Գործնական աշխատանք

Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Օրինակ՝
սրտի ձև ունեցող — սրտաձև:

մոր քույրը – մորաքույր
դարպասը պահող – դարպասապահ
ժամանակը ցույց տվող – ժամացույց
ջրի աման – ջրաման
գաղտնիք պահող – գաղտնապահ
նավ վարող – նավավար
ծաղկի թերթիկ – ծաղկաթերթիկ
արագ վազող – արագավազ
ամենից մեծ – ամենամեծ
պոչ չունեցող – անպոչ
անուշ համ ունեցողզ – անուշահամ
քարով շինված – քարաշեն
կին բժիշկ – բժշկուհի
բալի ծառ – բալենի

Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:

Բարի սիրտ ունեցող -բարեսիրտ
խիղճ չունեցող – անխիղճ
բարձր ձայնով – բարձրաձայն
միշտ ժպտուն – ժպտերես
գանձը պահելու տեղ – գանձապահ
կապույտ աչքերով – կապուտաչյա
արքայի որդի – արքայազն
հույների երկիր – Հունաստան
փոքր էշ -ինշուկ
ծաղիկներով զարդարված – ծաղկազարդ
քաղաքում ապրող – քաղաքացի
հայերի երկիր – Հայաստան

Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառով:
Ավետիս (բարի լուր) բերող – ավետաբեր
արագ ընթացող – արագընթաց
բաժակը ձեռքին արտասանվող ճառ – բաժակաճառ
վեպ գրող – վիպագիր
բառարան գրող – բառագիր
արտասահմանում ապրող մարդ – արտասահմանցի
բույսերի մասին գիտություն – բուսագիտություն

Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրիր և բաղադրյալ բառեր կազմիր (քանիսը կստացվի): 

1.Ա. Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:
  Բ. Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

Անտուն, ոսկյա, թթենի, փշոտ, խորհրդարան, կարմրավուն, կաթնեղեն, գունավոր։


2. Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:
      Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -ք, -ոտ: 

անսիրտ, մտավոր, կանչել, գետակ, գիրք, լուսոտ։


Տրված բառաշարքից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ընդգծիր:
Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ,գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ,գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ։

Урок 1 17.11.21

Упражнение 1

Выпишите в один столбик слова и словосочетания

Горючее вещество, угарный газ, обгорелый пень, горячий пирог, горевая дорожка, догоревший костер, загарелый спортсмен, бронзовый загар, огарок свечи, пахнет горью, горячее время, загарать на берегу, выгореть на солнце, горячка, не горячись, газовая горелка, угар, подгоревшее молоко, разгарающийся день, перегоревший провод.

Упражнение 2

Укажите, какая буква — а или о — пропущена в корне слова. Раскройте смысл данных пословиц.

1) Куй железо, пока горячо. 2) Старая дружба в огне не горит и в воде не тонет. 3) Из горящего дома что вынесешь, то и твое. 4) Погорел, как швед под Полтавой. 5) Не горячись: простынешь — пожалеешь. 6) Кто не горит, тот коптит. 7) От копеечной свечи Москва сгорела. 8) Калач тем и хорош, что горяч. 9) У работящего в руках огнем дело горит. 10) На воре шапка горит.

Վանի թագավորություն ժամանակագրություն

Ք․ ա IX Վանա լճի ավազանում ստեղծվեց և հզորացավ համահայկական առաջին թագավորությունը։

Ք․ ա․ 835-825 – Սարդուրի I: Ք․ ա․ 830-ական թվականների վերջին Սարդուրի I Վանա լճի հարավ արևելքում հիմնադրեց Տուշպա մայրաքաղաքը։

Ք․ ա 833թ․թ․ Սարդուրի I Հայկական Տավրոսի հարավային լանջերին հաջողությամբ պատերազմել է Ասորեստանի արքա Սալմանասար III դեմ։

Ք․ ա․ 825-810 – Իշպուինի արքա։

Ք․ ա․ 810-786 – Մենուա արքա։

Ք․ ա 786-764 – Արգիշտի I արքա:

