Ջրաբաշխական մամլիչ 08.05-12.05

1. Ի՞նչ է ջրաբաշխական մամլիչը:

2. Ո՞ր օրենքի հիման վրա է գործում ջրաբաշխական մամլիչը: 

3. Որքա՞ն է ուժի շահումը ջրաբաշխական մամլիչում, երբ շփում

Խախտվու՞մ է արդյոք մեխանիկայի «ոսկի կանոնը» ջրաբաշխական մալիչում: Ինչու՞:

4. Ո՞ր ուժն է կոչվում արքիմեդյան ուժ: 

5. Ինչպե՞ս է ուղղված արքիմեդյան ուժը:

6. Ինչու՞ շունը ջրում հեշտությամբ դուրս է քաշում խեղդվող մարդուն, սակայն հանելով ափ, չի կարողանում մարդուն տեղից շարժել:

7. Ինչպե՞ս կարելի է համոզվել, որ հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա հեղուկն ազդում է դուրս մղող ուժով:

8. Նկարագրեք փորձ, որն ապացուցում է արքիմեդյան ուժի գոյությունը գազերում:

Հաղորդակից անոթներ

1.Ո՞ր անոթներն են անվանում հաղորդակից անոթներ:

Ստորին մասերով միմյանց միացրած անոթներն անվանում են հաղորդակից անոթներ։

2․ Ինչպե՞ս է կանգնում հեղուկը հաղորդակից անոթներում հավասարակշռությունը հաստատելուց հետո։

Հավասարակշռություն հաստատելուց հետո ջուրը յուրաքանչյուր դեպքում երկու անոթում ել կանգնում է նույն մակարդակում։

3․ Ինչպե՞ս է հնչում հաղորդակից անոթների օրենքը։

Հավասարակշռության վիճակում հաղորդակից անոթներւոմ հողուկի ազատ մակերևույթների մակարդակները հավասար են։

4․ Ինչպե՞ս կարելի բացատրել հաղորդակից անոթների օրենքը։

Հաղորդակից անոթներից յուրաքանչյուրում հեղուկի ազատ մաերևույթին արտաքին ճնշումը նույնն է։ Հետևաբար՝ հեղուկը հավասարակշռության մեջ կլինի, եթե հավասար լինեն նաև հեղուկի ճնշումները կամայական հորիզոնական մակարդակում։ p=p0+pgh բանաձևից հետևում է, որ այդ ճնշումները կլինեն նույնը, եթե անոթներում հեղուկի ազատ մակերևույթների բարձրությունները դիտարկվող մակարդակից հավասար են։

5․Ինչպե՞ս է աշխատում ջրաչափը։

Դրանք ապակե բաց խողովակներ են, որոնցում ջրի մակարդակը միշտ նույնն է, ինչ որ բաքում։

6․ Ինչպե՞ս է աշխատում շատրվանը։

Անոթներից ձախը սովորական ապակե խողովակ է, իսկ աջը՝ կաթոցիկի ծայրով, որի երկարությունը փոքր է խողովակի երկարությունից։ Անոթները միացնող ռետինո խողովակը մեջտեղում ամրացված ե սեղմակով։ Ձախ անոթի մեջ ջուր լցնենք։ Եթե ջրի ազատ մակերևույթն ավելի բարձր է, քան ծայրոցը, ապա սեղմակը անելուց հետո կտեսնենք, որ ծայրոցը շատրվանում է։

7․ Ի՞նչ մակարդակներով է կանգնում հեղումկը հաղորդակից անոթներում, եթե նրանց մեջ լցնում են տարբեր հեղուկներ։ Դուրս բերեք համապատասխան բանաձևը։

Եթե հաղորդակից անոթներում լցված են տարբեր խտությամբ հեղուկներ, ապա հավասարակշռության ժամանակ այդ հեղույների մակարդակներն արդեն նույնը չեն լինի։

Ճնշման հաղորդումը հեղուկներում և գազերում: Պասկալի օրենքը:

1.Ի՞նչ նմանություն կա սեղմված հեղուկի (կամ գազի) և սեղմված զսպանակի միջև:

Ինչպես հեղուկում, զսպանակում նույնպես սեղմելիս ծագում են առաձգականության ուժեր։ Սակայն

2.Իսկ ինչո՞վ են դրանք տարբերվում:

Սեղմված զսպանակն ազդում է միայն մխոցի և անոթի հատակի վրա, մինչդեռ սեղմված հեղուկն ազդում է ինչպես մխոցի, այնպես էլ հատակի և պատերի վրա։                                     

3.Նկարագրել և բացատրել Պասկալի փորձը:

Պասկալը փայտե տակառն ամբողջությամբ լցրել է ջրով։ Տակառի կափարիչի վրա արված անցքով նա տակառին ուղղաձիգ դիրքով ամրացրել է երկար խողովակ։ Խողովակի մեջ ջուր է լցրել՝ հետզհետե ավելացնելով վերջինիս քանակը։ Երբ խողովակում ջրի մակարդակը հասել է որոշակի բարձրության, տակառի կողմնային պատերը ճեղքվել են, և ջուրը դուրս է ցայտել բացված ճեղքերից։

Փորձի բացատրությունը հետևյալն է։ Խողովակի մեջ լցրած ջուրը տակառի ներսում ստեղծում է հավելյալ ճնշում։ Համաձայն ճնշման սահմանման՝ p = F/S, որտեղ S-ը խողովակի լայնական հատույթի մակերեսն է, իսկ F-ը՝ խողովակում լցրած ջրի կշիռը։ Այդ հավելյալ ճնշումն առաջացնում է տակառի ջրի լրացուցիչ սեղմում։ Դրա հետևանքով տակառի ներսի բոլոր մասերում ջրի ճնշումն ավելանում է հավելյալ ճնշման չափով։

4.Ձևակերպել Պասկալի օրենքը:

Հեղուկի կամ գազի վրա գործադրված ճնշումը հեղուկով կամ գազով հաղորդվում է բոլոր ուղղություններով՝ առանց փոփոխության։

5.Ի՞նչ է հիդրոստատաիկ ճնշումը:

Հեղուկն իր կշիռով ստեղծում է ճնշում, որը կոչվում է հիդրոստատիկ ճնշում։

6.Կախված է արդյոք անոթի հատակին հեղուկի ճնշումն անոթի ձևից:

Ոչ։

7.Գրեք բաց անոթի հատակին  անշարժ հեղուկի ճնշման բանաձևը:

p = pgh

8.Գրեք հեղուկի ազատ մակերևույթից հ խորությամբ կետում անոթի պատի վրա հիդրոստատիկ ճնշման բանաձևը:

P = P0+ pgh

9.Ծովում ի՞նչ խորությամբ սուզվելիս ճնշումը կլինի 1 ՄՊա:

100մ խորությունում սուզանավի վրա ճնշումը մոտավորապես 1ՄՊա է։

10.Ի՞նչ է սկաֆանդրը, որքա՞ն կարելի է խորասուզվել սկաֆանդրով:

Սկաֆանդրն անջրանցիկ անհատական հերմետիկ հանդերձանք է՝ բաղկացած պատյանից, սաղավարտից, ձեռնոցներից և ճտքակոշիկներից։ Սկաֆանդրի մեջ ջրասուզակը շնչում է ծովի մակերևույթից փողրակով մատուցվող սեղմված օդը։ Ջրասուզակային սկաֆանդրները հնարավորություն տվեցին ջրաշխարհը հետազոտողներին ազատորեն աշխատելու ջրի տակ՝ ընկղմվելով մինչև 200մ։

11.Ի՞նչ է աքվալանգը, բաթիսֆերան, բաթիսկաֆը:

Աքվալանգ – ջրի տակ շնչելու մեխանիկական սարք, որը բաղկացած է սեղմված օդով լի բալոնից, դիմակից և դրանց միացնող առաձգական խողովակից։ Աքվալանգի շնորհիվ կարելի է ընկղմվել մինչև 40մ և ջրում մնալ մինչև մեկ ժամ։

Բաթիսֆերա – գնդաձև խցիկ է, որի ներսում տեղակայվում են ծովային մեծ խորություններ դիտելու համար նախատեսված սարքեր։ Բաթիսֆերան, որի պատերն ամուր պողպատից են և դիմանում են ջրի մեծ ճնշումներին, ջուրն է իջեցվում նավից՝ պողպատե ճոպաններով։

