուց հետո երեկոյան գնացինք քաղաքում զբոսնելու։ Մենք գնացինք քանդակների պուրակ, որտեղ նաև խաղահրապարակ կար,  այնտեղ լավ խաղացինք և շատ հոգնեցինք: Զբոսանքի վերջում ընկեր Կարինեն և ընկեր Նառան մեզ պաղպաղակ հյուրասիրեցին։ Ինձ շատ դուր եկավ գիշերային Իջևանը։
Առաջին գիշերը մենք համարյա չքնեցինք։ խոսում էինք, ծիծաղում էինք: Ես քնեցի մոտավորապես 30 րոպե, իսկ ընկերուհիներս՝ ԱլլանԼիլիթը և Եվան՝ մոտավորապես 2 ժամ։ Այդպես անցավ առաջին օրը։

Ճամփորդության երկրորդ օր

Առավոտյան ժամը  8-ի կողմերը բոլորս արդեն արթուն էինք։ Երբ արդեն մեզ կարգի բերեցինք, գնացինք դուրս՝  մարզանք անելու։ Վազեցինք 3 շրջան և կատարեցինք նախավարժանք։ Հետո նախաճաշեցինք և ճանապարհվեցինք Մակարավանք։ Մակարավանքում տեր հայրը և տիկին Կարինեն մեզ պատմեցին վանքի պատմությունը, մենք երգեցինք հոգևոր երգեր, աղոթեցինք, իսկ վերջում տեր հայրը օրհնեց մեզ։ Մակարավանքից հետո մենք գնացինք Ծռվիզի վանք։ Այս փոքրիկ եկեղեցին գտնվում էր Լուսահովիտ գյուղում, որը նախկինում կոչվում էր Ծռվիզ: Եկեղեցին գտնվում է ձորում ու մենք գյուղի միջով քայլելով հասանք: Այնտեղ շատ սիրուն էր, ամբողջովին կանաչ էր, փոքր հանգստացանք, խաղացինք, զրուցեցինք: Ես և իմ ընկերուհի Ռուզանը ուզում էինք պատրաստել ծաղկեպսակ, դրա համար հավաքեցինք ծաղիկներ,  և Ռուզանը ծաղիկներով գեղեցիկ սանրվածք պատրաստեց ինձ համար։

Վերադառնալով հյուրատուն՝  ճաշեցինք և մի փոքր հանգստանալուց հետո շարժվեցինք դեպի  Իջևանի դենդրոպարկ։ Դենդրոպարկը շատ գեղեցիկ էր, այնտեղ կային  յասամանի ծառեր, որոնք շատ գեղեցիկ  ու տարբեր էին։ Դենդրոպարկը հեքիաթային էր։ Ըստ իս Ստեփանավանի և Իջևանի դենդրոպարկերը իրարից  տարբերվում են միայն երկու բանով՝ Ստեփանավանի դենդրոպարկը ավելի մեծ է և նման է անտառի։ Դենդրոպարկում մենք հանդիպեցինք ընկերուհուս՝ Լիլիթի տատիկին և պապիկին։
Երբ արդեն բոլորը գնացին հյուրատուն, մենք Լիլիթի հետ գնացինք նրա տատիկի և պապիկի տուն։ Այնտեղ ընթրեցինք, մի փոքր ժամանակ անցկացրինք և վերադարձանք հյուրատուն։

Հյուրատանը մենք ընկերներով խաղացինք, և երբ մենք ուղղակի նստած զրուցում էինք, ես հոգնածությունից պարզապես  քնեցի։ Չգիտեմ ՝ ինչպես այդպես ստացվեց։ Նաև ուզում եմ ասել, որ առավոտյան ես իմացա, որ ընկերուհիներս ինձ փորձում էին արթնացնել, բայց ես խորը քուն էի մտել։ Այդ գիշեր արթուն էին մնացել միայն Ալլան և Լիլիթը։