Ք․ ա 782թ․ Արգիշտի I հիմնադրել է Էրեբունի քաղաքը։

Ք․ ա․ 764-735 – Սարդուրի II արքա:

Ք․ ա․ 743թ․ – Ասորեստանի արքա Թիգլաթպալասար III-ի հաջողվեց կասեցնել Սարդուրի II-ի առաջխաղացումը դեպի հարավ։

Ք․ ա․ 714թ․ Ասորեստանի արքա Սարգոն II հարձակվեց, կողոպտեց Արդինի – Մուսասիրի գլխավոր տաճարը։

Ք․ա․ 685-645թթ․ – Ռուսա II արքա:

Ք․ ա 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան հատվածում ձևավորվել է Հայկական նոր Իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։

Ք․ ա 612թ․ – Պարույր Հայկազունին հռչակեց նոր թագավորություն։

Պառավ ձին: Լև Տոլստոյ

Մեզանում Պիմեն անունով մի հի՜ն ծերունի մարդ կար։

Իննսուն տարեկան էր։ Պարապ-սարապ ապրում էր իր թոռան մոտ։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

Մենք չորս եղբայր էինք, չորսս էլ սիրում էինք ձի նստել, բայց նստելու հանգիստ ձի չունեինք։ Միայն մի պառավ ձիու էին թողնում նստենք, որի անունը Սևուկ էր։

Մի անգամ մայրիկս մեզ իրավունք տվեց ձի նստենք, ու ամենքս միասին ծառայի հետ գոմը վազեցինք։ Դարձյալ Սևուկը թամբեցին մեզ համար։ Առաջինը նստեց մեծ եղբայրս։ Քշեց կալը գնաց, պարտեզի չորս կողմովը պտտվեց, դեպի մեզ եկավ թե չէ, ձեն տվինք՝ հապա դե մի չափ գցի։ Նա սկսեց Սևուկին զարկել ոտներով, մտրակով, ու Սևուկը վազեց մեր կողքից։

Մեծից հետո մյուս եղբայրս նստեց։

Նա էլ երկար ման եկավ, նույնպես մտրակով քշեց Սևուկին ու չափ գցեց սարի տակից։ Դեռ էլի էր ուզում ման գալ, բայց երրորդ եղբայրս խնդրեց, որ շուտով թողնի իրեն։ Երրորդ եղբայրս քշեց և՛ դեպի կալը, և՛ պարտեզի չորս կողմով, և՛ գյուղի միջով ու արագությամբ բաց թողեց սարի տակից դեպի գոմը։ Երբ մեզ հասավ, Սևուկը հևում էր, իսկ շլինքն ու ազդրերը քրտնքից սևացել էին։ Հերթն ինձ եկավ։ Ես ուզում էի եղբայրներիս զարմացնեմ, ցույց տամ, թե ոնց եմ քշում։

Սկսեցի քշել Սևուկին բոլոր ուժով։ Բայց Սևուկը չէր ուզում գոմից հեռանա։ Ինչքան տվի, ինչ արի-չարի, տեղիցը չշարժվեց, հենց վախում էր ու ետ-ետ գնում։ Ես բարկացա ու ինչքան ուժ ունեի, սկսեցի զարկել մտրակով ու ոտներով։ Աշխատում էի զարկել էն տեղերին, որ ավելի ցավ են տալի։ Մտրակը կոտրեցի ու ձեռիս մնացած կտորով սկսեցի գլուխը ծեծել։ Բայց Սևուկը էլ չէր ուզում գնալ։ Այն ժամանակ ես ետ եկա, ծառային խնդրեցի, որ մի ավելի ամուր մտրակ տա։ Ծառան ասավ.
-Հերիք էր, ինչ քշեցիք, վեր եկեք, ինչո՞ւ եք տանջում անասունին։

Ես նեղացա.