Բաթիսկաֆ – ինքնագնաց սարք է՝ նախատեսված ծովերի և օվկիանոսների խորքերն ուսումնասիրելու համար։ Կազմված է բաթիսֆերայից, որն ամրացված է մեծ պողպատե ցիստեռնի հատակին։ Ցիստեռն լցված է բենզինով։

§30. Մեխանիզմի օգտակար գործողության գործակից

1. Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար:
Օգտակար աշխատանք կոչվում է այն աշխատանքը, որը կատարվում է միայ տվյալ աշխատանքը անելու համար։

2. Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված:
Լրիվ աշխատանքը այն է, երբ օգտակար աշխատանքից բացի նաև կատարվում են ուրիշ աշխատանքներ։

3. Ինչո՞ւ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից:

4. Ո՞ր մեծությունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից:
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թո օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի որ մասն է, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից՝ ՕԳԳ։

5. Հնարավո՞ր է, որ ՕԳԳ-ն հավասար կամ մեծ լինի 100% -ից:
Ոչ, հնարավոր չէ։

6. Ձևակերպեք մեխանիկայի  «ոսկի կանոնը»:
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակառակը։

Պարզ մեխանիզմներ: Լծակ: Լծակի կանոնը: Թեք հարթություն:

1․ Որոնք են պարզ մեխանիզմները: Ինչ պարզ մեխանիզմներ գիտեք:

Պարզ մեխանիզմները հնարավորություն են տալիս փոքր ուժերի միջոցով մեծ ծանրություններ տեղափոխելու, այսինքն՝ ուժի մեջ շահելու համար։

2․ Ինչ նպատակով են օգտագործվում պարզ մեխանիզմները:

Պարզ մեխանիզմները ավելի են հեշտացնում մեր կյանքը։

3․ Ինչ է լծակը:

Լծակը ամենապարզագույն մեխանիզմն է։ Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը։ Լծակի միջոցով տեղաշարժում կամ բարձրացնում են ծանր բեռներ։

4․ Ինչն են անվանում ուժի բազուկ:

Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ։

5․ Ինչպես կորոշեք ուժի բազուկը:

Ուժի բազուկը որոշելու համար պետք է հենման կետից ուղղահայաց իջեցնել ուժի ազդման գծին։ Այդ ուղղահայացի երկարությունն էլ կլինի տվյալ ուժի բազուկը։

6․ Ինչպիսի ազդեցություն են գործում ուժերը լծակի վրա:

7․ Որն է լծակի հավասարաակշռության պայմանը:

Լծակը կմնա հավասարակշռության մեջ, եթե նրա վրա ազդող ուժերի մոդուլները հակադարձ համեմատական են այդ ուժերի բազուկներին։

Առաձգականության ուժ: Հուկի օրենքը: 

1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա:    

Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի և չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա։

2.Բերել դեֆորմացիայի օրինակներ:

Զսպանակը սեղմելիս կարճանում է, իսկ ձգելիս՝ երկարում։

3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ:

Եթե արտաքին ազդեցությունը վերացնելուց հետո մարմինը լրիվ վերականգնում է իր նախկին ձևն ու չափերը, դեֆորմացիան կոչվում է առաձգական, հակառակ դեպքում՝ պլաստիկ։

4.Որ ուժն են անվանում առաձգականության ուժ և ինչպես է այն ուղղված:

Ձգման շնորհիվ զսպանակում առաջանում է ուժ, որը մոդուլով հավասար է այն ուժին, որով ազդում ենք նրա վրա և ուղղված է այդ ուժին հակառակ։ Այդ ուժը կոչվում է առաձգականության ուժ։

5. Ձևակերպել Հուկի օրենքը և գրել բանաձևը:

Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ու ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին։

Եթե առաձգականության ուժը նշանակենք Fառ-ով, իսկ դեֆորմացիայի չափը՝ x-ով, ապա Հուկի օրենքը կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևով՝

Fառ = kx

6.Ինչից է կախված զսպանակի կոշտությունը:

Կոշտույթունը կախված է զսպանակի ձևից, չափերից, նյութի տեսակից և պատրաստման եղանակից։

7.Ինչ  միավորով է արտահայտվում կոշտությունը ՄՀ-ում:

Կոշտության միավորն է 1ն/մ։

8. Ինչ եղանակով կարելի է չափել ուժը: Դրանցից որն է առավել կիրառելի:

