Մակբայ, գործնական աշխատանք 28.04

Մակբայակերտ են հետևյալ ածանցները։

-(ա)բար -աստիճանաբար

(ա)պես -նմանապես

-(ա)վարի -մարդավարի 

-իվ- խստիվ

-ովին -գլխովին

-որեն -մեղմորեն

-ուստ -վերուստ

Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հայր – հայրաբար
վարպետ – վարպետաբար
վերջ – վերջապես
հոգի – հոգեպես
խումբ – խմբովին
ազգ – ազգովին
նյութ – նյութապես
գլուխ – գլխովի
բարեկամ – բարեկամաբար, բարեկամորեն
ընկեր – ընկերաբար
դիվանագետ – դիվանագետորեն
աստիճան – աստիճանաբար
գաղափար – գաղափարապես

Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։

Հանկարծակի – մոտենալ
գյուղեգյուղ – ընկնել
դեսուդեն – վազել
լրջորեն – աշխատել
մեն-մենակ – մնալ
միաձայն – երգել
ամբողջովին – հասկանալ
տարեցտարի – հասունանալ
անմիջապես – հեռանալ
ագահաբար – ուտել
հաճախակի – լացել
խումբ-խումբ – քայլել
արագ-արագ – գնալ
վերջիվերջո – հաղթել
հոտնկայս – ծափահարել
ներքուստ – տխրել
նյութապես – օգնել

Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։

ծանր – ծանրորեն
քնքուշ – քնքշորեն
չար – չարաբար
համեստ – համեստորեն
շքեղ – շքեղորեն
դաժան – դաժանաբար
վայրագ – վայրագաբար
մեղմ – մեղմորեն
խիզախ – խիզախաբար
քաջ – քաջավարի
կատաղի – կատաղորեն
վեհ – վեհորեն
անշեղ – անշեղորեն
խոնարհ – խոնարհաբար
մարդկային – մարդկորեն
լուրջ – լրջորեն
ագահ – ագահաբար

Թվային ֆունկցիա, տրման եղանակները

Դիցուք X-ը որևէ թվային բազմություն է: Եթե այդ բազմության յուրաքանչյուր x թվի որոշակի f օրենքով համապատասխանության մեջ է դրվում ճիշտ մեկ y թիվ, ապա ասում են, որ X բազմության վրա տրված է y=f(x) ֆունկցիան:  

x-ը անվանում են անկախ փոփոխական կամ արգումենտ, իսկ y-ը՝ կախյալ փոփոխական կամ ֆունկցիայի արժեք:X բազմությունը անվանում են ֆունկցիայի որոշման տիրույթ:

y=f(x) բանաձևում՝

x-ը անկախ փոփոխականն է, կամ արգումենտը,

y-ը կախյալ փոփոխականն է, կամ ֆունկցիայի արժեքը x կետում,

f-ը կանոնն է, որով ամեն x արգումենտի համար գտնվում է ֆունկցիայի y արժեքը:

Օրինակ`

Ֆունկցիայի օրինակ է x և y փոփոխականների միջև y=2x առնչությունը:

Այս դեպքում կանոնը հետևյալն է՝ ցանկացած x թիվ պետք է կրկնապատկել, ստացված կրկնապատիկ թիվը՝ y=2x-ը կլինի ֆունկցիայի արժեքը x կետում:

Քանի որ ցանկացած թիվ կարելի է կրկնապատկել, ապա այս ֆունկցիան իմաստ ունի ցանկացած x-ի համար: Սա նշանակում է, որ ֆունկցիայի որոշման տիրույթը՝ X բազմությունը, ամբողջ թվային առանցքն է:

Ֆունկցիայի տրման եղանակները․

1. Գրաֆիկական եղանակ: Ֆունկցիան տրվում է գրաֆիկի (դիագրամի, սյունապատկերի) միջոցով:

Օրինակ՝

y=kx ուղիղ գիծ:  

taisne.png

2. Աղյուսակային եղանակ: Ֆունկցիան տրվում է աղյուսակի միջոցով:

x1234
y14916

3. Թվազույգերի եղանակ: Ֆունկցիան տրվում է թվազույգերով՝

(1;2),(2;4),(3;6)

