Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Մոնղոլական կայսրությունը կայսրություն է, որը գոյություն է ունեցել 13-14-րդ դարերում և եղել է պատմության մեջ խոշորագույնը։ Այն ձևավորվել է Կենտրոնական Ասիայի տափաստաններում, այնուհետև ընդարձակվել է՝ ձգվելով Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Եվրոպայի որոշ հատվածներից մինչև Ճապոնական ծով՝ հյուսիսում հասնելով Սիբիր, հարավում և արևելքում՝ Հնդկական թերակղզի, Հնդկաչին և Իրանական լեռնաշխարհ, իսկ արևմուտքում՝ Լևանտ և Կարպատներ։

Մոնղոլական կայսրությունը ձևավորվել է Չինգիզ խանի գլխավորությամբ մի շարք քոչվոր ցեղերի միավորմամբ մոնղոլների հայրենիքում։ 1206 թվականին խորհուրդը որոշել է Չինգիզ խանին հռչակել բոլոր մողոլների ղեկավար։ Նրա և նրա հաջորդների ղեկավարման շրջանում կայսրությունն արագորեն աճել է։ Այս լայնատարած միջմայրցամաքային կայսրությունը միավորել է Արևելքը և Արևմուտքը՝ հաստատելով Պաքս Մոնղոլիկա հնարավոր դարձնելով առևտրի, տեխնոլոգիաների, ապրանքների և գաղափարախոսությունների տարածումը ողջ Եվրասիայում։

Ներկայացրու հայերի  դրությունը, իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Աշնանը մոնղոլական զորքերն անցան Արաքսը և մտան Զաքարյան Հայաստանի տարածքը։ (1220թ.)

Հայաստանի նվաճումը մոնղոլների կողմից (1236-1244թթ.)

Հայ-վրացական զինական ուժերը հերթական անգամ իրենց երկրներից դուրս՝այս անգամ Եգիպտոս ուղարկելն էր: (1259թ.)

Սամցխե-Ջավախք հայ-վրացական իշխանության ստեղծումը (1266թ.)

Հայաստանի երբեմն փառահեղ մայրաքաղաք Անին հիմնահատակ ավերեց և դարձավ անմարդաբնակ (1319թ.)

Արշավանքի ժամանակ Թեմուրյանները պաշարեցին հինավուրց Վան քաղաքը: (1386թ.)

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Մոնղոլներն իրենց բնույթով քոչվորներ էին, այնպես որ նրանց միջև կապը պաշտպանելու համար հարմար և անհրաժեշտ միջոց էր, որը ապահովելու համար նրանք ստեղծեցին իրենց փոստային համակարգը, որն անվանում էին Յամ, ինչը թարգմանաբար նշանակում է «անցակետ»:
Այն իրենից ներկայացնում էր բազմաթիվ փոստային կայանների համակարգ, որտեղ նվիրված ու պատասխանատու փոստատարներ էին աշխատում` կարևոր տեղեկություններ տարածելով կամ փոխանցելով մի կայանից մյուսին: Այս կայանները միմյանցից գտնվում էին 24-64 կմ հեռավորության վրա: Մի ժամանակահատվածում միայն Չինաստանի տարածքում մինչև 1400 փոստային կայաններ կային, որտեղ մինչև 50,000 ձիեր էին պահվում փոստատարներին ծառայեցնելու համար:


Մոնղոլական ամենահզոր կայսրություններից մեկը Ոսկե Հորդան էր, որը Չինգիզ Խանի թոռ Բաթու Խանի կողմից ստեղծվել էր 1251թ.ին: Այն հսկայական կայսրություն էր ժամանակակից շենքերով: Մայրաքաղաքը Սարայ-Բաթուն էր:
Ոսկե Հորդան մեծ ազդեցություն ուներ այլ մշակույթների վրա: Անցնելով ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի ու Կովկասի տարածքներով` նրանք կապ էին պահպանում թե՛ ռուսների, թե՛ մուսուլմանների հետ: Հորդան ահաբեկում էր ռուսներին, ու այդ ժամանակաշրջանում ռուսների համար ծանր շրջան էր` տիրում իրենց մոնղոլ հարևանների պատճառով: Մուսուլմաններն ավելի բախտավոր էին: Մոնղոլները, սկզբնապես շամանական կրոն ունենալով, ընդունեցին մուսուլմաններին ու ի վերջո ընդունեցին նրանց կրոնը:


Մոնղոլները, ի սկզբանե քոչվոր լինելով, կռվում էին ձիերին հեծած ու գրեթե անընդհատ: Նրանց համար ձիերը մեծ նշանակություն ունեին և երբեմն որպես զենք էին ընդունվում մոնղոլների կողմից: Նրանք օգտագործում էին տեգեր, մականներ, դաշույններ, սրեր: Նրանք նույնիսկ վառոդ էին օգտագործում պայթուցիկներ ու ռումբեր ստանալու համար:
Նրանք կարճ ու երկար աղեղներ էին օգտագործում` դրանց հետ տարբեր տեսակի նետեր արձակելով (կախված կոնկրետ իրավիճակից): Մոնղոլների ամենահայտնի նետը սուլոց հանոց նետն էր, որի մեջ բացված անցքը նետի սլանալու հետ սուլոց էր արձակում ու վախեցնում թշնամուն: Երբեմն այս նետերը արձակում էին նույնիսկ իրենց իսկ ռազմական ընկերներին ազդանշան ուղարկելու համար: Վաղ շրջանում մոնղոլները զրահներ չէին օգտագործում ու նախընտրում էին թեթև կաշվե զրահ, որը նրանք պատրաստում էին ձիու մեզի մեջ պահելով: Նրանք նաև կաշե զրահներ էին հագցնում իրենց ձիերին:

Հայաստանը և մոնղոլները (ապր․ 17-23 Առ․ 2)

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ (ապր․ 17-23 Առ․ 1)

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

XI դարի կեսերին՝Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց, սելջուկները ներխուժեցին Հայաստան: Վասպուրականում բյուզանդացիները փաստորեն որևէ փորձ չկատարեցին թյուրքերին կանգնեցնելու համար: Սելջուկները մոտավորապես հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և զորքը մասերի բաժանելով, սկսեցին ավիրել երկիրը: Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին Բարձր Հայքում՝Մանանիղի գավառում: 1048թվականին նրանք նույն դաժանությամբ վարվեցին Կարինի հարևանությամբ, Արծն քաղաքի բնակչության հետ: Այդ քաղաքը հռչակված էր իր աշխույժ շուկաներով: Պաշտպանական պարիսպներ չունենալով՝քաղաքի բնակիչները որևէ դիմադրություն չցուցաբերեցին քոչվոր սելջուկներին, սակայն դա նրանց չփրկեց: Արծնը հիմնահատակ ավերեց ամբողջ բնակչությունը:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Կայսրությունը շարունակեց հայկական հողերը զավթելու, երկիրը թուլացնելու, հայ իշխաններին Հայաստանից հեռացնելու, հայերի զինական ուժերը ցիրուցան անելու իր անհեռատես։

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ: (ապր․ 17-23 Առ․ 1)

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Համեմատեք Բագրատունյաց Հայաստանը և Զաքարյանների իշխանապետությունը:

Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ հայկական կիսաանկախ իշխանությունները ժողովրդի գոյատևման խնդիր էին լուծում:

10-12րդ դարերի ժամանակագրություն

908 թ. Վասպուրականի Գագիկ իշխանը թագ է ստանում Ատրպատականի Ամիրաից։

968-1021թթ Վասպուրականի վերջին արքա Սենեքերիմը Վասպութականը կտակում է Բյուզանդային ինքը տեղափոխվում Սեբաստյա

963 թ Աշոտ Երրորդի եղբայր Մուշեղը Կարսը հռչակեց ինքնուրույն թագավորություն, այն գոյատևեց 100 տարի

972թ Սմբատ երկրորդը Շնորհում է թագավոր

978-1113 թթ Տաշիր Ձորագետի (Լոռիի, Կյուրիկյան) թագվորություն։

987-1170 թթ Սյունիքի թագավորություն (Կապանի կամ Բաղաց) թագավորություն

1022 թ Տրապիզոնում հայ-վրացական բանակցությունների ժամանակ, Վասիլ երկրորդը հայոց Պետրոս կաթողիկոսից պահանջում է հանձնել Անիի թագավորությունը

1041թ Աշոտ Չորրորդը անհայտ պայմաններում մահանում, ով գլխավորում էր երկրի միավորման պայքարը

