Homework 09.11.2020

Կարդա  և գտիր ընդգծված բառերի  նշանակությունը

“Dress warm!” exclaimed Troll Mother.

“I am,” said Troll Brother.

Troll Mother looked at the thin jacket Troll Brother had on and shook her head.

“I have a sweater on underneath this jacket,” said Troll Brother, lifting up the bottom of his jacket to reveal a big thick sweater.

“Good boy,” said Troll Mother, smiling.

Troll Brother went outside to play and soon  came back .

“So soon?,” said Troll Mother, setting a big mug of hot chocolate on the table.

“Is that for me?” asked Troll Brother with a big grin on his face.

“Yes dear,” said Troll Mother.

“Oh good,” said Troll Brother. “I will  warm me up. It is really cold outside today.”

“It is going to be winter soon,” said Troll Mother.

“Yes,” said Troll Brother. “There weren’t even any leaves on any of the trees. Everything is so bare looking.”

“Winter is near,” said Troll Mother. “However, right now, we can enjoy what is left of the autumn season.”

“How?” asked Troll Brother.

“We can have a nice fresh slice of warm apple pie,” said Troll Mother.

“Yummy!” exclaimed Troll Brother. “I love apple pie!”

“Well then here you go,” said Troll Mother, giving Troll Brother a large slice of apple pie with a scoop of ice cream on it.

“I love autumn,” said Troll Brother.

“Me too,” said Troll Daddy standing in the doorway. “Now, where is my slice?”

exclaimed – բացականչել

underneath – տակը

lifting up – բարձրացնել

to reveal – բացահայտել, ցույց տալ

grin – քմծիծաղ տալ

slice – կտոր

scoop – փորվածք

1. Քեզ դուր եկա՞վ տեքստը, ինչո՞ւ (օգտագործիր տեքստի բառերը, կամ օգտվիր բառարանից)

I like this text because I also like autumn. I like hot chocolate and apple pie too.

2. Տեքստից դուրս գրիր բառեր, որոնք  ունեն հոմանիշեր և հականիշեր

warm -hot cold

good – nice, perfect – bad, poor

thin – thick – slim

bottom – under – up, above

3. Տեքստից դուրս գրիր բայերը /նրկա- անցյալ

օր.՝ come- came, play- played

went -go

exclaimed – exclaim

said – say

looked – look

shook – shake

have – had

reveal – reveled

smile – smiled

came – come

soon – seen

asked – ask

enjoy – enjoyed

4. Ինչ հագուստ է հագել տեքստի հերոսը 

warm sweater and on it thin jacket

5. Այս ներոհիշյալ հագուստներից որոնք են աշնանային, ընդգծի՛ր

shorts, hat, boots, shoes, gloves, jumper, T-shirt, shirt, sweater, blouse, sandals, sunglasses, suit, dress, skirt, socks, tights, scarf, coat, roll-neck sweater

6. Աշունը ինչպիսին է

sunny, hot, frosty, cold, cool, warm, cloudy, misty, bright

7Սիրում ե՞ս աշուն, ինչո՞ւ, գրի՛ր

I like autumn, because it is beautiful in Armenia. Fields and forests are painted golden, red and yellow. This year it is warmer in autumn than last year, and I like being outside, close to the nature. The weather in autumn is very changeable. One minute it is warm, and the sun is shining and the next it is raining heavily.

