Ձոն ստուգատես․ Մայրիկագովք

Ստեղծագործական աշխատանք՝ «Մայրիկիս մասին»

Ախրոստիկոս մայրիկիս մասին

Տաթև, իմ սիրելի մայրիկ,
Արևի պես ժպտում ես դու,
Թանկագին ու քնքուշ ես դու,
Եվ բարության ծով ես դու։

Քառատողեր կամ բանաստեղծություններ մայրիկների մասին

Առավոտվա լույսի շողը,
Վառ  արևն ու առավոտը
Ինձ է բերում իմ մայրիկը,
Երբ պարզելով նուրբ ձեռքերը՝
Ինձ առնում է իր ջերմ գիրկը:


Մի արև կա, մի երկինք,
Մի սիրտ կա ու մի լուսին,
Մի գեղեցիկ հայրենիք
Ու մի մայրիկ թանկագին:


Թե տխրում եմ, անմիջապես
Մայրիկիս մոտ եմ վազում,
Թե ուրախ եմ, հրճվանքս ես
Մայրիկիս հետ եմ կիսում:
Բարի, ժպտուն իմ մայրիկից
Չեմ թաքցնում ես ոչինչ:
Մայրիկն ասես գիտուն լինի,
Գիտե ամեն, ամեն ինչ:

Design a site like this with WordPress.com
Get started