Առաջադրանքներ․

Դասագիրք․

418,419,423,426

Տնային աշխատանք․

421,422,424

ա)

y(6)
y = 1 – 4 • 6
y = -23

y(-7)
y = 1 – 4 • (-7)
y = 1 – (-28)
y = 29

y(0,5)
y = 1 – 4 • 0,5
y = 1 – 2
y = -1

y(2/3)
y = 1 – 4 • 2/3 = 1 – 8/12 = 1 – 2/3
y = 1 – 2/3 = 1/3

բ) y(5) = 19, y(-2) = 9, y(0) = 1, y(-0,5) = 2 , y(-3/4) = 4

y = 1 – 4 • 5
y = -19 (սխալ)

y = 1 – 4 • (-2)
y = 9 (ճիշտ)

y = 1 – 4 • 0
y = 1 (ճիշտ)

y = 1 – 4 • (-0,5)
y = 3 (սխալ)

y = 1 – 4 • (-3/4)
y = 4 (ճիշտ)

ա) y = 2x
բ) y = x – 2
գ) y = x + 5
դ) y = 4x
ե)y = x/7
զ) y = 2x2

y = x2

y = -12
y = -2

y = -0,82
y = 0,64

y = -0,62
y = 0,36

y = -0,42
y = 0,16

y = -0,22
y = 0,04

y = 02
y = 0

y = 0,22
y = 0,04

y = 0,42
y = 0,16

y = 0,62
y = 0,36

y = 0,8
y = 0,64

y = 12
y = 2

Մակբայ 25․04

Մակբայները արտահայտում են գործողության հատկանիշ, ցույց են տալիս տեղ, ժամանակ, ձև, չափ ու քանակ:Լինում են՝
ձևի՝ արագ, արագ-արագ, արագորեն, արտաքուստ, բարեկամաբար, բարոյապես, բացեիբաց, գործնականորեն, գիտակցաբար, դանդաղ, դանդաղորեն, զույգ-զույգ,  իսկույն, լրջորեն, խստիվ, կամաց, կամաց-կամաց, մեկ-մեկ, հազիվհազ, հանկարծ, հապճեպ, հիմնովին, հոտնկայս, հետզհետե, հօգուտ, ձեռաց, մեղմիվ, մեն-մենակ, մերթընդմերթ, մեղմիվ, միասին, միանգամայն, միաձայն, ներքուստ, շարունակ, շտապ, ջոկ-ջոկ, սրտանց, ի սրտե, ուշի-ուշով (ուշիուշով), քաջաբար, փոխեփոխ և այլն։

ժամանակի՝ այժմ, արդեն, այլևս, այսուհետև, այնուհետև, այսօր, ամսեամիս, առայժմ, առհավետ, առմիշտ, ապա, գիշեր-ցերեկ, դեռ, դեռևս, երբեք, երեկ, ընդմիշտ, ժամ առ ժամ, ժամանակ առ ժամանակ, հար, հավետ, հավիտյան, հետագայում, հետո, հիմա, հնուց, հնում, մանկուց, միշտ, մշտապես, նախ, նախապես, նախօրոք, ներկայումս, շուտ, շուտով, վաղ, վաղը, վաղուց, վաղօրոք, վերջերս, վերջիվերջո, տարեցտարի, րոպե առ րոպե, ուշ, ցարդ, ցայժմ, ցմահ, օրըստօրե, օրեցօր, օր օրի և այլն։

տեղի՝ ամենուր, ամենուրեք, այլուր, բերնեբերան, դեմառդեմ, դեմ դիմաց, դեսուդեն, դեմ հանդիման, դռնեդուռ, գյուղեգյուռ, երկրեերկիր, հետ, ընդառաջ, հեռու, հեռու-հեռու, մեջտեղ, սարնիվեր, վեր, վար, վերուստ, տեղ-տեղ և այլն։

չափի՝ ամենևին, ամբողջովին, ավել, ավելի, ավելի ևս, առավել, առավելապես, բավականին, բավական, բազմիցս, բնավ, բոլորովին, գերազանցապես, գրեթե, դարձյալ, եռակի, երիցս, է՛լ ավելի, ընդամենը, լիովին, կիսով չափ, կրկին, կրկնակի, հազիվ, հաճախ, հաճախակի, համարյա, մասամբ, մասնակիորեն, մեկ-մեկ, մեկիկ-մեկիկ, մոտավորապես, նորից, շատ, շատ-շատ, չափազանց, սակավ առ սակավ, փոքր առ փոքր, փոքրիշատե, քիչ-քիչ և այլն։