— Ո՞նց թե, ես իսկի չեմ քշել։ Տես ինչպես չափ կգցեմ հիմի։ Դու միայն ինձ մի ավելի ամուր մտրակ տուր, ես սրան մի վառեմ։

Ծառան գլուխը թափ տվեց․

— Է՜հ, ախպեր, դուք խղճմտանք չունեք, դրան էլ ի՞նչ վառել կուզի։ Տեսեք, արդեն քսան տարեկան ձի է։ Տանջված անասուն է, հազիվ է շունչ քաշում։ Պառավել է, հասկանում եք, թե՞ չէ․ ա՛յ, Պիմենի պես պառավել է։ Մի՞թե կնստեիք Պիմենի մեջքին ու էդպես մտրակով կծեծեիք ուժիցը վեր, մի՞թե չէիք խղճահարվիլ։

Ես իսկույն հիշեցի Պիմենին և ականջ դրի ծառային։

Ձիուց իջա ու երբ մտիկ արի, թե ինչպես էին նրա քրտնած կողքերը բարձրանում ու ցածրանում, ինչպես էր պնչերով ծանր շունչ քաշում, հևում՝ մազթափ պոչը շարժելով, տեսա, որ վատ վիճակի մեջ էր։ Իսկ ես կարծել էի, թե նա էլ էր ինձ պես ուրախանում։ Այնպես մեղքս եկավ Սևուկը, այնպես մեղքս եկավ, որ սկսեցի քրտնած վիզը համբուրել, ներողություն .խնդրել, որ ծեծել եմ։ Այն օրվանից, ինչ մեծացել եմ, ես միշտ խղճում եմ ձիաներին ու, երբ տեսնում եմ նրանց չարչարելիս, հիշում եմ պառավ Սևուկին ու պառավ Պիմենին։

Առաջադրանք:

ա)  Նկարագրե՛ք Պիմեն ծերունուն և հիմնավորե՛ք նրա կերպարի անհրաժեշտությունը պատմվածքի մեջ։

Պիեմ պապը իննսուն տարեկան էր։ Մեջքը կռացած, փայտը ձեռին, ոտները դանդաղ քարշ տալով՝ ման էր գալի։ Բերանը անատամ, դեմքը կնճռոտած, իսկ ներքին շրթունքը դողդողում էր շարունակ։ Ման գալիս, խոսելիս շրթունքներով ծլըփացնում էր, ու անկարելի էր հասկանալ, թե ինչ է ասում։

բ)  Ընտրե՛ք և հիմնավորե՛ք այն մտքերը, որոնք արտահայտված են պատմվածքի գաղափարում, և հիմնավորե՛ք, թե ինչո՛ւ չեք ընտրել մյուս  մտքերը։

  • Ձիերը վարելու համար են, և նրանք դրանից հաճույք են ստանում։
  • Մարդն ու կենդանին նույնը չեն, պետք չէ նրանց համեմատել։
  • Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
  • Միշտ պետք է խղճով գործել։
  • Վարգը ձիու տարերքն է՝ երիտասա՞րդ է նա, թե՞ ծեր։
  • Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն։
  • Ծերությունը վերաբերում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց։
  • Միշտ պետք է խղճով գործել։
  • Ծեր կենդանին, ինչպես ծեր մարդը, հոգածության կարիք ունեն։

Չեմ ընտրել մնացած մտքերը, որովհետև ձիերը իհարկե վարելու համար են, բայց միշտ չէ, որ նրանք դրանից հաճուք են ստանուն։ Նաև մարդն ու կենդանին, իհարկե, նույնը չեն, բայց դե երկուսն էլ ունեն հոգի և հոգատարության կարիք ու ծերությունը երկուսին էլ վերաբերվում է։ Համաձայն եմ, որ վարգը ձիու տարերքն է, բայց ծեր և ուժասպառ ձիու համար դա շատ դժվար է։

Classwork 17.11.21

Exercise 1

Exercise 2

  1. Anne doesn’t answer my questions.
  2. Do they sell tomatoes in this shop?
  3. This girl doesn’t wear trousers at school.
  4. Does Mr. Barker teach physics?
  5. The guinea pigs don’t hide under the desk.
  6. Does Ken often miss the school bus?
  7. He doesn’t hang posters on the wall anymore.
  8. Do you pay for the tickets?
  9. The boys don’t throw stones.
  10. Do the bells of your church still ring?

Exercise 3

Design a site like this with WordPress.com
Get started