Ճամփորդություն դեպի Արատես

Երթուղի

Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկություններ

Արփա գետ

Արփա գետը սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։ Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար։ Երկարությունն 128 կմ է (Հայաստանում 90 կմ)։ Ջուրն օգտագործվում է ոռոգման և էլեկտրաէներգիա ստանալու համար։ Հնում կոչվել է Արփանյալ, իսկ վերին հոսանքը՝ Ջերմ։Ագարակաձորի մոտ Արփայի վրա կանգուն է և բանուկ XIII դ կառուցված միակամար կամուրջը։

Վերնաշենի Սուրբ Հակոբ եկեղեցի

Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է XIII դարում։ Ինչպես պնդում են տեղի բնակիչները, հենց այս եկեղեցին է հիմք ծառայել Վերնաշենի ստեղծման համար։ Փոքր եկեղեցու հեղինակը անհայտ է, և նույնիսկ փաստաթղթերում նշված չէ նրա անունը, սակայն վերնաշենցիները շատ են գնահատում այս աստվածային կառույցը։ Սուրբ Հակոբ եկեղեցին կառուցվել է անտառում` շրջապատված ընկուզենիներով, այնպես որ, այն կարելի էր տեսնել միայն հեռվից։

Սելիմի քարավանատուն

Եղեգնաձորից մինչև Մարտունի ճանապարհի մոտ կեսին, անվերջ բլուրներից մեկի գագաթին հեռվից աննկատ մի սև շինություն է երևում: Եթե ​​չիմանաք, թե ինչ է դա, կարող եք հեշտությամբ անցնել կողքով: Անշուք շինությունը Մետաքսի մեծ ճանապարհի հուշարձաններից մեկն է` Սելիմի քարավանատունը, որը թվագրվում է 14-րդ դարով: Չնայած հուշարձանը հարթված ճանապարհից հեռու է, սակայն քարավանատունը սիրված է զբոսաշրջիկների շրջանում:

Design a site like this with WordPress.com
Get started