Ճամփորդության երրորդ օր

Հաջորդ օրը սկսվեց իրերը հավաքելով, որից հետո գնացինք նախաճաշելու։ Նախաճաշից հետո զբաղվեցիք սենյակները կարգի բերելով և մաքրելով, որից հետո մենք թողեցինք հյուրատունը։ վերադարձի  առաջին կանգառը եղավ Գետիկի և Աղստև գետերի իրար խառնման վայրն էր։ Այնտեղ ուղղակի հիանալի պատկեր էր ստեղծվել։ Աջից և ձախից գետերը հոսում են և մեջտեղում նրանք բախվում են իրար։
Հետո գնացինք Գոշավանք։ Մենք լսեցինք վանքի պատմությունը, նկարվեցինք Մխիթար Գոշի արձանի մոտ, որը եկեղեցու բակում է, և մտանք եկեղեցի։ Եկեղեցու ներսում Տեր Հայրը մեզ խորհուրդներ տվեց կյանքի համար։ Հետո մենք ասացինք տեր հորը, որ ցանկանում ենք երգել: Մենք սկսեցինք երգել։
Գոշավանքից հետո գնացինք Աղավնավանք։ Աղավանավանք մենք բարձրացանք ոտքով։ Երկար ճանապարհ էր, բայց այն շատ կարճ թվաց, քանի որ մենք զրուցելով էինք բարձրանում և հեշտությամբ հաղթահարեցինք ճանապարհը։ Այնտեղ տիկին Կարինեն  պատմեց վանքի պատմությունը և լեգենդը, թե որտեղի՞ց է այն առաջացել ,և ինչու՞ է կոչվում աղավնավանք։ Լեգենդը շատ հետաքրքիր էր։ Երբ իջանք ներքև, ընդմիջում արեցինք և շարժվեցինք դեպի Երևան։ Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը։ Ճամփորդությունը ինձ շատ դուր եկավ, դուր եկան Տավուշի բնությունը, գիշերային իջևան, մեր վանքերը, գետերը։ Ես բավականին շատ բան իմացա մեր հայրենիքի մասին: Տավուշում  այս երեք օրը շատ արագ անցավ, կարծես ոչ թե երեք օր էր, այլ ընդամենը 1 ժամ։ Ես սիրով նորից կգնամ։

Աղավնավանք

Դենդրոպարկ

Գոշավանք

Մակարավանք

Ջուխտակ

Ծռվիզի վանք

Սևան


Վիլյամ Սարոյան․ Հայրիկ, դու խենք ես

✨Նկարագրություն✨

«Հայրիկ, դու խենթ ես» վիպակը, որ ներկայացվում է Վիլյամ Սարոյանի գրական ժառանգության մարգարիտներից մեկն է։ Տասնամյա տղայի պատումը, միահյուսվելով գրող հոր հետ ծավալվող խորունկ զրույցներին, այս լուսավոր ու իմաստուն գործը դարձնում է կյանքի և աշխարհի տիպիկ սարոյանական մանրակերտ, ըստ էության՝ սեղանի գիրք ամեն տարիքի ընթերցողի համար։

Կից դնում եմ գրքի նկարը՝

Հարրի Փոթերը և կրակի գավաթը

Այս հատորը, բոլոր մյուս հատորների նման շատ հետաքրքիր էր ինձ համար։ Քանի որ այս գիրքը 774 էջ է, ես այն մնացածների նման շուտ չվերջացրեցի։ Բայց միևնույն է, այն ինձ շատ դուր եկավ։

✨Նկարագրություն✨

Հարրի Փոթերը ցանկանում է ազատվել անտանելի Դրզլիներից և Հերմայոնիի, Ռոնի ու Վիզլիների հետ գնալ քվիդիչի գավաթի խաղը դիտելու։ Նա ուզում է երազել Չո Չանգի մասին, ումով տարված էր։ Ցանկանում է իմանալ կախարդների երկու մրցակից դպրոցներին առնչվող առեղծվածային իրադարձության՝ Եռյակի մրցամարտի մասին, որ հարյուրավոր տարիներ արդեն տեղի չէր ունենում։ Հարրին ուզում է ապրել սովորական՝ տասնչորսամյա կախարդի կյանքով։ Սակայն անգամ կախարդների չափանիշերով նա բոլորից տարբեր է։ Իսկ տարբեր լինելն այս դեպքում հղի է մահացու վտանգով․․․

Կից դնում եմ նկարը՝

Կարևորը մարդու ծագումը չէ, այլ այն, թե ինչ է դառնում նա հետո։

Ալբուս Դամբլդոր


Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ 📚

Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը

Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը իմ կարծիքով Հարրի Փոթթերի մասին հատորներից ամենահետաքրքիրն է։ Իհարկե ես դեռ չեմ կարդացել մնացած հատորները, որովհետև հայերեն չեն հրատարակվել, բայց հիմա այս գիրքը ամենահետաքրքիր հատորն է։ Ես այս մի հատորը վերջացրեցի կարդալ երեք շաբաթ առաջ։