Ընդհանրական՝  որոնք տարբեր տեքստերում տարբեր իմաստներով կարող են հանդես գալ. առաջ, անընդհատ, անմիջապես, արտաքուստ, ներքուստ, դեմ դիմաց, իսկույն, հաճախ, շարունակ, միանգամայն, ստեպ-ստեպ և այլն։

Առաջադրանքներ:

1. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:

Մարդկությունը վերջերս ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին: (ժամանակի մակբայ)

Մինչև հիմա հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ: (ժամանակի մակբայ)
Ժամանակի մակբայ

Մոտ ժամանակներս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով լսում են քնքուշ երաժշտություն: (ժամանակի մակբայ)

Ճապոնական մի ընկերություն ուր որ է սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն: (ժամանակի մակբայ)

Սարքերն ասում էին, որ այսօր պիտի ուժեղ երկրաշարժ լիներ: (ժամանակի մակբայ)

Զարմացած թագավորը դանդաղ նստեց գահին: (ձևի մակբայ)

Սոված առյուծները զույգ-զույգ կանգնեցին նրա գահավորակի մոտ:(ձևի մակբայ)

Օդը կամաց-կամաց սկսեց սառչել, անձրևը հորդացավ:(ձևի մակբայ)

Նրանք ընկերներ էին և միասին շատ դժվար ճանապարհ էին անցել:(ձևի մակբայ)

Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս էին խմում:(ձևի մակբայ)

Մի ուլիկ ժայռից ցած ընկավ:(տեղի մակբայ)

Փահլևանները գյուղեգյուղ ընկած՝ ելույթներ էին ունենում:(տեղի մակբայ)

Կամակոր տղան դեսուդեն շպրտեց խաղալիքները:(ձևի մակբայ)

Հանրապետությունում տեղ-տեղ սպասվում են տեղումներ:(տեղի մակբայ)

Գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն-կտուր:(տեղի մակբայ)

Թափառաշրջիկը ամբողջովին թրջվել էր անձրևից:(չափի մակբայ)

Նա հաճախ է դասից բացակայում։(չափի մակբայ)

Աշակերտները իսպառ մոռացել են գիրք կարդալը:(չափի մակբայ)

Նրա ձայնը գրեթե չէր լսվում:(չափի մակբայ)

Լևոնին ամենևին չէր հետաքրքրում ուրիշի ասածը:(չափի մակբայ)

2.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։

Քաջաբար – օգնել
աստիճանաբար – մեծանալ
օրեցօր – ծերանալ
խորապես – զննել
շարունակ – մտածել
կուզեկուզ – քայլել
հավիտյան – ապրել
սրտանց – ցավակցել
գյուղեգյուղ – ընկնել
լռելյայն – մտածել
բերնեբերան – անցնել
արագ-արագ – խոսել
վերջնականապես – հաղթահարել
հոտնկայս – աղաչել
ներքուստ – ուրախանալ
շատ-շատ – նկարել

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:
3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:

Հայաստանը և մոնղոլները 

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Մոնղոլական կայսրությունը կայսրություն է, որը գոյություն է ունեցել 13-14-րդ դարերում և եղել է պատմության մեջ խոշորագույնը։ Այն ձևավորվել է Կենտրոնական Ասիայի տափաստաններում, այնուհետև ընդարձակվել է՝ ձգվելով Արևելյան Եվրոպայից և Կենտրոնական Եվրոպայի որոշ հատվածներից մինչև Ճապոնական ծով՝ հյուսիսում հասնելով Սիբիր, հարավում և արևելքում՝ Հնդկական թերակղզի, Հնդկաչին և Իրանական լեռնաշխարհ, իսկ արևմուտքում՝ Լևանտ և Կարպատներ։

Մոնղոլական կայսրությունը ձևավորվել է Չինգիզ խանի գլխավորությամբ մի շարք քոչվոր ցեղերի միավորմամբ մոնղոլների հայրենիքում։ 1206 թվականին խորհուրդը որոշել է Չինգիզ խանին հռչակել բոլոր մողոլների ղեկավար։ Նրա և նրա հաջորդների ղեկավարման շրջանում կայսրությունն արագորեն աճել է։ Այս լայնատարած միջմայրցամաքային կայսրությունը միավորել է Արևելքը և Արևմուտքը՝ հաստատելով Պաքս Մոնղոլիկա հնարավոր դարձնելով առևտրի, տեխնոլոգիաների, ապրանքների և գաղափարախոսությունների տարածումը ողջ Եվրասիայում։

Ներկայացրու հայերի  դրությունը, իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Աշնանը մոնղոլական զորքերն անցան Արաքսը և մտան Զաքարյան Հայաստանի տարածքը։ (1220թ.)

