Իմ գյուղը

Հարցազրույցը հուզեց տատիկիս 😣

Ես ծնվել եմ Երևանում ։ Իմ ծնողները նույնպես Երևանում են ծնվել։Մորական տատիկս և պապիկս նույնպես բնիկ երևանցի են, իսկ ահա հորական տատիկս ծնվել է գյուղում։ Գյուղի մասին իմ պատկերացումները ձևավորվել են տատիկիս և հայրիկիս պատմվածքներով։

Տատիկիս գյուղի անունն է Ներքին Խոտանան։ Այն գտնվում է Սյունիքի  մարզում Կապան քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Դա մի փոքրիկ գյուղ է, ունի 40-ից ավել տնտեսություն։ Գյուղը շրջապատված է անտառածածկ սարերով և շրջանի 11 գյուղերով։Ներքին Խոտանանը համարյա հարթ տեղ չունի, գտնվում է սարալանջի վրա։

Տարիների ընթացքում անձրևաջրերը հողը տարել են, քշել և գյուղի մի մասը ասես, ուղղակի քարերի վրա  լինի։

Անտառները գտնվում են գյուղից 5-9 կմ հեռավորության վրա։ Այնտեղ աճում են արևելյան և վրացական կաղնի, բոխի, թխկի, վայրի կեռասենի, թթենի, ինչպես նաև՝ վայրի խնձորենի, տանձենի։

Պատմում են, որ գյուղի շրջակայքն ամբողջությամբ անտառածածկ է եղել։

Գյուղի մոտակայքում գտնվում է ոչ մեծ թփուտներով անտառ, որտեղ աճում են պնդուկ, հոն, ընկույզ, սալոր, մոշ, մոռ և այլն։

Գյուղի հարավային մասով հոսում է Խոտանան գետակը, որը թափվում է  Ըջանան գետի մեջ։

Ներքին Խոտանան գյուղը շատ գեղեցիկ է, հատկապես՝ գարնանը և աշնանը։

Գարնանը շուրջբոլորը բազմերանգ ծաղիկներ են։ Ամենուրեք տարածվում է գարնանային ծաղիկների բույրը։

Ամառը երկարատև և տաք է, իսկ ձմեռը կարճատև ու մեղմ։

Ներքին Խոտանանում աշունը աննկարագրելի գեղեցիկ է։ Անտառները պատվում են գույնզգույն տերևներով, ամենուր դեղին, կանաչ և կարմիր երանգներ են։ Մինչև նոյեմբերի վերջ այնտեղ շատ տաք է, և արևը հաճելի ջերմացնում է։

Ներքին Խոտանանում կա ընդամենը մեկ հուշարձան նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին, որը տեղադրվել է 1960թվականին։

Ես երբեք չեմ եղել Ներքին Խոտանանում, սակայն այնպիսի տպավորություն է, որ բազմիցս եղել եմ այնտեղ։ 

Իմ աշունը այս տարի

Աշնան գույները շատ վառ են և ուրախ: Դեղինի և կարմիրի համադրությունը , ինչպես նաև հաճելի ջերմացնող արևը միշտ շատ բարձր տրամադրություն են հաղորդել ինձ: Մենք ընտանիքով հաճախ բուսաբանական այգի ենք գնում զբոսանքի: Այնտեղ շատ գեղեցիկ է աշնանը: Ամենուր վառ գույներ են, գետինը պատված է տերևներով: Ես և եղբայրս սիրում ենք վազել խոտերի մեջ, հավաքել հետաքրքիր , գունագեղ տերևներ և տանը ինչ-որ կամպոզիցիա պատրաստել: Նաև աշնանը շատ եմ սիրում գնալ Դիլիջան: Այնտեղի անտառների գույները հեքիաթային են: Սակայն այս տարի ամեն ինչ այլ է: Աշունը մեր երկրում սկսվեց պատերազմով, և դրական էմոցիաները փոխվեցին բացասական և մռայլ տրամադրության: Այս աշուն ես գրեթե միշտ վատ տրամադրություն ունեմ: Անընդհատ սահմանից եկող լուրերը, ծնողներիս ճնշված վիճակը փոխանցվում է նաև ինձ: Ճիշտ է, երբեմն տրամադրությունս բարձրանում է, երբ ընկերներիս հետ բակում խշխշան խոտերի մեջ զբոսանում ենք և կատակներ անում: Ես շատ եմ ցանկանում, որ այս աշնանը հաջորդի հաղթանակած ձմեռը, և բոլորս շատ բարձր տրամադրությամբ, հաղթանակած մտնենք 2021 թվական:

Բառեր ու արտահայտություններ

Կռվախնձոր (կռվի խնձոր) – Այս արտահայտությունը նշանակում է վեճի ու երկպառակության առարկա, հակամարտության և գժտության պատճառ։ Առաջացել է հունական դիցաբանությունից, ուր պատմվում է, որ Օլիմպոսի աստվածները մի քարայրում հավաքվել էին հարսանյաց մեծ հանդեսի։ Չէր հրավիրված միայն երկպռակության աստվածուհի Էրիսը։ Սա էլ, վրեժխնդրությունից դրդված, վերցրել է մի ոսկե խնձոր, վրան գրել մի բառ՝ <<Ամենագեղեցիկին>>, և բոլորից թաքուն խնձորը գլորել խնջույքի սեղանին։ Այն վերցնելով ու կարդալով՝ աստվածները սկսել են վիճել․ ամեն մեկն ուզում էր ինքը ստանալ խնձորը և ճանաչվել ամենագեղեցիկը։ Հարսանյաց հանդեսը վեր է ածվում վեճի ու կռվի։

Թագավորը մերկ է Հանս Քրիստան Անդերսենի <<Թագավորի նոր հագուստը>> հեքիաթից է։ Երկու խաբեբա թագավորի համար <<կարում են>> այնպիսի հագուստ, որն, իբր, չեն կարող տեսնել նրանք, ովքեր հիմար են։ Բայց խաբեբաները ոչինչ չեն կարում, և թագավորը, վախենալով հիմար հռչակվելուց, ձևացնում է, թե իբր տեսնում է զգեստը։ Նույն վախից թագավորի նոր հագուստը գովում են նաև նրա պալատականները։ Իր նոր <<զգեստով>> թագավորը դուրս է գալիս քաղաք՝ զբոսանքի։ Հանկարծ մի երեխա անմեղորեն բացականչում է․ <<Նայեցե՜ք, թագավորը մերկ է>>։ Խարդախությունը պարզվում է։ Այստեղից էլ առաջացել է արտահայտությունը, որը նշանակում է որևէ կեղծիքով ընդունված խոսքի կամ գործի դատարկ ու անհեթեթ լինելը։

Լեզվական առաջադրանքներ

Վարժություն 1

Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպես, որ նոր բառ ստանաս։

լու, սաթ, տապ, նուշ, կում, մահ, խութ, տեգ, դարս, հյուս, անուշ, կանթ, փեսա, թասակ, քաթան, վիճակ, մական։

օրինակ՝ լու – ուլ, տապ -պատ։

Վարժություն 2

Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ։

Վազ, տար, ական, շուն, վեր, այր, ավար։

օրինակ՝ մուր – ամուր – մուրճ։

Վարժություն 3

Կազմիր նոր բառեր բառամիջում ավելացնելով մեկ հնչյուն։

Խիճ, կանչ, ծածան, կաթ, հասկ, խիտ, ծորակ, կարճ, վարկ, հաց, դահիճ, կակաչ, հաճար, ծածկ։

Օրինակ՝ խիճ – խիղճ

Վարժություն 4

Գրիր վեցական բառ, որոնց մեջ լինեն երկու կամ ավելի միայն ա կամ միայն օ(ո) ձայնավորներ։

Օրինակ՝ ավազան, բողբոջ։

Բարբառ

Մշո բարբառ

փոքր – քոռփա

մայր – ադէ

մանչ,տղա – լաո

հովվի մահակ – չօմախ

կին – դռա

ըռուտ – մերկ

աղջիկ – կյաճէ

անականջ – կյառ

բարկություն – հէռս

հին,ոչ թարմ – քառու

գդակ,գլխարկ – քօլօզ

Լոռվա բարբառ

կանգնիր – կացի

հոգնել – բեզարել

չգիտեմ – գիտեմ ոչ

գժվեցնել – շըշացնել

հորեղբայր – բիձիկ

աստիճան – նարդիվան

դիտմամբ – ղաստի

պնդուկ – տխիլ

կաղամբ – քյալամ

անկյուն – պուճախ

մրջյուն – մորմոնջ

Գյումրվա բարբառ

սանրվածք – քյանքյուլ

մուրճ- չակուջ

սիրում եմ – սիրեմգը

հողաթափ – չանթ

կաղամբ – լախանա

առավոտվ շուտ – կանուխ

գլուխ – քյալլա

ինչպես ես – ինչխ ես

առատաձեռն – ջոմարդ

ապտակ – սիլա

դիտավորյալ – մախսուզ

մսագործ – ղասաբ

պարան – չվան

ճչալ – ղժալ

Արցախի բառբառ

նայել – էշել

բժիշկ – դոխտուռ

իսկույն – դաստի

առու – արխ

շիշ – բոթուլ

հորաքույր – աքա

մորաքույր – բիբի

կոպիտ – բռի

ականջ – անջուկ

սարդ – բյո

շուտ անել – բեջիթ

չի ստացվում – ամալ չի կյամ

գիտեմ – գիդումում

Design a site like this with WordPress.com
Get started