Կից դնում եմ գրքի նկարը և նկարագրությունը՝ գրքի հետ ծանոթանալու համար

✨Նկարագրություն✨

Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված էր Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր։ Նրանից վախենում են բոլորը՝ մագլ թե մոգ։ Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել։ Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր։ Եվ ահա Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից։
Սիրիուս Բլեքը ճակատագրով ինչ-որ կերպ կապված է Հարրիի հետ։ Թեև Հարրին դպրոցում շրջապատված է նվիրված ընկերներով և իմաստուն ու հմուտ ուսուցիչներով, Հոգվորթսում կա մեկը, որ խիստ վտանգավոր է նրա համար, սակայն որևէ մեկի մտքով չի անցնում կասկածել նրան։


Մեր արարքների հետևանքները միշտ այնքան բարդ են, այնքան տարբեր, որ ապագան գուշակելն իրականում չափից դուրս դժվար գործ է․․․

Ալբուս Դամբլդոր


Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ 📚

Նարինե Աբգարյան – Մանյունյան գրում է ֆանտասծիկ վեպ

Մանյունյաի մասին առաջին մասը կա իմ բլոգում։ Ճիշտն ասած այս գիրքը ինձ առաջին մասից ավելի քիչ դուր եկավ, բայց երկուսն էլ շատ հետաքրքիր գրքեր են։

Նկարագրություն

Ձեր առջև մանկության մասին լավագույն գրքի՝ Նարինե Աբգարյանի «Մանյունյաի» երկար սպասված շարունակությունն է։
Մանյունկակի նոր արկածների մասին պատմող գիրքը նվիրում ենք բոլոր նրանց, ովքեր հասցրել են ճանաչել և սիրել զվարճալի ու չարաճճի ընկերուհիներ Նարինեին և Մանյունյաին, խիստ, բայց համակրելի Տային՝ Մանյունյայի տատիկին, և նրանց աղմկոտ ու ցնդած ազգականներին։ Գիրքը նվիրումենք նաև նրանց, ովքեր նոր-նոր են հաստատելու այդ շատ հաճելի ծանոթությունը։
Եթե կարծում եք՝ գիտեք, թե ինչի են ընդունակ երկու անդադրում աղջնակները, որոնք ձգտում են մանկության ոչ մի րոպեն առանց արկածի չանցկացնել, ուրեմն դեռ ոչինչ չգիտեք․․․ Կարդացե՛ք ու զարհուրե՛ք, ավելի ճիշտ, վայելե՛ք․․․


Ջ․ Ք․ Ռոուլինգ – Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը

Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը կարդացել եմ շատ վաղուց, բայց որոշեցի հիմա դրա մասին գրեմ։ Ներքևում դնում եմ նկարը և նկարագրությունը՝ գրքի հետ ծանոթանալու համար։

Նկարագրություն

Հարրի Փոթերն ապրում է խղճուկ մի կյանքով իր անտանելի մորաքրոջ ու նրա ամուսնու և նրանց ատելի որդու՝ Դադլիի հետ, քնում է սանդուղքի տակի փոքրիկ խորդանոցում և իր կյանքի տասնմեկ տարիների ընթացքում ոչ մի անգամ ծննդյան տարեդարձ չի ունեցել։

Սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Հարրին փոստատար բվի միջոցով խորհրդավոր մի նամակ է ստանում։ Նամակով նրան հրավիրում են մի հրաշալի վայր՝ Հոգվորթս կախարդանքի դպրոցը, որի գոյության մասին տղան որազել անգամ չէր կարող։
Այստեղ Հարրին գտնում է այն մեծ առաքելությունը, որ նախասահմանված է իր համար․․․ Եթե, իհարկե, բախտորոշ հանդիպումից հետո ողջ մնա։