Հայաստանի նվաճումը մոնղոլների կողմից (1236-1244թթ.)

Հայ-վրացական զինական ուժերը հերթական անգամ իրենց երկրներից դուրս՝այս անգամ Եգիպտոս ուղարկելն էր: (1259թ.)

Սամցխե-Ջավախք հայ-վրացական իշխանության ստեղծումը (1266թ.)

Հայաստանի երբեմն փառահեղ մայրաքաղաք Անին հիմնահատակ ավերեց և դարձավ անմարդաբնակ (1319թ.)

Արշավանքի ժամանակ Թեմուրյանները պաշարեցին հինավուրց Վան քաղաքը: (1386թ.)

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Մոնղոլներն իրենց բնույթով քոչվորներ էին, այնպես որ նրանց միջև կապը պաշտպանելու համար հարմար և անհրաժեշտ միջոց էր, որը ապահովելու համար նրանք ստեղծեցին իրենց փոստային համակարգը, որն անվանում էին Յամ, ինչը թարգմանաբար նշանակում է «անցակետ»:
Այն իրենից ներկայացնում էր բազմաթիվ փոստային կայանների համակարգ, որտեղ նվիրված ու պատասխանատու փոստատարներ էին աշխատում` կարևոր տեղեկություններ տարածելով կամ փոխանցելով մի կայանից մյուսին: Այս կայանները միմյանցից գտնվում էին 24-64 կմ հեռավորության վրա: Մի ժամանակահատվածում միայն Չինաստանի տարածքում մինչև 1400 փոստային կայաններ կային, որտեղ մինչև 50,000 ձիեր էին պահվում փոստատարներին ծառայեցնելու համար:


Մոնղոլական ամենահզոր կայսրություններից մեկը Ոսկե Հորդան էր, որը Չինգիզ Խանի թոռ Բաթու Խանի կողմից ստեղծվել էր 1251թ.ին: Այն հսկայական կայսրություն էր ժամանակակից շենքերով: Մայրաքաղաքը Սարայ-Բաթուն էր:
Ոսկե Հորդան մեծ ազդեցություն ուներ այլ մշակույթների վրա: Անցնելով ժամանակակից Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Մոլդովայի ու Կովկասի տարածքներով` նրանք կապ էին պահպանում թե՛ ռուսների, թե՛ մուսուլմանների հետ: Հորդան ահաբեկում էր ռուսներին, ու այդ ժամանակաշրջանում ռուսների համար ծանր շրջան էր` տիրում իրենց մոնղոլ հարևանների պատճառով: Մուսուլմաններն ավելի բախտավոր էին: Մոնղոլները, սկզբնապես շամանական կրոն ունենալով, ընդունեցին մուսուլմաններին ու ի վերջո ընդունեցին նրանց կրոնը:


Մոնղոլները, ի սկզբանե քոչվոր լինելով, կռվում էին ձիերին հեծած ու գրեթե անընդհատ: Նրանց համար ձիերը մեծ նշանակություն ունեին և երբեմն որպես զենք էին ընդունվում մոնղոլների կողմից: Նրանք օգտագործում էին տեգեր, մականներ, դաշույններ, սրեր: Նրանք նույնիսկ վառոդ էին օգտագործում պայթուցիկներ ու ռումբեր ստանալու համար:
Նրանք կարճ ու երկար աղեղներ էին օգտագործում` դրանց հետ տարբեր տեսակի նետեր արձակելով (կախված կոնկրետ իրավիճակից): Մոնղոլների ամենահայտնի նետը սուլոց հանոց նետն էր, որի մեջ բացված անցքը նետի սլանալու հետ սուլոց էր արձակում ու վախեցնում թշնամուն: Երբեմն այս նետերը արձակում էին նույնիսկ իրենց իսկ ռազմական ընկերներին ազդանշան ուղարկելու համար: Վաղ շրջանում մոնղոլները զրահներ չէին օգտագործում ու նախընտրում էին թեթև կաշվե զրահ, որը նրանք պատրաստում էին ձիու մեզի մեջ պահելով: Նրանք նաև կաշե զրահներ էին հագցնում իրենց ձիերին:

Գործնական աշխատանք, 21.04

1. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:

ա. անարի, քնքուշ, հարազատ, վճիտ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, կոպիտ, աներկյուղ, անձիրք, խորամանկ, պղտոր, թախծոտ:

անարի – աներկյուղ
քնքուշ – կոպիտ
հարազատ – օտար
վճիտ – պղտոր
շնորհալի – անձիրք
ցնծուն – թախծոտ
միամիտ – խորամանկ

2.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Մեծանուն, անվանի, նշանավոր
Ահռելի, վիթխարի, հսկա
Չար, անողոք, անգութ
Ուժեղ, հուժկու, զորեղ
Մեծամիտ, ինքնահավան, գոռոզ

3.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 պարզ ածական.