1042-1045 թթ գահ է բարձրանում Աշոտ չորրորդի որդի 16 ամյա Գագիկ երկրորդը

1044 թ Գագիկ երկրորդը հայ հոգևոր և աշխարհիք մեծամեծների հորդորով մեկնում է Կոստանդնուպոլս, որտեղ աքսորվում է, հայ բյուզանդամետ իշխանները Անիի դարպասները հանձնում են Բյուզանդյային

Անիի թագավորության տրոհումն ու անկումը (Ապր․ 3-9 Առ․ 2)

Անիի թագավորության տրոհումն ու անկումը

Թվարկիր Բագրատունյաց կենտրոնացված պետության թուլացման պատճառները:

Բյուզանդիան իրեն ներկայացնելով հայերի շահերի պաշտպան, իրականում ձգտում էր յուրացնելու հայկական տարածքները։ Այս ամենի հետևանով դեռ X դարի սկզբից ի հայտ եկավ Բագրատունյավ թագավորության մասնատման երևույթներ։

Պատմիր ենթակա թագավորությունների ստեղծման, հետևանքների  մասին:

Հայկական պետության առաջին տրոհողները դարձան Վասպուրականի Արծրունիները։ Նախճավանը Սյունյաց ինխաններին տալու պատճառով դժգոհ մնալով Սմբատ I-ից՝ Գագիկ Արծրունին 908 թ․ թագ ստացավ Ատրպատականի ամիրայից։ Նա թեև չկարողացավ դառնալ հայոց թագավոր, այնուամենայնիվ Վասպուրականը հռչակեց անառձին թագավորություն։ Այն հետագայում դարձավ առաջացած թագավորություններից ու իշխանություններից ուժեղագույնը։ Նրա տարածքն ընկած էր Վանա և Ուրմիա լճերի շրջանում՝ քարավանային ճանապարհների վրա։ Գագիկ I Արծրունու օրոք Վասպուրականը տնտեսական ու քաղաքական վերելք ապրեց։ Վասպուրականի վերջին թագավոր Սենեքերիմի գահակալության շրջանում Վասպուրականում կար 8 քաղաք, 72 ամրոց, հազարավոր գյուղեր, հարյուրից ավելի վանք։ Բնակչության թիվը հասնում էր 1 միլիոնի։ Վախենալով Արևելքից արշավող թյուրքսելջուկների արշավանքներից՝ Սենեքերիմը 1021 թ․ Վասպուրականը կտակեց Բյուզանդիային, ինքը տեղափոխվեց Սեբաստիա։

Անին մայրաքաղաք դարձնելուց հետո Կարսը մնաց Աշոտ III-ի եղբոր՝ սպարապետ Մուշեղի տրամադրության տակ։ Մուշեղը հրաժարվեց ենթարկվել թագավորին և 963 թ․ Կարսը հռչակվեց ինքնուրույն թագավորություն։ Կարսի Բագրատունիների պետությունը գոյատևեց մոտ 100 տարի։ Այն զգալի վերելք ապրեց հատկապես Մուշեղի հաջորդի՝ Աբասի օրոք։

Բացի Կարսից՝ Բագրատունիների մի ճյուղը հաստատվեց նաև Տաշիր-Ձորագետում։ 927 թ․ Տաշիրի կառավարիչ նշանակվեց Աշոտ III թագավորի որդի Գուրգենը։ 978 թ․ Սմբատ II-ը հատում հրովարտակով իր եղբորը՝ Գուրգենին, շնորհեց թագավորի տիտղոս։ Հիմնադրելով Լոռու կամ երկրի հյուսիսը պաշտպանելու Թիֆլիսի և Գանձակի ամիրայությունների հարձակումներից։ Հետագայում Գուրգենի անունից այս թագավորությունը ստացավ նաև Կյուրիկյան անունը։ Լոռու թագավորությունը գոյություն ունեցավ մինչև 1113 թ․։ Կյուրիկյանները հզորացան Դավիթ Անհողինի օրոք։ Տաշիր-Ձորագոտի կենտրոնը Լոռի քաղաքն էր՝ այժմայն Ստեփանավանի մեռձակայքում։