Հիշիր՝ չի կարելի բնակվել երազներում և մոռանալ ապրելու մասին։

Ալբուս Դամբլդոր


Խորհուրդ եմ տալիս բոլորին կարդալ📚

Նարինե Աբգարյան – Մանյունյա

Մանյունյան ինձ շատ է դուր եկել, քանի որ զվարճալի պատմություններով է ողողված։Այն կարդացվում է շատ թեթև և կարելի է ասել մի շնչով։ Այն դարձել է իմ սիրելի գրքերից մեկը։ Բոլոր իմ հասակակիցներին խորհուրդ եմ տալիս կարդալ։ Կարծում եմ բոլորը կհավանեն։ Այժմ ես կարդում եմ Մանյունյայի երկրորդ մասը և այն նույնպես շատ հետաքրքիր է։

Կից դնում եմ գրքի նկարը և նկարագրությունը՝ գրքի հետ ծանոթանալու համար

✨Նկարագրություն

Մանյունյան լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված մի արտասավոր պատմություն է Բերդում անցկացրած մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, շարունակ խառնաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին։ Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածքներով լի մանկություն, որ մարդուն երջանիկ է դարձնում ամբողջ կյանքում։ Գիրքը պատմում է այն զարմանալի մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց Wi-Fi ու համակարգչային խաղերի։

Կորած աղջիկը

Լինում է չի լինում երկու ընկերուհի են լինում։ Ասիան ու Վանին։ Նրանք մանկուց ընկերություն էին անում, բայց մի օր, երբ ոչ մեկ ոչ ինչ չէր կասկածում․ Վանին կանչեց Ասիային և ասաց, որ նա հեռանում է ուրիշ երկիր։ Վանին հեռանում էր Իտալիա։ Բայց, որպեսզի նրանք կապը չկորցնեն Վանին տալիս է Ասիային մի թևնոց։

Վանի – Մեկը ինձ մոտ կլինի, մյուսը՝ քեզ մոտ- ժպտալով ասաց նա։ – Խոստացիր ,որ երբեք ինձ չես մոռանա

Ասիա – Խոստանում եմ, չեմ մոռանա։

Այս կարճ երկխոսությունից հետո Վանին հավաքեց իրերը և հեռացավ, թողնելով իր հետևից վիշտը։

Ասիան չէր կարողանում մոռանալ Վանիի մասին, և տարիներ հետո, Ասիան որոշեց գնալ Իտալիա որպեսզի գտնել Վանիին։

Քանի որ, Ասիան չէր կարող այդքան հեշտ ճանապարհով գտնել ընկերուհուն, նա գնաց մի մարդու մոտ, և խնդրեց որ Իտալերեն լեզվով գրի որ կորել է իր ընկերուհին՝ Վանին։

Հավաքելով իրերը Ասիան մեկնեց Իտալիա։

Երբ նա գնաց Իտալիա այնտեղ գնեց տուն, և այդ թղթի վրա գրեց հասցեն, որպեսզի, երբ Վանին գտնվի, գա իր մոտ։ Հետո սկսեց համարյա ամեն տեղ կպցնել այդ հայտարությունը։

Ասիա, մ․ – Երանի թե Վանին շուտ գտնվի․․

2 ամիս հետո

Ասիա, մ․ – Եհ, ամեն ինչ ապարդյուն է, այլևս իմաստ չկա այստեղ մնալը․․

Հենց այդ ժամանակ, երբ Ասիան արդեն տխրել էր, և ուզում էր գնալ հավաքել իրերը, լսվեց դռան ձայնը։

Հիմա գամ – ասաց ասիան տխուր ձայնով

Նա դուռը բացեց և տեսավ իր մանկության ընկերուհուն։

Վանին ժպտաց և Իտալերենով խոսաց (Այո, ես եմ Ասիա, շատ էի կարոտել քեզ)

Ոսկեվազի Գինու Գործարան

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Գործարանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը:

Այսօր գործարանի տարածքում  տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն  իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը`գինու խմորման և հնեցման այս ավանդական գործիքը, Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կարասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան), ինչպես նաև ուրարտական Թեյշեբաինի միջնաբերդի ավերակներում են գտնվել կարասային գինու մառանները:   

Գինու արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները: Քաղցր գինիների արտադրության մեջ «Ոսկեվազի գինու գործարանը» առաջինն է, ով օգտագործել է խաղողի թառամեցման մեթոդը: Ոսկեվազի գինիներն արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր հեղինակավոր տեղական և միջազգային գինու մրցույթներում` «Mundus Vini», «Decanter World Wine Awards», «Sommelier Wine Awards» և այլն:

Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը գինիների աշխարհում:

Design a site like this with WordPress.com
Get started