Սյունիքի մարզ

get

Մարզկենտրոնի անունն Կապան է։ Մարզը կազմավորվել է 1995 թ.-ի ապրիլի 12-ին։ Տարածաշրջաններն են Գորիսի շրջանը, Կապանի շրջանը, Մեղրիի շրջանը և Սիսիանի շրջանը։ Քաղաքային համայնքները 7-ն են։ Գյուղական համայնքները 106-ն են և գյուղական բնակավայրերի թիվը 128-ն է։Իսկ ընդհանուր տարածքը 4,506 կմ²։ Բնակչությունը խիտ չէ
Սյունիքի մարզը ցամաքային չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի 9-րդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի միայն մի հատվածը : Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը շատ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը շատ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են ՀՀ-ին, Վրաստանին ու Սև ծովին։

Բնական պայմանները և հարստությունները Սյունիքը ՀՀ-ի ամենալեռոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ է) և ամենացածր (Մեղրու կիրճում`   375մ): Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը է մոտավորապես 800մ է: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը: Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները: Բնակչությունը Սյունիք մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար գրավողների արշավանքների ժամանակ: Աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է: Քաղաքները Սյունիքի մարզում համեմա­տաբար շատ են։ քաղաքները հետեվյալն են՝ Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Գորիսը քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք։ Սյունիքի մարզկենտրոնը` Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից: Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:

Սյունիքի մարզում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:

հարություն, ուղիղ, ճառագայթ

Կատարել գործողութունները

15 սմ 8 մմ + 13 սմ 12մմ = 28 սմ 20 մմ = 30 սմ

7դմ 17 սմ + 13 դմ 13 սմ = 20 դմ 30 սմ

Առաջին հատվածի երկ. 26 սմ 8 մմ է , երկրորդ հատվածի երկ. 13 սմ։ Հաշվել այն ուղղանկյան P որի երկ. Առաջին հատվածն է լայն. Երկրորդ։

Design a site like this with WordPress.com
Get started