Փոքրիկ արջի պատմությունը

Անտառում մի արջ էր ապրում։ Նա շատ բարի արջ էր, և բացի մեղրից ուրիշ ոչինչ չէր ուտում։ Այս արջը մի օր ունենում է մի շատ գեղեցիկ և աշխույժ քոթոթ։ Քոթոթը շատ շարժուն էր, և անընդհատ վազվզում էր ու մայրիկից փախչում։
Մի օր էլ անտառ են գալիս որսորդները, նրանք հեռվից տեսնում են միայնակ խոտերում խաղացող քոթոթին և որոշում են ոչ թե նրան սպանել, այլ բռնել և տանել վաճառել գազանանոցի վրա։ Նրանց դա հաջողվում է։ Խեղճ քոթոթը վախեցած սկսում է ձայներ հանել և կանչել իր մայր արջին։ Սակայն մինչ մայրը կհասնի, որսորդները արջուկին արդեն դրել էին վանդակը և ուղղություն եին վերցրել դեպի գազանանոց։
Նրանք արջուկին հանձնեցին գազանանոցին։ Խեղճ քոթոթը անընդհատ լացում էր և ոչինչ չէր ուտում։ Նա շատ շատ էր կարոտում իր մայրիկին։ Կողքի գազանները դա տեսնում էին։ Նրանց աչքի առաջ քոթոթը օր օրի նիհարում էր և հյուծվում։
Ի վերջո, գազանները որոշեցին օգնել քոթոթին փախչել գազանանոցից և հասնել իր մայրիկին։ Նրանց միջից ամենատարեց և խիզախը արջը ասաց, որ քոթոթի հետ ինքը նույնպես կգնա անտառ, որպեսզի փոքրիկը չմոլորվի ճանապարհին և , նաև, որ չար մարդիկ նորից չբռնեն և հետ բերեն գազանանոց։
Եվ մի օր, կեսգիշերին գազաններով հավաքվեցին, ամեն մեկը ինչ որ կերպ օգնեց և արջերի վանդակի դուռը բացվեց։ Քոթոթը և տարեց արջը դուրս եկան, բոլոր կենդանիներին շնորհակալություն հայտնեցին օգնության համար և ընկան ճանապարհ։ Արդեն առավոտ էր, երբ նրանք հասան անտառ։ Քոթոթը սկսեց կանչել իր մայրիկին։ Մայրը հեռվից լսեց ձագուկի ձայնը և վազելով ու գլորվելով հասավ և ամուր ամուր գրկեց իր ձագին։ Քոթոթն ասաց, որ առանց գազանանոցի արջի և մյուս գազանների օգնության, նա չէր հասնի անտառ միայնակ։ Մայրը մոտեցավ տարեց արջին և հանկարծ անակնկալ։ Դա իր քույր արջն էր, որ շատ տարիներ առաջ, երբ դեռ նրանք ձագուկներ էին, անհայտացել էր անտառից, և ոչ ոք չգիտեր նրա տեղը։
Երկու քույրերով ջերմ գրկախառնվեցին, մի կուշտ հաց կերան և ամբողջ օրը , ու նաև գիշերը զրուցեցին իրենց կյանքից, պատմեցին տարբեր պատմվածքներ, որ իրենց հետ էր տեղի ունեցել։
Վերջապես լույսը բացվեց։ Մայր արջը քրոջը կանչեց իրենց որջ միասին ապրելու։ Սակայն գազանանոցի արջը հրաժարվեց, ասեց, որ ինքը ողջ կյանքը անց է կացրել վանդակների ետևում, և չի պատկերացնում իրեն ազատության մեջ, որս անելիս, պաշտպանվելիս մյուս գազաններից։ Նա արցունքոտ աչքերով հրաժեշտ տվեց քրոջը և փոքրիկին, և վերադարձավ իր տունը՝ գազանանոց։
Իսկ մայր արջը և քոթոթը ապրեցին ուրախ և երջանիկ իրենց որջում։

One thought on “Փոքրիկ արջի պատմությունը”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started