ա. հսկա, փառահեղ, խոնարհ, եսասեր, սիրելի, մերկ, երկչոտ, կարճլիկ, քաղցր, քաջ
բ. երազկոտ, արի, անայլայլ, վատ, անրջային, հզոր, երկար, կարճ, անարգ, անվախ
գ. կարմիր, նրբին, խրոխտ, բոլոր, նեղ, հաստ, դաշտային, նոսր, կորովի, ճահճապատ
դ. զվարթ, գավաթակիր, արագ, գմբեթարդ, սևագիր, լուրջ, ծանր, ուժեղ,մեղմ, գործնական:

4.Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 բարդ ածական.

ա. պարսպապատ, հոգեպես, լիտրանոց, ամրակուռ, ձյունապատ, հանդարտ, մեծաշուք, դատարկ, նարնջագույն, ճերմակ
բ. խուճուճ, նկարազարդ, ոսկեհուր, հավասար, դեղնակարմիր, ձվաձև, կիսաեփ, դժբախտ, երիտասարդական
գ. նրբաթերթ, շեղակի, ծանրաշարժ, եռալեզու, առհավետ, սրածայր, համընթաց, ստահակ, հավերժ, պատրաստ:

Յուրաքանչյուր բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր ածական.

ա. բյուրեղյա, քնքուշ, ընկերական, դժվար, դժբախտ, ողորկ, դիպուկ, շքեղ, քաղցր, օտար
բ. նազելի, նիհար, մեծագույն, վստահ, դժգոհ, հարմար, խոսուն, բարի, գեղեցիկ, լիուլի
գ. բարի, մթին, պակաս, լավագույն, անգույն, կապույտ, ապաշնորհ, կոպիտ, գունավոր, վարար
դ. վարակիչ, օգտակար, վարարուն, ուրախ, ծարավ, հզորագույն, պղտոր, հրեղեն, վճիտ, գունատ:

Հայաստանը և մոնղոլները (ապր․ 17-23 Առ․ 2)

Պատմիր մոնղոլների, նրանց նվաճումների մասին:

Ներկայացրու հայերի  դրությունը,իրադարձությունների ժամանկագրությունը  մոնղոլական նվաճումների ժամանակ:

Ներկայացրու հետաքրքիր փաստեր մոնղոլների մասին:

Չինգիզ խանի ութ կանոնները   /շարադրիր .քո վերաբերմունքը այս կանոնների նկատմամբ/

Հայոց լեզու, 19.04

1.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:

Ջլատել, պառակտել, մասնատել

Վատաբանել, պախարակել, փնովել

Հանգցնել, մարել, շիջել

Վհատվել, հուսահատվել, հուսալքվել

Պղծել, արատավորել, ապականել

2.Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:

Կեսօր, միջօրե

Հանդարտություն, խաղաղություն

Այգաբաց, արշալույս

Կատար, գագաթ

Դայլայլ, փայփայանք

Հավիտենություն, հավերժություն

3.Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:

Քնքուշ, բիրտ

ազնիվ, նենգ

դժոխային, եդեմային

ողորկ, խորդուբորդ

հանդարտ, փոթորկուն

4.Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:

Ա. Հիվանդ, ելք, գոգ, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ, անք:

Հիվանդ – հիվանդանոց
ելք
գոգ – գոգնոց
ջերմ – ջերմոց
արգելել – արգելանց
ավազ – ավազանոց
ճահիճ – ճահճուտ
գերեզման – գերեզմանոց
ամուր – ամրոց
կտակ – կտակարան
դարբին – դարբնոց
հյուր – հյուրանոց
ծառ – ծառուտ
աղոթել – աղոթարան
աշխատել – աշխատարան
ծիրան – ծիրանուտ
այգի –
լվանալ –
բույր –
կտակ – կտակարան
դպիր – դպրոց
արվեստ – արվեստանոց