Չափելով նրա ազդեցությամբ մարմնի արագության փոփոխությունը
Չափելով նրա ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի մեծությունը։

Ավելի կիրառելի է 2 տարբերակը։

9. Ինչ կառուցվածք ունի պարզագույն ուժաչափը:

Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի ստորին ծայրը վերջանում է կեռիկով։ Զսպանակին ամրացված է ցուցիչ։

10. Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:

Ուժաչափի աշխատանքը հիմնված է Հուկի օրենքի վրա։

11.Ուժաչափի ինչ տեսակներ գիտեք:

Պարզագույն ուժաչափ, բժշկական ուժաչափ, քարշային ուժաչափ,

Մարմինների փոխազդեցությունը: Մարմնի զանգված

1.Օգտագործելով բաժակ, կշեռք և կշռաքարեր՝ .ինչպե՞ս կարելի է  որոշել, թե որն է ավելի մեծ ջրի, թե կաթի խտությունը?

Պետք է կշռել մի բաժակ ջուրը քանի գրամ է և մի բաժակ կաթը քանի գրամ է։ Այնուհետև զանգվածը բաժանել ծավալին խտությունը իմանալու համար։ Քանի որ ջուրը և կաթը նույն բաժակի մեջ են լցվելու հետևաբար նույն ծավալն են ունենալու, ապա որի կշիռը շատ լինի, նրա խտությունն էլ ավելի մեծ կլինի։

2.Պղնձի դետալը տաքացրեցին։ Փոխվեցին արդյոք այդ դեպքում դետալի զանգվածը, ծավալը և խտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք.

Նյութի խտությունը կախված է ջերմաստիճանից, քանի որ ջերմաստիճանի փոփոխության հետ փոխվում է նյութը կազմող մասնիկների միջև եղած հեռավորությունը: Սովորաբար, երբ ջերմաստիճանը մեծանում է, նյութի խտությունը փոքրանում է: Հետևաբար պղնձի դետալի խտությունը փոխվելով, կփոխվի նաև զանգվածը։

3.Ջուրն առավելագույն խտությունն ունի 4 ° C-ում: Ինչպե՞ս են փոխվում ջրի զանգվածը, ծավալը և խտությունը, երբ այն սառչում է 4-ից մինչև 0 ° C:

Սառչելուց նյութի խտությունը մեծանում է, հետևաբար մեծանում է զանգվածը և ծավալը։։

4.Փակ գլանում գտնվող գազը սեղմում են: Փոխվու՞մ է արդյոք այդ դեպքում  գազի մոլեկուլների զանգվածը, գլանում եղած գազի զանգվածը: Արդյո՞ք բալոնում գազի խտությունը փոխվում է?

Այո, խտությունը կմեծանա, ծավալը կփոքրանա, իսկ զանգվածը կփոքրանա։

5. 59գ զանգվածով կարտոֆիլն ունի 50սմ3 ծավալ: Որոշեցեք կարտոֆիլի խտությունն ու այն արտահայտեք կգ/մ3-ով:

p = m/v
59գ = 0.059կգ
50սմ3 = 0․5մ3
p = 0.059 : 0.5 = 0.118կգ/մ3

6. 125 սմ3 ծավալով թուջե գունդն ունի 800 գ զանգված: Արդյոք այս գունդը հոծ է, թե՞ խոռոչ ունի:

p = 800 : 125 = 6.4 գ/սմ3

Այս բանաձևով նյութի խտությունը հաշվելիս ենթադրվում է, որ մարմինը հոծ է։

Բայց եթե համեմատենք աղյուսակի հետ, կհասկանանք որ թուջե գունդը խոռոչ ունի։

7. 461,5 գ զանգվածով մետաղի կտորը 65 սմ3 ծավալ ունի։ Ի՞նչ մետաղ  է դա:

461.5 : 65 = 7.1
Սա վանադիումն է։

8. 1լ ծավալով արևածաղկի ձեթն ունի 920 գ զանգված։Գտե՛ք ձեթի խտությունը։ Արտահայտեք այն կիլոգրամներով մեկ խորանարդ մետրի համար (կգ/մ3):

920գ = 0․92կգ
1լ = 0.001մ3
p = 0.92 : 0.001 = 920կգ/մ3

9. Պղնձե կշռաքարի զանգվածը 0,5կգ է: Ինչ զանգված կունենա նույն ծավալով երկաթե կշռաքարը:

0.5կգ = 500գ
v = m : p = 500 : 8,9 = 500 : 8 9/10 = 500 : 89/10 = 5000/89
m = p • v = 7,8 • 5000/89 = 78/10 • 5000/89 = 390000/890 = 39000/89գ

10.Պահածոյի տուփերի պատրաստման համար օգտագործվող թիթեղը պատում են անագի բարակ շերտով. թիթեղի 200սմ3 մակերեսի համար ծախսվում է 0, 45 գ անագ: Ինչ ահստություն ունի անագի շերտը:

11.Վերելակի բեռնատարողությունը 3տ է: Քանի երկաթե թիթեղ կարելի է բարձրացնել վերելակով, եթե յուրաքանչյուր թիթեղի երկարությունը 3մ է, լայնությունը 60սմ, իսկ հաստություը 4մմ:

Մարմինների փոխազդեցությունը և մարմնի զանգված

1.Հնարավոր է արդյոք շրջապատից մեկուսացված մարմինը փոխի իր արագությունը:

Ոչ, հնարավոր չէ։

2.Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:

Օրինակ երբ մի գնդակ մեծ արագությամբ կպնում է մի ուրիշ գնդակի, մյուս գնակը շարժվում է։

3.Հրացանի կրակոցի ժամանակ որ մարմիններն են փոխազդում: Ինչպես է այն արտահայտվում:

Հրացանը և փամփուշտը փոխազդում են միմյանց հետ։ Հրացանը ազդում է փամփուշտի վրա, կրակում և փամփուշտը մեծ արագությամբ թռնում է հրացանից։

4.Մարմնի որ հատկությունն է կոչվում իներտություն: Բերել այդ հատկությունը լուսաբանող օրինակներ:

Մարմիններն օժտված են այնպիսի հատկությամբ, որ նրանց արագությունն ակնթարթորեն չի կարելի փոխել, դրա համար որոշ ժամանակ է անհրաժեշտ։ Մարմնի այս հատկությունը կոչվում է իներտություն։

5.Որ մեծությունն են անվանում մարմնի զանգված:     

Մարմնի իներտությունը քանակապես բնութագրում է զանգված կոչվող մեծությունը։ Զանգվածը մարմնի իներտության քանակական չափն է։

6.Ինչպես կարելի է չափել մարմնի զանգվածը:

Մարմնի զանգվածը կարելի է չափել համեմատելով մարմինների զանգվածները։

7.Ինչ միավորներով է արտահայտվում զանգվածը:

Զանգվածը արտահայտում են կիլոգրամով, սակայն գործնականում զանգվածի չափման համար կիրառվում են նաև այն միավորներ, օրինակ՝ տոննա, ցենտներ, գրամ, միլիգրամ և այլն։

8.Լրացնել՝

1կգ= 1000գ
1գ = 0,001 կգ
1մգ = 0,001գ

9.Ինչն է զանգվածի չափանմուշը ՄՀ-ում:

Միավորների ՄՀ-ում որպես զանգվածի միավոր է ընտրվել պլատինի և ինիդիումի համաձուլվածքից պատրաստված գլանաձև չափանմուշի զանգվածը։

10.Մարդը նավակից ցատկում է ափ: Որ դեպքում են նավակի և մարդու ձեռք բերած արագությունները իրար հավասար:

Երբ որ նավակի և մարդու զանգվածները հավասար կլինեն։

Ինքնաստուգում

1.Որ շարժումն  են անվանում մեխանիկական շարժում:  

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում։

2. Որ շարժումն են անվանում  հավասարաչափ:

Այն շարժումը որի դեպքում մարմնի անցած ճանապարհն ուղիղ համեմատական է շարժման ժամանակին, կոչվում է հավասարաչափ։

3.Գրել հավասարաչափ շարժման արագության, ճանապարհի և ժամանակի բանաձևերը:

S – ճանապարհ
V – արագություն
T – ժամանակ

S = V • T
V = S : T
T = S : V

4. Որ դեպքում կարելի է ֆուտբոլիստին համարել նյութական կետ.

