Տնային առաջադրանք 10․11․2020

1. Գծե՛ք AB հատված և նշե՛ք որևէ 3 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա, և որևէ 4 կետ, որոնք այդ հատվածի վրա չեն գտնվում:

2. Գծե՛ք այնպիսի MN և KL հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայմաններին. |MN| = 3

սմ 7 մմ |KL| = 5 սմ 2 մմ

3. Պարզե՛ք, թե ճիշտ է արդյոք անհավասարությունը

564 + 893 > 4808 – 3291

  1. 564 + 893 = 1457
  2. 4808 – 3291 = 1517 (ՍԽԱԼ)

25614 – 586 < 36442 – 4239

  1. 25614 – 586 = 25028
  2. 36442 – 4239 = 32203 (ՃԻՇՏ)

18000 – 16297 – 831 > 29077 – 25888

  1. 18000 – 16297 – 831 = 872
  2. 29077 – 25888 = 3189 (ՍԽԱԼ)

43508 – 39233 < 56727 + 2035 — 50444

  1. 43508 – 39233 = 4275
  2. 56727 + 2035 – 50444 = 8318 (ՃԻՇՏ)

4. Երկու մարդկանց հասակների գումարը 3 մ 50 սմ է: Նրանցից մեկի հասակը մյուսի հասակից մեծ է 10 սմ-ով: Որքա՞ն է նրանիցից յուրաքանչյուրի հասակը:

Լուծում

  1. 3մ 50սմ = 350 սմ
  2. 350-10 = 340 սմ
  3. 340։2 = 170 սմ
  4. 170+10 = 180 սմ

Պատ․՝ 1) 170 սմ 2) 180 սմ ։

Ավ. Իսահակյան Կյանքից թանկ բանը (տեքստային աշխատանք)

Ավ. Իսահակյան Կյանքից թանկ բանը

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը` կյանքն է, անպատճառ,
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին»:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս … ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Տեքստային աշխատանք՝

  1. Եթե դու լինեիր աղավնու փոխարեն, թևերդ կտայի՞ր աղբյուրի ոգուն:

Եթե ես լինեի աղավնու փոխարեն, ես նրան չէի տա իմ թևերը։

  1. Ի՞նչն է կյանքում քեզ համար ամենակարևորը:

Ինձ համար կյանքում ամենակարևորը ուղեղն է, առողջ գիտակցությունը, որովհետև, եթե գիտակցությունը չլինի, մարդ չի հասկանա, թե ինչ է անում, և ընդհանրապես չի կարող ոչինչ անել։

  1. Առակը պատմիր աղավնու անունից:

Ես՝ կուրծքս վիրավոր, ընկած էի մենակ աղբյուրի եզրին, ծորում էր արագ արյունս բոսոր,
մեռնում էի՝ ջրի կարոտով: Այդ ժամանակ ինձ ջրերի լուսեղեն ոգին ասաց, որ ես նրան տամ այն, ինչ թանկ է ինձ համար, որպեսզի նա էլ դրա փոխարեն ինձ կյանք տա։ Ես մտածեցի, որ ամենաթանկագինը դա կյանքն է, և, որ ծաղրում է ինձ աղբյուրի ոգին։ Ասացի նրան, դե որ ուզում ես վերցրու, և նորից հետ տուր։ Ոգին սկսեց ցողեր սրսկել իմ վերքին։ Ես բացեցի աչքերս ոսկի, ու թևերս թափահարելով ասացի, թե ե՞րբ կուզի կյանքս նազելի ոգին։ Նա ասաց, որ իմ թևերն է ուզում, կյանքը նրան պետք չէ։ Ես զարմացա և ասացի, որ երբեք չեմ տա, առանց թևերի կայնքը գին չունի։ Եթե պետք է թևերս վերցնես, դրա փոխարեն ավելի լավ է կյանքս վերցրու։ Ոգին ասաց, որ պետք չէ նրան ոչինչ, որ թռչեմ և ասեմ ստրուկ աշխարհին, թե ինչն է թանկը կյանքից ավելի։

  1. Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ խտանում է հեղինակի ասելիքը:

Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի:

Design a site like this with WordPress.com
Get started