Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը (դեկ․ 6-12 Առ․ 2)

Առաջադրանք 2

Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը

Պատմել մ.թ.ա. IV-II դարերում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին:

Ք․ ա․ 336 թ․ Մակեդոնիայում գահ բարձրացավ Ալեքսանդր Մակեդոնացին (Ք․ ա 336-323 թթ․) ։ Նա 20 տարեկան էր։ Ք․ա․ 334 թ․ Ալեքսանդրը պատերազմ սկսեց Աքեմենյան տերության դեմ։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք․ ա․ 331թվ․-ին՝ Գավգամելայի մոտ։ Դարեհ III պարտվեց և դիմեց փախուստի, այնուհետև սպանվեց, իսկ Աքեմենյան տերությունը կործանվեց։
Հայերը Գավգամելայի ճակատամարտին մասնակցում էին աքեմենյան զորքի կազմում։ Մեծ հայքի զորքերը ղեկավարում էր Օրոնտես-Երվանդ III-ը, իսկ փոքր Հայքինը՝ Միթրաուստեսը։ Ճակատամարտից հետո վերականգնվեց հայաստանի անկախությունը։ Օրոնտես-Երվանդ III-ը թագավոր հռչակվեց Մեծ Հայքում, իսկ Միթրաուստեսը՝ Փոքր Հայքում։
Դարեհ III-ի սպանությունից հետո Մակեդոնացին շարունակեց իր արշավանքը դեպի Միջին Ասիա և Հնդկաստան՝ ստեղծելով աննախադեպ հսկայածավալ մի աշխարհակալություն։ Դրա մայրաքաղաք հռչակվեց Բաբելոնը։
Ալեքսանդրը մահացավ Ք․ա 323 թ․՝ 33 տարեկանում։ Նրա արշավանքներով Ասիայուն սկզբնավորվել է հելլենիզմի դարաշրջանը։

Թվարկել  Ալեքսանդր Մակեդոնացու Հայաստան չարշավելու պատճառները:

Գավգամելայի ճակատամարտում հայկական զորքերը հերոսաբար մարտնչեցին և առժանապատվորեն հայրենիք վերադարձան։ 2-3 տարի անց Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղարկվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը։ Հայերը ոչնչացրին նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ արին։ Դրանից հետո Ալեքսանդրը հայաստան նոր զորք չուղարկեց և խուսափեց հայերի հետ նոր առճակատումից։

Լրացուցիչ

Համեմատել «Գիլգամեշ» էպոսը և «Ալեքսանդրի վեպը»։

ա.ներկայացնել առանձին-առանձին

Ք․ ա 240 թ․ Հուներենով գրի առնվեց Ալեքսանդրի վեպը։ Այնտեղ Ալեքսանդրը ձգտում է հասնել անմահության, որի համար ճանապարհ է բռնում « դեպի Հայոց աշխարհ, որտեղ ակունքն է Եփրատի ու Տիգրիսի»։
Գելգամեշը շումերական էպոս է, որը գրի է առնվել Ալեքսանդրի վեպից շուրջ 2000 տարի առաջ։ Այնտեղ հերոսը նույնպես ձգտում էր անմահության և բռնել էր ճանապարհը «Դեպի Արատտա», այսինքն Հայաստան։

բ.համեմատել, համադրել, գտնել ընդհանրություններ

Երկու վեպերում էլ հերոսը ձգտում է անմահության և ճանապարհ է բռնում դեպի Հայաստան։ Հին Արևելքի հոգևոր ընկալումներում Հայաստանն էր համարվում Եդեմ-դրախտը, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը։ Դա էր պատճառը, որ երբևէ Հայաստան չմտած Ալեքսանդրը և Գելգամեշի հերոսը իրենց անմահությունը փորձում էին գտնել Հայաստանը նվաճելու ուղիով։

One thought on “Հայկազունի Երվանդականների թագավորության վերականգնումը (դեկ․ 6-12 Առ․ 2)”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started