5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:

Ջուր – ջրամբար, ջրատար
լույս – լուսանցք, լուսամուտ
հաց – հացթուխ, հացատուն
որս – ձկնորս, որսագող
երգ – պարերգ, երգեհոն
արյուն – զտարյուն, արյունատար
արվեստ – պարարվեստ, արվեստագետ
աստղ – գիսաստղ, աստղագետ
օգուտ – հանրօգուտ,
Օրինակ՝ ջրհոր-մրգաջուր:

Հայ ժողովրդի պայքարն հայ նվաճողների դեմ: Զաքարյաններ (ապր․ 17-23 Առ․ 1)

Պատմեք քոչվորների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի մասին:

XI դարի կեսերին՝Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց, սելջուկները ներխուժեցին Հայաստան: Վասպուրականում բյուզանդացիները փաստորեն որևէ փորձ չկատարեցին թյուրքերին կանգնեցնելու համար: Սելջուկները մոտավորապես հասան Հայաստանի կենտրոնական գավառներ և զորքը մասերի բաժանելով, սկսեցին ավիրել երկիրը: Նրանք հայ բնակչության սոսկալի կոտորած կազմակերպեցին Բարձր Հայքում՝Մանանիղի գավառում: 1048թվականին նրանք նույն դաժանությամբ վարվեցին Կարինի հարևանությամբ, Արծն քաղաքի բնակչության հետ: Այդ քաղաքը հռչակված էր իր աշխույժ շուկաներով: Պաշտպանական պարիսպներ չունենալով՝քաղաքի բնակիչները որևէ դիմադրություն չցուցաբերեցին քոչվոր սելջուկներին, սակայն դա նրանց չփրկեց: Արծնը հիմնահատակ ավերեց ամբողջ բնակչությունը:

Թվարկեք հայկական պետության վերականգնման փորձերի ձախողման պատճառները:

Կայսրությունը շարունակեց հայկական հողերը զավթելու, երկիրը թուլացնելու, հայ իշխաններին Հայաստանից հեռացնելու, հայերի զինական ուժերը ցիրուցան անելու իր անհեռատես։

Հայոց լեզու 17․04․23

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:

Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սնբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բանբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից: Գյուղը սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը անբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:

Ալեհույս էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հասկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մ-կիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույնզգույն ծաղիկներ և հետ-հետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոզված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպիսի աննման տեսարան:
Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:

Դասնկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք, արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակնթարթորեն ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: 
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկնդխառն կարպարանքներ և անմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը: 
Վերելքը դժվարին էր, բայց  ինքնստիքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել, խոչնդոտները և չընկրկել: 
Լուսնկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ  հասանք հովվական  վրանների, որտեղ մեզ հյուրընկալեցին ջերմորեն:  
Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի  բաժակ  կամ ըմպելով` առաջ ընթացանք: 
Կորնթարդ բլրակները թվում էին  անվերջանալի;
 Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին, և մենք մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող  կարմրախայտ ձկներին, որոնք,  ասում են ձկնկիթ են դնում բարձրանմատչելի  ակունքներում;  
Հետզհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև  փռվեցին Ալպյան գույն-գույն ծաղիկներ: 
Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի  բնապատկերներին և սքանչանում:

Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:

Զիջելով կնոջս ու զոքանչիս ցանկությունը՝ ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սոչի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք՝ գաղջ, բայց առող-արար օդով, լաջվարդ երկնքով, պճրուհու սեթևեթանքով նազով սոճիներով ու նոճիներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղանջ վարդաթփերով, գաճաճ ալոճենիներով, որոնց միչև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղջամուղջից մինչև ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն միջօրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախչում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռչկոտում են, թրջում միմյանց, մխրճվում տաք ավազի մեջ: Սոչիում հանգստացողը չի զղջա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղճատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղչ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դարչնագույն արջեր, եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գոչիներով ու  խոճկորներով, այծեղջյուրներ, փղեր` երկար կնճիթներով, նեւյնիսկ  չղջիկներ, բվեճներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրքջում են,  քրթմնչում, հառաչում, կառչում ճյուղերից, իջնում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վերջին հրաժեշտ տվեցինք Սոչիին:

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:

Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչգործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսությունտարրալուծումլեզվաբանություն,հայազգիթռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղիհեռուստացույց:

Design a site like this with WordPress.com
Get started