Առաջադրանքներ – 14․11․2020

  1. Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրիր:

կոչնակ – կանչ, ձայն

կայլակ – փոքրիկ ցոլք, փայլ

ցորյան – ցորեն

ամբար –  զանազան մթերքներ պահելու տեղ, պահեստ։

Բերկրություն – առատություն

1․ Բացատրիր հետևյալ փոխաբերությունները.

ա. Ոչ արյուններ, քրտինք հոսին Լայն երակին մեջ ակոսին: – Խաղաղություն պետք է լինի, որպեսզի ակոսներով, ոչ՛ թե արյուն հոսի, այլ աշխատավորների քրտինքը։

բ. Ամեն աստղե ցող կայլակի ու ամեն հասկ ձուլե ոսկի: -Աստղերի փայլն ու հասկերը ձուլվեն և դառնան ոսկի՝ հարստություն։

գ. Ոսկի ծովուն մեջ ցորյանին հավետ լողա թող գերանդին: – Ցորենի հասկը այնքան առատ լինի, որ միշտ գերանդիով հնձեն

դ. Ծաղկի մեղրը փեթակներուն, հորդի գինին բաժակներուն: – Այնքան շատ լինի մեղրը և գինին, որ նրա պակասը չզգացվի։

3. Առանձնացրու մաղթանքները. դրանցից ո՞րն ես համարում ամենակարևորը. ինչո՞ւ:

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղություն թող ըլլա։

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիություն թող ըլլա։

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա։

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլա։

Ինձ համար ամենակարևոր մաղթանքը խաղաղությունն է։ Քանի որ առանց խաղաղության մենք չենք կարող հանգիստ ապրել և արարել։


4. Վերնագրիր յուրաքանչյուր տունը:

Անարյուն արևելք

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:

Արևմտյան զարթոնք

Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Առատություն

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Պտղաբերությյուն

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Design a site like this with WordPress.com
Get started