8. Ֆոտոխցիկով նկարիր Երևանյան աշունը, պատմիր այդ մասին և ֆիլմ կամ պրեզենտացիա պատրաստիր

https://evasmbatyab.wordpre

ԼՈՒՍԻՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՐԲԱՆՅԱԿ: ԼՈՒՍՆԻ ՓՈՒԼԵՐԸ

Լուսինը Երկրի շուրջը պտտվող երկնային մարմին է, և այդ պատճա­ռով դրան անվանում են Երկրի բնական արբանյակ: Լուսինն  իր ծավալով մոտ 50 անգամ փոքր է երկրա­գնդից : Երկրից Լուսնի հեռավորությունը մոտ 385000 կմ է: Լուսինը Երկրի շուրջ մեկ լրիվ պտույտ է կատարում 27 օր և 7 ժամում: Ճիշտ նույնքան ժամանակում նա մեկ պտույտ է կատարում նաև իր առանցքի շուրջ: Դա է պատճառը, որ Երկրից Լուսինր միշտ մեզ երեում է միայն մի կողմով:

Լուսինր սեփական լույս չունի: Մենք Լուսինը տեսնում ենք, որովհետև Արեգակի լույսն ընկնում է նրա վրա և անդրադառնում դեպի մեզ: Երկրի շուրջը պտույտի հետևանքով Լուսնի տեսանելի մասն անընդհատ փոփոխվում է և մեզ երևում է տարբեր չափերով:

Մոտավորապես մեկ ամսվա ընթացքում Լուսնի տեսանելի մասն աս­տիճանաբար մեծանում է, Լուսնի սկավառակը դառնում է ամբողջովին տեսանելի, այնուհետև սկսում է փոքրանալ: Այդ գործրնթացը պարբերա­բար կրկնվում է: Լուսնի տեսանելի մասերն անվանում են Լուսնի փուլեր:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երեում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Մոտավորապես ես մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով. դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասն սկսում է աստիճանաբար փոքրա­նալ, և մեկ շաբաթ անց նորից երեում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շա­բաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

Դուք ինքներդ գիշերը նայելով Լուսնի եղջյուրին՝ հեշտությամբ կարող եք որոշել. աճո՞ւմ, թե՞ նվազում է նա: Եթե Լուսինը երեում է ) տեսքով, ա­պա աճման փուլում է, իսկ եթե ունի ( տեսքը, ուրեմն՝ նվազում է:

Քանի որ Լուսինը համեմատաբար մոտ է Երկրին, ուստի բավականա­չափ լավ ուսումնասիրված երկնային մարմինն է: Նույնիսկ սովորական հե­ռադիտակով կարելի է նշմարել Լուսնի մակերևույթի կառուցվածքի որոշ առանձնահատկություններ: Հզոր աստղա­դիտակների և ավտոմատ կայանների օգ­նությամբ կատարված ուսումնասիրու­թյունների շնորհիվ կազմվել է Լուսնի մա­կերևույթի մանրամասն քարտեզը:

Լուսնի մակերևույթը պատված է փո­շու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ: Առանձնապես շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնա­քարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին, երբ «Ապոլոն-11» տիեզերանավի անձնակազմի անդամներ Նեյլ Արմսթրոնգը և էդվին Օլդրինը լուսնախցիկով վայրէջք կատարեցին Լուսնի մակերևույթին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Որովհետև լուսինը չի պտտվուում իր առանցքի շուրջը։

  1. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:

Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։

  1. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսնի մակերևույթը գրեթե ամբողջությամբ պատված է խառնարաններով, որոնց մեծ մասն առաջացել է, երբ նրա վրա են ընկել երկնային մարմիններ՝ երկնաքարեր:

  1. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Լուսինը մթնոլորտ չունի, ինչի հետ­ևանքով նրա մակերևույթի վրա ցերեկը ջերմաստիճանը բարձրանում է մինչե 120 0C, իսկ գիշերն իջնում մինչե -160 0C: Թթ­վածնի և ջրի բացակայության հետևան­քով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

  1. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին։

  1. Գիշերը նայեք Լուսնին: Նրա տեսքից որոշեք, թե մոտակա օրերին իր եղջյուրը կաճի՞, թե՞ կնվազի:

Այսօր 2020 թ.-ի նոյեմբերի 11-ն է։ Լուսինն ունի ( տեսք։Հետևաբար լուսնի եղջյուրը նվազում է։