Շուտով Կարսի և Լոռու Բագրատունիների օրինակին հետևեցին Սյունյաց իշխանները։ Գահերեց իշխան Սմբատը 987 թ․ Սյունիքը հռչակ թագավորություն։ Վերջինս ունեցավ ամենաերկար կյանքը՝ գոյատևեկով մինչև 1170 թ․։ Սկզբում նրա մայրաքաղաքը Սյունի ավանն էր՝ այժմայն Սիսիանը, ապա տեղափոխվեց Կապան։ Սյունիքը մեծ վերելք ապրեց Վասակ թագավորի օրոք։ Սյունիքում ևս կային շատ բնակավայրեր, եկեղեցիներ ու վանքեր։

Հիմնավորիր, կամ հերքիր Բյուզանդիայի կողմից Հայաստանի նկատմամբ նվաճողական քաղաքականությունը:

Բյուզանդիան իրեն ներկայացնելով հայերի շահերի պաշտպան, իրականում ձգտում էր յուրացնելու հայկական տարածքները։ Այս ամենի հետևանով դեռ X դարի սկզբից ի հայտ եկավ Բագրատունյավ թագավորության մասնատման երևույթներ։

Բագրատունիների շառավիղներն իրենց իշխանությունն էին ստեղծել նաև Տարոնունում։ Այս իշխանությունը դարձավ Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության աեաջին զոհը 966 թ․ Տարոնը զավթվեց նյուզանդացիների կողմից։
Հայաստինի հյուսիս-արևմուտքում՝ Տայքում, 930-ական թթ․ առաջացել քր մի փոքրիկ իշխանապետություն։ Բյուզանդիայի կողմից այն ճանաչվեց որպես ինքնուրույն, իսկ նրա կառավարիչ Դավիթը ստացավ կյուրապաղատի կոչում։ Բյուզանդացիները կարողացան Դավթին համոզել, որ 1000 թ․ նա իր իշխանությունը կտակի Բյուզանդիային։

Պատմիր Անիի թագավորության անկման հետևանքների մասին:

Հայկական բոլոր թագավորություններն ու իշխանություններն ընդունում էին իրենց կախվածությունը կենտրոնական՝ Անիի կամ Շիրակի թագավորությունից և համարվում էին նրա ենթակաները։ Սակայն Անիի Բագրատունիներին չհաջողվեց միավորել երկիրը։ Հայկական հողերը զավթելու Բյուզանդիայի քաղաքականությունը կործանարար եղավ Հայաստանի համար։ Շուտով՝ Գագիկ I-ի մահից հետո, երկրի մասնատման գործընթացն ընդգրկեց նաև Անիի թագավորությունը։

Բագրատունյաց թագավորություն (Ապր․ 3-9 Առ․ 1)

Կազմել 10-րդ  դարում Հայաստանում կատարվող պատմական իրադարձությունների ժամանակագրությունը:

890-914թթ․ իշխում է Սմբատ I-ը։
Xդ․ սկզբին Նախավաճանը հանձնվեց Սյունիքին
908 թ․ Յուսուֆը ճանաչվեց Հայաստանի թագավոր։
914-928թ․ իշխում է Աշոտ Երկաթ II-ը:
921թ․ Աշոտ Երկաթը ամրացավ Սևանա կղզում։
922թ․ Բաղդադի խալիֆը ճանաչվեց շահնշահ (արքայից արքա) Հայոց, Վրաց և Աղվանից։
Արաբները մինչև 925թ․ իրենց զորքերն ամբողջությամբ դուրս բերեցին Հայաստանից։
928-953 իշխում է Աբասը։
948թ․ Անանիա Մոկացի կաթողիկոսի օրօոք, Աղթամարից տեղափոխեց Կարս։
953-977թթ․ իշխում է Աշոտ III-ը։
961թ․ Աշոտ III-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։
977-990 Երկրում շինարարական աշխատանքն ավելի մեծ չափեր ընդունեց Սմբատ II Տիեզերակալ թագավորի օրոք:
963-964թթ․ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի աշտարակներով պարսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու հնարավորություն չուներ։
987թ․ Սմբատ II-ը վերջ տվեց Դվինի ամիրայության գոյությանը։
990-1020թթ․ Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I-ի օրոք։

Համեմատիր Աշոտ 3-րդ Ողորմածի և Գագիկ Առաջինի արտաքին , ներքին քաղաքականությունը:

Աշոտը բանակը դարձրեց մշտական և վերջ տվեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Երկրում տարվեց մեծ ծավալի շինարարական աշխատանք։
961թ․ Աշոտ III-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։ Հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։ Աշոտ Ողորմածը կառուցել էր Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծը, որի ներսում արդեն քաղաքն ընդարձակվելու հնարավորություն չուներ։

Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I-ի օրոք։
Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխությունը։ Գագիկը կրում էր շահնշահ հայոց պատվատիտղոսը։ Դա նշանակում էր, որ հայկական բոլոր թագավորների նկատմամբ նա ուներ գերադասելի դիրք։ Առանց շահնշահի՝ արքայից արքայի՝ մյուս թագավորներն իրավունք չունեին ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնելու ուրիշ երկրների հետ։ Կաթողիկոսի ընտրությունը ևս կատարվում էր թագավորի կարգադրությամբ։
1001թ․ Տաշիր-Ձորագետի՝ Լոռի թագավոր Դավիթն ապստամբեց Գագիկ I-ի դեմ և հրաժարվեց նրա գերիշխանությունը ճանաչելուց։ Գագիկը հարձակվեց այդ թագավորության վրա և Դավթին զրկեց իր հողերից։
Գագիկը շարունակեց իր նախորդների շինարարական լայն գործունեությունը։ Նրա ժամանակ Անին հասավ նոր ծաղկման։ 1001 թ․ ավարտվեց Անիի հոյակերտ Մայր տաճարի՝ Կաթողիկեի կառուցումը, որի նախաձեռնողը հայող թագուհի Կատրամիդեն էր՝ Սյունաց Վասակ թագավորի դուստրը։ Շուտով ավարտվեց նաև Անիի Զվարթնոցատիպ եկեղեցու շինարարությունը։ Այն հոյակերտ տաճարների հեղինակը հռչակված ճարտարախետ Տրդատն էր։

Գագիկը ավելի հզոր էր քան Աշոտը իմ կարծիքով։

Փաստերով հիմնավորիր կամ հերքիր, արդյոք  Գագիկ Առաջին արքայի օրոք Բագրատունյաց թագավորության հզորությունը հասել էր իր  գագաթնակետին:

Բագրատունյաց Հայաստանն իր քաղաքական ու տնտեսական վերելքի գագաթնակետին հասավ Գագիկ I-ի օրոք։
Մինչև Գագիկի գահակալումը Հայաստանի տարբեր շրջաններում ստեղծվել էին ինքնուրույն հայկական թագավորություններ։ Վերջինս կարողացավ նրանց ստիպել ընդունել իր գերիշխությունը։

Համեմատիր Խոսրովանույշ թագուհու և Կատրամիդե թագուհու գործունեությունը:

Անիի հոյակերտ Մայր տաճարի կառուցումը ավարտվեց 1001թ․, որի նախաձեռնողը հայոց թագուհի Կատրամիդեն էր։ ՞՞՞՞՞

Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ հիմնադրվեցին միջնադարյան հայ ճարտարապետական գլուխգործոցներից Սանահինի և Հաղպատի վանքերը։ Թագավորը վանքերին շնորհեց ընդարձակ կալվածքներ։

Քարտեզի վրա նշիր Աշոտ Ողորմածի,Գագիկ Առաջինի օրոք  կառուցված շինությունները:

Անի
Անիի մայր տաճար՝ Կաթողիկե
Անիի Զվարթնոցատիպ Գագկաշեն եկեղեցի
961թ․ Աշոտ III-ը մայրաքաղաքը Կարսից տեղափոխեց Շիրակի Անի քաղաքը։

