Ազատության գինը

Ազատությունը դա ուղակի ազատ լինելը չէ։ Դա այն է, երբ դու կարող ես արտահայտել քո մտքերը ինչպես ցանկանաս, հայտնել քո կարծիքը, և ոչ ոք քեզ չի խոչընդոտի արտահայտվել։ Նաև, ազատությունը այն է, երբ քեզ չեն ստիպում քո կամքին հակառակ ինչ-որ բան անել ։ Մարդիկ և կենդանիները պետք է ազատ լինեն։ Երբ մարդիկ զրկում են կենդանիներին ազատությունից, նրանք իրենց այդ կարգավիճակում չեն էլ պատկերացնում, բայց երբ իրենք են հայտնվում անազտության մեջ, նոր հասկանում են ազատության գինը։ Իմ կարծիքով մարդ պետք է ազատ լինի ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես։ Կարողանա կրել ինչ ուզում է, իր արտաքինը փոփոխել այնպես, ինչպես իրեն է հաճելի։ Իր կյանքը կառուցել այն ուղությամբ, ինչպես որ իրեն հարմար կլինի։ Այլ ոչ թե տրվել հասարակության կարծիքին և շարժվել կարծրատիպերով։ Իմ կարծիքով ամենակարևոր բաներից մեկը ազատ ապրելն է

One thought on “Ազատության գինը”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started