29.09.20 Домашнее задание

11. Напишите вместо точек подходящие слова.

 Ужасное настроение, домашнее задание, красивая школа, зеленый змей, третий ряд, пятый класс, большие буквы, длинные уроки.

 12. Спишите. Вместо точек впишите подходящие по смыслу слова.

 1. Весь день мальчик запускал во дворе воздушного змея.

2. Кораблёв не выучил урок.

3. Петя написал на бумаге название главной реки Америки.

4. Кораблёв с трудом прочитал первую половину половину названия реки .

5. Раиса Ивановна поставила мальчику двойку.

 6. Кораблёв поклялся всегда учить уроки.

Տանը 29․09․20 – Կոմիտաս

7-10 նախադասությամբ քո բլոգում գրավոր ներկայացրու Կոմիտասի մասին: Համացանցից ընտրիր Կոմիտասի նկարներից մեկը և կցիր քո գրած նյութին:

1․ Կոմիտասի անունը Սողոմոն Գարիկի Սողոմոնյան է։

2․ Նրա մայրը մահացել է, երբ Սողոմոնը 6 ամսական էր։

3․ Հայրը մահացել է, երբ Սողոմոնը 10 տարեկան էր։Տ

4․ Հորը կորցնելուց հետո Սողոմոնին պահում էր իր հորական տատիկը։

5․  1880թվ հոր նախաձեռնությամբ Սողոմոնը մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։

6․ 1881թվ Սողոմոնը Գևորգ վաչրդապետի հետ 20 երեխաներով մեկնեցին Էջմիածին, որտեղ բոլոր երեխաների միջից բախտը ժպտաց իրեն, և հանդիպեց կաթողիկոսին։

7․ Սողոմոնը կաթողիկոսի համար երգեց, վերջինս շատ հուզվեց և Սողոմոնին ընդունեցին Գևորգյան ճեմարան։

8․ Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, սակայն նաև ճամփորդել է Եվրոպայով։

Տնային առաջադրանք 29.09.20

Բնական թվերի գումարումը. Գումարման տեղափոխական օրենք

  1. Եթե թիվը գումարենք ինքն իրեն և ավելացնենք 15, կստանանք 137: Ո՞րն է այդ թիվը:

                                          Լուծում

1) 137-15=122

2) 122:2=61

Պատ․՝ 61։

2․ Աղջիկը 2 տարեկան է: Հայրիկը նրանից մեծ է 30 տարով: Քանի՞ անգամ է հայրը մեծ աղջկանից: Հայրն աղջկանից քանի՞ անգամ մեծ կլինի 4 տարի անց:

                                                      Լուծում

  1. 32:2=16
  2. 36:6=6

3․ Հաշվիր արտահայտության արժեքը.

Ա) 3265:5+(9324-8872)x7= 3817

Բ) 3264 : ( 160 : 20) : 8=51

  • Գործվածքի    ՝ 36 մ երկարություն ունեցող կտորից կարել են 12 միանման թիկնոց: Քանի՞ մետր գործվածք է անհրաժեշտ 15 այդպիսի թիկնոց կարելու համար:

                                                 Լուծում

  1. 36:12=3մ
    1. 15×3=45մ

               Պատ․՝ 45մ։

  • Մեքենան առաջին օրն անցել է 115 կմ, երկրորդ օրը՝ 15 կմ-ով ավելի: Երրորդ օրը մեքենան անցել է 10 կմ-ով ավելի քան առաջին երկու օրում: Ընդամենը քանի՞ կմ է անցել մեքենան երեք օրում:

                        Լուծում

  1. 115+15=130կմ (2-րդ օր)
    1. 130+115=245կմ
    1. 245+10=255 (3-րդ օր)
    1. 115+130+255=500 (3 օրում)

