Խնձորեսկի ժայռերի վրա գտնվող քարայրները անբացատրելի տպվորություններ են առաջացնում: Քարանձավային քաղաքը ձգվում է մոտ 3 կմ: Գյուղն ունեցել է 3000 տուն և 15 000 բնակչություն: Գյուղի տներից շատերը ժայռերի մեջ են փորված: Այնտեղ եղել է 2 եկեղեցի և 3 դպրոց, ինչը ցույց է որ գյուղն ունեցել է նաև բուռն մշակութային և հոգևոր կյանք: Ձորի մեջ է գտնվում նաև հայ մեծ զորավար` Մխիթար Սպարապետի գերեզմանը:Այնտեղի կռիվներին մասնակցել են բոլորը` անկախ սեռից և տարիքից: Քարանձավներն միմիանց միանում էին գաղտնի ողիներով, որոնց մասին տեղյակ էին գյուղի բնակիչները: Պաշարված վիճակում բնակիչները կարող էին մնալ որքան ասես երկար ժամանակ` ջրի և սննդի հարցը խելացիորեն կարգավորելու շնորհիվ: Թշնամին հարձակվում էր հսկայական ու լավ զինված բանակներով, սակայն ապարդյուն:
Խնձորեսկի մասին ամենահին տեղեկությունները մենք ստանում ենք 13-րդ դարի Սյունյաց պատմիչ Ստեփանոս Օրբելյանի գրառումներից: Խնձորեսկի բնակչության քանակը ցույց է տալիս, որ նա եղել է Սյունյաց աշխարհում, ինչպես նաև Արևելյան Հայաստանում ամենախոշորներից։ 14-17-րդ դարերի ընթացքում գյուղն ունեցել է աննախադեպ ծաղկում:
Այժմ կիրճի երկու ափերը միանում են միմյանց երկար կամրջով, որը կառուցվել է 2012թ.-ին: Կամուրջը ունի 160 մ երկարություն և 63 մ բարձրություն: