Աշուն է, քամի

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…

Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Առաջադրանքներ՝ 

1.Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն, ամեհի, ամայի:

ունայնություն-դատարկություն

ամեհի-կատաղի

ամայի-անբնակելի

2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:

Բանաստեղծության մեջ ներկայացվում է թե ինչպիսին է աշունը և ինչպես են ընկնում տերևները։

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը արտահայտում է տխրություն, ցուրտ։

4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է լինել նաև քառատող/ հորինել աշնան մասին։

Աշուն մեր բակում

Բերեց ցուրտը սարսռուն։

Բերեց նաև տերև գույնզգույն,

Ու գնաց թողնելով ձյուն։

Տրամաբանագան և լեզվական առաջադրանքներ։

1. Յոթ եղբայր են և յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա են:

Պատ.՝ ութ երեխա։

2. Գնում էին՝ հայրը որդու, որդին հոր, պապը թոռան հետ: Քանի՞սն էին նրանք:

Պատ.՝ 3 հոգի(հայրը, որդին և պապը։)

3. Ինչպե՞ս հիվանդը դարձնենք այն տեղը, որտեղ նրան բուժում են:

Հիվանդ+անոց = Հիվանդանոց

4. Քանի՞ արմատից և քանի՞ բառից է կազմված 55555 թվականը:

Հինգ արմատ և 4 բառ։

8. Դերանուն եմ, տվեք ինձ հ՝ կփչեմ, զ-ով կթարմացնեմ, ծ-ով կալեկոծվեմ, կ-ով կկերակրեմ ձեզ:

9. Առաջին մասս պարիսպ է, երկրորդս՝ ավերված քաղաք, իսկ ամբողջը՝ մարդու հասակ:

Design a site like this with WordPress.com
Get started