Անիի աշտարակներով պարիսպների առաջին գիծ

Սանահինի և Հաղպատի վանքեր


Ժամանակագրություն

VIII-IX դարեր
701թ. — արաբները արշավեցին և գրավեցին Մեծ Հայքը, Վիրքը, Աղվանքը
725թ. — Հերթ ոստիկանը բարձրացրեց հարկերը, ծխահարկը դարձրեց գլխահարկ
774թ. — Արտավազդ Մամիկոնյանը սպառազինություն է խնդրում ոստիկանից, սկսվում է հակաարաբական ապստամբությունը
804թ. — Խալիֆը Աշոտ Մսակերին ճանաչում է հայոց իշխան
826թ. — հայոց իշխան դարձավ Աշոտ Մսակերի որդին Բագարատը
852թ. — Խալիֆը Հայաստան է ուղարկում թյուրք վարձկան Բուղային
852թ. — վասպուրականցիները հերոսական դիմադրություն են ցուցաբերում Նկան ամրոցում, Արյան լճի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայերը հաղթանակ են տանում
855թ. — Խալիֆը Բուղային ետ է կանչում
850-855թթ. ապստամբությունները թուլացրեց արաբների դիրքերը Հայաստանում
855թ. — Աշոտ Բագրատունին ճանաչվեց հայոց իշխան և սպարապետ
862թ. — Աշոտ Բագրատունին ճանաչվեց իշխանաց իշխան Տիտղոսը
869թ. — Զաքարյա Զարգեցին նախաձեռնությամբ հրավիրվում է հատուկ ժողով, որտեղ հայ իշխանները Աշոտ Բագրատունուն հռչակում են հայոց թագավոր
876թ. — Բյուզանդիայի Վասիլ I-ը պատվիրակություն է ուղարկում Աշոտ Բագրատունու մոտ և թագ է խնդրում
885թ. — Խալիֆը Աշոտ Բագրատունուն ճանաչում է հայոց թագավոր
885թ., օգոստոսի 26 — Շիրակ գավառին
885-890թթ. — Աշոտ Բագրատունի

13-րդ դարի նշանավոր տիրակալները(փետ. 20-27) —

Բնութագրել Ինոկենտիոս 3-րդ պապին:/Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն ,7-րդ դասարան, դասագիրք էջ 57-65, համացանց

Համեմատել Ֆրիդրիխ Երկրորդ և Լյուդովիկոս Իներորդ արքաներին:

Տալ հետևյալ հասկացությունների բացատրությունը. հերետիկոս, ինկվիզիցիա, բանադրանք, կատարներ, վալդենսներ, աղանդներ:

հերետիկոս – Եկեղեցու ընդունած դավանության հակառակ դավանություն ընդունող մարդ, հերձվածող, աղանդավոր:
ինկվիզիցիա – կաթոլիկ եկեղեցու ատյան, որը կոչված էր պայքարելու հերետիկոսության դեմ, քննել ճշմարիտ հավատին տարբեր ուսմունքների համապատասխանությունը
բանադրանք – Եկեղեցու կողմից մեկին նզովելը որպես պատիժ
կատարներ – Որևէ բանի ամենաբարձր կետը՝ ծայրը, գագաթ:
վալդենսներ – Վալդենսները հայտնի էին նաև «Լիոնի աղքատներ» անունով, կրոնական շարժում միջնադարյան Եվրոպայում։
աղանդներ – Աղանդավորություն – ուսմունք կամ վարդապետություն համաշխարհային այս կամ այն կրոնում, որ խոտորվում է պաշտոնական դավանությունից և հակադրվում նրան:

Պատմել 13-րդ դարի խոշորագույն գիտնական  Թովմա Աքվինացու  մասին: Թարգմանիր, ընտրիր քեզ դուր եկած միտքը, հիմնավորիր եթե համաձայն ես  Թովմա Աքվինացու այդ մտքի հետ:

  • Пусть мысли, заключённые в книгах, будут твоим основным капиталом, а мысли, которые возникнут у тебя самого, — процентами на него.“ — Фома Аквинский
  • „Счастливому человеку нужны друзья, и не для того, чтобы извлекать из них пользу, ибо он и сам преуспевает, и не для того, что бы восторгаться ими, ибо он владеет совершенными восторгами добродетельной жизни, но собственно для того, что бы творить добрые дела для этих друзей.“ — Фома Аквинский
  • „Правители нуждаются в мудрецах значительно больше, чем мудрецы в правителях.“ — Фома

Ազատագրական պայքարը 5-րդ դարում (հուն․ 29 – փետ․ 5)