Պատ․՝ 500 կմ։

26․09․20 Իմ գյուղը

Ես ծնվել եմ Երևանում ։ Իմ ծնողները նույնպես Երևանում են ծնվել։Մորական տատիկս և պապիկս նույնպես բնիկ երևանցի են, իսկ ահա հորական տատիկս ծնվել է գյուղում։ Գյուղի մասին իմ պատկերացումները ձևավորվել են տատիկիս և հայրիկիս պատմվածքներով։

Տատիկիս գյուղի անունն է Ներքին Խոտանան։ Այն գտնվում է Սյունիքի  մարզում Կապան քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Դա մի փոքրիկ գյուղ է, ունի 40-ից ավել տնտեսություն։ Գյուղը շրջապատված է անտառածածկ սարերով և շրջանի 11 գյուղերով։Ներքին Խոտանանը համարյա հարթ տեղ չունի, գտնվում է սարալանջի վրա։

Տարիների ընթացքում անձրևաջրերը հողը տարել են, քշել և գյուղի մի մասը ասես, ուղղակի քարերի վրա  լինի։

Անտառները գտնվում են գյուղից 5-9 կմ հեռավորության վրա։ Այնտեղ աճում են արևելյան և վրացական կաղնի, բոխի, թխկի, վայրի կեռասենի, թթենի, ինչպես նաև՝ վայրի խնձորենի, տանձենի։

Պատմում են, որ գյուղի շրջակայքն ամբողջությամբ անտառածածկ է եղել։

Գյուղի մոտակայքում գտնվում է ոչ մեծ թփուտներով անտառ, որտեղ աճում են պնդուկ, հոն, ընկույզ, սալոր, մոշ, մոռ և այլն։

Գյուղի հարավային մասով հոսում է Խոտանան գետակը, որը թափվում է  Ըջանան գետի մեջ։

Ներքին Խոտանան գյուղը շատ գեղեցիկ է, հատկապես՝ գարնանը և աշնանը։

Գարնանը շուրջբոլորը բազերանգ ծաղիկներ են։ Ամենուրեք տարածվում է գարնանային ծաղիկների բույրը։

Ամառը երկարատև և տաք է, իսկ ձմեռը կարճատև ու մեղմ։

Ես երբեք չեմ եղել Ներքին խոտանանում, սակայն այնպիսի տպավորություն է, որ ես բազմիցս եղել եմ այնտեղ։ 

28.09.20 Կոմիտաս

220px-Komitas

+Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը  ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (նոր օրացույցով՝ հոկտեմբերի 8-ին) Փոքր Ասիայի Քյոթահիա քաղաքում։

– Մկրտվել է ծնունդից երեք օր անց Սբ. Թեոդորոս եկեղեցում և ստացել Սողոմոն անունը։

­­­­­­­­-Հայրը Գևորգ Սողոմոնյանն էր, մասնագիտությամբ՝ կոշկակար, որի ընտանիքը գաղթել էր Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից, իսկ մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, արմատներով Բուրսայից էր, և երբ տղան ծնվեց, նա ընդամենը 16 տարեկան էր։

+Սողոմոնը նրանց միակ զավակն էր։

+Երկուսն էլ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։

-Տանը խոսում էին միայն թուրքերեն։

+Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։

+Դրանից հետո նրան սկսում է դաստիարակել հորական տատը՝ Մարիամը, որը նրա համար եղել է երկրորդ մայր;

+Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։

? 1875 թվականին փոքրիկ Սողոմոնն ընդունվեց իրենց քաղաքի միջնակարգ ուսումնարան, որն ավարտեց 1880 թվականին և հոր նախաձեռնությամբ մեկնեց Բուրսա քաղաք ուսումը շարունակելու։

-Նա վերադարձավ հայրենի քաղաք հոր մահվանից 4 ամիս անց։

+Սեպտեմբերին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ ? վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Էջմիածին։

-Գևորգ Դ Կաթողիկոսը հրահանգել էր, որպեսզի Գևորգ վարդապետը իր հետ Քյոթահիայից մի որբ աշակերտ բերի։

