Ինքնակենսագրություն

Ես Եվա Սմբատյանն եմ։ Ծնվել եմ 25.06.2010թ.-ին՝ Երևանում։ Ծնողներս նույնպես Երևանից են։ Իմ ամենասիրելի առարկան դպրոցում անգլերենն է։ Իմ ծնողները աշխատում են IT ոլորտում։ Մայրիկս պրոեկտի ղեկավար է, իսկ հայրիկս՝ ծրագրավորող։ Ես նույնպես ուզում եմ շարունակել իմ ծնողների գործը և աշխատել IT ոլորտում։ Մանկուց ցանկացել եմ դառնալ ծրագրավորող, չնայած՝ հետո մտափոխվեցի և ցանկացա դառնալ անիմատոր կամ վեբ դիզայներ։ Հիմա չգիտեմ՝ ինչ եմ դառնալու, բայց հաստատ գիտեմ, որ մասնագիտությունս ԱյԹի ոլորտում է լինելու։ Մեր ընտանիքը բաղկացած է չորս հոգուց՝ մայրիկս, հայրիկս, եղբայրս և ես։ Իմ մայրիկի անունը Տաթև է։ Ես արտաքնապես նման չեմ նրան, սակայն բնավորությամբ նման եմ։ Շրջապատում բոլորն ասում են, որ արտաքնապես հայրիկիս՝ Տիգրանին, շատ շատ եմ նման։ Մայրիկս պատմում է, որ ես փոքր տարիքում շատ հանգիստ երեխա եմ եղել, չեմ սիրել ակտիվ խաղեր, ողջ օրը նստած թերթել եմ զանազան գրքեր, հարցեր տվել, ստիպել եմ տարբեր հեքիաթներ կարդալ։ 5-6 տարեկանից սկսած բնավորությունս փոխվել է և սկսել եմ ավելի աշխույժ խաղեր խաղալ, ողջ օրը խոսել և ինչ-որ պատմություններ պատմել։ Մայրիկս նաև պատմում է, որ շատ փոքր տարիքից տիրապետել եմ համակարգչին, ինքնուրույն խաղեր եմ ներբեռնել և միայնակ հասկացել, թե որ խաղը ինչպես պետք է խաղալ։ Հայրս երբ զբաղվում էր ծրագրավորմամբ, անընդհատ հարցեր էի տալիս, թե ինչ է անում, ինչու, և իր արածի արդյունքում ինչ պետք է ստացվի։ Ես այնքան հետաքրքրվեցի ծրագրավորմամբ, որ ծնողներս ինձ 8 տարեկանում տարան երեխաների համար նախատեսված վեբ ծրագրավորման դասընթացների։ Դեռ փոքր տարիքից ես այցելել եմ լողի։ Այն ինձ շատ էր դուր գալիս, և գրեթե 4 տարի զբաղվել եմ լողով։ Նաև հինգ տարեկանում այցելել եմ պարի, սակայն այն ինձ մոտ լավ չէր ստացվում, չէի սիրում պարի դասերը, և իվերջո մայրիկիս համոզեցի, որ այլևս չգնանք։ Տատիկս շատ էր ցանկանում, որ ես երաժշտական կրթություն ունենամ։ Դրա համար ինձ տարան Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց։ Այնտեղ ես սովորեցի 4 տարի։ Բացի հանրակրթական ուսուցումից, այնտեղ ես սովորում էի դաշնամուր նվագել, գնում էի վոկալի դասերի։ Նաև սովորում էինք սոլֆեջո, երաժշտական գրականություն և ռիթմիկա։ Այդ դպրոցում ես ձեռք բերեցի շատ ընկերներ, որոնց հետ մինչ այժմ էլ մտերիմ եմ։ Չորրորդ դասարանում հիասթափվեցի դաշնամուրից և որոշեցի փոխել դպրոցս։ Եկա Մխիթար Սեբաստացի կրթահամալիր և հենց առաջին օրերից էլ շատ սիրեցի այս դպրոցը։ Այժմ դպրոցի հետ զուգահեռ ես սբաղվում եմ սպորտով՝ վոլեյբոլով, գնում եմ նկարչության խմբակ և սովորում եմ կրթառ նվագել։ Արդեն երկու տարի է՝ գնում եմ անգլերենի դասընթացների։ Նաև ուզում եմ նորից գնալ ծրագրավորման դասերի, սակայն չգիտեմ կհասցնեմ արդյոք դպրոցիս և մնացած խմբակների հետ։ Ազատ ժամանակ սիրում եմ կուբիկ-ռուբիկ հավաքել, խաղալ փոքր եղբորս հետ, հեծանիվ կամ սքեյթ վարել, կամ համակարգչային խաղեր խաղալ։

2 thoughts on “Ինքնակենսագրություն”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started