Բառերի բացատրություն

Հավիտյանս հավիտենից –ընդմիշտ
Կեղծուրացություն –թվացյալ հրաժարվելը դավանանքից՝ կրոնից
Մոգ –զրադաշտական կրոնին հետևող, կրակապաշտ
Ատրուշան –կրակապաշտ պարսիկների պաշտամունքի տեղը, որտեղ կրակը միշտ վառ էր պահվում
Միաբանություն –այստեղ՝ միասնություն
Աշխարհագիր անցկացնել – այստեղ՝ մարդահամար և գույքագրություն անել
Ինքնավարություն –ինքնիշխանություն, ներքին օրենսդրության ու կառավարման գործերի ինքնուրույն կերպով վճռելու և տնօրինելու իրավունք
Մարզպանություն –մարզպանի կառավարման երկրամասը
Մարզպան –պետական բարձրագույն պաշտոնյա, որին հանձնում
էին մի ծայրամասի կառավարությունը, մարզի կառավարիչ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրո՛ւ Հազկերտ II-ի քաղաքականությանը հատուկ գծերը:

Հազկերտ II-ը, ցանկանում էր լիակատար վերահսկողություն հաստատել հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային կյանքում: Նա վարում էր տնտեսական ճնշման և կրոնափոխության քաղաքականություն։

2. Վերընթերցի՛ր «Ավարայրի ճակատամարտի արդյունքները» բաժինը և կատարիր կանխատեսում. արդյոք պարսիկները կհրաժարվե՞ն հայերի կրոնափոխության քաղաքականությունից: Հիմնավորի՛ր տեսակետդ փաստերով:

Այո, պարսիկները հրաժարվեցին հայերի կրոնափոխության գաղափարից։ Իմ կարծիքով պատճառն այն էր, որ ոչ բարձր հարկերը, ոչ նախարարներին խոստացված բարձր պաշտոնները, չստիպեցին հայերին ուրանալ քրիստոնեությանը։ Մեկ տարի անընդմեջ հայերը պայքար մղեցին պարսիկների հետ հանուն քրիստոնեության։ Այդ պայքարի վերջնակետը դրվեց Ավարայրի ճակատամարտով, որտեղ հայթողներ կամ պարտվողներ չեղան։ Պարսիկները հասկացան, որ հայերի համար քրիստոնեությունը շատ կարևոր է և ստիպելով կամ ուժով հնարավոր չէ հասնել արդյունքին։

3. Նկարագրի՛ր կամ այլ կերպ ներկայացրո՛ւ (նկար,
բեմականացում, ֆիլմ և այլն) պատմական այն դրվագը, երբ Հազկերտ II-ը հայ նախարարներից պահանջում է ուրանալ իրենց կրոնը։

Հազկերտ II-ը նստած է գահին, իսկ նախարարները շարքով կանգնած են նրա առջև։ Հազկերտը սպառնում է նախարարներին որ կսպանի նրանց և իրենց ընտանիքի անդամներին, ստիպում ուրանալ իրենց կրոնը, բայց այդ ժամանակ առաջ է գալիս Վարդան Մամիկոնյանը, կանգնում ուղիղ գահի դիմացը և վստահ ձայնով ասում, որ ավելի լավ է մահանա, քան դավաճանի իր կրոնը։ Նախարարները մեկ օր մտածելու ժամանակ են խնդրում Հազկերտից և նա համաձայնում է։ Այդ մեկ օրվա ընթացքում նախարարները համոզում էին Վարդանին կեղծորեն ուրանալ քրիստոնեությանը և նա դժվարությամբ համաձայնում է։

4. Պատկերացրո՛ւ, որ Արտաշատի ժողովի մասնակից ես և պետք է պատասխանես Հազկերտի հրովարտակին: Ի՞նչ պատասխան կտայիր պարսից արքային։ Բացատրի՛ր, թե ինչո՞ւ հենց այդպիսի պատասխան
որոշեցիր տալ։

Ես կեղծորեն կուրանայի քրիստոնեությանը, որպեսզի Հազկերտ-II թույլ տար շարունակել կառավարել։ Այնուհետև կսկսեի կազմակերպել ամպստամբություն Հազկերտի դեմ։

5. Մեկնաբանի՛ր, թե ի՞նչ է նշանակում կեղծուրացություն: Ինչո՞ւ հայ նախարարները դիմեցին այդ քայլին։

Կեղծուրյացությունը դա թվացյալ հրաժարվելն է դավանանքից՝ կրոնից։ Հայ նախարարները դիմեցին այդ քայլին, որովհետև հակառակ դեպքում պետք է ենթարկվեին մահապատժին։ Դրանից հետո ժողովուրդը կմնար առանց առաջնորդների և չէր կարողանա ինքնակազմակերպվել։

Design a site like this with WordPress.com
Get started