Երգի հրապույրը: ԱՎ. Իսահակյան

Երգի հրապույրը: ԱՎ. Իսահակյան Այստեղ։

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառային աշխատանք՝

1.Գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ անգութ, տնանկ, հոտ, աղքատ, ամայի, պատսպարվել, անձավ, ծածուկ, զննել:

Անգութ-անխիղճ

Տնանկ-անտուն

Աղքատ-Չքավոր, չունևոր

Հոտ-բույր

Ամայի- անբնակ, անբնակելի

Պատսպարվել-Ապաստանել, ապավինել

Անձավ-քարանձավ, քարայր

Ծածուկ-թաքուն

Զզվել-գարշել, նողկալ

2. Պատմվածքից դու՛րս գրիր նաև այն բոլոր բառերը, որոնք, քո կարծիքով, «ուղղագրական են», և կարող ես երբևէ սխալ գրել:

թրթռուն

ապառաժ

հոգեվարք

3. քարեղեն, անբաժան, հոգեգրավ, անգթություն, սիրտ բառերը բաժանիր բաղադրիչների և նշիր տեսակը ըստ կազմության:

քարեղեն-քար(արմատ)-եղեն(վերջածանց)

անբաժան-ան(նախածանց)-բաժան(արմատ)

հոգեգրավ-հոգի-գրավ(բարդ բառ)

անգթություն-ան(նախածանց)-գութ(արմատ)ություն(վերջածանց)

սիրտ-պարզ բառ

Տեքստային աշխատանք՝

  • Այս պատմվածքը քեզ ծանոթ ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես: Մի քանի նմանություններ ու տարբերություններ նշի՛ր:

Հովհաննես Թումանյանի <<Ոսկե ձկնիկ>>։

Այն նման է ոսկե ձկնիկին նրանով, որ այս ստեղծագործության մեջ տղան գտնում է մի խոսող ձուկ և այդ ձուկը կատարում է տղայի երազանքը։

Իսկ տարբերվում է նրանով, որ ոսկե ձկնիկում ագահ պառավը միշտ ավելին է ուզում, իսկ վերջում մնում իր կոտրած տաշտակի առջև։

  • Եթե հրաշագործի հանդիպեիր, ի՞նչ ցանկություն կհայտնեիր, ինչո՞ւ:

Ես կցանկանաի, որ այլևս պատերազմ չլինի և բոլորը խաղաղ ապրեն։

  • Մի քանի նախադասությամբ գրիր պատմվածքի ասելիքը:

Այս պատմվածքը մի տղայի մասին է, ով շատ աղքատ էր և ապրում էր չար աշխարհում, որտեղ մարդկանց սրտերը քարից էին։ Բայց մի օր նա գտավ ձկնիկ, որը նվիրեց նրան սրինգ ու երբ տղան նվագեց այդ սրինգով, բոլորի քարե սրտերը դարձան բարի։

Տնային առաջադրանք

  1. Գծե՛ք 6 սմ շառավղով շրջանագիծ: Ստացված շրջանի մեջ նշե՛ք մի A կետ, իսկ դրանից դուրս՝ B կետ: Համեմատե՛ք շրջանի կենտրոնից այդ կետերի ունեցած հեռավորությունները շրջանի շառավղի հետ: AB հատվածը կհատի՞ արդյոք շրջանագիծը:

AB հատվածը կհատի շրջանագիծը

կենտրոնից A հեռավորությունը հավասար է շառավղին, իսկ կենտրոնից B երկար է:

  1. Գտե՛ք աստղանիշը
  • *+3 x 5 = 28

3×5=15

28-15=13

  • * x 18 + 25 = 97

97-25=72

72:18=4

3. Մանկապարտեզում կա 20 հեծանիվ. դրանց մի մասը երկանիվ է, մի մասը՝ եռանիվ: Բոլոր հեծանիվները միասին ունեն 55 անիվ: Քանի՞ երկանիվ հեծանիվ կա մանկապարտեզում:

55ը թիվը հերթով բաժանում ենք այնպես որ ստանանք ամբողջական թիվ։ Օրինակ 54-ը,51-,48- բաժանվում են 3-ի և ստացվում է համապատասխանաբար 18,17,16։ Սակայն երկանիվ հեծանիվների թիվը հաշվելիս սխալ արդյունք է ստացվում։ Ճիշտ արդյունք է ստացվում հետևյալ դեպքում․

45։3=15

10:2=5

Պատ․՝ 15 եռանիվ և 5 երկանիվ։

Design a site like this with WordPress.com
Get started