+ 20 երեխաների միջև վիճակահանության արդյունքում բախտը ժպտաց Սողոմոնին։

-Հոկտեմբերի 1-ին Սողոմոնը ներկայացավ կաթողիկոսին։ Վերջինս սկսեց խոսել հայերեն և տղան ոչինչ չհասկացավ։

 +Երբ կաթողիկոսն ասաց, որ տղան այդտեղ անելիք չունի, քանի որ չգիտի հայերեն, Սողոմոնը պատասխանեց, թե եկել է սովորելու ու երգեց. «Լույս Զվարթ» երգելիս Սողոմոնը նկատեց, թե ինչպես կաթողիկոսի աչքերից արցունքներ գլորվեցին և թավալվելով ճերմակ մորուքի վրայով՝ կորան վերարկուի ծալքերի մեջ։

+ Տղան արդեն Գևորգյան ճեմարանի ուսանող էր։

-1881-1910 թվականներին Սողոմոնը մեծամասամբ եղել է Էջմիածնում, չնայած երկար ժամանակ է անցկացրել Եվրոպայում։

 -Ճեմարանում ուսուցման առաջին տարում նա սովորեց  ձայնանիշերը՝ խազեր, որոնք զարգացվել էին 19-րդ դարում Համբարձում Լիմոնջյանի և նրա ուսանողների կողմից։

+ Սողոմոնը բացահայտեց երաժշտության նկատմամբ իր մեծ սերը և սկսեց ձայնագրել Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը. գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը։

 +Հրաչյա Աճառյանը «Կյանքիս հուշերից» գրքում գրում է.

!Պատմում են, թե մի օր Կոմիտասը դաշտում մի խնջույքի ժամանակ լսում է էշի զռալը, իսկույն մի թղթի կտոր է վերցնում և սկսում է ձայնագրել. Կոմիտասը էշին հանդիմանում է, թե «Ա’յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

Գործնական քերականություն 25․09․2020

8․ Այբենական կարգով դասավորել՝

Ա) սենյակիդ իրերի անունները

աթոռ

արջուկ

գորգ

գրչատուփ

գրասեղան

դուռ

զարթուցիչ

թաղար

ժամացույց

հայելի

մահճակալ

նկար

պահարան

Բ) սիրածդ գրքերի անունները

Աննա Ֆրանկի օրագիրը

Հայ հին վիպաշխարհ

Հարրի Փոթթեր(մաս 1 – 7)

Հնդկական հեքիաթների ժողոված

Մխիթար Գոշի առակները

Սասունցի Դավիթ

Սուպեր Նռանե 1 մաս

Սուպեր Նռանե 2 մաս

Վարդան Այգեկցու առակները

Գ) Քանի որ բոլոր այն առակների գրքերը, որենք ես ցանկացել եմ, ծնողներս գնել են, կգրեմ իմ ունեցած գրքերի անունները․

Ավետիք Իսահակյան

Եզոպոս

Իվան Կռիլով

Մխիթար Գոշ

Վարդան Այգեկցի

9․ Մեկ տառ փոխելով՝ տրված բառերից ստացիր նոր բառեր։

Երդ-որդ,

 որբ-երբ

որթ-երթ

որձ-որմ

որմ-որս

որջ-արջ

որս-որջ

հորդ-հորթ

հարդ-հարթ

ուղտ-ուղի

աղտ-աղբ

գիրք-գիրկ

10․ Խմբերից ընտրիր իմաստով մոտ մեկական բառ և զույգեր կազմի։

Ա) Հնչել, հնչյուն, բարեհունչ, հնչեղ:

Բ) գեղեցկաձայն, ձայնել, ձայնեղ, ձայն: 

Հնչել – ձայնել

Հնչյուն – ձայն

Բարեհունչ – գեղեցկաձայն

Հնչեղ – ձայնեղ

11․ Տրված բառերով նախադասություններ կազմիր։

Հնչել, հնչյուն, գրել, գիր։

Թռչյունների դայլայլի հնչյունների ներքո Բեթհովենի ստեղծագործություններից մեկը՝ Լուսնի Սոնատը, շատ գեղեցիկ էր հնչում։