Լուսինն արդեն անցել է Երկրորդ քառորդ փուլը։ Իսկ 4 օրից լուսինը կգտնվի Նորալուսին փուլում (տես նկար 1)։

Նկար 1
Օրացույցի աղբյուրը՝ https://www.almanac.com/astronomy/moon/calendar

Ավ. Իսահակյան Կյանքից թանկ բանը (բառային աշխատանք)

Ավ. Իսահակյան Կյանքից թանկ բանը

Վայրի աղավնին` կուրծքը վիրավոր`
Ընկել էր մենակ աղբյուրի եզրին,
Ծորում էր շիթ-շիթ արյունը բոսոր,
Մեռնում էր, աչքը` ջըրի երազին:

Քնքուշ պարիկը տեսավ դալկահար
Մեռնող աղավնուն և խոսեց այսպես.
-Տո՛ւր ինձ այն, ինչ որ թանկ է քեզ համար,
Էն թանկագինը, կյանք տամ իսկույն քեզ:

Մեռնող աղավնին խորհում էր ինքնին.
«Էն թանկագինը` կյանքն է, անպատճառ,
Ախ, ծաղրում է ինձ աղբյուրի ոգին»:
-Էհ, լավ, թո՛ղ լինի, տո՛ւր և նորից առ:

Պարիկը ցողեր սրսկեց վերքին
Աղավնին բացեց աչքերը ոսկի,
Ու թևին տալով ծափեց խնդագին.
-Ե՞րբ կուզես կյանքըս, նազելի ոգի:

-Թևերըդ կուզեմ, կյանքըդ քեզ լինի:
-Թևերը՞ս … ինչպե՞ս, ոհ, երբե՛ք, երբե՛ք.
Առանց թռիչքի կյանքը գին չունի.
Կյանքըս առ,- թռչունն ասաց սրտաբեկ:

-Թռի՛ր, սիրելի՛ս, ազատ ու վայրի,
Թռիր ու ասա ստրուկ աշխարհքին,
Թե ինչն է թանկը կյանքից ավելի,-
Ասաց ջրերի լուսեղեն ոգին:

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառային աշխատանք

1.Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝ վիրավոր, մեռնել, քնքուշ, տալ, թանկ, բացել,  երբեք:

վիրավոր – առողջ

մեռնել – վերածնվել, ապրել, վերակենդանանալ, ծնվել, հարություն առնել։

քնքուշ – կոպիտ,

տալ – վերցնել, առնել, խլել

թանկ – էժան

բացել – փակել, ծածկել

երբեք – միշտ


2.Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ բոսոր, դալկահար, թանկագին, ծաղրել, նազելի:

բոսոր – մուգ կարմիր, արյան գույնի

դալկահար – գույնը գցած, գունատ

թանկագին – Թանկ՝ բարձր գին ունեցող

ծաղրել – մեկի արարքները՝ պակասությունները և այլն ծաղրանքով ներկայացնել, մեկին ծաղրանքի ենթարկել

նազելի – գեղեցիկ ու քնքուշ շարժումներով՝ կեցվածքով, վայելչագեղ կեցվածքով՝ շարժումներով


3. Տեքստից դո՛ւրս գրիր քեզ համար հինգ հետաքրքիր բառ և դրանցով կազմիր նախադասություններ:

Հին ժամանակներում մարդիկ նամակները իրար էին փոխանցում աղավնիների օգնությամբ։

Հայոց լեռներում հաճախ կարեի է տեսնել թևերը լայն բացած երկնքում սավառնող արծիվներ։

Սիրում եմ գուղում առավոտյան դուրս գալ բակ և տեսնել տերևների վրա առաջացած ցողերը։

Աշխարհում ամենից թանկ ինձ համար եղբայրս է։

Ճամբարում ծանոթացած ընկերուհուս հետ որոշ ժամանակ շփվելուց հետո հասկացա, որ նրա ոգին շատ մաքուր է և բարի։

Design a site like this with WordPress.com
Get started