Իմ աշունը այս տարի

Աշնան գույները շատ վառ են և ուրախ: Դեղինի և կարմիրի համադրությունը , ինչպես նաև հաճելի ջերմացնող արևը միշտ շատ բարձր տրամադրություն են հաղորդել ինձ: Մենք ընտանիքով հաճախ բուսաբանական այգի ենք գնում զբոսանքի: Այնտեղ շատ գեղեցիկ է աշնանը: Ամենուր վառ գույներ են, գետինը պատված է տերևներով: Ես և եղբայրս սիրում ենք վազել խոտերի մեջ, հավաքել հետաքրքիր , գունագեղ տերևներ և տանը ինչ-որ կամպոզիցիա պատրաստել: Նաև աշնանը շատ եմ սիրում գնալ Դիլիջան: Այնտեղի անտառների գույները հեքիաթային են: Սակայն այս տարի ամեն ինչ այլ է: Աշունը մեր երկրում սկսվեց պատերազմով, և դրական էմոցիաները փոխվեցին բացասական և մռայլ տրամադրության: Այս աշուն ես գրեթե միշտ վատ տրամադրություն ունեմ: Անընդհատ սահմանից եկող լուրերը, ծնողներիս ճնշված վիճակը փոխանցվում է նաև ինձ: Ճիշտ է, երբեմն տրամադրությունս բարձրանում է, երբ ընկերներիս հետ բակում խշխշան խոտերի մեջ զբոսանում ենք և կատակներ անում: Ես շատ եմ ցանկանում, որ այս աշնանը հաջորդի հաղթանակած ձմեռը, և բոլորս շատ բարձր տրամադրությամբ, հաղթանակած մտնենք 2021 թվական:

Design a site like this with WordPress.com
Get started