Հայոց գրերի գյուտը արել է Մեսրոպ Մաշտոցը։

Պոետը գրեց իր գրքի վերջին տողերը և խորը հոգոց հանեց։

12․ Նախադասության մեջ ընդգծված բառը փոխարինիր տրվածներից մեկով։

Տառեր, հնչյուններ, գրերը, ձայն։

  • Հանկարծ ինչ-որ երգի հնչյուններ լսվեցին։
  • Ամեն ինչ լուռ էր, ոչ մի ձայն չէր լսվում։
  • Հայերեն գրերը Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել։
  • Անծանոթ տառեր են, չեմ կարողանում կարդալ։

Թե ինչպես գրվեց առաջին նամակը

Ռեդյարդ Քիփլինգի «Թե ինչպես գրվեց առաջին նամակը» , կատարիր առաջադրանքները՝

1.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քարայր, մեծ, չքնաղ, ճամփա, խոշոր, ծիծաղ: 

Քարայր – քարանձավ

մեծ – խոշոր, հսկա

չքնաղ – գեղեցիկ

ճամփա – ճանապարհ, արահետ, ուղի

խոշոր – մեծ

ծիծաղ – հռհռոց, քրքջոց ։

2.Քո կարծիքով ո՞րն է այս պատմության ամենազվարճալի հատվածը: 

Իմ կարծիքով շատ զվարճալի է այն պահը, որ ցեղապետը բռնեց Թագումայի գլխին ցցված փետուրներից և ուժգին թափահարեց նրան։

3.Դու էլ փորձի՛ր նկար-նամակ ուղարկել Թաֆիին և համոզի՛ր, որ գրել-կարդալ սովորի: 

This image has an empty alt attribute; its file name is untitled.png

4.Համացանցից, այլ աղբյուրներից գտի՛ր տեղեկություններ նամակի մասին. ինչ ասել է նամակ, նամակների տեսակները, կառուցվածքը և այլն: 

Նամակը (լատ.՝ brevis – «կարճ»), մեկ կամ երկու թերթից կազմված անձնական կամ պաշտոնական բնույթ կրող գրավոր ուղերձ։ Սովորաբար նամակը հասցեատիրոջն է հասնում փոստային ծառայության միջոցով։

Նամակների տեսակներն են ՝  բաց նամակ, փոստային բացիկ, ընդհանրական նամակ, հանձնարարական նամակ, հրավիրատոմս, նիգերիական նամակ, շղթա նամակ, պայթուցիկ նամակ, սիրային նամակ, ցավակցական նամակ, էլեկտրոնային նամակ, փոստաղբ։

Նամակների կառուցվածքն է սկիզբ, միջնամաս, ավարտ։

Տնային առաջադրանք 24․09․2020

  1. Կատարե՛ք գործողությունները.

Ա. (45:9-24:6) x 1 + 2×1= 3

Բ. (1+1):1+1:(3-2) + 4 x 1- 1 : 1 = 6

Գ. (25 -24) x (6-5)+1:1+(8-7) x 1 = 3

Դ. (453-452):(17-16) + 1 x 1= 2

  1. Գրեք այն ամենափոքր քառանիշ թիվը, որը չի փոխվում նրա գրառման մեջ թվանշանների ցանկացած տեղափոխության դեպքում: Պատ․՝ 1111
  2. Կատարեք գործողությունները

(25-75:3) :2 = 0

10 x (11-121:11)= 10

5-0+13×0-4×0= 5

  1. Բրուտը 1 օրում պատրաստում էր 5 կճուճ: Նոր չարխ տեղադրելուց հետո նա սկսեց 1 օրում 3 կճուճով ավելի պատրաստել: Քանի՞ կճուճ կպատրաստի բրուտը 7 օրում: Լուծում
    1. 5 + 3 = 8 կճուճ
    2. 7 x 8 = 56 կճուճ

Պատ․՝ 56 կճուճ։

Design a site like this with WordPress.com
Get started