ա. խլում է գնդակը հակառակորդից;  

բ. վիճում է մրցավարի հետ;

գ. բժիշկը նրան օգնություն է ցուցաբերում;

դ. խաղադաշտի կենտրոնից վազում է մինչև հակառակորդի դարպասը ✅🍗

5. Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա:

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ հավասարաչափ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա։

6. Բացատրեք՝ ինչո՞ւ բժշկական ջերմաչափում սնդիկի սյունն իջնում է, երբ այն թափ են տալիս:

Իներցիայի շնորհիվ սնդիկի սյունն իջնում է, երբ այն թափ են տալիս։

7. Ո՞ր կողմ է թեքվում ուղևորը, երբ ավտոբուսը կտրուկ թեքում է իր շարժման ուղղությունը   (օրինակ՝ շրջադարձ է կատարում):

Կթեքվի շրջադարձի հակառակ կողմ։

8.Գնացքը շարժվում է  18 կմ/ժ արագությամբ: Որքան է այդ արագությունը արտահայտված մ/վ -ով:

18000/3600 մ/վ = 5 մ/վ

9. Արագընթաց նավը, շարժվելով հավասարաչափ, 1 րոպեի ընթացքում լճում անցնումէ 1020մ ճանապարհ: Որքան է նավի արգությունը մ/վ- ով:

1020/60 մ/վ = 17 մ/վ

10. Հեծանվորդը 2 ժամում անցավ որոշակի ճանապարհ՝ շարժվելով 2 մ/վ արագությամբ: Որքան ժամանակում նա կանցնի այդ հեռավորությունը՝ շարժվելով 3 մ/վ արագությամբ: 

2ժ = 7200վ
7200 • 2 = 14400մ
14400 ։ 3 = 4800վ = 80ր = 1ժ 20ր


Հավասարաչափ շարժման արագության գրաֆիկական պատկերումը

Պատասխանել հարցերին.

1.Ինչպես է կախված հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը ժամանակից:

Արդեն գիտենք որ s = vt։ Դրա հիման վրա կարող ենք ասել, որ քանի անգամ մեծանում է շարժման ժամանակը, նույնքան անգամ մեծանում է անցած ճանապարհը։ Երկու մեծությունների այդպիսի կապը կոչվում է ուղիղ համեմատական կախում։

2.Ինչ տեսք ունի հավասարաչափ շարժման ճանապարհի գրաֆիկը:

Հավասարաչափ շարժման գրաֆիկն ուղիղ գիծ է։

3.Կառուցել 40կմ/ժ արագությամբ հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհի կախումը ժամանակից արտահայտող գրաֆիկը:

4.Կառուցել 10սմ/վ արագությամբ հավասարաչափ շարժվող մարմնի արագության կախումը ժամանակից արտահայտող գրաֆիկը:

Լուծել հետևյալ խնդիրները՝

5.Երկու ավտոմեքենա միաժամանակ շարժվեցին լցակայանից հակադիր ուղղություններով: Դրանցից մեկը շարժվում էր 30 մ/վ արագությամբ, իսկ մյուսը 15 մ/վ արագությամբ: Որոշեք ավտոմեքենաների հեռավորությունը շարժումը սկսելուց 20վ անց:

20 • 30 = 600մ
20 • 15 = 300մ
600 + 300 = 900մ
Պատ․՝ 900մ։

6. 54կմ/ժ արագությամբ շարժվող գնացքը քանի անգամ է արագ շարժվում 5 մ/վ արագությամբ շարժվող հեծանվորդից;

54կմ/ժ = 54000/3600 մ/վ = 15մ/վ
15 : 5 = 3
Պատ․՝ 3 անգամ արագ։

7.Հավասարաչափ շարժվող ավտոբուսը 1,5 ժամում անցավ 120կմ ճանապարհ: Որքան ճանապարհ կանցնի նա 45 րոպեում, եթե շարժվի է նույն արագությամբ:

1,5ժ = 90ր
120 : 90 = 12/9 = 4/3 կմ/ր
45 • 4/3 = 60կմ
Պատ․՝ 60կմ։

8. 45կմ/ժ արագությամբ շարժվող գնացքը մոտենում է 480մ երկարույամբ կամրջին: Որքան ժամաանակում գնացքը կանցնի կամուրջը, եթե դրա երկարությունը 120մ է:

45կմ/ժ = 45000/3600 մ/վ = 12.5մ/վ
480 + 120 = 600մ
600 : 12.5 = 48վ

Design a site like this with WordPress.com
Get started